14:23 09.11.2023
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի քրեական հետախույզները հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյան մասնաճյուղի Դսեղի տեղամասում հայտնաբերել են առանց համարանիշերի և անհրաժեշտ փաստաթղթերի «ԿամԱԶ» ավտոմեքենա, որը բեռնված էր 15 խմ հաճարենու կոճղերով: 27-ամյա վարորդը, որը չուներ վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաև երեք ուղևորները հայտնել են, […]
14:16 09.11.2023
Նոյեմբերի 8-ին, ժամը 03.00-ին, ՆԳՆ Արմավիրի մարզի ՊԾ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Վարորդը մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի: Արտաքին զննությամբ նրա պայուսակում նկատվել է ատրճանակի նմանվող իր: Կատարված ստուգումներով պարզվել է վարորդի ինքնությունը: Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի […]
14:08 09.11.2023
Նոյեմբերի 8-ի ժամը 23.50-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով Կոմիտասի պողոտայում ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 24-ամյա և 23-ամյա երկու երիտասարդների: Անձնական խուզարկությամբ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են նույն սերիան և համարն ունեցող տասներկու 20 000-դրամանոցներ: Նա ձերբակալվել է: […]
14:00 09.11.2023
Այս պահին Հայաստան-Ադրբեջան բարձր մակարդակով որևէ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բանակցությունները փակուղի են մտել։ «Այս պահին որևէ հստակ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։ Առաջնորդների մակարդակով հանդիպում տեղի չի ունեցել, բայց միջնորդները որոշակի աշխատանք են տանում՝ նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Սպասում […]
13:53 09.11.2023
Մեկնարկում է թվային գրագիտության զարգացման դասընթաց՝ մարզաբնակ կանանց համար: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) նախաձեռնությամբ՝ Armenian Code Academy կազմակերպության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է զարգացնել մարզաբնակ շուրջ 1000 կանանց թվային գրագիտության կարողությունները․ վերջիններս հնարավորություն կունենան ծանոթանալ թվային […]
13:48 09.11.2023
Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 10-ի գիշերը, 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը սպասվում է անձրև։ Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային հատվածներում՝ թաց ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, նոյեմբերի […]
13:42 09.11.2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Արժանապատիվ Տ. Հովել քահանա Օհանյանը, ազատվելով ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում ստանձնած պարտականություններից, սույն թվականի նոյեմբերի 8-ից ծառայության է նշանակվել Արագածոտնի թեմում։ Արժանապատիվ Տ. Հայկ քահանա Քոչարյանը, ազատվելով Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարչի օգնականի պաշտոնից, սույն թվականի նոյեմբերի 8-ից ծառայության […]
13:35 09.11.2023
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով։ Մինչև համաժողովի մեկնարկը տեղի կունենա նաև հիշատակի միջոցառում (մեկնարկը՝ 13:25-ին)՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին:
13:27 09.11.2023
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել հավաստի տվյալներ, որ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով հետախուզվող Տիգրան Խ.-ն թաքնվում է Երևանի Ուլնեցու փողոցի մի առանձնատանը: Հետագա միջոցառումերի և քննչական գործողությունների արդյունքում նոյեմբերի 9-ին նա հայտնաբերվեց առանձնատան թաքստոցում և ներկայացվեց նախաքննության մարմին: Այս տարվա հունիսի 19-ին, ժամը 21.40-ին, «Գորիս» բժշկական […]
13:20 09.11.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ վարչապետը նոյեմբերի 10-ին Փարիզում կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին:
13:16 09.11.2023
