TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+13.93 oC
Admin

Admin

Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել լրագրող Ջամալ Խաշըգջիի ընտանիքի անդամներին

23:45 23.10.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով ցավակցություն է հայտնել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի ընտանիքի անդամներին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկը: «Այսօր նախագահը զանգահարել է Խաշըգջիի ընտանիքի անդամներին, լրագրողի որդուն՝ Աբդուլին: Էրդողանն ասել է, որ խորապես սգում է լրագրողի մահը, և Թուրքիան կանի ամեն բան, որպեսզի բացահայտի սպանությունը: Նախագահը […]

̰ ̰
Սենտ Էտիենի քաղաքապետը Ադրբեջանի «սև ցուցակում» է

21:55 23.10.2018

Շուշի այցելելու համար Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքի ղեկավար Գաել Պերդրիոն արժանացել է Ադրբեջանի «սև ցուցակի» մեջ ընդգրկվելու «պատժին»։ Այժմ նա չի կարողանա այցելել Ադրբեջան, իսկ եթե փորձi այնտեղ մեկնել այլ անձնագրով, ինչպես հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, նրան կարող է մեղադրանքներ առաջադրել ու բանտարկել։ Ադրբեջանցիները համարում են, որ մինչ Արցախ գնալը քաղաքապետը պետք է թույլտվություն վերցներ […]

̰
Ես շատ լավ հարաբերություններ ունեմ ներկա իշխանությունների հետ. Արա Աբրահամյան

21:34 23.10.2018

Ես շատ լավ հարաբերություններ ունեմ ներկա իշխանությունների հետ, և շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նախկինների հետ:  Այս մասին լրագրողրի հարցին ի պատասխան՝ նշել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Իմ գործն աշխատելն է: Գիտեք ինչ կա, իշխանությունը ժամանակավոր բնույթ է կրում, մենք բոլորս մնում ենք քաղաքացիներ»,- ասել է Աբրահամյանը:

̰
BMW-ն հետ է կանչում 1․6 մլն ավտոմեքենա

21:00 23.10.2018

Գերմանական ավտոարտադրող BMW ընկերությունը հետ է կանչում 1․6 միլիոն ավտոմեքենա ամբողջ աշխարհից, գրում է Deutsche Welle-ն: Պատճառն ածխաթթու գազերի վերամշակման համակարգում անսարքությունն է: Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ մեքենաների մոտ հնարավոր է տվյալ խնդրի պատճառով դուրս հոսի սառեցնող հեղուկ: Տեխնիկական ածխածնի և բարձր ջերմաստիճանի զուգորդումը կարող է հանգեցնել շիկացած մասերի առաջացման: Շատ հազվադեպ այն կարող է հանգեցնել […]

̰
Հոկտեմբերի 24-ին որոշ տարածքներում գազամատակարարումը կդադարեցվի

20:51 23.10.2018

Գործող գազատարների հետ ներմիացման, պլանային աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-16:00-ն, դադարեցվելու է Տավուշի մարզի Թեղուտ գյուղի դպրոցի հարակից թաղամասի, ժամը 10:00-18:00-ն՝ Նոր Նորք վարչական շրջանի, Հերացի և Այգեստան փողոցներով պարփակված թաղամասերի բնակիչ-բաժանորդների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, իսկ ժամը 10:00-16:00-ն՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սպանդարյան և Միքայելյան թաղամասերի գազասպառողների գաղամատակարարումը: Այս մասին տեղեկացնում […]

̰
«Գահերի խաղից» հայտնի դերասան Ալֆի Ալենը հայր է դարձել

20:40 23.10.2018

Հոլիվուդյան դերասան Ալֆի Ալենը, որ ավելի հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալից Տեոն Գրեյջոյի դերակատարի մարմնավորմամբ, այսօր առաջին անգամ հայր է դարձել: Ուրախալի լուրը դերասանը հայտնել է իր Instagram-ի էջում: «Սիրով ու անսահման ուրախությամբ ձեզ եմ ներկայացնում մեր ընտանիքի նոր անդամին: Նա պարզապես իդեալական է ու գեղեցկուհի»,- նշել է Ալֆի Ալենը: https://www.instagram.com/p/BpP4PtTHzjd/?utm_source=ig_embed Երեխայի մայրը DJ Էլլի […]

̰
Լոռու մարզի 6 դպրոցի տնօրեններ կատարել են կոռուպցիոն բնույթի չարաշահումներ

20:36 23.10.2018

ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2018 թվականի ինն ամիսների ընթացքում մարզում արձանագրված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակը: Պարզվել է, որ կրթության ոլորտում, մասնավորապես, մարզպետարանի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում տեղ են գտել համակարգային և շարունակական բնույթ կրող կոռուպցիոն դրսևորումներ, որոնց առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել […]

