TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4233 խախտում

22:42 25.04.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 18-ից 25-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4233 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 48 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 60, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 22 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 19-ը՝ […]

̰
Հայաստանում է Նիդերլանդների խորհրդարանի անդամ Դոն Սեդերը

22:34 25.04.2022

Ապրիլի 22-25-ը Հայաստան է այցելել Նիդերլանդների խորհրդարանի անդամ, «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Դոն Սեդերը: Այցի ընթացքում Դոն Սեդերը հանդիպել է Արցախի Հանրապետության պաշտոնյաների հետ, ծանոթացել Արցախում տիրող իրավիճակին, ինչպես նաեւ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի ուղեկցությամբ խորհրդարանականը Գորիսում […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին վերընտրվելու առթիվ

22:27 25.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի և երկրի ղեկավարի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ այս նոր պաշտոնավարման շրջանում կշարունակեք Ձեր նպաստը բերել […]

̰
Հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունքներ

22:16 25.04.2022

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով ապրիլի 25-ին N զորամիավորումում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները և արժանացել բարձր գնահատականի։

̰ ̰
SHANTNEWS

22:00 25.04.2022

̰
Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Չավուշօղլուի կողմից «Գորշ գայլերի» նշանի ցուցադրությանը

21:58 25.04.2022

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից «Գորշ գայլերի» նշանի ցուցադրությանը և դատապարտող ելույթ է ունեցել։ Հիշեցնենք, որ Ուրուգվայ այցելած Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի դեմ թուրքական դիվանագիտական ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով։ Ցուցարարները, տեսնելով դիվանագիտական ներկայացուցչությունից դուրս եկող ԱԳ նախարարին, […]

̰
Բելգիայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ

21:54 25.04.2022

Բելգիայում անցկացվեցին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ։ Ապրիլի 24-ի առավոտյան Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ առաքելական եկեղեցում Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակներին ի հիշատակ մատուցվեց պատարագ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Անրի Միշո հրապարակում գտնվող խաչքար-հուշակոթողի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն: Ծաղկեպսակներ զետեղվեցին Հայ առաքելական եկեղեցու, ՀՀ դեսպանության, Բելգիայի Սենատի և Ներկայացուցիչների պալատի, […]

̰
Քանի դեռ հիշում ենք ու պահպանում մեր ինքնությունը, բախվելու ենք մեզ դարեր շարունակ հետապնդող վտանգին․ Արոնյան

21:41 25.04.2022

Այսօր` ապրիլի 24-ին, մենք հիշում ենք ցեղասպանության 107-րդ տարին: Իրադարձություն՝ որն արմատապես փոխեց մեր ազգի ուղին: 1915 թվականին իմ և ձեզ նման մարդիկ Թուրքիայի ջանքերով արտաքսվեցին մեր նախնիների հողերից, սպանվեցին կամ ստիպված եղան հարմարվել այլ ազգերի ու մշակույթների հետ ձուլմանը, գրել է շախմատիստ Լևոն Արոնյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Որպես ազգ մենք սովորեցինք մի դառը […]

̰
«Պետք չէ անպայման հայ լինել «Հայոց ցեղասպանություն եղել է» ասելու համար»․ թուրք պատգամավոր

21:04 25.04.2022

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, մասնագիտությամբ բժիշկ Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել Twitter սոցկայքում։ «Իմ սրտում զգում եմ բոլոր այն մարդկանց ցավը, որոնք կորցրեցին իրենց կյանքը 1915թ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հարկավոր է, որ մենք առերեսվենք պատմության հետ և կարեկցանք ցուցաբերենք: Մենք պիտի զգայուն լինենք ամեն ցավի նկատմամբ»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ գրել […]

̰
Հակոբ Արշակյանը և Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամները հանդիպել են Քնեսեթի պատվիրակության հետ

20:57 25.04.2022

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը, խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Մարիա Կարապետյանը եւ Միքայել Թումասյանն ապրիլի 25-ին հանդիպել են Քնեսեթի Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, «Մերեց» կուսակցության պատգամավոր Մոսի Ռազի գլխավորած պատվիրակության հետ, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Իսրայելը կճանաչի Ցեղասպանությունը: […]