Նոյեմբերի 8-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ անձը, օգտվելով Նավուր գյուղի կենտրոնական փողոցում կայանված «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, սրահից հեռախոս էր գողացել: Տավուշի մարզային վարչության և բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի 19-ամյա մի բնակչուհի: […]
13:09 09.11.2023
Իսրայելի պաշտպանության բանակը կրկին թույլատրել է Գազայի հատվածի բնակիչներին տարհանվել անկլավի հյուսիսից հարավ՝ տեղական ժամանակով ժամը 10.00-ից մինչև 16.00-ը, Սալահ ալ-Դին ճանապարհով, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ադրայ Ավիչայը։ «Այսօր, ինչպես նախորդ օրերին, Իսրայելի պաշտպանության բանակը կրկին թույլ կտա երթևեկել Սալահ ադ-Դին ճանապարհով ժամը 10:00-ից մինչև 16:00-ն։ Ձեր անվտանգության համար օգտագործեք այս ժամանակը հարավ […]
13:03 09.11.2023
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․ Բրազիլիայից թռչնամիս՝ 48792 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշներով։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմինը։
12:55 09.11.2023
Իսրայելի հարավային Աշդոդ քաղաքում օդային հարվածների ազդանշաններ են հնչել, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը: «Իսրայելի հարավում գտնվող Աշդոդ քաղաքում ազդանշաններ են հնչել»,- ասվում է բանակի Telegram ալիքի հաղորդագրության մեջ։ Աշդոդը գտնվում է Թել Ավիվից 43 կիլոմետր հարավ, որտեղ ապրում է մոտ 220 հազար մարդ։
12:49 09.11.2023
Նոյեմբերի 9-ին, ժամը 11:12-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Մոտ 7 հա տարածքում այրվել են խոտածածկույթ, ծառի թափուկներ և կոճղեր։ Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 3 հա տարածքում։ Առկա են ծխացող կոճղեր, տեղում շարունակվում են հետհանգեցման աշխատանքները։
12:42 09.11.2023
Նոյեմբերի 9-ին, ժամը 07։31-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը․ երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշարկել են (մոտ 5 կմ) «KamAZ» և […]
12:36 09.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նոյեմբերի 12-21-ը համերգներով հանդես կգա Հունաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում: Հյուրախաղերը նվիրված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Համերգները կանցկացվեն հեղինակավոր համերգասրահներում. նոյեմբերի 12-ին կկայանա Աթենքի «Megaron» համերգասրահում, նոյեմբերի 13-ին՝ Սալոնիկի համերգասրահում, նոյեմբերի 15-ին՝ […]
12:29 09.11.2023
Նոյեմբերի 7-ին, ժամը 17.10-ին, Երևանի Հանրապետության հրապարակում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 1-ին, ժամը 08.40-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 7-ին, ժամը 19.00-ին, […]
12:22 09.11.2023
Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանության նախարարն ընդգծել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց […]
12:15 09.11.2023
Նոյեմբերի 21-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի D խմբի վերջին մրցափուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի՝ հանդիպմանը ներկա գտնվել ցանկացող երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի հարավային տրիբունայի մի հատվածը: Տոմսերի արժեքն է 15 եվրո: Տոմսերը կարելի է ձեռք բերել՝ անցնելով հետևյալ հղումով:
12:07 09.11.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 8-9-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, դրամանենգության՝ 5, անձնական ունեցվածքի գողության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի իրացման՝ 2-ական, սպանության փորձի, ֆիզիկական ներգործության, […]
23:59 08.11.2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է գալիս Իսրայելի գործողությունների ավարտից հետո Գազայի հատվածում նորացված պաղեստինյան իշխանության ստեղծման օգտին: «Կարծում եմ, որ կա լավագույն սցենարը, և մենք պետք է փորձենք հասնել դրան (իրականացում – խմբ.): Կարևոր է հույս տալ պաղեստինյան ժողովրդին: Իմ տեսանկյունից լավագույն սցենարը կլինի այն, որ ռազմական գործողության ավարտին Պաղեստինի իշխանությունները կարողանան քաղաքական […]