̰
Չինաստանում լայնամասշտաբ լուսային ներկայացում է անցկացվել

20:30 23.10.2018

Չինաստանի Շանհայ քաղաքում լայնամասշտաբ լուսային ներկայացում է կատարվել: Այստեղ գրեթե բոլոր շինություններն ու բնակելի շենքերը լուսավորվել են տարբեր գույներով՝ մեծ աշխուժություն մտցնելով բնակիչների շրջանում, հայտնում է TCH-ն: Լուսային ներկայացումը տեսնելու համար քաղաքի կենտրոն են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ: Հաղորդվում է, որ ներկայացումը կազմակերպվել է առաջիկայում՝ նոյեմբերի 5-10-ը կայանալիք Ներկրվող ապրանքների ցուցահանդեսին ընդառաջ՝ Շանհայ քաղաքի  նկատմամբ հետաքրքրությունը […]

̰
Ողջ գիշեր Ռեմբրանդտի կտավի կողքին. թանգարանի անակնկալը 10 միլիոներորդ այցելուին

20:17 23.10.2018

Հոլանդացի Ստեֆան Կասպերը մի ամբողջ գիշեր է անցկացրել Ամստերդամում գտնվող թանգարանում՝ Ռեմբրանդտի «Գիշերային պահակազոր» կտավի հարևանությամբ: Ցուցահանդեսի ղեկավարությունը քաղաքացուն այդպիսի հնարավորություն է տվել, քանի որ վերջինս եղել է ցուցահանդեսի 10 միլիոներորդ այցելուն: Նա մնացել է կտավի հետ միայնակ, իր հետ ունեցել է մեկ շիշ գինի և թանգարանի ռեստորանում պատրաստված ընթրիք: Անհանգստության պատճառով տղամարդը ընդամենը 2 ժամ […]

̰
Որոնվում են խանութից ալմաստե սկավառակներ հափշտակած անձինք

20:09 23.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ բացահայտելու խանութ-սրահից գողություն կատարած անձանց ինքնությունը: ՍՊԸ ընկերությունից սեպտեմբերի 5-ին ահազանգ է ստացվել առ այն, որ 2018թ օգոստոսի 19-ին երկու երիտասարդ գնումներ կատարելու պատրվակով մտել են շինանյութի խանութ-սրահ և, օգտվելով աշխատակիցների անուշադրությունից, գաղտնի հափշտակել են […]

̰
Ես պարզապես կարող եմ ասել՝ ամոթ․ Էջմիածնի քաղաքապետը՝ իր մասին տարածված տեսանյութի մասին

19:49 23.10.2018

Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանը համարում է, որ նույնիսկ եթե իր անձնական կյանք մտնեն, չեն կարող այնտեղ այնպիսի բան գտնել, որ անգամ համեմատելի լինի այն պոռնո տեսանյութի հետ, որ տարածվում էր։ Այս մասին Գասպարյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում։ «Այդ աղջիկը որևէ կապ չուներ ինձ հետ»,- ասաց քաղաքապետն ու համաձայնեց, որ նա հնդիկ էր, ներկայացրեց […]

̰
Արա Աբրահամյանը չի պատրաստվում մասնակցել խորհրդարանական ընտրություններին

19:42 23.10.2018

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը չի պատրաստվում մասնակցել Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հենց ինքն է տեղեկացրել: Ընտրություններին մասնակցելու ցանկություն չունենալը Աբրահամյանը բացատրել է իր խնդիրներով: Հարցին՝ իսկ որևէ քաղաքական ուժի պատրաստվո՞ւմ է աջակցել, Աբրահամյանն արձագանքել է՝ դեռ պետք է մտածի: Նշենք, որ Արա Աբրահամյանը նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն […]

̰
Ուրցաձորցիները կրկին փակել են միջպետական ճանապարհը. գյուղում լարված մթնոլորտ է

19:37 23.10.2018

Ուրցաձորցիները համայնքի ղեկավարի՝ Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականից ու ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից հետո դարձյալ դժգոհում են: Նրանք նույնիսկ չեն թողնում, որ ժամանակավոր պաշտոնակատարը մտնի համայնքապետարան և իր աշխատանքով զբաղվի: «Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է ներկայացվել Արմավիրի մարզպետարանից գյուղապետի դեմ կազմակերպված ցույցի մասնակիցներից մեկը՝ Գևորգ Ավետիսյանը: Հիմա գյուղում նորից լարված մթնոլորտ է: Երկու օր է, ինչ ժամանակավոր պաշտոնակատարին […]

