TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

15:22 03.05.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության դինամիկ զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունն ունի ակտիվացման և զարգացման մեծ ներուժ։ Առանձնացվել են համագործակցության հետևյալ ոլորտները՝ առևտուր, բարձր տեխնոլոգիաներ, արևային պանելների […]

̰
SHANTNEWS

15:00 03.05.2021

̰
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել

14:55 03.05.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Գասպարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալ: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը, Հայաստանի […]

̰
Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ կապված քրգործ է հարուցվել․ Արա Զոհրաբյան

14:52 03.05.2021

Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ կապված քրգործ է հարուցվել։ Այս մասին ֆեյսբուքան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ «Ինչպես հիշում եք, 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ: Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործ հարուցելը, որի դեմ փաստաբաններով բողոք էինք ներկայացրել: […]

̰
Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում

14:48 03.05.2021

Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում՝ ապահովելով երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը: Հարցի քվեարկությունը ստացավ 1 կողմ, 3 դեմ և 75 ձեռնպահ ձայն: Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը, որի անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրենք քվեարկելու են ձեռնպահ: Ազգային ժողովի հատուկ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը […]

̰
Պարզվել են Ալավերդի քաղաքի 37-ամյա բնակչի կողմից կատարված բնակարանային գողության դեպքի հանգամանքները

14:46 03.05.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ալավերդի քաղաքի 37-ամյա բնակչի կողմից կատարված բնակարանային գողության դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տղամարդը, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, 2021թ. մարտի 1-ին` ժամը 11:30-ից մինչև 13:05-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ լուսամուտի փեղկը բացելու եղանակով, ապօրինի […]

̰
Տավուշում կայացել է Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշար

14:29 03.05.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այցը մեկնարկել է Հաղթանակ համայնքից, որտեղ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետևել է «Ջավախք» հայրենակցական միության նախաձեռնած՝ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպմանը, ապա ծանոթացել վերոնշյալ ու հարակից համայնքների սպորտային ենթակառուցվածքներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախ, հուշամրցաշարի պատվավոր հյուրերի […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարի հերթական անդրադարձը Հայոց ցեղասպանությանը

14:25 03.05.2021

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Էսքիշեհիրի մարտավարական օդուժի հրամանատարություն կատարած ստուգայցի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Աքարը, կրկնելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին առաջ քաշվող թեզերը և նույնաբովանդակ հայտարարությունները, նորից հնչեցրել է ժխտողական պնդումներ պարունակող մտքեր։ «Ցեղասպանություն հաստատ չի եղել: Պատմության մեջ դա պարզ ու հստակ գրված է: Պատմության բոլոր […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Մաքսային հարցերով ենթակոմիտեի առաջին նիստը

14:16 03.05.2021

Առցանց ձևաչափով տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո գործող Մաքսային հարցերով ենթակոմիտեի առաջին նիստը։ Հայաստանի Հանրապետության կողմից նիստը նախագահել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, Եվրոպական միության կողմից՝ Մաքսային միության և հարկային հարցերով գլխավոր տնօրինության առևտրի դյուրացման, ծագման կանոնների և միջազգային համակարգման բաժնի […]

̰
Մայիսի 2-3-ը գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ

14:10 03.05.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը․ Մայիսի 2-3-ը գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰ ̰
Թուրքիան ամենաշատ թվով բանտարկված մտավորականներ ունեցող երկրների եռյակում է

13:56 03.05.2021

Թուրքիան ամենաշատ մտավորականների անազատության մեջ պահող 3 երկրներից մեկն է աշխարհում: Այս մասին հայտնի է դարձել գրողների միջազգային ՊԷՆ (PEN) ընկերակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հրապարակած «Գրելու ազատություն 2020» զեկույցից: Ըստ հրապարակված տվյալների՝ առաջին տեղում Չինաստանն է, որտեղ այժմ բանտարկված է 81 մտավորական, հաջորդը Սաուդյան Արաբիան է՝ 32 բանտարկված մտավորականով: Իսկ երրորդ տեղում հայտնված Թուրքիայում բանտարկված է […]

