TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վրաստանի խորհրդարանի մոտ լարված իրավիճակ է. Զուրաբիշվիլին ուղերձ է հղել

01:33 08.03.2023

Վրաստանի խորհրդարանի մոտ լարված իրավիճակ է: Տեղում մոբիլիզացվել են հատուկ ջոկատայինները, նրանց հետ է ոստիկանությունը, որը կենդանի պատ է կազմել, փոխանցում է Aliq.ge-ն։ Ներկաների խոսքով, հավանաբար, ճանապարհ են պատրաստում պատգամավորներին խորհրդարանից դուրս բերելու համար։ Հանրահավաքի մասնակիցները պատգամավորներին «ստրուկներ» են անվանում։ Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև առերեսում է եղել: Առերեսումը սկսվել է այն բանից հետո, երբ […]

̰
Վրաստանում «Օտարերկրյա գործակալների» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է

23:27 07.03.2023

Այսօր` Վրաստանի խորհրդարանի մարտի 7-ի լիագումար նիստում, 76 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, փոխանցում է Aliq.ge-ն։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պնդում էր, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերը նիստին կներկայացվեն հինգշաբթի՝ մարտի 9-ին։ Այդուհանդերձ, այսօր՝ մարտի 7-ի նիստին օրվա վերջում խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն առաջարկել է […]

̰
Մետրոպոլիտենի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով և արժանացել շնորհակալագրերի

22:01 07.03.2023

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի շահագործման 42-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Երևանի մետրոպոլիտեն՝ մեդալներ, շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնել համակարգի բազմափորձ աշխատակիցներին։ Ողջունելով ու շնորհավորելով ներկաներին հիշարժան օրվա կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մետրոպոլիտենի աշխատակիցներին՝ պատասխանատու ու բարդություններով լի աշխատանքի համար: Մետրոպոլիտենի 42-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել էլեկտրամեխանիկական ծառայության […]

̰
SHANTNEWS

21:55 07.03.2023

̰
Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ են նշանակվել

21:53 07.03.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Արսեն Բաղդասարյանը և Ռաիսա Գալստյանը նշանակվել են կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարա Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

̰
ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան

21:50 07.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր կքննարկի Վրաստանում։ «Երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով` 2023 թվականի մարտի 9-10-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ: Պատվիրակության մյուս անդամներն են՝ Արթուր Մարտիրոսյան – ՀՀ […]

̰
Apple-ը ներկայացրել է iPhone 14-ը և iPhone 14 Plus-ը նոր՝ դեղին գույնով

21:48 07.03.2023

Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է iPhone 14-ը և iPhone 14 Plus-ը նոր՝ դեղին գույնով։ Հայտարարությունը պաշտոնական կայքում հրապարակվել է մարտի 7-ին։ Նոր գույնը հասանելի չի լինի iPhone 14 Pro մոդելների համար: Մինչ այդ Apple-ի սմարթֆոնը հասանելի էր սև, կապույտ, մանուշակագույն, սպիտակ և կարմիր գույներով։

̰
Միջազգային մամուլն անդրադարձել է Էրդողանի մրցակից Թուրքիայի նախագահի թեկնածուին

21:43 07.03.2023

Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո ամենաքննարկված թեմաներից են մնում առաջիկայում կայանալիք համապետական ընտրությունները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ միջազգային մամուլը ևս անմասն չի մնացել: Այսպիսով, մարտի 6-ին Թուրքիայում ընդդիմադիր 5 կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպում էր տեղի ունեցել, որի ընթացքում գալիք ընտրություններում որպես ընդդիմադիր թևի միասնական թեկնածու էր ընտրվել «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) ղեկավար՝ Քեմալ Քըլըչդարօղլուն: Ինչպես գրում է թուրքական “Artıgercek”-ը […]

̰
Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը

21:40 07.03.2023

Մարտի 7-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են Մասիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքների, Կուսակցությանը վճարվող անդամավճարների հավաքագրման հետ կապված և այլ ընթացիկ հարցեր։

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

21:33 07.03.2023

Հանրապետության տարածքում մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 3-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ը 5-7 աստիճանով կբարձրանա: Երևան քաղաքում մարտի 8-ին, 9-ի գիշերը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ի ցերեկը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև:

̰
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին կեղծ լուրեր է տարածում․ ՀՀ ՊՆ

21:22 07.03.2023

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 7-ին ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ տեղափոխելու և նրանց հերթափոխն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները»,- […]