̰
Չեմ հասկանում՝ մեր նկատմամբ վստահություն չկա՞, թե՞ այլ պատճառ կա. Արա Աբրահամյանը՝ իր կազմակերպած համաժողովի մասին

19:29 23.10.2018

Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի ընթացքում որոշում է կայացվել, որ համաժողովը պաշտոնական գրասենյակներ կունենա ԵԱՏՄ անդամ երկրներում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի համակարգող կոմիտեի նախագահ Արա Աբրահամյանը: Նրա փոխանցմամբ՝ այդ գրասենյակների նպատակը ԵԱՏՄ անդամ երկրների գործարարներին օժանդակելն է: Աբրահամյանն ափսոսանք է հայտնել, որ համաժողովի նկատմամբ հայ գործարարները մեծ հետաքրքրություն չեն դրսևորել: […]

̰
Էջմիածնի նորընտիր քաղաքապետը դատապարտել է հոր կողմից հնչեցրած սպառնալիքները

19:24 23.10.2018

Էջմիածնի ընտրված քաղաքապետ Դիանա Գասպարյանը չի համարում, որ իր օգտատերերից մեկին ուղղված իր հոր խոսքերը, որոնցով նա օգտատիրոջը սպառնում է ոտքերը կոտրել, իրավաբանորեն սպառնալիք չէ։ Գասպարյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց, որ իրավաբանորեն դա սպառնալիք չէ, որովհետև իրական չէ, քանի որ հայրը Ֆրանսիա չէր հասնելու այդ օգտատիրոջ ոտքերը կոտրելու համար։ «Դա […]

̰
ՀՀ անկախությունից հետո «ամենածավալունը». ի՞նչ է հայտնի սպասվող համաներման մասին

19:17 23.10.2018

Համաներում հայտարարելու մասին արդարադատության նախարարության մշակած նախագիծը, թեև դեռ չի հրապարակվել, արդեն քննարկումների առիթ է դարձել: Դատապարտյալների ո՞ր խմբի վրա է ազդելու, քանի՞ անձ համաներման կարժանանա ու արդյո՞ք ցանկում նաև հանրությանը հայտնի անուններ կլինեն, ինչպես, օրինակ, Շանթ Հարությունյանը: Լրատվամիջոցներում այդ հարցերի պատասխանը տրվում է միայն ոչ պաշտոնական՝ «մեր աղբյուրների փոխանցմամբ» կամ «մեր տեղեկություններով» ձևակերպմամբ: Այդ […]

̰
Twitter-ը «սառեցրել է» Իլոն Մասկի էջը

19:01 23.10.2018

Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկի թվիթերյան էջը ժամանակավորապես սառեցվել է այն բանից հետո, երբ նրա էջին հայտնվել է «Ես սիրում եմ անիմե» գրությունը: i🖤anime — Elon Musk (@elonmusk) October 22, 2018 Էջի վերականգնումից հետո Մասկը գրություն է կատարել՝ կատակելով տեղի ունեցածի վերաբերյալ: «Twitter-ը կարծել է, թե էջս կոտրել են ու սառեցրել է այն»,- գրել է […]

̰
Արտակ Զեյնալյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

18:50 23.10.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատարն ու ԵԱՀԿ  ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում խոսքի ազատության վիճակը, ինչպես նաև կարծիք արտահայտելու ազատության և տեղեկություն ստանալու իրավունքի համար սահմանված երաշխիքների ամրապնդմանը վերաբերող մի […]

̰
Աղմկահարույց օրենքը չստորագրվեց. Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան

18:45 23.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել աղմկահարույց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը: Նախագահը դիմել է Սահմանադրական դատարան: «Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից նախագահ Արմեն Սարգսյանն իր պարտականությունների կատարման ընթացքում ներմուծեց նոր մշակույթ՝ յուրաքանչյուր գործողություն պետք է միտված լինի հստակ նպատակի իրականացմանը և հիմնված լինի իրավունքի գերակայության […]

̰
Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ժամկետային զինծառայող

18:44 23.10.2018

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ի սահմանում, Արցախի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորվել է ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Գրիգորիի Սարգսյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ: Վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

̰
Գրությամբ դիմել եմ Նիկոլ Փաշինյանին, սպասում եմ արձագանքի. Էդմոն Մարուքյան

18:30 23.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին է դիմել գրությամբ ու այժմ արձագանքի է սպասում: «Քիչ առաջ գրությամբ դիմել եմ վարչապետին՝ աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերից ստացված դիմումի կապակցությամբ: Մասնավորապես, ինչպես շատերդ տեղեկացված եք, հոկտեմբերին ուժի մեջ մտած օրենքի պատճառով նրանք չեն կարողանում […]

̰
Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահի հետ

18:28 23.10.2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվության վարչությունից: Կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման հեռանկարները, անդրադարձ կատարել ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցությանը: Էդուարդ Շարմազանովը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ընդգծել է Սանկտ […]

̰
Արման Թաթոյանն աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքների հարցով հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ

18:22 23.10.2018

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքների հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ: «Վրաստանից Հայաստան աջ ղեկով մեքենաներ ներմուծել ցանկացող հայաստանցի վարորդների իրավունքների հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի հանրային պաշտպան Նինո […]

̰
ՏՏ ոլորտը պետք է ունենա զարգացման առաջանցիկ տեմպեր և դառնա տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. Փաշինյան

18:16 23.10.2018

ՀՀ վարչապետի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր» և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում հաղթողներին մրցանակները հանձնել է անձամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Սիրելի պարգևատրվածներ Ժյուրիի հարգելի անդամներ Հարգարժան հյուրեր Նախ շնորհավորում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի […]

̰
Սաուդյան Արաբիայի արքայազնի խորհրդականը Skype-ով է հրամայել սպանել Խաշըգջիին. ԶԼՄ-ներ

18:07 23.10.2018

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի խորհրդական Սաուդ ալ Կախտանին Skype-ով է հրամայել սպանել լրագրող Ջեմալ Խաշըգջիին, գրում է Reuters -ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Հոկտեմբերի 2-ին Ջեմալ Խաշըգջին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո անհետացել էր: Նշվում է, որ հանցագործները Սաուդյան Արաբիայից Թուրքիա էին ժամանել 2 ինքնաթիռով, սպանությունից մի քանի ժամ առաջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց արքայազնի խորհրդականն […]

̰
ՀԱՊԿ ռազմական կոմիտեն Ալմաթիում կքննարկի ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

17:58 23.10.2018

ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նախագահ, Ղազախստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար Մուրատ Մայկեևի նախագահությամբ հոկտեմբերի 26-ին Ալմաթի քաղաքում կկայանա ՀԱՊԿ ռազմական կոմիտեի 13-րդ նիստը` նվիրված ՀԱՊԿ անդամ-երկրների ռազմական համագործակցության զարգացմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ պաշտոնական կայքից: Նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ-երկրների զինված ուժերի ԳՇ ղեկավարները, Ղրղըզստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՀԱՊԿ միացյալ […]

̰
Կանադացի ռեփերն ընկել է ինքնաթիռի թևից և մահացել

17:57 23.10.2018

Կանադացի ռեփեր Ջոն Մակ Մյուրեյը մահացել է երաժշտական հոլովակի նկարահանման ընթացքում, գրում է CTV-ն: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երաժիշտն ինքնաթիռի թևի վրա հնարք էր կատարում: Ռեփերի թիմի հայտարարության մեջ ասված է, որ նա այդ նախագծի վրա աշխատել էր մի քանի ամիս և երկար էր պատրաստվել այդ հնարքի կատարմանը: Ռեփերը վայր է ընկել այն ժամանակ, […]

̰
Ընտրական օրենսգրքի նախագիծը նորից կքննարկվի 36 պատգամավորի ստորագրությամբ․ Նաիրա Զոհրաբյան

17:52 23.10.2018

Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ ու 36 պատգամավորների ստորագրություն հավաքվելու հիմքով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը երկուշաբթի կրկին կքննարկվի խորհրդարանում՝ արտահերթ նիստով։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ «Ինչո՞ւ եմ սա հատուկ կարևորում, որովհետև անչափ կարևոր է, որպեսզի դեկտեմբերի արտահերթ ընտրությունների մենք գնանք հատկապես նոր Ընտրական օրենսգրքով, որտեղ ընտրական […]

̰
Արդյո՞ք լուծումը լայվով եթեր մտնելը, ժողովրդին հրապարակներ հանելն ու «դըմփ-դըմփ-հու»-ն են․ Արմենուհի Կյուրեղյան

17:50 23.10.2018

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն իր հայտարարությունն սկսեց պատկերավոր վիրահատության մասին պատմությամբ ու հարցրեց՝ Նիկոլ Փաշինյանն ու թիմը կարողացան վիրահատություն անել, բայց կարո՞ղ են հետվիրահատական շրջանում պայքարել սուր ինֆեկցիաների դեմ։ «Արդյո՞ք տեղերում բարձրացված խնդիրները պետք է տանել տեղային անզգայնացման՝ լայվով եթեր մտնելով, ժողովրդին հրապարակներ հանելով, «դըմփ-դըմփ-հու»-ով»,- ասաց Կյուրեղյանը։ Պատգամավորը վստահություն հայտնեց, […]

̰
BACK_TO_TOP