TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Էրդողանը Թուրքիայում ընտրություններ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել

15:49 10.03.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել երկրում համընդհանուր ընտրությունները մայիսի 14-ին նշանակելու մասին, փաստաթուղթը ստորագրվել է Անկարայի Բեշթեփե նախագահական նստավայրում, հեռարձակումն իրականացվել է տեղական հեռուստաալիքներով: Էրդողանը, ավելի վաղ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) նիստում, երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո քննարկումների ֆոնին հաստատել է, որ երկրում համընդհանուր ընտրությունները […]

̰
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները՝ սակարկության առարկա փակուղի մտած բանակցություններում. BBC-ի ռուսական ծառայության հոդվածը

15:38 10.03.2023

Բաքվում անազատության մեջ են մնում տասնյակ հայ ռազմագերիներ, որոնց Ադրբեջանն անվանում է «ահաբեկիչներ» և չի շտապում հանձնել Հայաստանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ի ռուսական ծառայությունը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին՝ նշելով, որ նրանք սակարկության առարկա են դարձել փակուղի մտած բանակցություններում: «Հայ գերիներն Ադրբեջանում՝ ահաբեկիչնե՞ր, պատանդնե՞ր թե՞ սակարկությունների առարկա». այսպես է վերնագրված պարբերականի ծավալուն հոդվածը: Այն հիշեցնում […]

̰
Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը մոտ 5 մետր բարձրությունից ընկել է գետը․ կան մեծ թվով վիրավորներ

15:33 10.03.2023

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ Կապան-Առաջաձոր  ավտոճանապարհին, Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։ Վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ դպրոցում աշխատող 9 ուսուցիչներ, 2 մաքրուհիներ և աշակերտներ։ Վերջիններիս […]

̰
Դեսպան Քվինը և ՀՀ-ում ԵՄ-ի առաքելության ղեկավարը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

15:26 10.03.2023

Դեսպան Քվինը հանդիպեց Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին՝ քննարկելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրամիության առաքելությանը Հայաստանում։

̰
Վարկային խարդախություններով բազմաթիվ անձանցից ընդհանուր 101մլն դրամ է հափշտակվել

15:20 10.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 108 տուժողից խարդախությամբ շուրջ 101 մլն ՀՀ դրամի գույք և գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 3 մեղադրյալի մասով նախաքննությունը: Ինչպես փոխանցում են ՔԿ-ից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 40-ամյա բնակիչը 2020թ. ամռանը 32-ամյա ծանոթից առաջարկ է ստացել ստանձնել վերջինիս […]

̰
Կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Զավեն Վարդանյանը

15:13 10.03.2023

ԿԳՄՍ նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 2023 թ. մարտի 9-ին 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր, «Մենակատարներ» անսամբլի հիմնադիր Զավեն Վարդանյանը: Զավեն Նազարեթի Վարդանյանը ծնվել է 1945 թ. հունվարի 15-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: 1974 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը: 1975թ. սկսել […]

̰
Վթար Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին

15:02 10.03.2023

Մարտի 10-ին՝ ժամը 14:21-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
SHANTNEWS

14:55 10.03.2023

̰
Կոլումբիայում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:43 10.03.2023

Կոլումբիայում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Կոլումբիայի երկրաբանական ծառայության կայքը: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 04.18-ին (Երևանի ժամանակով 13.18-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Լոս Սանտոսի մունիցիպալիտետից 11 կմ հեռավորության վրա՝ երկրի հյուսիս-արեւելքում՝ Սանտանդեր դեպարտամենտում: Օջախը գտնվել է 151 կմ խորության վրա։ Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

̰
Մոտ 30 տարի առաջ ունեինք հնարավորություն մեր ապագայով զբաղվելու, բայց տագնապների պատճառով չարեցինք դա. Նուբար Աֆեյան

14:29 10.03.2023

«Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը կարծում է, որ ընդհանարապես հայոց պատմության մեջ մեծ առիթ չի եղել երազել, ստեղծել և նախագծել ապագան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 10-ին, «Ապագա հայկականը» նախաձեռնությանն իր ելույթում նշել է Աֆեյանը, ընդգծելով, որ շատ կարևոր է ապագան: «Ընդհանրապես մեր ապագան ուրիշներն են ստեղծել, եւ մենք շարունակել ենք ուրիշների ուղին: Մոտ […]

̰
Վրաց ժողովրդի կողմնորոշումը մեկընդմիշտ պարզ դարձավ․ Զուրաբիշվիլի

14:20 10.03.2023

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ տեղի ունեցող զարգացումները չեն վնասել Եվրամիության հետ հարաբերություններին, ընդհակառակը՝ մեկընդմիշտ պարզ դարձավ ժողովրդի դիրքորոշումը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այսպես է նախագահը պատասխանել Bloomberg-ի հարցին, թե արդյոք իրադարձությունների խորացումը վնասում է ԵՄ-Վրաստան հարաբերություններին։ «Ոչ, ես կարծում եմ, որ ընդհակառակը, բոլորը գիտեն, որ «Վրացական երազանքը» խորհրդարանում մեծամասնությունն է, հետևաբար կարող է իրականացնել […]

