TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Բելառուսի Մ-21 հավաքականի հանդիպումները կկայանան Երևանում

13:08 13.05.2022

ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ Բելառուսի Մ-21 հավաքականը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 21 որակավորման փուլի հանդիպումներ կանցկացնի չեզոք դաշտում: Որպես մրցավայր ընտրվել է Երևանը: Այսպիսով, D խմբի Բելառուս Մ-21 – Կիպրոս Մ-21 և Բելառուս Մ-21 – Պորտուգալիա Մ-21 հանդիպումները կկայանան համապատասխանաբար հունիսի 1-ին և 4-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկեն 17։00-ին։ Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Մեդիայի այն ներկայացուցիչները, […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:59 12.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Գնդացիրներից բացի ավտոմեքենայում ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերվել

23:50 12.05.2022

Ապրիլի 28-ին ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձինք զենք-զինամթերք են տեղափոխում Երևան: Նույն օրը Երևան-Մեղրի ճանապարհի 200-րդ կմ-ին տեղադրվել էր անշարժ անցակետ: Մայիսի 1-ին, ժամը 06.40-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով, ոստիկանության Սիսիանի բաժին բերման էին ենթարկվել 47, 35 և 36 տարեկան երեք տղամարդ՝ «Ակուրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել էր «ՌՊԿ» […]

̰
ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում քննարկմանը մասնակցել են Հայաստանի, Իտալիայի և Հունաստանի խորհրդարանների աշխատակիցները

23:42 12.05.2022

Մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովում կայացել է «Ներկայացուցչություն, խորհրդարանական դիվանագիտություն եւ հաղորդակցության գործիքներ. առավել թափանցիկ խորհրդարան՝ հանրության եւ երիտասարդության համար» խորագրով աշխատաժողովը: ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում իրականացվող հերթական քննարկմանը մասնակցել են Հայաստանի, Իտալիայի և Հունաստանի խորհրդարանների աշխատակիցները: Առավել մանրամասն աշխատաժողովի մասին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով` https://bit.ly/3LeJF4Z :

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

23:36 12.05.2022

Հանրապետության տարածքում մայիսի 16-ի առավոտյան ժամերին և ցերեկը շրջանների զգալի մասում, 13-ի և 16-ի գիշերը, 15-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի […]

̰ ̰
Գեղամ Մանուկյանի որդին կալանավորվել է

23:18 12.05.2022

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, կալանավորվել է։ Այս մասին ֆեյյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Աբգար Պողոսյանը: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական […]

̰
Ո՞վ է առաջատար Էրդողան, Քըլըչդարօղլու, Դեմիրթաշ մրցակցությունում․ նոր սոցհարցում Թուրքիայում

22:58 12.05.2022

«MetroPOLL Research» կազմակերպությունը փորձել է պարզել, թե Թուրքիայում որ քաղաքական գործիչն ունի ամենաբարձր վարկանիշը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, հիմնական «պայքարը» ծավալվել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, հիմնական ընդդիմադիր ուժ հանդիսացող, քեմալիստական ուղղվածության Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անազատության մեջ գտնվող նախկին առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի միջև: Հարցման […]

̰
Ձերբակալություն՝ քաղաքական ընդդիմության հավաքի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

22:54 12.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քաղաքական ընդդիմության հավաքների մասնակիցներից մեկի կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 11-ին քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ընթացքում […]

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Նոր Հաճնի կամրջի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարից

22:50 12.05.2022

Մայիսի 12-ին` ժամը 18։35-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են […]

̰
Ձերբակալություն՝ քաղաքական ընդդիմության հավաքներին Ագրարային համալսարանի  ուսանողների մասնակցության համար նյութապես շահագրգռելու կասկածանքով

22:39 12.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Հիշյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է […]

̰
«Դիմադրություն» շարժման մասնակիցները շարունակել են անհանզանդության երթերն և ավտոերթերը