̰
Շարունակվում է 4 ամիս ժամկետով 68,000 դրամ աջակցության տրամադրումը

13:50 03.05.2021

ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շարունակվում է 4 ամիս ժամկետով 68,000 դրամ աջակցության տրամադրումը։ Գումարի փոխանցման մասին քաղաքացին ծանուցվում է SMS հաղորդագրության միջոցով։ Քաղաքացիներին ուղարկվում են հաղորդագրություններ նաև դոնոր այն կազմակերպությունների կողմից, որոնք, ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ, ներգրավված են ծրագրի ֆինանսավորման գործընթացում: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվում է 68,000 դրամից սննդի կարիքների […]

̰
Մեծ հավանականություն կա, որ կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների ճամփորդելու սահմանափակումներ կարող են մտցվել. Փաշինյան

13:38 03.05.2021

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստի ընթացքում.   «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հարգելի պատգամավորներ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը ներկայացրեց, թե ինչի համար ենք հավաքվել: Ըստ էության, այո, մենք հավաքվել ենք, որպեսզի ի կատար ածենք այն պայմանավորվածությունը, որ ձեռք է բերվել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: Մինչ այդ […]

̰
Հայտնի են 2021 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

13:15 03.05.2021

ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատվել են 2021 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն 2021 թվականի հունիսի 1-29-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Հայոց […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

00:00 03.05.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 100 կուտակված բեռնատար։

̰
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը նպատակ ունի ահաբեկել մարդկանց,  հատկապես` սահմանային բնակավայրերում․ ՀՀ ՄԻՊ

23:57 02.05.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․ «Ադրբեջանի նախագահը 2021թ. ապրիլի 27-ին հայտարարել է. «Աշխարհագրական առումով Զանգելանը Արևելյան Զանգեզուրի մաս է կազմում և գտնվում է Արևելյան Զանգեզուրում։ Արևմտյան Զանգեզուրը [նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզը] ևս մեր պատմական հողն է և այդ տարածքով անցնելու է Զանգեզուրի միջանցքը»: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարտադիր է համարում Ադրբեջանի նախագահի նման […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

23:51 02.05.2021

Ապրիլի 29-ից մայիսի 2-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում, Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 8 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
Հրազդան քաղաքում տնակ է այրվել

23:46 02.05.2021

Մայիսի 2-ին` ժամը 22:17-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 3 և թիվ 4 շենքերի մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ինքնաշեն փայտե տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:40-ին, […]

̰
Վերնաշենցին ձերբակալվել է քրոջ որդու սպանության կասկածանքով

23:12 02.05.2021

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում՝ Վերնաշեն բնակավայրի բնակչի կողմից քրոջ որդու առերևույթ սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նախկինում անձնական հարցի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով տուժողն արգելել է հարազատ քեռուն մասնակցել իր տատի՝ […]

̰
Բաղդադի միջազգային օդանավակայանը հրթիռակոծվել է

22:58 02.05.2021

Այսօր՝ մայիսի 2-ին, Բաղդադի միջազգային օդանավակայանը հրթիռակոծվել է։ Այս մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրները ։ Նրանց տվյալներով ՝ հարվածը հասցվել է օդանավակայանի այն հատվածին, որտեղ տեղակայված են ամերիկացի զինծառայողները: Ինչպես նշում է Al Arabiya-ն, Բաղդադի ՀՕՊ ուժերը առնվազն հինգ հրթիռ են որսացել: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ […]

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

22:48 02.05.2021

Հանրապետության տարածքում` Մայիսի 02-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 03-04-ն առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 05-06-ը ժամանակ առ ժամանակ, 07-ին կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 03-04-ի, 07-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, […]

