00:47 09.03.2023
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել իշխանություններին զերծ մնալ Թբիլիսիում ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելուց: Այս մասին նա հայտարարել է CNN-ի եթերում մարտի 8-ին։ «Իշխանությունները թող հասկանան, որ վերջին հնարավորությունն ունեն կրճատելու բնակչության հետ ավելացող ու ավելացող հեռավորությունը։ Սա նրանց վերջին հնարավորությունն է ցույց տալու, որ եվրոպամետ լինելը դատարկ խոսքեր չեն, այլ իրենց նպատակը։ Թող […]
00:10 09.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]
00:05 09.03.2023
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում շարունակվող բողոքի ակցիային ներկա է գտնվել Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան, փոխանցում է Aliq.ge-ն։ Նա լրատվամիջոցներին որևէ մեկնաբանություն չի տվել: Գախարիայի մամուլի գրասենյակից InterPressNews-ին հայտնել էին, որ նախկին վարչապետը հանրահավաքում եղել է մեկ ժամ։ Գախարիան արդեն լքել է Ռուսթավելի պողոտան։ Թբիլիսիի իրավիճակը լարվել էր, երբ խորհրդարանն […]
23:58 08.03.2023
Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարված է։ Ցուցարարները փորձում են կոտրել խորհրդարանի դարպասները և ներս մտնել, փոխանցում է Aliq.ge-ն։ Նշենք, որ ցուցարարներն իշխանություններին վերջնագիր են ներկայացրել մինչև ժամը 22:00-ն՝ անհապաղ հետ կանչել «ռուսական օրենքը», ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: Թբիլիսիի իրավիճակը լարված է երեկվանից, երբ խորհրդարանն անսպասելիորեն լիագումար նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» […]
23:37 08.03.2023
Թբիլիսիում հատուկջոկատայինները ցրել են խորհրդարանի շենքի մոտ գտնվող ցուցարարներին՝ օգտագործելով ջրցան մեքենա և արցունքաբեր գազ։ Ուղիղ եթերում հեռարձակում են տեղական հեռուստաալիքները։ Ցուցարարները փորձել են ճեղքել մետաղյա պատնեշները և մոտեցել օրենսդիր մարմնի շենքի դարպասներին: Ցուցարարները փորձել են կոտրել մետաղյա պատնեշը: Խորհրդարանի բակի կողմից ուժայինները ջուր են բաց թողել ցուցարարներին հեռացնելու համար ։ Հատուկջոկատայինները նույնպես արցունքաբեր գազ […]
23:35 08.03.2023
Շաբաթական 175 միլիլիտր ծավալով վեց բաժակ գինի խմելուց հրաժարվելը կօգնի նիհարել, քանի որ կխնայի մոտ 960 կալորիա, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի նարկոլոգիայի գիտագործնական կենտրոնի տնօրեն Անտոն Մասյակինը: «Ալկոհոլը, մի կողմից, դանդաղեցնում է նյութափոխանակությունը, իսկ մյուս կողմից՝ հրահրում շատակերություն՝ խթանելով հատուկ AGRP սպիտակուցի արտադրությունը, որը կոչվում է «գիրության սպիտակուց»։ Ուստի սթափությունը նաև խնայված […]
23:28 08.03.2023
Ստամբուլի Թուզլա շրջանում վերանորոգվող ռուսական դրոշով ձկնորսական նավի վրա հրդեհ է բռնկվել, հաղորդում է Milliyet թերթը: «Հրդեհը բռնկվել է ժամը 19:00-ի սահմաններում Թուզլա շրջանի նավաշինարանում վերանորոգվող ձկնորսական նավի վրա՝ 120 մետր երկարությամբ ռուսական դրոշով: Նավի բնակելի գոտում հրդեհ տեսած աշխատակիցներն իրավիճակի մասին հայտնել են հրշեջ բրիգադին։ Շրջան են ուղարկվել Տուլայի, Պենդիկի, Քարթալի և Օրհանլիի շրջաններից […]
23:03 08.03.2023
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովը։ Համաժողովին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, […]
22:46 08.03.2023
Արցախի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը։ «Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր նույն օրը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ուղեկցությամբ, Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով անցել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, և հանդիսանում է ադրբեջանական կողմի՝ […]
22:38 08.03.2023