̰
Քաղաքացիներն ականջալուր են. կարմրուկի դեմ պատվաստողների թիվը նկատելի ավելացել է

14:11 10.03.2023

Հայաստանում կարմրուկի տարածմամբ պայմանավորված պատվաստումների նկատելի ակտիվություն է գրանցվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, «Իմունոկանխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանը: Ըստ բանախոսի՝ շատ քաղաքացիներ ականջալուր են ՀՀ առողջապահության նախարարության հորդորներին և շտապում են լրացնել պատվաստումային բացը: «Վերջին տվյալների համաձայն՝ մարտի 4-ից հետո (խմբ.-երբ […]

̰
ԵՊՀ -ի և Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորները ստորագրել են համագործակցության հուշագիր

14:03 10.03.2023

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Ողջունելով նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ ռեկտորը պատրաստակամություն է հայտնել լավագույնս համագործակցելու կրթության և գիտության […]

̰
Թուրքիայի միակ հայկական գյուղը երկրաշարժից հետո ծայրից ծայր քանդվել է

13:55 10.03.2023

Թուրքական «Posta» թերթի սյունակագիրներից Օրալ Չալըշլարը գրել է վերջին երկրաշարժից հետո Թուրքիայի հայկական միակ գյուղում՝ Վաքըֆլըում տիրող իրավիճակի մասին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ գյուղապետ Պերճ Քարթունը Չալըշլարի հետ զրույցում նշել է, որ գյուղը ծայրից ծայր քանդվել է: Պատմել է, որ գյուղում 35 տուն կա՝ մոտ 130 հոգի բնակչությամբ: Երկրաշարժից անմիջապես հետո 30 կին և երեխա Պոլսի հայոց […]

̰
Արտարժույթների փոխարժեքները մարտի 10-ի դրությամբ

13:46 10.03.2023

Rate.am-ը ներկայացրել է մարտի 10-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 384.97 դրամ է, վաճառքը՝ 391.47 դրամ: Եվրոյի առքը միջինը 404.94 դրամ է, վաճառքը՝ 419 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.92 դրամ է, վաճառքը՝ 5.27 դրամ:

̰
Հրուշակեղենի արտադրամասը շտկել է խախտումներն ու վերաբացվել

13:38 10.03.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Աջինյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան)։ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ արտադրամասւմ շտկվել են նախկինում հայտնաբերված խախտումները:

̰
Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից

13:27 10.03.2023

Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Այո, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հունանյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից:

̰
Մարզպետը Կոպիրկինին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքները

13:15 10.03.2023

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Գեղարքունիքի մարզում: «Մարտի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ով աշխատանքային այցով ժամանել է մարզ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջև ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն է տալիս երկու մարզերի համագործակցությունը ծավալել […]

̰
Իսրայելի վարչապետը Թել Ավիվում տեղի ունեցած հարձակումը լուրջ ահաբեկչություն է որակել

00:24 10.03.2023

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում տեղի ունեցած հարձակումը լուրջ ահաբեկչություն է անվանել և աջակցություն է հայտնել տեղում աշխատող անվտանգության ուժերին, հայտարարությունը առաջնորդը հրապարակել է Телеграм ալիքում: «Այսօր երեկոյան ծանր ահաբեկչություն է տեղի ունեցել Թել Ավիվում։ Ես աղոթում եմ վիրավորների բարեկեցության համար և աջակցություն եմ հայտնում ոստիկանությանն ու տեղում գործող անվտանգության ուժերին», – հայտարարել է […]

̰
Բեռլինում կանայք կկարողանան թոփլես լողալ լողավազաններում

00:04 10.03.2023

Բեռլինի իշխանությունները որոշում են կայացրել, որը թույլ է տալիս կանանց թոփլես լողալ հանրային լողավազաններում, ասվում է Բեռլինի Սենատի արդարադատության, բազմազանության և խտրականության դեմ պայքարի գերատեսչության հայտարարության մեջ: Հաղորդվում է, որ ավելի վաղ ինչ-որ կին բողոքել է, որ իրեն թույլ չեն տվել թոփլես լողալ Բեռլինի լողավազանում, չնայած կանոնները չեն նախատեսում գենդերային սահմանափակումներ և միայն կարգադրում են […]

̰
Հրապարակվել է Մոսկվայի մետրոյում դեռահասին գնացքի տակ հրած տղամարդու հարցաքննության տեսանյութը

23:52 09.03.2023

Հրապարակվել է Վլադիմիր Կ.-ի հարցաքննության տեսանյութը, որը 15-ամյա տղային հրել է մետրոյի ժամանող գնացքի տակ: Տեսանյութը հրապարակել է Ռուսաստանի ՆԳՆ-ն։ Ձերբակալվածը չի կարողացել բացատրել իր արարքի դրդապատճառները.նրա և տուժածի միջև ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ չի եղել: Միևնույն ժամանակ, տղամարդը գիտակցել է, թե ինչ է անում և հասկացել, որ դա կարող է հանգեցնել դեռահասի մահվան: Տեսանյութում […]