̰
Դեբեդ գետն ընկած երեխային գտել են և տեղափոխել հիվանդանոց․ վիճակը ծայրահեղ ծանր է

20:34 25.04.2022

Ապրիլի 25-ին, ժամը 17:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Տեղում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցում է 30 փրկարար։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ժամը 18։32-ին երեխան […]

̰
Թուրքիայում դատարանը իրավապաշտպան Օսման Քավալային ցմահ ազատազրկման է դատապարտել

20:25 25.04.2022

Թուրքիայում դատարանը իրավապաշտպան Օսման Քավալին երկուշաբթի ցմահ ազատազրկման է դատապարտել։ Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։ Քավալային դատում էին սահմանադրական կարգը փոխելու, ինչպես նաև Թուրքիայի գործող կառավարությանը հեռացնելու փորձի համար։ Երկրի իշխանությունները իրավապաշտպանին համարում են 2013 թվականին տեղի ունեցած բողոքի ակցիաներին մասնակից: Անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և […]

̰
Լոնդոնում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցին

20:19 25.04.2022

Ս․թ․ ապրիլի 22-ից 24-ը Լոնդոնում, կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցին։ Մասնավորապես, ապրիլի 22-ին Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում անց է կացվել հիշատակի երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ապրիլի 23-ին կազմակերպվել է երթ Վեսթմինսթր մայր տաճարից մինչև Սուրբ Եղիշե եկեղեցի։   Ապրիլի 24-ին Սուրբ Եղիշե եկեղեցում անց է […]

̰
Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում. ԱՀ նախագահ

20:14 25.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 25-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ, այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը ներկայացրել է Հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը և Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ Բրյուսելում և Մոսկվայում կայացած հանդիպումների համատեքստում։ Նախագահը շեշտել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ […]

̰
Դատավորներն Արդարադատության նախարարության հետ մի շարք լուծումներ են գտել դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ

20:07 25.04.2022

Հայաստանի բոլոր դատարանների ներկայացուցիչների, Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների մասնակցությամբ ապրիլի 23-24-ը տեղի է ունեցել Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ.-ի ռազմավարության նախագծի՝ դատական իշխանությանը նվիրված հատվածի վերաբերյալ դատավորների կողմից բարձրաձայնված խնդիրների և կառուցողական առաջարկների հավաքագրում, որոնք կարտացոլվեն ռազմավարության նախագծում և կհանդիսանան դատական իշխանությանն առնչվող բարեփոխումների առաջնային ուղղություններ: […]

̰
Անկարայի դատախազությունը Ցեղասպանության թեմայով հայտարարություն արած ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ հետաքննություն է սկսել

16:00 25.04.2022

Անկարայի հանրապետական դատախազությունը Հայոց ցեղասպանության թեմայով գրառում կատարած թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի նկատմամբ հետաքննություն է սկսել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը: Տեղեկության մեջ նշվում է, որ ընդդիմադիր պատգամավորի գրառման պատճառով Անկարայի Գլխավոր դատախազությունը Թանրըքուլուի դեմ հետաքննություն է սկսել Թուրքիայի ՔՕ (TCK) 301-րդ հոդվածի համաձայն, քանի որ կոնկրետ […]

̰
Խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՏՀԱՏՄ պաշտոնատար անձանց

15:59 25.04.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Պ. Ե.-ն ու նույն բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցրած Ա. Գ.-ն կազմակերպության օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նախնական համաձայնությամբ ստացել են խոշոր չափերով կաշառք: Ինչպես […]

̰
Արսեն Ավագյանը իր հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին

15:59 25.04.2022

Ս․թ․ ապրիլի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը իր հավատարմագրերը հանձնեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին։ Ողջունելով ՀՀ դեսպանին՝ նախագահ Ռայիսին հույս հայտնեց, որ նրա գործունեության ընթացքում էական առաջընթաց կգրանցվի հարևան և բարեկամ երկու երկրների հարաբերությունների տարբեր ուղղություններում, ինչպիսիք են տնտեսական հարաբերությունները, առևտուրը և այլ ոլորտները։ Շնորհակալություն հայտնելով […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