22:35 12.05.2022

«Դիմադրություն» շարժման մասնակիցները այսօր ժամը 16-ից սկսել են անհանզանդության երթը և ավտոերթով շարժվել են նախ դեպի Ֆրանսիայի հրապարակ, այնուհետև երթով քայլել դեպի ՀՀ գլխավոր դատախազություն՝ սատարելու այնտեղ հավաքված 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներին: Գլխավոր դատախազության մոտ ելույթներ ունենալուց հետո շարժման մասնակիցները երթով ու վանկարկումներով Մաշտոցի պողոտայով վերադարձել են դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ հանրահավաք են անցկացրել: Ըստ […]

̰
̰
43-ամյա կինը խանութում դրամապանակ է գողացել

22:12 12.05.2022

Ապրիլի 30-ին ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած կինը հայտնել էր, որ նախորդ օրը Սևանի փողոցի տոնավաճառի մի խանութ-սրահում գնումներ կատարելիս անհայտ անձը, օգտվելով իր անուշադրությունից, գողացել էր իր դրամապանակը։ Դրամապանակում փող, նույնականացման ու բանկային քարտեր էին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 6-ին բաժնի հետաքննության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան գողությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Բացատրական աշխատանքի արդյունքում […]

̰
Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերում գազանջատումներ կլինեն

22:03 12.05.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների, Թումանյան, Վարդանանց փողոցներով, Տ.Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 13-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

22:00 12.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
SHANTNEWS

21:55 12.05.2022

̰
Հայաստանի հավաքականի նորեկ Եկատերինա Սվիչևան մեր եռագույնի ներքո իր առաջին մենամարտն ավարտել է հաղթանակով

21:42 12.05.2022

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նորեկ Եկատերինա Սվիչևան մեր եռագույնի ներքո իր առաջին մենամարտն ավարտեց հաղթանակով: Թուրքիայում ընթացող աշխարհի առաջնության առաջին մենամարտում 54 կգ քաշային մարզուհին մրցեց Ուկրաինան ներկայացնող Սվետլանա Ումանսկայի հետ ու վստահ հաղթանակ տոնեց: Մեր մարզիկներից իրենց առաջին մենամարտերը հաղթանակով են ավարտել նաև Անուշ Գրիգորյանն ու Անի Հովսեփյանը:

̰
Վթար Նոր Հաճնի կամրջի մոտակայքում. կան զոհեր և տուժածներ

21:26 12.05.2022

Մայիսի 12-ին, ժամը 18։35-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Ըստ նախնական տվյալների՝ կան 2 […]

̰
Ի գիտություն տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի շահառուների

21:17 12.05.2022

ԱՀ սոցիալական միգրացիայի և զարգացման նախարարությունից ինչպես ավելի վաղ հայտնել էին, ընթացքի մեջ է տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի իրականացումը: Հայտնի է, որ վերջին շրջանում ԱՀ կառավարության կողմից ֆինանսական վերաբաշխումներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել, ինչի հետևանքով մի շարք գործող ծրագրերի իրականացման ընթացքում որոշակի հապաղում է տեղի […]

̰
Չեխովի դպրոցի բակում բացվել է հուշակոթող՝ ի հիշատակ հերոս սաների

21:08 12.05.2022

Հայրենասեր, նվիրված, ընկերասեր. Ա. Չեխովի անվան հ. 55 դպրոցի 44-օրյա պատերազմում հերոսացած վեց սաների մասին հիշողություններն այսպիսին են: Հայրենիքի հանդեպ Գևորգի, Յուրիի, Սուրենի, Աշոտի, Դավիթի ու Արթուրի նվիրվածությունը դարձավ օրինակ բոլորի համար, նաև պատգամ՝ իրենց երկիրը սիրելու և պաշտպանելու: Տղաների պատմությանն այսուհետ սերունդները կծանոթանան նաև կրթօջախի բակում տեղադրված հուշակոթողից, որի բացման պատիվը վերապահվել է Երևանի […]

̰
Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ մարդկանց հավաքներին մասնակցելուն հարկադրելու, այդ նպատակով նյութապես շահագրգռելու դրսևորումներից