ԱՊԼ խորհրդի՝ նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում մարտի 8-ին հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ և սփյուռքի հարցերով նախարար Այման Ալ-Սաֆադիին։ ԱԳ նախարարները քննարկել են հայ-հորդանանյան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Արարատ Միրզոյանը և Այման Ալ-Սաֆադին անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնմանն […]
22:35 08.03.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 8 փողոցի առանձնատներ, Ս․ Խանզադյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-78 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ, Նորքի 13փ. 99-155; 15փ. 1-49; 17փ. […]
22:34 08.03.2023
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնում է, որ Ռուսթավելի պողոտայում, որտեղ բողոքի ակցիա է անցկացվում «ռուսական օրենքի» դեմ, ցույցի մասնակիցների մոտ հայտնաբերվել են լողի ակնոցներ, հեծանվային սաղավարտներ, «փաուերբանկեր», ներկեր և այլ առարկաներ, փոխանցում է Aliq.ge-ն։ Հայտնաբերված իրերի թվում, ըստ ՆԳՆ-ի՝ կա նաև մահակ և պիրոտեխնիկա։ Ըստ ՆԳՆ-ի՝ բողոքի ակցիան անվտանգ անցկացնելու և կարգուկանոն պահպանելու նպատակով […]
22:18 08.03.2023
Մարտի 8-ին, ժամը 21:38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։
22:09 08.03.2023
Ոստիկանության Արարատի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Արտաշատի բաժնում արձանագրվել է թմբուկավոր ատրճանակի, ակոսափող հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Արդյունավետ էր նաև Արարատի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքը. կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր […]
22:05 08.03.2023
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հերքում է վրաստանյան մեդիադաշտում տարածված լուրը, թե թբիլիսյան ցույցերը ցրելու համար Հայաստանի Հանրապետությունից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից «Ալիք մեդիա»-ին ասել են, որ տարածված տեղեկությունը կեղծ է և որևէ աղերս չունի իրականության հետ. «Կոչ ենք անում և հորդորում ԶԼՄ-ներին զերծ մնալ նմանատիպ ստահոդ տեղեկատվության տարածումից, ինչպես նաև չտրվել սադրանքների»։ […]
21:53 08.03.2023
Հանրապետության տարածքում մարտի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 9-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 9-ի գիշերը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ի ցերեկը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև:
21:28 08.03.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով 159-րդ նիստին. «Կցանկանայի ելույթս սկսել՝ գոհունակություն հայտնելով հայ և արաբ ժողովուրդների դարավոր բարեկամության կապակցությամբ: Մենք կապված ենք միմյանց պատմամշակութային ամուր կապերով, որոնք շարունակում են հիմք ծառայել ներկայիս բարեկամական հարաբերությունների, համագործակցության և մարդկանց միջև ջերմ շփումների համար: Պատմության ամբողջ ընթացքում, մեր ժողովուրդներն ապրել են […]
20:58 08.03.2023
Մարտի 8-ին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Մարզական սամբոյի տղամարդկանց ու կանանց և Մարտական սամբոյի տղամարդկանց առաջնությունները ՝ մասնակցությամբ ՀՀ մարզերի, Երևանի, Արցախի ուժեղագույն մարզիկ-մարզուհիների: Ներկայացնում ենք Հայաստանի նորընծա չեմպիոններին: Կանայք 50 կգ-Արփինե Մնացականյան-Կոտայք 54 կգ-Վարսիկ Գրիգորյան-Երևան 59 կգ-Մելինե Մամիկոնյան-Կոտայք 65 կգ-Մարինա Մարտիրոսյան-Արարատ 80 կգ-Նելլի Ավետիսյան-Երևան Տղամարդիկ 58 կգ-Տիգրան Կիրակոսյան-Լոռի 64 կգ-Նարեկ Դալլաքյան-Լոռի 71 […]
20:56 08.03.2023
