14:28 07.03.2023
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ելույթ կունենա Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատի արքայական օպերային թատրոնում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հռոմի օպերային թատրոնի (Teatro dell’Opera di Roma) հետ կներկայացնի ֆրանսիացի կոմպոզիտոր Ադոլֆ Ադանի «Ժիզել» բալետը։ Մասկատի արքայական օպերային թատրոնում երկու գործողությամբ բալետը հայ և իտալացի արտիստների մեկնաբանմամբ հանդիսատեսի համար բեմ […]
14:26 07.03.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է «Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից վատնման եղանակով պետական միջոցներից ընդհանուր շուրջ 4,8 մլն ՀՀ դրամ հափշտակելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ Ա. Հ.-ն, 2013 թվականի հուլիսի 29-ից 2020 թվականի մայիսի 13-ը զբաղեցնելով հիշյալ դպրոցի տնօրենի պաշտոնը, վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակություն կատարելու դիտավորությամբ, […]
14:16 07.03.2023
Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը անհասկանալի պատճառներով Կատարից արտաքսվել է 5 տարի ժամկետով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: «Երբ ժամանեցինք Դոհա աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու, անձնագրային ստուգման ժամանակ Հայկ Նազարյանին 5 տարով արտաքսեցին: Անհասկանալի է, թե ինչի համար: Նա ժամերով մնացել է […]
14:10 07.03.2023
Վրաստանի խորհրդարանում կրկին կրքեր են բորբոքվում։ Դիմակայությունը սկսվել է «Ժողովրդի ուժը» հասարակական շարժման պատգամավոր Միխայիլ Կավելաշվիլիի և ընդդիմադիր Գեորգի Վաշաձեի միջև։ Կավելաշվիլին հայհոյել է ընդդիմախոսին և հայտարարել, որ «դավաճանությունն ավելի վատ է, քան մորը վիրավորելը»։ Դրանից հետո նրան դուրս են բերել դահլիճից, սակայն պատգամավորների փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքները շարունակվել են։ Այսօր խորհրդարանը պետք է որոշում […]
14:02 07.03.2023
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: 23-ամյա ֆուտբոլիստը մինչ «Լոկոմոտիվ» տեղափոխվելը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում և Կուրսկի «Ավանգարդում»: Որոշումը կայացնելուց հետո Նաիր Տիկնիզյանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին. «Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ընձեռված հնարավորության համար: Կփորձեմ ապացուցել, որ կարող եմ օգտակար լինել հավաքականին: Որոշումը կայացրել եմ իմ […]
14:00 07.03.2023
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ծանր իրավիճակը: Կողմերն ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումն ի կատար […]
13:54 07.03.2023
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Երևանում կհյուրընկալի Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լուիս Բոնոյին։ Մարտի 7-ին Լուիս Բոնոն կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարության ներկայացուցիչների և այլոց հետ՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
13:47 07.03.2023
2023 թվականի մարտի 5-ի գիշերվա և մարտի 6-ի ցերեկային ժամերի ընթացքում գրանցված ուժեղ քամիների հետեւանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկի թիվ 2 հիմնական, Ծովագյուղի, Սեմյոնովկայի, Կարճաղբյուրի, Շատվանի, Այգուտի և Գեղամավանի միջնակարգ դպրոցների տանիքները։ Գեղարքունիքի մարզպետը դպրոցների տնօրեններին հանձնարարել է հնարավորինս արագ կազմել շինարարական թերությունների ակտերը և ներկայացնել Գեղարքունիքի մարզպետարան։ Մարզպետի խոսքերով՝ դպրոցներին հասցված վնասների վերականգնման […]
13:36 07.03.2023
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ մարտի 6-ին Էջմիածին քաղաքի երեք անչափահաս բնակիչ ապօրինի մուտք են գործել Արագածի 2-րդ զանգվածում բնակվող 75-ամյա կնոջ տուն, հափշտակել նրա անձնագիրը, անձնագրի մեջ դրված փողը, ինչից հետո ծեծի են ենթարկել տարեց կնոջը: Տուժողից ընդունվել է հաղորդում: Անչափահաս տղաները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […]
13:20 07.03.2023
Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հեռավար հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին: Անդրադառնալով մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով սպանվել է ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող և վիրավորվել մեկը, պետնախարարն այն ահաբեկչական է որակել: Նա ընդգծել է, որ այսպիսով Ադրբեջանը բացահայտ ցուցադրել է, որ Արցախը արտաքին աշխարհի հետ […]
13:06 07.03.2023
ԿԳՄՍՆ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում տեղի է ունեցել 2022 թ. համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ցուցահանդեսի բացման և հաղթողների պարգևատրման արարողությունը: 2022 թ. մրցույթ-փառատոնը կրել է «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագիրը, որն անցկացվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ: Մրցույթ-փառատոնին կարող էին մասնակցել 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհով օժտված հայ մանուկները և պատանիները, ինչպես նաև Հայաստանի, […]
12:55 07.03.2023
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ու մայրաքաղաքի պարեկների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 3-ի գիշերը Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Արտաշատի բաժին է տեղափոխվել անցած տարվա դեկտեմբերից հետախուզվող 29-ամյա մի երիտասարդ: Հիշեցնենք, որ 2022 թ. հոկտեմբերի 13-ին արտաշատցի 29-ամյա երիտասարդը միջամտել էր Երևան-Երասխ ճանապարհի հարակից ռեստորանային […]
12:48 07.03.2023
