20:38 24.05.2022
Եվրոպայի առաջնության երկրոդ օրվա երկրորդ մրցափուլում հանդես եկան 63.5, 67 և 80 քաշային կարգերի բռնցքամարտիկները։ Համբարձում Հակոբյանը նշեց իր առաջին հաղթանակը Եվրոպայի առաջնությունում՝ մոլդովացի Դմիտրի Կոսցյուգի դեմ մենամարտում: Հայ մարզիկը բարդ մենամարտում կարողացավ կամային հաղթանակ տոնել: Հատկապես 3-րդ ռաունդում նա մի քանի անգամ գերազանցեց մրցակցին ու տպավորիչ հաղթանակ տոնեց և մոլդովացուն նույնիսկ նոկդաունի ենթարկեց: Օրվա […]
20:30 24.05.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 23-ին կայացած կառավարության նիստի ավարտից հետո ասուլիս է տվել, որի ընթացքում հայտնել է,որ Սիրիայում նոր ռազմական գործողություն կսկսեն առաջիկայում, փոխանցում է Ermenihaber-ը։ «Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգություն գոտիներ ստեղծելու համար: Մեր գործողության համար առաջնահերթ են լինելու այն տարածքները, […]
20:24 24.05.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը մենամարտել է մոլդովացի Դմիտրի Կոստյուկի հետ և 5-0 հաշվով հաղթանակ է տարել: Մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն առանձնացրել է Հակոբյանի կամային բարձր որակները:
20:15 24.05.2022
Մայիսի 22-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին հավաստի օպերատիվ տվյալ, որ Արտաշատի Ներսիսյան փողոցի 44-ամյա մի բնակիչ իրենց փողոցում մի երևանցուց ապօրինի ձեռք է բերել մեթամֆետամին: Նա բերման ենթարկվեց բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեց լուցկու տուփ՝ սպիտակ, բյուրեղանման զանգվածով: Ըստ նրա` «կրիստալ» տեսակի թմրանյութն իրենն է, ձեռք էր բերել Արտաշատում` անձնական […]
18:01 24.05.2022
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էներգետիկայի նախարարները մասնակցելու են մայիսի 26-ին Բիշքեկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովին, իսկ դրա նախօրեին՝ մայիսի 25-ին, տեղի է ունենալու էներգետիկայի նախարարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվելու են նավթի և գազի միասնական եվրասիական շուկայի ստեղծմանն առնչվող հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն կենտրոնում կազմակերպված Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան […]
18:00 24.05.2022
Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիում այսօր՝ մայիսի 24-ին, տեղի է ունեցել դե ֆակտո Հարավային Օսիայի Հանրապետության նորընտիր «նախագահ» Ալան Գագլոևի «երդմնակալության» արարողությունը, փոխանցում է Aliq.ge-ն։ Res լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գագլոևը «երդում է տվել երկու պաշտոնական լեզուներով՝ օսերեն և ռուսերեն»։ «Նախագահի պաշտոնն ինձ վրա է դնում ամենաբարձր պարտավորությունները։ Ինձ համար ամենակարևոր խնդիրներն են օրենքի գերակայությունը, ազատության և […]
17:53 24.05.2022
Վրացական երկաթուղին 2021 թվականն ավարտել է, վնասի փոխարեն, շահույթով: Այս մասին ասվում է երկաթուղու այսօր՝ մայիսի 24-ին հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ, փոխանցում է Aliq.ge-ն։ Փաստաթղթի համաձայն՝ ընկերությունը 2021 թվականն ավարտել է 547,9 մլն լարի շահույթով և 52,7 մլն լարի զուտ շահույթով։ Հատկանշական է, որ 2016 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ վրացական երկաթուղին, […]
17:50 24.05.2022
2020թ. մարտին ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով հիմնավորվել էր, որ խախտելով «Զենքի մասին» ՀՀ օրենքի պահանջները, առանց թույլտվության, անձը Վանաձոր քաղաքում ապօրինի ձեռք է բերել և մինչև 2020թ. մարտի 11-ն իր կողմից փաստացի շահագործվող ավտոմեքենայում ապօրինի պահել և փոխադրել է գործարանային արտադրության, 1986 թվականի, ակոսափող հրազեն հանդիսացող, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի […]
17:48 24.05.2022
«Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Խոտի և Որոտանի միջնակարգ և Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվել են ուսումնավարժություններ՝ երկրաշարժի և հրդեհի սցենարներով։ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի մասնագետները […]
