22:47 23.05.2022
Բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակներում Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, համերգներով հանդես է եկել մի շարք զորամասերում։ Երգչախմբի կատարմամբ զինծառայողների համար հնչել են Կոմիտասի ստեղծագործություններն ու հայկական ժողովրդական երգերի մշակումներ:
22:23 23.05.2022
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ վերջին օրերին հաճախակի են դարձել ցուցարարների կողմից մետրոպոլիտենի աշխատանքը խոչընդոտելու փորձերը: «Այդպիսի գործողությունները ոչ միայն խախտում են այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը, այլև վտանգ են ստեղծում մետրոպոլիտենի աշխատանքի համար: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի, ինչպես նաև հատուկ կարևորագույն հաստատությունների աշխատանքը խափանելու փորձերից: Ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի նման գործողությունները կասեցնելու ուղղությամբ»,- […]
22:11 23.05.2022
Տոկիոյում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել են ճապոնական երեք օբյեկտներից բարձր հարստացված ուրանը ԱՄՆ-ին հաջողությամբ հանձնելու մասին: Այս մասին երկուշաբթի հայտնել է ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը ։ Նրա տվյալներով ՝ ուրանը Թենեսի և Հարավային Կարոլինա նահանգներ է տեղափոխվել մարտին, սակայն այդ մասին հայտարարել են միայն հիմա: Էներգետիկայի նախարարությունից […]
21:44 23.05.2022
Թուրքիան մտադիր է իր հարավային սահմանների մոտ 30 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծման գործընթացն ավարտել: այդ մասին երկուշաբթի հայտարարել է Հանրապետության նախագահ Ռեջեփ Էրդողանը նախարարների կաբինետի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: «Նրանք, ովքեր պաշտպանում են Թուրքիայի համար վտանգ ներկայացնող ահաբեկչական կազմակերպություններին, ամեն տեսակ աջակցություն ցուցաբերելով նրանց, պետք է հրաժարվեն իրենց ամբարտավան վերաբերմունքից։ Միևնույն ժամանակ, մենք […]
21:36 23.05.2022
Ուկրաինական «Արտեմսոլ» ընկերությունը, որը Եվրոպայում աղի արդյունահանման ամենամեծ ձեռնարկությունն է, դադարեցրել է աշխատանքը։ Այժմ Ուկրաինային անհրաժեշտ է ավելի շատ աղ ներկրել արտերկրից, հայտնել է ձեռնարկության տնօրենի պաշտոնակատար Վիկտոր Յուրինին: Նրա խոսքով ՝ ներկայիս պայմաններում արտադրության գործընթացն անհնար է, Սոլեդարա քաղաքի ձեռնարկության աշխատողների մեծ մասը տարհանվել է: Ավելին, ձեռնարկությունը զրկվել է երկաթուղային ճանապարհներով պատրաստի արտադրանքը արտահանելու […]
21:29 23.05.2022
Ժնևում ընթացող 7-օրյա Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է աշխարհահռչակ «Kyle House Group» խորհրդատվական ընկերության կազմակերպած բարձրաստիճան ժողովին։ Ինչպես տեղեկացնում են առողջապահության նախարարությունից, քննարկվել են պատվաստանյութերի հասանելիության ապահովման, նորարարության և համաշխարհային արտադրության կարողությունների հզորացման կարևորությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման մասնակիցների շարքում էին մի շարք երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարներ, ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի […]
21:23 23.05.2022
Մայիսի 23-ին՝ ժամը 18։03-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Լերմոնտովո փողոցի տներից մեկի բակում հողային աշխատանքներ կատարելիս նկատվել է արկանման առարկա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 75 […]
21:14 23.05.2022
Մայիսի 23-ին զորամիավորումներից մեկի զենիթահրթիռային մարտկոցների զինծառայողների հետ անցկացվել են վարժանքներ։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական պատրաստվածության աստիճանն ու կրակային խնդիրների կատարման ունակությունները, անցկացվել ստուգարքներ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ:
21:05 23.05.2022
#Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ 75 կգքաշային Վախթանգ Հարությունյանի խոսքով նրան` Եվրոպայի առաջնությունում առաջինհաղթանակը տոնել օգնեցին ընկերները և տան պատերը: «Դահլիճում աջակցությունն իսկապես մեծ էր: Այստեղ էին նաև իմ ընկերները, որն արդեն իսկ մեծառավելություն էր ինձ համար: Տանը պատերը շատ են օգնում: Սակայն առաջին մենամարտիհամար լարվածությունը մեծ էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը: Անդրադառնալով մրցակցին` […]
20:56 23.05.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ամփոփիչ քննարկում՝ դատաիրավական ռազմավարության ուղղությունների վերաբերյալ: Ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ամփոփիչ վերլուծական քննարկումներ են ծավալվել Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսման, փաստահավաք գործունեության իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի ներդրման, Սահմանադրական դատարանին առնչվող բարեփոխումների ուղղությունների և դատաիրավական ռազմավարության բարեփոխումների ընթացքի ուղղություններով: Ռազմավարության մշակման և ընդունման գործընթացը […]
20:47 23.05.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողով է ստեղծել: Պետության ղեկավարի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում: Որոշման համաձայն՝ պետական հանձնաժողովի նախագահ է նշանակվել երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Պետական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության փոխնախագահները, արտաքին գործերի, ներքին գործերի, բնապահպանության և բնական պաշարների, Գյուղատնտեսության, պաշտպանության նախարարների տեղակալները, պետանվտանգության և […]
20:44 23.05.2022
Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը Լոնդոն կատարած այցի ընթացքում հայտնել է, որ նախկինում իրենց տրված խոստումներն արդեն կատարվում են. չեղարկվում են Բրիտանիայից Թուրքիա զենքի արտահանման հետ կապված սահմանափակումները։ «Անշուշտ, կարևոր է նման դրական քայլեր անելը և դաշինքի ոգով գործելը։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչպիսի դրական օրակարգ կարող է ձևավորվել, եթե Միացյալ […]