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ Մարկ Միլիի Ռոժավա կատարած այցի (Սիրիայի հյուսիս) կապակցությամբ բացատրություններ տալու համար կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, փոխանցում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ «Reuters»-ը հայտնել էր, որ գեներալ Մարկ Միլին մարտի 4-ին չհայտարարված այց է կատարել Ռոժավայում տեղակայված ամերիկյան ռազմաբազա։ Նշվում է, որ այցի շրջանակներում Միլին ծրագրել […]
12:40 07.03.2023
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը: Ուսումնական հաստատության կառավարման նոր մոդելով ուսումնադաստիրակչական և վարչական գործընթացների կառավարումը վերապահված է տարբեր ղեկավարների՝ ուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմինը տնօրենն է, իսկ վարչական, տնտեսական և ֆինանսական գծով՝ վարչատնտեսական մասի համակարգողը: Վերջինս ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնում է միայն ուսումնական գործընթացի պլանավորում և […]
12:33 07.03.2023
ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով։ «Նախնական տվյալներով բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և “ԲՄՎ” մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային […]
12:22 07.03.2023
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են փետրվարյան երկրաշարժերից առավել տուժած նահանգներից մեկում նոր ստորգետնյա ցնցումների մասին: 4,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի՝ ժամը 01:14-ի սահմաններում, Հաթայ քաղաքի Դեֆնե շրջանում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչության (AFAD) տվյալները: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 7 կմ խորության վրա։ Ավերածությունների եւ տուժածների […]
12:12 07.03.2023
Մարտի 7-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, որոնք ստացել են տարբեր վնասվածքներ և տեղափոխվել մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ: «Նրանցից 1-ը հետազոտվել և դուրս է գրվել: Ներկա պահին 13-ը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն: Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ը` միջին ծանրության, 1-ը` բավարար»,- ասված է ՀՀ […]
12:00 07.03.2023
Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը շարունակում է գտնվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Ինչպես տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից, այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և կյանքին վտանգ չի սպառնում։
11:55 07.03.2023
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում դեմ հանդես գալ Լեռնային Ղարաբաղում կարգավորման միջնորդության որևէ առաջարկի: «Սա հենց կողմերին ուղղված հարց է, և մենք չենք պատրաստվում դեմ հանդես գալ միջնորդության որևէ այլ առաջարկի, և մենք իրականում միջնորդ չենք։ Մենք այդ երկու երկրների գործընկերն ենք։ Ես կարծում եմ, որ մենք ինչպես […]
11:35 07.03.2023
Մարտի 7-ին, ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսը և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․)․ ավտոբուսը բախվել […]
11:27 07.03.2023
2023թ.-ի մարտի 6-ին՝ ժամը 17:20-ին, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, Կապան քաղաքի Ձորք թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ, նույն քաղաքի 51-ամյա բնակիչը, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, վրաերթի է ենթարկել նախկին կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և թողնելով անօգնական վիճակում՝ […]
11:22 07.03.2023
ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցում անդրադարձել է ԼՂ-ում տեղի ունեցած միջադեպին․ «Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում 5 անձանց կյանք խլած փոխհրաձգության միջադեպի մասին հաղորդումներին։ Մենք զորակցություն ենք հայտնում զոհվածների ու վիրավորվածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ և վեճերի լուծման նպատակով ուժի կիրառումը երբևէ չի կարող ընդունելի լինել։ Խաղաղության […]
11:14 07.03.2023
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Երևանում կընդունի Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լուիս Բոնոյին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Մարտի 7-ին Լու Բոնոն կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը՝ միտված համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ հայ-ադրբեջանական բանակցություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծմանը։ Որպես Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու՝ պ-ն Բոնոն […]
11:03 07.03.2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր՝ մարտի 7-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների […]
11:01 07.03.2023
Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում վթարի է ենթարկվել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Վնասվածքներ ստացած աշխատակիցները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Ավտովթարի հանգամանքները կպարզի քննությունը»,- ասված է մեկնաբանության մեջ: Մարտի 7-ին, ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե […]
22:00 06.03.2023
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 21:28 / 06.03.2023 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանում բուք է։ Գյումրի և Ապարան քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
21:58 06.03.2023
Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում` 27-32 մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում` մինչև 17-20 մ/վ։ Հանրապետության տարածքում մարտի7-ին, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին մարտի 6-ին` հարավային` 7-10 մ/վ, 6-ի […]