TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մեր նպատակն է, որպեսզի ամենակարճ ժամանակահատվածում հասարակությունը շոշափելի արդյունքներ զգա. ԱՀ պետնախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարներին

22:09 09.03.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 9-ին այցելել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Առաքելյանին: Նա շնորհակալություն է հայտնել համակարգի աշխատակիցներին՝ նախկին նախարար Արմեն Մանգասարյանի գլխավորությամբ շրջափակման պայմաններում պատասխանատվություն կրելու և ծանրաբեռնված աշխատանքի համար: Ներկայացնելով ոլորտում երկարամյա փորձ ունեցող նորանշանակ նախարարին՝ Գուրգեն Ներսիսյանը համոզմունք է հայտնել, որ […]

̰
ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքից և վերադառնալ մինչև սեպտեմբերի 12-ի սահմանները. Նիդերլանդների ԱԳ նախարար

22:02 09.03.2023

Նիդերլանդների վարչապետը հանդիպել է Ադրբեջանի նախագահին Լաչինի միջանցքը բացելու նպատակով։ Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուքստրան շեշտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիայի փաստն՝ ընդգծելով, որ ԵՄ կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 12-ի սահմանները։ Ինչպես տեղեկացնում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան՝ նախարարն այս մասին ասել է՝ ի պատասխան խորհրդարանական մի քանի […]

̰
SHANTNEWS

21:55 09.03.2023

̰
Վրաստանում ձերբակալված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել. ՆԳՆ

21:46 09.03.2023

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնել է, որ սույն թվականի մարտի 7-ին և 8-ինխորհրդարանի հարևանությամբ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ օրենսգրքով սահմանված կարգով ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ ՆԳՆ-ի՝ ձերբակալվածներից մի քանիսի գործը ներկայացված է եղել դատարան, իսկ մյուսներն ազատ են արձակվել նախնական կալանքի տակ գտնվելու […]

̰
Բաքուն և Երևանը պետք է խստորեն պահպանեն եռակողմ համաձայնության բոլոր, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ դրույթները. Զախարովա

21:34 09.03.2023

Ռուսաստանը շեշտում է Բաքվի ու Երևանի կողմից եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի օգտագործման վերաբերյալ դրույթները պահպանելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Անդրադառնալով Ադրբեջանի՝ Արցախի հասցեին հնչեցրած նոր սպառնալիքների վերաբերյալ հարցին՝ Զախարովան ասել է. «Ցանկացած կողմի ռազմատենց հռետորաբանությունն անարդյունավետ է, այն չի օգնում խաղաղության օրակարգի […]

̰
Ինչո՞ւ է անընդունելի Վրաստանի համար օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը

21:30 09.03.2023

Վրաստանում վիճահարույց օրենքը ետ է կանչվել: Սա սպասելի՞ էր: Ինչու է այդքան կարևորվել այդ օրենքը: Ինչպե՞ս են արձագանքել օրենքի հետկանչին Արևմուտքում ու Ռուսաստանում: Խնդիրը կարելի՞է վերջնականապես լուծված համարել, թե ընդդիմությունը դեռ պահանջներ ունի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:

̰
Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ

21:26 09.03.2023

Մարտի 8-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդին: Հանդիպումը կայացել է նախարարի՝ ԱՊԼ խորհրդին մասնակցելու նպատակով Եգիպտոս կատարած այցի շրջանակներում: Թավադրոս պապի կողմից ընդգծվել է Եգիպտոսում հայկական համայնքի ունեցած նշանակալի դերակատարումը, որը յուրօրինակ կամրջի դեր է կատարում երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող […]

̰
Երկու տարեկան երեխան ընկել է 4-րդ հարկից․ վիճակը ծանր է

21:15 09.03.2023

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել երկու տարեկան երեխա, ով ընկել է չորրորդ հարկի պատուհանից: Ինչպես տեղեկացնում են բժշկական կենտրոնից, փոքրիկի մոտ առկա է վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներ, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների խիստ հսկողության տակ: Վիճակի մասին կտրվեն թարմացումներ:

̰
Իտալիայում երկրաշարժ է գրանցվել

21:08 09.03.2023

Իտալիայի կենտրոնական մասում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 15.05-ին (Երևանի ժամանակով 19.05-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ումբրիայի մայրաքաղաք Պերուջայից 20 կմ հյուսիս-արևմուտք: Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

̰
Մեծամորում բացվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան երիտասարդական կենտրոն