̰
Դանակով հարվածներ էր հասցրել 53-ամյա ընկերոջը

23:44 09.03.2023

Մարտի 8-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնում է Հայանիստ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկը, որտեղ դանակահարված մարդ կա: Մասիսի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 16.20-ի սահմաններում նշված տան մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 53-ամյա տանտերն ու երևանցի 40-ամյա ընկերը, այդ ընթացքում էլ 40-ամյա […]

̰
Նախընտրական սոցհարցումներ Թուրքիայում

23:30 09.03.2023

Թուրքական ‘ALF Araştırma’ հետազոտական ընկերությունը մարտի 6-7 ընկած ժամանակահատվածում Թուրքիայում գալիք համապետական ընտրություններին առընչվող սոցհարցում է իրականացրել: Հարցմանը մասնակցել են շուրջ 770 հազար քաղաքացի 26 նահանգից, փոխանցում է Ermenihaber-ը։ Հարցերից մեկին՝ «Ընտրություններում, որտեղ երկու թեկնածու է առաջադրված, ու՞մ եք ձայն տալու», հարցման մասնակիցների 55.1%-ը պատասխանել է «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի, իսկ 44.9%-ը «Արդարություն […]

̰
Կրակոցներ Թել Ավիվում․ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․

23:24 09.03.2023

Թել Ավիվի փողոցներից մեկի սրճարանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնել է The Jerusalem Post թերթը, առնվազն երեք մարդ վիրավորվել է։ Պարբերականի տեղեկություններով ՝ տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ինչպես գրում է Jewish News Syndicate-ը, ոստիկանությունը միջադեպը գնահատել է որպես ահաբեկչություն։ Հարձակվողը չեզոքացվել է։ Ընդ որում, ըստ The Jerusalem Post-ի, չարագործները երկուսն […]

̰
Քաղաքացիների պահանջով Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստ է լինելու

23:17 09.03.2023

Վաղը՝ մարտի 10-ին, ժամը 11:45-ին նշանակված է Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստ, որից հետո` ժամը 12:00-ին, տեղի կունենա լիագումար նիստ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս հաղորդագրությունն այսօր հրապարակվել է Վրաստանի խորհրդարանի կայքում։ Հայտարարության մեջ նշված չէ` «օտարերկրյա գործակալների ազդեցության մասին» օրենքի նախագիծը` Մամուկա Մդինարաձեի առաջարկով, երկրորդ ընթերցմամբ կքվեարկվի ու կմերժվի, թե` ոչ։ Թբիլիսիի խորհրդարանի դիմաց և Վրաստանի տարբեր […]

̰
20-ամյա երիտասարդի մոտ թմբուկավոր ատրճանակ կար

23:09 09.03.2023

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի ՊԾ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մարտի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում ծառայություն կատարելիս զենք-զինամթերք պահելու անմիջական ծագած կասկածանքի հիման վրա կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մեքենան, որի 20-ամյա վարորդը ձեռքի պայուսակի միջից ներկայացրել է 9 մմ տրամաչափի «EKOL» մոդելի թմբուկավոր ատրճանակ: Հանգամանքները պարզվում են: Հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը […]

̰
ԱՀ պետնախարարն ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին

22:59 09.03.2023

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։ «Հայ-ռուսական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և միջմշակութային հաղորդակցությանը որակապես նոր շունչ հաղորդելու համար անհրաժեշտ է գործադրել առավելագույն ջանքեր։ Ցանկանում եմ հատուկ շեշտադրել, որ վերջին ժամանակաշրջանում նկատվում է Արցախի ռուսական համայնքի կազմակերպվածության բարձր մակարդակ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում […]

̰
Օդի ջերմաստիճանը 7-10 աստիճանով կբարձրանա

22:46 09.03.2023

Հանրապետության տարածքում մարտի 10-11-ը, 13-14-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 9-ի երեկոյան, 13-14-ը սպասվում է անձրև: Մարտի 10-12-ը սպասվում է առանց տեղումների […]

̰
Մոսկվայում ուղևորը դեռահասին հրել է գնացքի տակ․ հրապարակվել են կադրեր

22:27 09.03.2023

Մոսկվայի մետրոյում ուղևորներից մեկը 15-ամյա դեռահասին հրել է մոտեցող գնացքի տակ։ Այս մասին մարտի 9-ին հայտնել է իր Telegram ալիքում հայտնել է տրանսպորտի վարչությունը։ Միջադեպը տեղի է ունեցել օղակաձև գծի «Կիևսկայա» կայարանում։ Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը մեջքից մոտենում գնացքին սպասող անչափահասին և հրում նրան։ «Մետրոպոլիտենի հերթապահի տեղեկություններով՝ ուղևորը ողջ է։ Նրան հրած […]

̰
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

22:22 09.03.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Աղայան փ. 7, 9 շենքեր, Աբովյան փ. 25 շենք, Տերյան փ. 62 շենք, Ալեք Մանուկյան փ. 7 շենք, Այգեստան 3, 4, 6, 12 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սարի […]

̰
BACK_TO_TOP