17:45 24.05.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Իսրայել: Թել Ավիվում վայրեջք կատարած թուրք նախարարն իր հանդիպումները սկսել է Պաղեստինից: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ պատասխանելով CNN Türk-ի լրագրողի հարցին՝ Չավուշօղլուն հայտել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ իրենք պատրաստվում են բանակցություններ վարել այդ երկու երկրների պատվիրակությունների հետ: Մայիսի 24-ի երեկոյան Շվեդիայի և Ֆինլանդիայի […]
17:42 24.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը և հարկային բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր: Ներկայացվել է Ֆինանսների նախարարության վերլուծությունը՝ հարկային եկամուտների կառավարման հայեցակարգի, 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերանայված նախագծի և 2022 թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է հարկային եկամուտների կառուցվածքին, մի […]
17:41 24.05.2022
Ծալկայի շրջանի Օզնի գյուղում մայիսի 21-ին բացվել է առաջին «ԱրՄաթ» կենտրոնը։ Aliq.ge-ն Ներկայացնում է ՋԱՀ-ի մամլո հաղորդագրությունը՝ անփոփոխ. «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը նշեց, որ հիմնադրամը մեծ տեղ է տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը։ Հենց այդ նպատակով 2018 թվականին ՋԱՀ-ը, ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ ու անհատ բարերարների ու կազմակերպությունների ֆինանսավորմամբ «Արմաթ» նախագիծը բերեց Ջավախք։ […]
17:35 24.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տրվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամիջոցների մաքսանենգության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեից հավելում են, որ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 09:30-ին, Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Ելփին գյուղի հատվածից բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, իսկ վերջինիս կողմից վարած […]
17:30 24.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եռամյա՝ 2019- 2021 թթ. գործունեության զեկույցի ներկայացմանը նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվեցին ԱՆԻՖ-ի հաշվետու ժամանակահատվածի իրականացրած բոլոր ծրագրերը։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ ԱՆԻՖ-ը ստեղծվել է երեք տարի առաջ և այս ընթացքում կառավարությունը մեծ հույսեր է կապել և շարունակում է կապել նրա […]
17:28 24.05.2022
Թբիլիսիի քաղաքային դատարանում Միխեիլ Սաակաշվիլիի՝ այսօր նախատեսված դատավարությունը հետաձգվել է, փոխանցում է Aliq.ge-ն։ Դատարանը պետք է քններ խոշոր չափի գումարների խմբակային յուրացման գործը։ Նիստի հետաձգման պատճառը Սաակաշվիլիի նամակն էր, ըստ որի՝ առանց իր ներկայության պահանջել էր չեղարկել դատական նիստը։
17:28 24.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Պետքարտուղարը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը տպավորություններն է կիսել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած […]
17:26 24.05.2022
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք: Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 1) դիմում (ձևը կտրամադրվի) «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանի անունով, 2) 3×4 չափսի […]
17:18 24.05.2022
Թուրքիայի զինուժի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe Kilit» (Մագիլ-Կողպեք) ռազմագործողության ընթացքում «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների հետ բախման հետևանքով 3 զինվոր է սպանվել և ևս 4-ը վիավորվել։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Հայտարարությունում նշվում է, որ վիրավորված թուրք զինվորները հոսպիտալացվել են։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել […]
17:13 24.05.2022
Այսօր` մայիսի 24-ին, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին: Նախարար Փամբուխչյանը կարևորել է Արցախի գործընկերոջ հետ նման ձևաչով հանդիպումները և հույս հայտնել, որ այն կծառայի երկու նախարարությունների միջև ավելի սերտ փոխգործակցությանը: Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհավորել է Արմեն Փամբուխչյանին Արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ջերմ […]
17:12 24.05.2022
Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր պայքարել է Հայաստանի երկու ներկայացուցիչ: 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը մեկնարկային մենամարտում մրցել է Ուկրաինան ներկայացնող Յելմիր Նաբիևի հետ և պարտվել մրցավարների միաձայն որոշմամբ: 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը ևս պարտվել է մեկնարկում: Որակավորման փուլի առաջին մենամարտում Զախարյանի մրցակիցը սլովակ Թեքեքս Միկալն էր: Հայաստանի ներկայացուցիչը թեև բավականին լավ է […]
17:10 24.05.2022
Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) փոխանցմամբ՝ ակտիվ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի հետ ցամաքային սահմանի բացման հարցով։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-Ն, մասնավորապես, ըստ նախարարության, Վրաստանի դեսպանատան ջանքերի արդյունքում անցյալ տարվա մարտի 19-ից վերսկսվել են Բաքու-Թբիլիսի չվերթները, իսկ հունիսի 1-ից կվերսկսվեն Բաքու-Բաթում չվերթները։ «Հարկ է նշել, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանի բացման հարցը բազմիցս քննարկվել […]
17:07 24.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 24-ի գիշերը ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ՓԲ ընկերությանը պատկանող պահեստարանից գողացել են […]
16:53 24.05.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ փակ բաժնետիրական մի ընկերության Բագրևանդի փողոցի պահեստից մի խումբ անձինք պարբերաբար գողություն են անում։ «Ըստ տեղեկությունների՝ նրանք նույն պահեստից պատրաստվում էին գողություն անել նաև մայիսի լույս 24-ի գիշերը, իսկ գողոնը տեղափոխելու էին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներով։ Օպերատիվ խմբերը շտապել […]
16:50 24.05.2022
Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է տնտեսության ոլորտում հայ-ղազախական փոխգործակցության մի շարք հարցեր։ Նշելով, որ երկու երկրների միջև առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ, Արմեն Արզումանյանը հավելել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է և պատրաստ որակապես փոխելու և նոր մակարդակի բարձրացնելու երկու երկրների […]
16:41 24.05.2022
Մայիսի 23-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ, տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժնից։ Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազգային իրավապաշտպան ինստիտուտների փոխգործակցության […]
16:36 24.05.2022
Կառավարությունն առաջարկում է «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար Հարկային օրենսգրքով սահմանել ԱԱՀ-ի, ակցիզային և բնապահպանական հարկերի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորություն: Ինչպես փոխանցում է ԱԺ կայքը, Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումներն ԱԺ մայիսի 24-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նա պարզաբանել […]
16:27 24.05.2022
Մետաղական հանքավայրեր շահագործող կազմակերպությունների կողմից վճարվող ռոյալթիների համակարգն ավելի արդար, արդյունավետ և մետաղների միջազգային գներին առավել արձագանքող դարձնելու նպատակով կառավարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» օրենքում: Օրենսդրական փաթեթը քննարկվել է մայիսի 24-ի ԱԺ հերթական նիստում: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքերով՝ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, […]
16:13 24.05.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, երկրում գործող թռչնաֆաբրիկաներում տիրող իրավիճակը պարզելու նպատակով, անասնահամաճարակային մոնիթորինգ է իրականացրել Հայաստանի՝ թռչնամիս արտադրող գրեթե բոլոր խոշոր ընկերություններում և ոչ միայն: Ըստ այդմ՝ «Վլադ Հակոբյանի անվան համակցված կերերի գործարան», «ԱՐԱՔՍ թռչնաֆաբրիկա» ՓԲ, «Արզնու տոհմային ԹԹԽ» ԲԲ, «Սյունիքի թռչնաֆաբրիկա», «Անի Ձու», «Ագրո Բիո պրոդուկտ», «Պռոեկտ Ինտեր Ինվեստ», «Արարատ», «Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա», […]
16:09 24.05.2022
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների` սկսած մայիսի 7-ից այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք, և ևս 90 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են 17 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, […]