23:41 08.11.2023
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածի հյուսիսում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին։ «Այսօր մենք տեսանք, որ Գազայի մոտ 50 հազար բնակիչներ շարժվել են գոտու հյուսիսից դեպի հարավ, նրանք հեռանում են (անկլավի հյուսիսից – խմբագրի նշումը), քանի որ հասկանում են, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի հյուսիսում, […]
23:33 08.11.2023
Երկարատև հոգնածությունն ու թուլությունը կարող են լինել վարակիչ, սոմատիկ և հոգեկան հիվանդությունների ախտանիշ, զգուշացրել է իմունավերականգնողական և կանխարգելիչ բժշկության կլինիկաների գիտական ղեկավար Օլգա Շուպոն: Շուպոյի խոսքով՝ 40-59 տարեկան պացիենտներն են ամենից հաճախ բողոքում թուլությունից և հոգնածությունից։ «Թուլությունն ու հոգնածությունը կարող են ուղեկցվել վտանգավոր խանգարումներով և հիվանդություններով՝ ցրվածություն, հիշողության կորուստ, սրտի, որովայնի և մեջքի ցավեր, անհանգստություն»,- […]
23:26 08.11.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է G7-ի երկրների արտգործնախարարների հայտարարությանը։ Հիշեցնենք, որ հանդիպմանը այլ հարցերից զատ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման հետևանքները։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և ողջունում ենք միջազգային ջանքերը՝ ուղղված տեղահանվածների անհետաձգելի մարդասիրական կարիքները […]
22:38 08.11.2023
Սուրճից վերջնականապես հրաժարվելու համար հարկավոր է օրվա ռեժիմ սահմանել և սկսել բավականաչափ քնել, ասում է սննդաբան Տատյանա Մեշչերյակովան։ Նա Life-ի հետ զրույցում նշել է այս ըմպելիքը ձեր սննդակարգից բացառելու հուսալի միջոց։ Դիետոլոգի խոսքով՝ սուրճը որպես խթանիչ անհրաժեշտ է նրանց, ում մոտ խանգարված է քունը։ Նա բացատրել է, որ ժամը 21:00-ին մարմինը սովորաբար սկսում է արտադրել […]
22:27 08.11.2023
Արագ սննդի ուտեստների մեջ պարունակվող համի ուժեղացուցիչը կախվածություն է առաջացնում, զգուշացրել է էնդոկրինոլոգ Անաստասիա Սինիցինան։ Բժիշկը բացատրել է նման սննդի նկատմամբ ուժեղ փափագը «Իզվեստիա»-ի հետ զրույցում: Մեծ քանակությամբ համի ուժեղացուցիչներն օրգանիզմի վրա գործում են դեղամիջոցի պես, բացատրել է Սինիցինան։ Սրա պատճառով մարդ ավելի ու ավելի հաճախակի է ուզում ֆասթֆուդ ուտել, ինչը վնասակար է առողջությանը։ Նաև, […]
22:19 08.11.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ զինված ուժերը պատրաստվում են նոր հարձակողական փորձեր ձեռնարկել 2023 և 2024 թվականներին, հայտնում է Reuters-ը։ «Մենք ունենք ծրագիր, ունենք շատ կոնկրետ քաղաքներ, շատ կոնկրետ ուղղություններ, որոնցով գնում ենք»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ Զելենսկին խոստովանել է,որ «հակահարձակման առաջընթացը դանդաղ է» ու ձախողման մեղքը բարդել է Արևմուտքի վրա, որը, […]
22:09 08.11.2023
Ամերիկացի մի կին ողջ է մնացել ալիգատորի հարձակումից։ Հայտնում է FOX 35 Orlando-ն։ Մարիսա Կարը ընկերոջ հետ սնորքլինգ էր անում Ֆլորիդայի ափերին, երբ նրա վրա հանկարծակի հարձակվել է գրեթե երեք մետր երկարությամբ ալիգատորը: «Ես հանում եմ շնչափողի դիմակս, շրջվում եմ և տեսնում եմ երկու փոքրիկ աչքեր, որոնք դուրս են մնացել ջրից», – հիշում է նա: […]
16:50 08.11.2023
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Էջմիածին քաղաքի Կոմիտասի հրապարակում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Էջմիածնի 24-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր 3,91 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով 3 փաթեթ և 3,52 գրամ կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ: Երիտասարդն իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ […]