15:38 26.04.2022
Կենսաթոշակի և նպաստների տրամադրման գործընթացում բարեփոխումներ իրականացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 26-ի նիստում` Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ: Առաջինից երկրորդ ընթերցում գործադիրը ներկայացրել է մի շարք առաջարկներ : ՀՀ […]
15:30 26.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մոր և որդու կողմից կատարված վաշխառության, հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը, վարձակալելով Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տարածքը, մարզի տարբեր բնակավայրերում տարածել է «Կազմակերպությունը տրամադրում է գումար» բովանդակությամբ հայտարարություն: Հայտարարության հիման […]
15:15 26.04.2022
Բյուրականի աստղադիտարանն (ԲԱ) ընդգրկվել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) «Նշանավոր աստղագիտական ժառանգություն» ցանկի մեջ: Ցանկը, որն ընդգրկում է առավել մեծ արժեք ներկայացնող աստղագիտական կառույցներ, սարքեր, ինչպես նաև ոչ նյութական ժառանգություն, մշակվել է ՄԱՄ C4 «Համաշխարհային ժառանգությունը և աստղագիտությունը» հանձնաժողովի կողմից և ծառայելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների թեկնածուներ ներկայացնելու համար։ Վերոնշյալ ցանկի համար նախատեսվում է ներկայացնել նաև […]
15:13 26.04.2022
Թուրք աջ ծայրահեղական գործիչ, «Գորշ գայլերի» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժման կուսակցության» (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կուսակցական ժողովում անդրադարձել է մեջլիսի ընդդիմադիր հայ պատգամավոր Կարո Փայլանի` ապրիլի 23-ին Թուրքիայի խորհրդարան ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչման բանաձևին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Բահչելին այդ օրինագիծը որակել է իբրև «խայտառակ առաջարկ», իսկ Կարո Փայլանին` «իրավախախտ ու անպատկառ»։ […]
15:05 26.04.2022
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ այցելել է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն: Այն հիմնվել է «Ռոն–Հայաստան-վերապատրաստում-փոխանակումներ» ասոցիացիայի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախաձեռնությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի բազմաթիվ հանրային դերակատարների ու ՀՀ իշխանությունների աջակցությամբ: Լիոնի քաղաքապետարանն այսօր կենտրոնի գլխավոր գործընկերն է: Կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Գրիգորյանի […]
15:04 26.04.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը ապրիլի 26-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 40.90մլն մ³-ով ավելի է։ Արփի լիճ ջրամբարում` 7.50մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 11.62մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 3.77մլն մ³, Ապարանի ջրամբարում՝ 3.12մլն մ³-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից։
14:49 26.04.2022
Մայիսի 2-ին Հունաստանի Կրետե կղզում մեկնարկելու է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Հերակլիոն կմեկնի 9 ծանրորդ՝ Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը […]
14:30 26.04.2022
Գյուղապահովագրության համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը շարունակում է ընդլայնվել։ Այսուհետև ցանկացողները հնարավորություն կունենան հացահատիկային մշակաբույսերը (ցորեն, գարի, վարսակ) ապահովագրել նաև «երաշտ» ռիսկից, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ապահովագրական այս պրոդուկտը հասանելի կլինի Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի տնտեսավարողների համար։ Պայմանագրերի վաճառքն արդեն մեկնարկել է և կշարունակվի մինչև մայիսի 31-ը, իսկ ապահովագրական գործակալությունների […]
14:26 26.04.2022
Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, արձագանքելով 2013 թվականին Գեզի զբոսայգու բողոքի ցույցերի մեղադրանքով դատապարտվածների դատավճռին, հանդես է եկել գրավոր հայտարարությամբ` նշելով, որ իրենց «խորապես անհանգստացրել և հիասթափեցրել է» այն փաստը, որ հայտնի հասարակական գործիչ, թուրք գործարար Օսման Քավալային դատապարտել են ցմահ ազատազրկման, իսկ մյուս 7 մեղադրյալներին՝ 18 տարվա ազատազրկման վերջինիս աջակցելու համար, փոխանցում է […]
14:16 26.04.2022
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 25-ին բաժին է ներկայացել Արսեն Թ.-ն, որը ապրիլի 22-ից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Արսեն Թ.-ն հանձնվել է Նոյեմբերյանի բաժնի ծառայողներին: Ոստիկանության Արագածի բաժնի […]
14:08 26.04.2022
Ապրիլի 26-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը: Նիստի օրակարգում սոցիալական ոլորտին առնչվող 2 նախագիծ էր, որոնք ներկայացրել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանը: Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել ««Հայաստանի Հանրապետության 2004 թվականի […]