20:24 23.05.2022
Մայիսի 20-ին լրացավ Հայաստանի Հանրապետության և Ֆիլիպինների Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը։ Տարելիցի կապակցությամբ երկու երկրների արտաքին գերատեսչությունները փոխանակել են շնորհավորական ուղերձներ: Հայկական կողմի շնորհավորական ուղերձում նշվել է, որ Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունները դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անցած երեք տասնամյակների ընթացքում համատեղ ստեղծվել է հիանալի միջավայր մեր երկու երկրների միջև […]
20:18 23.05.2022
Երևանում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի հավաքականի անդամ, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Մեկնարկային մենամարտում մեր բռնցքամարտիկը մրցել է Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիևսկու հետ և հաղթանակ տարել: Հարությունյանը դուրս է եկել 1\8 եզրափակիչ, որտեղ կմրցի գերմանացի բռնցքամարտիկի հետ: Մրցումային առաջին օրը ԵԱ-ում 12 մենամարտ կկայանա: Միմյանց դեմ կմրցեն 19 երկրների […]
20:14 23.05.2022
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին՝ հարց ու պատասխանի միջոցով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԽ գրասենյակի տրամադրած հարցերն ու պատասխաններն ամբողջությամբ՝ առանց փոփոխության։ «Հարց – ԵՄ խորհրդի նախագահը Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ նշել է, որ կողմերը սկզբունքային […]
15:57 23.05.2022
Մայիսի 23-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի հինգերորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը: «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՊՆ ՊԱՀՀ-ում՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար: Դասընթացը միտված է նպաստելու ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության ու պետության անվտանգության […]
15:54 23.05.2022
Հայաստանում ամբողջական պատվաստվածների (2 դեղաչափ ստացածների) թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը: Մեր երկիրը համաճարակաբանության տեսանկյունից գտնվում է համեմատաբար հանգիստ վիճակում, բայց մի շարք երկրներում, օրինակ` Հյուսիսային Կորեա, Ավստրալիա, Ճապոնիա, Թայվան, COVID-19-ը դեռ չի նահանջում: Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Պետք չէ կորցնել զգոնությունը. պետք է շարունակել պատվաստումային գործընթացը: Խոսքս, մասնավորապես, վերաբերում […]
15:52 23.05.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Դիվանագետները հանուն երեխաների» գեղանկարչական նախաձեռնությանը։ Այն իրականացվել է Հայաստանի «Դիվանագիտական ակումբ» քաղաքացիական նախաձեռնության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի նկարիչների միության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ «ՅՈւՆԻՍԵՖ Արմենիա»-ի համագործակցությամբ: Նախագծի նպատակն էր բոլորին համախմբել, ստեղծել համագործակցության յուրօրինակ հարթակ, որը հնարավորություն կտա աջակցելու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան […]
15:50 23.05.2022
Մայիսի 23-ին՝ ժամը 15։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մալաթիայի փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։39-ին։
15:46 23.05.2022
Մայիսի 21-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ մայիսի 20-ի ժամը 23։00-ից մինչև մայիսի 21-ի ժամը 06։30-ն ընկած ժամանակահատվածում առանձնատան դիմացից փախցրել են իր «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան, որը ժամը 06։30-ի սահմաններում հայտնաբերվել է Եղեգնաձոր քաղաքի Քարի տակ կոչվող հատվածում՝ անվադողը և անվաթևը վնասված վիճակում: Եղեգնաձորի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, […]
15:33 23.05.2022
2022 թվականի մայիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 763 զանգ, որից 679-ը՝ ճանաչողական բնույթի, տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 33, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 15 կանչ: Փրկարարները կատարել են դռան 6 բացում, առողջական խնդիր ունեցող 7 քաղաքացու տեղափոխում: Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս […]
15:14 23.05.2022
Երևանի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների համար Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատում անցկացվել են դասընթացներ և գործնական պարապմունքներ: Միջոցառման շրջանակներում՝ խոշոր հրդեհի օջախների հայտնաբերման և դրանց մարման աշխատանքներում ներգրավվել են գազածխապաշտպան օղակներ: Իրականացվել են ծխապատ գոտուց տուժածների տարահանման աշխատանքներ: Գազածխապաշտպան ծառայության դասընթացների կազմակերպման հիմնական նպատակն է ԳԾՊԾ ուժերի պատրաստվածության բարձր մակարդակն ու հրդեհների, […]
15:08 23.05.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. մայիսի 23-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը: Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շարունակական դերակատարումը:
15:04 23.05.2022
Մինչև ԵՄ-Վրաստան ասոցացման օրակարգի (Association Agenda) 2021-2027 թվականների առաջնահերթությունների պաշտոնական ընդունումը, համաձայնեցված փաստաթուղթն արդեն հրապարակային է Եվրամիության կայքում, փոխանցում է Aliq.ge-ն։ Փաստաթուղթը ներառում է առանցքային պարտավորություններ և առաջնահերթություններ Վրաստան-ԵՄ համագործակցության բոլոր ոլորտներում՝ ժողովրդավարություն, դատական համակարգ, առևտուր, տնտեսություն, շրջակա միջավայր և այլն: Փաստաթղթին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով: Նշենք, որ Վրաստանն արդեն ԵՄ-ին է հանձնել ինքնագնահատման […]