̰
Հայաստանը ներկայացված է ITB զբոսաշրջային ցուցահանդեսում

21:15 07.03.2023

Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը այս օրերին կներկայացվի Բեռլինի ITB խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսում։ Շուրջ 24 ընկերություններ կներկայացնեն իրենց զբոսաշրջային փաթեթները և կձևավորեն համագործակցության նոր շրջանակներ։ Ցուցահանդեսի նախօրեին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին, մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Ֆլորա Աթոյանին, ինչպես նաև Հայաստանից ժամանած զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին: Նույն օրը […]

̰
Վրաստանում մոտ 16 հազար ձեռնարկատեր է գրանցվել ՌԴ-ից

20:47 07.03.2023

Վերջին մեկ տարում Վրաստանում որպես ձեռնարկատեր գրանցվել է Ռուսաստանի մոտ 16 հազար քաղաքացի, Aliq. ge-ի հաղորդմամբ՝ փոխանցում է Վրաստանի արդարադատության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ ձեռնարկատերերի և ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 15 հազար 917 քաղաքացի Վրաստանում գրանցվել է որպես անհատ […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

20:36 07.03.2023

Մարտի 7-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

̰
ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը ՀՀ ՆԳ նախարարության հետ

20:27 07.03.2023

Մարտի 7-ին տեսակապի ձևաչափով քննարկում է տեղի ունեցել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, ԵԱՀԿ քարտուղարության ղեկավարի տեղակալ Տուուլա Յռյոլայի միջև։ Քննարկմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։ Տուուլա Յռյոլան, ողջունելով Վահե Ղազարյանին, նախ շնորհավորել է ՆԳ նախարարության ձևավորման և նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ […]

̰
Մարտական դիրքում ԵԿՄ-ական է կյանքից զրկվել

20:15 07.03.2023

Մարտական դիրքում ԵԿՄ-ականի կենսաբանական մահ է գրանցվել։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ ՊՆ խոսնակը նշեց, որ Երկրապահ կամավորականների միության անդամի մահվան պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ։

̰
ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավեր

16:00 07.03.2023

Մեկնարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ բնագավառում կրթական պարգևների ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Մրցանակաբաշխության նպատակը ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին բացահայտելն ու խրախուսելն է։ Մրցանակին կարող են հավակնել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարաններում սովորող աշակերտները, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսումնառության ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն, մասնակցել ՏՏ ոլորտի տարբեր նորարարական աշխատանքների։ Մրցանակաբաշխությունն այս […]

̰
ԱԽ քարտուղարն ու Լուիս Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

15:59 07.03.2023

Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը կարևորել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ […]

̰
ԱԺ կին պատգամավորներն ու կին աշխատողները կպարգևատրվեն

15:57 07.03.2023

Կանանց տոնի առիթով Ազգային ժողովի կին պատգամավորներն ու կին աշխատողները կպարգևատրվեն: Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այսպիսով ԱԺ նախագահը կարգադրել է կին պատգամավորներին և կին աշխատողներին պարգևատրել 60 հազար դրամի չափով:

̰
Լարսը փակ է․ ՀՀ տարածքում ևս կան փակ ավտոճանապարհներ

15:51 07.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ ՔԿ-ն միանում է Բուդապեշտի կիբեռհանցագործությունների մասին եվրոպական կոնվենցիայի  24/7 կոնտակտային կետերի միջազգային ցանցին

15:49 07.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում հիմնվել և գործարկվել է միջազգային համագործակցության շրջանակում իրավական փոխօգնության հարցումներ կատարելու գործընթացում խորհրդատվական, իրավական, տեխնիկական աջակցության օժանդակ գործիք հանդիսացող ազգային 24/7 կոնտակտային կետ։ Այս որոշումը, ՀՀ ԱԳՆ աջակցությամբ, կայացվել է Եվրոպայի Խորհրդի Կիբեռհանցագործությունների մասին Կոնվենցիայի Կոմիտեի կողմից։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ […]

̰
Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի. Հակոբ Սերոբյան

15:41 07.03.2023

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի կարծիքով հավաքականի առաջատար Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի: «Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությանը մենք ուժեղ մրցակցություն տեսանք: Աշխարհի գավաթի խաղարկություններին մասնակցում էին բոլոր ուժեղագույնները: Մեծ մրցակցություն կար օղակների, նժույգ-թափերի և հենացատկի վարժություններում: Արթուրը իր մեդալներով արդարացրեց իրեն: Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն […]

