16:41 08.11.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը G7-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ասել է, որ հնարավոր չէ վերադառնալ այն ստատուս քվոյին, որը գոյություն ուներ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից առաջ։ «Այլևս հնարավոր չէ վերադառնալ ստատուս քվոյին, որը գոյություն ուներ մինչև հոկտեմբերի 7-ը, երբ Գազան կարող էր օգտագործվել որպես սարսափելի ահաբեկչական հարձակումների հարթակ», – ասաց նա: Բլինքենը նաև ընդգծել է, որ […]
16:35 08.11.2023
Համբուրգի արևմուտքում գտնվող դպրոցում զինված երկու աշակերտներ սպառնացել են ուսուցչին, գրում է Bild թերթը։ «Համբուրգի դպրոցում, որը գտնվում է Ֆրամշտրասեի Բլանկենես թաղամասում, երկու աշակերտ սպառնացել են ուսուցչին», – գրում է թերթը: Սակայն հայտնի չէ՝ արդյո՞ք նրանք այդ դպրոցի սաներն են։ Նշվում է, որ նրանցից մեկը զինված է եղել սեւ ատրճանակով։ Պարբերականի տեղեկություններով՝ դեպքի վայրում են […]
16:30 08.11.2023
Գազայում ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) աշխատակիցների շրջանում զոհերի թիվը հասել է 92-ի, հայտնել է կազմակերպության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։ «Արդեն մեկ ամիս է անցել Իսրայելի հարձակումից և Գազայի դաժան պատերազմից ու պաշարումից: Ես շատ եմ ցավում, որ Գազայում սպանվել են UNRWA-ի 92 գործընկերներ: Առանց նրանց մենք երբեք նույնը չենք լինի»,- գրել […]
16:22 08.11.2023
Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը MSNBC-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իսրայելական անվտանգության ուժերը ՀԱՄԱՍ-ի ոչնչացումից հետո ներկա կլինեն անկլավում, ասել է, որ Գազան հաստատ չի կառավարվի ՀԱՄԱՍ-ի կողմից։ Ավելի վաղ վարչապետ Բենիամին Նեթանյահուն ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Գազայի հատվածը պետք է կառավարվի նրանց կողմից, ովքեր չեն ցանկանում գնալ […]
16:15 08.11.2023
«Diplomatic Life of Greece» ամսագիրն իր հոկտեմբերի համարում անդրադարձել է ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի և փոխադարձ դիվանագիտական առաքելությունների բացման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում տեղի ունեցավ «Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը» վերտառությամբ ֆոտոցուցահանդեսի բացումը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների մեջ ներառված Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության համառոտ ներկայացում Հայաստանից ժամանած դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանի և Սոնա Բարսեղյանի […]
16:07 08.11.2023
G7-ը մտադիր է պատժամիջոցներ կիրառել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ կազմակերպությանը ֆինանսավորման հնարավորություններից զրկելու համար, հայտնում է իտալական Ansa գործակալությունը՝ վկայակոչելով Տոկիոյում G7-ի արտգործնախարարների հանդիպման ամփոփիչ հայտարարությունը։ «Մեծ յոթնյակի անդամները տարածաշրջանի գործընկերների հետ միասին քրտնաջան աշխատում են կանխելու հետագա էսկալացիան և հակամարտության ավելի լայն տարածումը»,-նշված է հայտարարության մեջ։
15:55 08.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է անվանի դաշնակահար Հենրի Զիգֆրիդսոնին (Ֆինլանդիա, Գերմանիա) և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկին: Պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը նախարարի տեղակալին է ներկայացրել հյուրին՝ նշելով, որ Հենրի Զիգֆրիդսոնը եվրոպական կատարողական արվեստի ոլորտում ամենապահանջված մենակատարներից և կամերային երաժիշտներից է: Նրա տեղեկացմամբ՝ անվանի դաշնակահարը նոյեմբերի 6-9-ը Երևանի […]
15:49 08.11.2023
ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակով եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 676 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով մուտքերը կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ: ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 17 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 2 տրիլիոն 322 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը` 710 միլիարդ […]