Մարտի 8-ին, ժամը 16։36-ին քաղաքացին դիմել է Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Նալբանդյան գյուղի վարչական տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժ.17:40-ին, մարվել՝ 18։52-ին։ Այրվել են մոտ 25 հա խոտածածկույթ, խաղողի վազեր և մոտ 300 մրգատու ծառ։
20:29 08.03.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 9-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 10-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Էրեբունի, Նոր Արեշի 1-50, Ռոստովյան, Այվազովսկու, Թորամանյան, Մուրացանի, Խ. Դաշտենցի, Լ. Լիսինյան, Լ. Մելիքյան, Սուվորովի, Բելինսկու, Ս. Դավիթի, Միչուրինի, Կռիլովի, Չեռնիշևսկու, Լոմոնոսովի փողոցների, Աթոյան փողոցի և անցուղու, […]
16:56 08.03.2023
Մարտի 8-ին, ժամը 13:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում երեխան բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գ. Խ.-ին (ծնված 2010 թ.) իջեցրել են ծառից:
16:39 08.03.2023
Բաքվում հանդիպումներից հետո երեքշաբթի օրը Երևան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն: Երկու մայրաքաղաքներում ամերիկացի դիվանագետի հանդիպումների նպատակը, ինչպես շեշտում են ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելն է։ Լուիս Բոնոն Երևանում բացառիկ հարցազրույց է տվել «Ազատության» հայկական ծառայությանը. «Ազատություն». – […]
16:29 08.03.2023
Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Լատվիայի, Էստոնիայի և Լիտվայի արտաքին գործերի (ԱԳ) նախարարները հայտարարել են, որ Վրաստանի խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումն առաջին ընթերցմամբ լուրջ հարցեր է առաջացնում Վրաստանում ժողովրդավարության հեռանկարների վերաբերյալ, փոխանցում է Aliq.ge-ն։ Բալթյան երկրների արտգործնախարարները կոչ են անում Վրաստանի խորհրդարանին ողջ պատասխանատվությամբ գնահատել երկրի իրական շահերը և զերծ մնալ որոշումներից, որոնք […]
16:20 08.03.2023
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Հնարավորություններ եւ խոչընդոտներ. Կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովի ժամանակ: «Սիրելի տիկնայք՝ Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ իմ հրավերին արձագանքելու եւ այս տոնական օրը միասին անցկացնելու առաջարկն ընդունելու համար: Մեր բուն միջոցառումը սկսելուց առաջ ուզում եմ ոտքի կանգնենք եւ մեր սիրո, մեր […]
16:09 08.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում […]
15:24 08.03.2023
Ֆրանսիացի պատգամավոր Անն Լորանս Փեթելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի իրականացրած դիվերսիային, որի հետևանքով Արցախի ոստիկանության երեք ծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել: «Ես դատապարտում եմ անթույլատրելի դարանակալումը, որը Լեռնային Ղարաբաղում 3 ոստիկանի կյանք խլեց։ Ադրբեջանը պետք է հարգի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժ ապահովի։ Դեպքի վայր պետք է […]
15:15 08.03.2023
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 07.03.2022-ի դրությամբ. Արդեն 329 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 800 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 153 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ […]
13:15 08.03.2023
Բաքվում հանդիպումներից հետո երեքշաբթի օրը Երևան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն: Երկու մայրաքաղաքներում ամերիկացի դիվանագետի հանդիպումների նպատակը, ինչպես շեշտում են ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելն է։ Լուիս Բոնոն Երևանում հարցազրույց է տվել «Ազատության» հայկական ծառայությանը. «Ազատություն». – Ձեր […]
01:35 08.03.2023
Մարտի 7-ին, ժամը 21:56-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մովսես-Բերդ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին խճաքարերը թափվել […]