16:01 12.05.2022

Քրեական հետապնդման մարմիններում նախաձեռնված քրեական համապատասխան վարույթների նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ արձանագրվել են Երևան քաղաքում վերջին օրերին տեղի ունեցող հավաքներին, երթերին, դրանց շրջանակներում կազմակերպվող բողոքի, անհնազանդության գործողություններին մասնակցելու համար ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ առանձին մարզերում բնակվող քաղաքացիներին առերևույթ հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու մի քանի դեպքեր: Դրանցից 3-ով արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, որոնցից […]

̰
Դեսպան Մկրտչյանն այցելել է Կիպրոսի Ազգային առաջնորդարան

16:00 12.05.2022

Մայիսի 11-ին Կիպրոսում աշխատանքային այցելությամբ գտնվող Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելեց Կիպրոսի Ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպում ունեցավ Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Խորեն արք. Տողրամաճեանի և Կիպրոսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջունելով ներկաներին ներկայացրեց Կիպրոս իր այցելության նպատակները և հանդիպումների օրակարգը։ Հանգամանալից կերպով անդրադարձավ իր […]

̰
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին

15:57 12.05.2022

Մոսկվայում մայիսի 16-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որին կմասնակցեն ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Նախատեսված է և՛ առաջնորդների հանդիպում, և՛ նրանց առանձին շփումը՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով: Միջոցառման արդյունքների մասին լրագրողներին տեղեկատվություն կտան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ներկայումս ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ […]

̰
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-ին կժամանի Հայաստան

15:55 12.05.2022

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-ին կժամանի Հայաստանի Հանրապետություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից: Վարչապետը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի:

̰

15:52 12.05.2022

Մայիսի 12-ից 13-ը Երևանում անցկացվում է «Ոստիկանության պայքարը Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ» դասընթացը: Այն նախատեսված է ոլորտը սպասարկող ոստիկանության ծառայողների համար։ Դասընթացի հիմնական նպատակն է ոստիկանների պարտականությունների կատարման ժամանակ արդյունավետ կիրառել կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության միջազգային և եվրոպական չափանիշները, տրամադրել համապարփակ արձագանք և պաշտպանություն՝ բռնության զոհերին և այլն: Ոստիկանության […]

̰
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը վերսկսել է բնականոն աշխատանքը Կիևում

15:52 12.05.2022

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը Կիևում վերսկսել է իր բնականոն աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից: «Ուրախ ենք տեղեկացնել, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը վերսկսել է իր բնականոն աշխատանքը Կիևում։ Հյուպատոսական բաժինը քաղաքացիների ընդունելությունը կրկին կիրականացնի Կիևի Սիչովիխ Ստրիլցիվ փ. 51/50 հասցեով մայիսի 23-ից»,- նշված է հաղորդագրության մեջ:

̰
Արցախում մեկնարկել են Թումանյան 91 թաղամասի բարեկարգման աշխատանքները

15:35 12.05.2022

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտի Թումանյան 91 հասցեի նորակառույց թաղամասում մեկնարկել են տարածքի բարեկարգման աշխատանքները, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։ Կառուցապատման վերջին փուլով նախատեսվում է իրականացնել թաղամասի ներքին և արտաքին հատվածների մայթային ու ճանապարհային հատվածների ասֆալտապատման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ կասֆալտապատվի 10․500 քառ․ մետր ճանապարհային և 5000 քառ․ մետր մայթային հատվածներ։ Ներկայումս կատարվում են բակային տարածքի […]

̰
Արցախի հոգևոր ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով է կազմակերպվել

15:32 12.05.2022

Մայիսի 11-14-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի Ավստրիայի կոմիտեն դոկտ. Յասմին Դում-Թրագուտի ղեկավարությամբ, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակության հովանու ներքո, կազմակերպել է Արցախի հոգևոր ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով։ Գիտաժողովի շրջանակներում մայիսի 11-ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում բացվեց «Մշակույթը հակամարտության մեջ, Արցախի հայկական մշակութային ժառանգությունը» խորագրով […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց է

15:12 12.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
BACK_TO_TOP