15:36 08.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղով հոսող «Ծակքար» գետը երեխա է ընկել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան […]
15:25 08.11.2023
Գերմանիայում անօթևանների թիվն աճել է 58%-ով 2021-2022 թվականներին՝ կապված փախստականների, հատկապես ուկրաինացիների թվի աճի հետ, ասվում է Բեռլինում «Օգնություն անօթևաններին» ոչ առևտրային կազմակերպության (BAG Wohnungslosenhilfe) մամուլի հաղորդագրության մեջ: «Հաշվարկները ցույց են տալիս ընդհանուր թվի (անօթեւանների-խմբ.) աճ 58%-ով։ Անօթևան գերմանացիների թիվն աճել է 5%-ով, մնացած ցուցանիշը վերաբերում է ոչ գերմանական ծագում ունեցող անօթևաններին։ Խնդիրը բացատրվում է […]
15:19 08.11.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100.000 փախստականների հիմնական կարիքները և դրանց բավարարմանն ուղղված Կառավարության ջանքերը: Փոխվարչապետը Լուիս Բոնոյին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընգծելով […]
15:12 08.11.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ […]
15:05 08.11.2023
ԱՄՆ Տեխաս նահանգում 5,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է Տեխասի Օդեսա քաղաքից 154 կմ հարավ-արևմուտք՝ 118 հազար մարդ բնակչությամբ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
14:57 08.11.2023
Նոյեմբերի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում հայտնաբերել, հանցանք կատարած լինելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Տանձուտ գյուղի բնակիչ, 30-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերված ծխախոտի տուփի մեջ 0,20 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված կար: Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը «կրիստալ» տեսակի […]
14:50 08.11.2023
ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի երկու ծառայող, օգտագործելով ծառայողական լիազորությունները, երեք անձի առաջարկել են 150 000-ական դրամ, իսկ չորրորդին՝ 100 000 դրամ կաշառքի դիմաց ընդունել ՆԳՆ ոստիկանությունում ծառայության, ինչին նրանք համաձայնել են: Այնուհետև կազմակերպել են վերոհիշյալ անձանց հրամանագրման գործընթացը: Երեք անձինք հրամանագրվել են ոստիկանությունում ծառայության, […]
14:42 08.11.2023
Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար հավաքագրել և ՊԵԿ պաշտոնական կայքէջում հրապարակել է լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) վերաբերյալ բիզնեսին հետաքրքրող ու առավել հաճախ հնչող հարցեր և պատասխաններ Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դառնալ լիազորված տնտեսական օպերատոր, քանի՞ տիպի ԼՏՕ գոյություն ունի, ինչպիսի՞ պահանջներ են ներկայացվում, ի՞նչ առավելություններ ունեն ԼՏՕ-ները։ Այս և այլ հարցերի […]
14:35 08.11.2023
Պաղեստինա-իսրայելական ճգնաժամի կրկնությունից խուսափելու ուղին կայուն խաղաղության համար պայմանների ստեղծումն է, ներառյալ Գազայի բնակչության բռնի տեղահանման արգելքը և հատվածի օկուպացիան, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը G7-ի արտգործնախարարների գագաթնաժողովից հետո: «Վերջին հաշվով, հակամարտությունների կրկնությունից խուսափելու միակ ճանապարհը կայուն խաղաղության և անվտանգության համար պայմանների ստեղծումն է և մեր դիվանագիտական ջանքերը ձևավորելը՝ դա նկատի ունենալով: Միացյալ Նահանգները […]
14:27 08.11.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 12-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, խուլիգանության, կաշառակերության, թմրանյութի […]
14:20 08.11.2023
«Ռաֆահ» անցակետով մոտ 30 բեռնատար մարդասիրական օգնություն է մտել Գազայի հատված, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Բեռնատարներն անցակետն անցել են տեղական ժամանակով 11:00-ին: Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության համակարգողի գրասենյակի (COGAT) համաձայն, որը գործում է Պաշտպանության նախարարության ենթակայությամբ, երեքշաբթի օրը «Ռաֆահ» անցակետով մարդասիրական օգնությամբ գրեթե հարյուր բեռնատար է մտել Գազայի հատված։