16:00 09.03.2023

Հայաստանի Հանրապետության՝ 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում բացվել է երիտասարդական կենտրոն, որն անվանակոչվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունով: Մեծամորի երիտասարդական կենտրոնի բացումն իրականություն է դարձել «Մեծամորի երիտասարդական խորհրդարան» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Մեծամորի համայնքապետարանի աջակցությամբ։ Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը։ «Ողջունելի է, որ […]

̰
Հայտարարվում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի մրցույթ

16:00 09.03.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, կայուն թիմ, տիրապետում են մշակույթի և ստեղծարար ոլորտներում ծրագրերի համակարգման և իրականացման գործընթացին, տիրապետում են և կարող են կազմակերպել ծրագրի վերաբերյալ սոցիալական հարթակներում տեղեկատվության` ժամանակին և պատշաճ […]

̰
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ի և Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճամփորդելու մասին համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագծին

15:48 09.03.2023

Կառավարությունը հավանություն է տվել 2022 թ. հոկտեմբերի 20-ին Երևանում ստորագրված «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագիրը մշակվել է բազմակողմ միջազգային պայմանագրի ձևաչափով, որով կարգավորվում են ընկերության ստեղծման և գործունեության, դրա կարգավիճակի, գործառույթների, ինչպես նաև ֆինանսական աջակցության հարցերը: Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի, ներդրումների […]

̰
Ստորագրվել է ԱԺ սոցիալական մեդիայի հարթակներով հաղորդակցության կազմակերպման ռազմավարությանն առնչվող փաստաթուղթը

15:41 09.03.2023

21-րդ դարը տեխնոլոգիաների զարգացման, սոցիալական մեդիայի վերելքի դարաշրջան է: Այս պատճառով ռազմավարության եւ կանոնների առկայությունը ժամանակի եւ գործընթացի թելադրանք է: Այս մասին ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ՀՀ Ազգային ժողովի սոցիալական մեդիայի հարթակներով հաղորդակցության կազմակերպման ռազմավարության եւ ՀՀ Ազգային ժողովի սոցիալական մեդիայի հարթակներով հաղորդակցության կազմակերպման անվտանգության եւ բարեվարքության կանոնների վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման […]

̰

15:36 09.03.2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 7-ի հերթական շրջայցի ժամանակ՝ մոտավորապես ժամը 23:50-ի սահմաններում, նկատել են, որ հիմնարկի մասնաշենքերից մեկին է մոտենում հեռակառավարվող թռչող սարք: Մոտենալով տվյալ մասնաշենքին՝ սարքը վայր է գցել դեղին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված կասկածելի առարկա: Ծառայողների կողմից հայտնաբերված փաթեթում առկա են եղել 2 […]

̰
ՊԵԿ-ը կանխել է կեղծ փաստաթղթերով տրանսպորտային միջոցի ներմուծումը

15:30 09.03.2023

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի Բավրայի բաժանմունքի աշխատակիցները Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ բաժնի աշխատակիցների հետ համատեղ մաքսային հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած, Ռուսաստանի Դաշնության գրանցում ունեցող պետհամարանիշերով մարդատար ավտոմեքենան։ Զննման արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան փաստացի տեղափոխող սեփականատիրոջ լիազոր անձի կողմից ՌԴ սահմանային անցակետում լրացված ուղևորային մաքսային հայտարարագիրը […]

̰
«Սա հաղթանակի սկիզբն է». Վրաստանի նախկին վարչապետը՝ «օտարերկրյա գործակալների» օրինագծերի հետկանչի մասին

15:24 09.03.2023

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան, անդրադառնալով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետկանչի մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությանը, ասել է, որ դա վերջնական հաղթանակը չէ` հաղթանակի սկիզբն է։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Գախարիան շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր պայքարում են Վրաստանի եվրոպական ապագայի համար։ «Սկսենք շնորհակալությունից: Շնորհակալություն երիտասարդներին։ […]

̰
Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք պատգամավորի նկատմամբ նորից հետաքննություն է սկսվել

15:12 09.03.2023

Թուրքիայում շարունակում են հետապնդումները ընդդիմադիր քեմալական «Ժողորդահանրապետական կուսակցության» նախկին պատգամավոր Ջենան Քաֆթանջըօղլուի նկատմամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Այս անգամ նրա նկատմամբ հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին հնչեցրած խոսքերի համար, որոնք որակվել են որպես վիրավորանք։ Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել նրա նկատմամբ Թուրքիայի նախագահի դատական հայցի հիման վրա: Քաֆթանջըօղլուի նկատմամբ կան բազմաթիվ դատական […]