14:02 26.04.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 25-ին կառավարության նիստից հետո ունեցած ելույթի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Նա հերթական անգամ ներկայացրել թուրքական ժխտողական կեղծ թեզերը, ապա խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին, վերջում էլ անդրադարձել հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ մեջլիս ներկայացած առաջարկին, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի նախագահը կրկնելով […]
13:56 26.04.2022
Ապրիլի 25-ին ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Չարենցավանի 3-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին Երևանի Բակունցի փողոցի 51-ամյա մի բնակչի: Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 18-ի երեկոյան Բակունցի փողոցի գեղեցկության սրահում վեճ էր եղել: Կեսգիշերին մոտ վեճը շարունակվել էր հարևան բակերից մեկի զրուցարանում, որտեղ 51-ամյա տղամարդն ապօրինի ձեռք բերած զենքից […]
13:39 26.04.2022
Կառավարությունն առաջարկել է փոփոխություններ և լրացում կատարել «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում, որի ընդունումը պայմանավորված է պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրների կանոնակարգման հետ, փոխանցում է ԱԺ կայքը։ Հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխատանքային օրերի հաշվարկը և ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումն առաջարկվում է չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ, քանի որ […]
13:33 26.04.2022
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց իրականացվում է խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` ✅ 65 և բարձր տարիքի անձինք, ✅ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, ✅ բուժաշխատողներ և այլն:
13:27 26.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
13:14 26.04.2022
Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սփյուռքի հետ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով է պարգևատրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանին, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Շիրակ Թորոսյանն ԱԺ 5 գումարումների պատգամավոր է:
13:07 26.04.2022
Ապրիլի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նյու Դելիում տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով: Միջոցառման բացման արարողությանն ԱԳ նախարարը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է․ «Հարգարժա՛ն հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ ողջունել բոլորիդ հայ-հնդկական գործարար համաժողովին և շնորհակալ եմ Հնդկական արդյունաբերության համադաշնությանը՝ այսօր մեզ հյուրընկալելու համար: […]
00:15 26.04.2022
Միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ էական են, չի կարելի թերագնահատել այդ վտանգը, սակայն կան շատ ցանկացողներ, որոնք պատրաստ են արհեստականորեն ուռճացնել այդ սպառնալիքը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա հիշեցրել է, որ հունվարին «միջուկային հնգյակի» երկրները վերահաստատեցին միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին թեզը։ «Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, մենք դրանից ենք ելնում, ինչպես ասացիք, […]
23:55 25.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
23:49 25.04.2022
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Այնթապ գյուղի 39-ամյա մի բնակիչ տանն ապօրինի թմրամիջոց է պահում, ըստ տեղեկությունների՝ սինթետիկ թմրամիջոց: Ապրիլի 18-ին նրա տան ննջասենյակում հայտնաբերվեցին բաց կապտագույն բյուրեղանման զանգվածով 4 փաթեթ և ապակե գլանակ՝ չորացած դեղնավուն հետքերով: Ըստ տանտիրոջ՝ պոլիէթիլենային փաթեթներում «ալֆա PVP» թմրամիջոց է, որն անձնական օգտագործման համար ձեռք էր […]
23:27 25.04.2022
Հանրապետության տարածքում ապրիլի 26-27-ի, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 26-28-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 25-27-ը, 30-ի երեկոյան ժամերին քաղաքի […]
23:12 25.04.2022
SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնում է Twitter-ը, հայտնում է ընկերությունը։ Twitter, Inc.-ը հայտարարել է, որ վերջնական պայմանագիր է կնքել Մասկի կողմից ընկերության ձեռքբերման համար։ Գործարքի ընդհանուր գումարը կազմել է մոտ 44 մլրդ դոլար։ PR Newswire պորտալի տվյալներով՝ գործարքի ավարտից հետո Twitter-ը կդառնա ոչ հրապարակային ընկերություն։
23:00 25.04.2022
Ապրիլի 25-ին N զորամասում, ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետի ղեկավարությամբ, անցկացվել են ցուցադրական պարապմունքներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը։ Պարապմունքների շրջանակում ծավալվել են ուսումնական կետեր, քննարկվել դիտարկման համակարգերով նշանակետերի հայտնաբերման, հետախուզման, ստորաբաժանումների ներդաշնակման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։