̰
«Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Սամպդորիա»-ի դեմ խաղում

22:20 02.05.2021

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրի «Սամպդորիա»-«Ռոմա» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են: Պաուլո Ֆոնսեկան «Ռոմա»-ի մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Ֆուսատո, Մանչինի, Սմոլինգ, Կումբուլա, Պերես, Վիլյար, Քրիստանտե, Սանտոն, Մխիթարյան, Ջեկո, Մայորալ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

̰
Մենք հասնելու ենք լիակատար ազատության նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում. Արցախի ԱԺ նախագահ

22:10 02.05.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Սիրելի’ հայրենակիցներ Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի՝ թվիթերյան էջում կատարած գրառումներն ադրբեջանական իշխանությունների հերթական սադրիչ գործելաոճի շարունակություն են։ 2020թ նոյեմբերի 10-ի չարաբաստիկ հայտարարության մեջ Ստեփանակերտի՝ ադրբեջանական բանակի հսկողության տակ անցնելու մասին կետը բացակայում էր։ Այսօր Արցախի ժողովրդի […]

̰
Իրանի քիմիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել․ ԶԼՄ-ներ

12:18 02.05.2021

Իրանի Շոկուխիե քաղաքի քիմիական գործարանում մայիսի 2-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, տուժել է առնվազն վեց մարդ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է շենքից երկինք բարձրանում խիտ սև ծուխ։ Ենթադրվում է, որ վթարը տեղի է ունեցել Moldan ընկերության ձեռնարկությունում։ Կատարվածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։  

̰
Չինական պատվաստանյութն արդեն Հայաստանում է

12:09 02.05.2021

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում են պատվաստանյութերի նոր խմբաքանակների մատակարարումները: Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մայիսի 1-ի գիշերը Հայաստան է ներկրվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ-ին տրամադրված COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար: Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 21 մարդ

11:51 02.05.2021

Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 988 նոր դեպք, ապաքինվել է 1 595 պացիենտ: Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 21 մարդ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 151:

̰
Crew Dragon տիեզերանավը չորս տիեզերագնացներով վերադարձել է Երկիր

11:38 02.05.2021

SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը ՝ Crew-1 առաքելության անձնակազմով, վերադարձել է Երկիր։ Հեռարձակումն իրականացվում է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության կայքում (NASA): Resilience անվանումով տիեզերանավը, որը փոպադրում է ամերիկացիներ Մայքլ Հոպկինսին, Վիկտոր Գլովերին, Շենոն Ուոքերին և ճապոնացի Սոիտի Նոգուտիին, վայրէջք է կատարել Ֆլորիդայի նահանգի ափերի մոտ՝ տեղական ժամանակով ժամը 02:57-ին (Երևանի ժամանակով […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը մեջբերումներ է ներկայացրել Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցից

11:25 02.05.2021

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մեջբերումներ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի ապրիլի 20-ի հարցազրույցից․ «Մեջբերումներ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի ապրիլի 20-ի հարցազրույցից` «(…) անիծյալ թշնամին այս հողերում ամեն ինչ, բոլոր շենքերը ավերել է։ Հայկական բարբարոսությունը (…) չտեսնված բարբարոսություն է։ Համաշխարհային պատմության մեջ շատ պատերազմներ են եղել, բայց այս աստիճան դաժանություն, […]

̰
Չինաստանում փոթորիկ է մոլեգնել, որի զոհ է դարձել 11 մարդ, ևս 102-ը վիրավորվել են

11:19 02.05.2021

Չինաստանի արևելքում փոթորիկ է մոլեգնել, որի զոհ է դարձել 11 մարդ, ևս 102-ը վիրավորվել են, հաղորդում է BBC-ի բրիտանական ծառայությունը: Ըստ առկա տվյալների ՝ զոհվածները խեղդվել են գետում կամ տուժել են ընկնող ծառերից և էլեկտրական սյուներից: Նշվում է, որ 9 մարդ համարվում է անհետ կորած: Ձկնորսական նավի խորտակման հետևանքով ջրում 11 մարդ է հայտնվել որոնցից […]

̰
BACK_TO_TOP