15:55 25.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Մեկնարկել է INSARAG-ի չափորոշիչներին համապատասխան 36-ժամյա նախնական վերաորակավորման վարժանք

15:52 25.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ապրիլի 25-ին ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության պատվիրակությանը՝ Հումանիտար աջակցության արագ արձագանքման ղեկավար Դեյվիդ Սոխորի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՇԶՀ գործակալության Հումանիտար աջակցության լոգիստիկայի բաժնից Գերման Վալտերը, գործակալության Հումանիտար աջակցության հատուկ խմբի անդամներ Ալեսսիո Մարացցան և Ֆաբիեն Վալտերիոն, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը: Պատվիրակությունը Երևան է […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

15:46 25.04.2022

Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը դեսպանին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրադրության մասին, ներկայացրել վերջին զարգացումները ՀՀ սահմանամերձ շրջաններում: Զրուցակիցները քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցեր, մասնավորապես` փոխգործակցության հետագա […]

̰
Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի վերջին փուլին կմասնակցի ավելի քան 700 դիմորդ

15:42 25.04.2022

Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի վերջին՝ հարցազրույցի փուլը մեկնարկելու է ապրիլի 27-ին, որին կմասնակցի ավելի քան 700 դիմորդ: Հարցազրույցի փուլին կարող են մասնակցել միայն այն դիմորդները, որոնք հաղթահարել են օտար լեզուների թեստավորման, համակարգչային գիտելիքների ստուգման ու մասնագիտական թեստավորման փուլերը և սահմանված ժամկետում պատշաճ ձևով ներկայացրել են բարեվարքության հարցաթերթիկը: Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած դիմորդներն էլեկտրոնային […]

̰
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

15:32 25.04.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Նարինե Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Սյունիքի մարզ, ք. Կապան) և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով: Արտադրական տարածքի պատերը, առաստաղը սևացած են եղել, չեն եղել օժանդակ և կենցաղային տարածքներ, խաչվել են հումքի, պատրաստի արտադրանքի, անձնակազմի և […]

̰
Գրանցվել է 411 դեպք, որից 174-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

15:22 25.04.2022

Ապրիլի 18-24-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 411 դեպք, որից 174-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 103 հրդեհի, 2 փլուզման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 44 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 145 կենցաղային կանչ. տուժել է 82 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 8 մահ: Արձանագրվել է թունավորման 13 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով […]

̰
ԱՀ ԱԺ-ում քննարկվել է «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը

15:18 25.04.2022

Ապրիլի 25-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը: Քննարկվել է «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ԱՀ ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը: Նախատեսվող փոփոխությունները և լրացումը ջրային կոմիտեին հնարավորություն կտան իրականացնել ջրամատակարարման և ջրահեռացման կազմակերպումը, ջրային […]

̰
42-ամյա տղամարդը բնակարանից գողություն է արել՝ պատճառելով շուրջ 6.000.000 դրամի գույքային վնաս

15:10 25.04.2022

Բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. գործը դատարանում է։ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզված տվյալների համաձայն՝ 42-ամյա տղամարդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ընկերոջ հետ, 2021թ. հունվար ամսին գնացել են Էջմիածին քաղաքի […]

̰
Հանրապետության գետերում ապրիլի 24-25-ը դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ

15:04 25.04.2022

Հանրապետության գետերում ապրիլի 24-25-ը դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
SHANTNEWS

15:01 25.04.2022

̰
Թեհրանում նախապատրաստվում են Բայրամովի, Չավուշօղլուի և Աբդոլլահիանի բանակցություններին

14:35 25.04.2022

Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: Նրա խոսքերով՝ վերջին ամիսներին Իրանն ու Ադրբեջանը բազմաթիվ համատեղ նախագծերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել: «Վերջին 10 ամիսների ընթացքում երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել բազմաթիվ համատեղ նախագծերի վերաբերյալ։ Հուսով […]

̰
BACK_TO_TOP