̰
SHANTNEWS

14:55 09.03.2023

̰
Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն

14:43 09.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]

̰
Արտարժույթների փոխարժեքները մարտի 9-ի դրությամբ

14:29 09.03.2023

Rate.am-ը ներկայացրել է մարտի 9-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385 դրամ է, վաճառքը՝ 391.58 դրամ: Եվրոյի առքը միջինը 404.14 դրամ է, վաճառքը՝ 418.25 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.91 դրամ է, վաճառքը՝ 5.27 դրամ:

̰
Նոր պայմաններ են սահմանվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակում

14:22 09.03.2023

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ պայմանավորված։ Հիմնավորման համաձայն՝ օրենքով նոր պայմաններ են սահմանվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է տարանջատել տարածքային բաժնի կողմից խնամքի նպաստ նշանակելը մերժելու դեպքերը՝ ծնողի կատեգորիայով պայմանավորված […]

̰
Երրորդ երկրներից ներմուծվող հավաքական բեռների ձևակերպումների համար լրացվում է մեկ տարանցման հայտարարագիր

14:07 09.03.2023

Մաքսային բարեփոխումների շրջանակում, կառավարության որոշմամբ, կատարվել է փոփոխություն երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման գործառնություններում, տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Միևնույն տրանսպորտային միջոցով տարբեր առաքողներից տարբեր ստացողների անունով փոխադրվող ապրանքները ՀՀ սահմանային մաքսային մարմնից ՀՀ ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար այժմ լրացվում է մեկ տարանցման հայտարարագիր։ Որոշման պահանջները ուժի մեջ մտնելուց հետո սահմանային մաքսակետերում […]

̰
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել

14:03 09.03.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Կհստակեցվեն կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները

14:00 09.03.2023

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել ելույթով և անդրադարձել մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանն ու դրա նպատակներին: Վարչապետի առաջարկությամբ կառավարության այսօրվա նիստի օրակարգային բոլոր հարցերն ընդունվել են չզեկուցվող ընթացակարգով: Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ […]

̰
Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված ահաբեկչական գործողությանն ու դրա նպատակներին

13:51 09.03.2023

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և անդրադարձել մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանն ու դրա նպատակներին: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Արդեն մոտ երեք ամիս Լաչինի միջանցքի Ադրբեջանի կողմից փակ լինելու պայմաններում մենք իրադրության […]

̰
Արմեն Գրիգորյանը Թանոս Դիկոսին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները

13:39 09.03.2023

Մարտի 9-ին Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ: Ա. Գրիգորյանը ցավակցել է Թ. Դոկոսին մարտի 2-ին Հունաստանում տեղի ունեցած մահացու երկաթուղային աղետի կապակցությամբ: Քարտուղար Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ՀՀ […]

̰
ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ԱՀ ՊՆ

13:32 09.03.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 8֊ի ժամը 21։30-ից մարտի 9-ի ժամը 04։15-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Ասկերանի և Բերձորի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

̰
ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄԷ պետնախարարը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

13:27 09.03.2023

Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 8-ին Կահիերում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Խալիֆա Շահեն Ալ-Մարարի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-էմիրաթական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի, մտքեր փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ընդլայնվող առևտրատնտեսական կապերը, […]

̰
Զինծառայողի՝ կյանքից զրկվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

13:13 09.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվում են ժամկետային զինծառայող Անդրանիկ Օհանյանի մահվան հանգամանքները։ 2023թ․ մարտի 8-ին ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը զինավանի հավաքակայանի հարակից անտառում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դին՝ ծառից կախված […]

̰
Վրաստանում ցուցարարները շրջել են ոստիկանական մեքենան

01:27 09.03.2023

Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում ցուցարարները վնասել են պարեկային ոստիկանության մեքենան։ Մի քանի ցուցարարներ շրջել են մեքենան, փոխանցում է aliq.ge-ն: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են ծավալվում նաև Ռուսթավելիի պողոտայի հարակից փողոցներում։ Կենտրոնական Ռուսթավելի պողոտա տանող բոլոր ճանապարհներին այս պահին ոստիկանները պատ են կազմել։ Ցուցարարները աղբամաններ են տեղադրում անցումների վրա՝ այդպիսով փորձ անելով փակել գլխավոր ճանապարհները: […]

̰
BACK_TO_TOP