̰
Ընկալունակությունը կարմրուկի նկատմամբ մոտ 100% է

15:32 07.03.2023

Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդն է: Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու, խոսակցության ժամանակ։ Ընկալունակությունը կարմրուկի նկատմամբ մոտ 100% է, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։ Կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ և պահպանվում է […]

̰
ԱՄՆ պաշտպանության նախարարը մեկնում է Իրաքյան Քուրդիստան

15:29 07.03.2023

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը տարածաշրջանային այցով մեկնել է Մերձավոր Արևելք, որի ընթացքում կայցելի Հորդանան, Իսրայել, Եգիպտոս, ինչպես նաև, Իրաք ու Իրաքյան Քուրդիստան: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ մեկնելուց առաջ Օսթինը Twitter-ում գրել է, որ այցի ընթացքում կհանդիպի նշյալ երկրների ղեկավարության հետ և «կվերահաստատի ԱՄՆ-ի հանձնառությունը՝ առաջ մղելու տարածաշրջանային դաշնակիցների ու գործընկերների ընդհանուր շահերը»: Պենտագոնի հայտարարության մեջ նշվում է, […]

̰
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար. Երևանում և մարզերում ավարտվել է ընտրական փուլը

15:17 07.03.2023

ՀՀ 10 մարզերում և Երևանում կայացել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի առաջին` մարզային ընտրական փուլի մրցումները, որոնց շուրջ 2070 անձ է մասնակցել: Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 600 մասնակից, երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 235 մասնակից, իսկ երրորդ տեղում՝ Շիրակի մարզը՝ 205 մասնակից: Մասնակցության ցուցանիշները՝ ըստ մարզերի և Երևանի. Երևան՝ […]

̰
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը

15:02 07.03.2023

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը։ Առաջին անգամ հավաքական են հրավիրվել Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը և «Կրասնոդար-2»-ի երիտասարդ պաշտպան Գեորգի Հարությունյանը: Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս Ֆամագուստա» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան) Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա) Ժորդի Արարատ – «Ինդեպենդյենտե» (Կոլումբիա) Նաիր Տիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) Գեորգի Հարությունյան – […]

̰
SHANTNEWS

14:55 07.03.2023

̰
Բելառուսում ձերբակալել են А-50 ինքնաթիռը պայթեցնելու փորձ կատարած ահաբեկչի. Լուկաշենկո

14:50 07.03.2023

Բելառուսում ուժայինները ձերբակալել են ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակցին և նրա հանցակիցներին, որոնք մարտի սկզբին Մաչուլիշչիի օդանավակայանում մասնակցել են ռուսական А-50 ինքնաթիռի դեմ դիվերսիայի փորձին: Այս մասին հայտնել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Պետության ղեկավարի խոսքով ՝ ձերբակալվածը ռուսաստանցի է։ Նա նաև ուկրաինական անձնագիր ունի: Տղամարդը ծնվել է Կրիվոյ Ռոգում, ապրել Ղրիմում։ Ըստ Լուկաշենկոյի՝ Ուկրաինայի հատուկ […]

̰
1 625 ՌԴ քաղաքացի բացառիկ կարգով Վրաստանի քաղաքացիություն է ստացել

14:43 07.03.2023

Վրաստանի արդարադատության նախարարության տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի 7 860 քաղաքացի, փոխանցում է Aliq.ge-ն։ Արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ անցյալ տարի ներկայացված 7 860 դիմումներից բավարարվել է Վրաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով 3 297 դիմում։ Դրանցից 1 666-ը վերաբերել է Վրաստանի քաղաքացիությունը (Վրաստանի նախկին քաղաքացի- խմբ.) վերականգնելու ժամանակավոր իրավունքին, իսկ 1 625 անձի […]

̰
Ոստիկանությունը հորդորում է լինել ուշադիր և զգոն

14:35 07.03.2023

Մարտի 3-ի երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժին ստացվել էր հաղորդում 42-ամյա մի կնոջից: Մարտի 1-ին նա գյուղի կանգառում նկատել էր հայտարարություն` «Վարկեր սև ցուցակում գտնվող անձանց» բովանդակությամբ: Մարտի 2-ին կինը զանգել էր հայտարարության մեջ նշված հեռախոսահամարին: Հայտնել էին, որ իր խնդրած 450 հազար դրամ վարկը հաստատվել է, և պահանջել էին իրենց տրամադրած հաշվեհամարին փոխանցել 20 հազար […]

̰
BACK_TO_TOP