14:13 08.11.2023
Յոթնյակի երկրները կոչ են արել Իրանի իշխանություններին զերծ մնալ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանն ու լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցությանն աջակցելուց։ «Մենք կոչ ենք անում Իրանին զերծ մնալ ՀԱՄԱՍ-ին աջակցություն ցուցաբերելուց և հետագա գործողություններից, որոնք ապակայունացնում են Մերձավոր Արևելքը, այդ թվում՝ չաջակցել լիբանանյան «Հեզբոլլահին» և այլ ոչ պետական դերակատարներին», – ասվում է G7-ի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ, որը […]
14:05 08.11.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ռոստոմյան, Ջանիբեկյան, Բաշինջաղյան փողոցներ, Շահումյան 16 փողոց մասնակի, Գ․Նժդեհի փ․ 4, 6, 8, 10 շենքեր, Մանթաշյան փ․ 51 շենք, Արարատյան փ․ 5, 7, 9 շենքեր, Բագրատունյաց պող․ 25/27 շենք և հարակից […]
13:57 08.11.2023
Գազայի հատվածն ապագայում չի կարող վերահսկվել ո՛չ արմատական ՀԱՄԱՍ շարժման, ո՛չ Իսրայելի կողմից։ Այս մասին Ճապոնիա կատարած այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Նախ, Գազան չի կարող կառավարվել ՀԱՄԱՍ-ի կողմից, հակառակ դեպքում պարզապես կլինի հոկտեմբերի 7-ի կրկնությունը, և Գազան կօգտագործվի որպես ահաբեկչական հարձակումներ իրականացնելու վայր: Պարզ է նաև, որ Իսրայելը […]
13:50 08.11.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Տոկիոյում G7-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ասել է, որ նախապատրաստվում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպմանը APEC (Asia-Pacific Economic Cooperation) գագաթնաժողովում, որը տեղի կունենա Սան Ֆրանցիսկոյում։ «Մենք պատրաստվում ենք ղեկավարների (ԱՄՆ-ի և Չինաստանի – խմբ.) կառուցողական հանդիպմանը APEC գագաթնաժողովում», – ասել է Բլինքենը: Հոկտեմբերի վերջին Սպիտակ տան […]
13:44 08.11.2023
Մերձավոր Արևելքում աճող լարվածության համատեքստում G7-ի օգնությունն Ուկրաինային կմնա անփոփոխ, նոյեմբերի 7-8-ը Տոկիոյում կայացած G7-ի արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած ամփոփիչ ասուլիսում ասել է Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավան։ «Մերձավոր Արևելքում աճող լարվածության համատեքստում «Մեծ յոթնյակի» երկրների դիրքորոշումը Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների և Ուկրաինային ցուցաբերվող ուժեղ օգնության վերաբերյալ կմնա անփոփոխ»,- ասել է Կամիկավան։ Նախարարը պարզաբանել է, որ […]
13:35 08.11.2023
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանը ներայացրել է հայկական կողմի դիրքորոշումները: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ […]
13:21 08.11.2023
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նոյեմբերի 7-ին Տիգրան Մեծի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 23-ամյա Ամրիտպալ Ս.-ին: Օտարերկրացի երիտասարդը սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ (Ավազակությունը) և 456-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
13:15 08.11.2023
Չնայած աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին՝ Հարավային Կովկասում խաղաղությունը ԱՄՆ-ի համար շարունակում է առաջնահերթություն մնալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդան Պատելը։ Ճեպազրույցի ժամանակ լրագրողը հիշեցրել է սեպտեմբերին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունը, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են Վաշինգտոն ուղարկել իրենց պաշտոնյաներին՝ հերթական հանդիպման, և հարցրել է՝ արդյոք Վաշինգտոնը […]
13:09 08.11.2023
Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 9-ին, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ին, 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ արևմտյան 2-4մ/վ, նոյեմբերի 10-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ: Օդի […]