TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+11.47 oC
Admin

Admin

Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը դրական կանդրադառնա կողմերի վրա. ՌԴ նախագահի խորհրդական

17:49 23.10.2018

Հետխորհրդային տարածքում առաջացած հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։ Նա, լրագրողների հարցին ի պատասխան, նշել է՝ ՌԴ-ին հակամարտություններ պետք չեն, կայուն իրավիճակ է հարկավոր: «Մենք շահագրգռված ենք, որ որևէ հակամարտություն չլինի, լինի կայուն, բարեհաջող զարգացում»,- նշել է պաշտոնյան: ՌԴ նախագահի խորհրդականի համոզմամբ՝ եթե […]

̰
Դաշնակցությունը երեկ կողմ էր քվեարկել Ընտրական օրենսգրքին, երկուշաբթի կրկին կողմ է քվեարկելու․ Սեյրանյան

17:40 23.10.2018

Երկուշաբթի խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու և Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կրկին քննարկելու, քվեարկելու համար հավաքվել է 36 ստորագրություն, և նիստը հավանաբար կկայանա։ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը և՛ երեկ է կողմ քվեարկել ընտրական փոփոխություններին, և՛ երկուշաբթի է նույն կերպ քվեարկելու։ Սեյրանյանն ասաց, որ շուտով երկիրը թևակոխելու է նախընտրական […]

̰
Ալեն Սիմոնյանն առաջարկում է մասնավոր քրեակատարողական հիմնարկներ ստեղծելու տարբերակ դիտարկել

17:34 23.10.2018

Ազգային ժողովի այսօրվա նիստի հայտարարությունների ժամին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը միացավ «Ծառուկյան» խմբակցության անդամ Շաքե Իսայանի նախաձեռնությանը՝ վերանայել ցմահ դատապարտվածների հարցերը։ Ամբիոնից ելույթ ունենալիս Սիմոնյանը փոխանցեց նաև ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանի խոսքը, որ նա էլ է միանում։ Սիմոնյանը, սակայն, ուշադրություն հրավիրեց նաև այլ հարցի վրա՝ քրեակատարողական հիմնարկների կենցաղային պայմաններին։ «Բոլորս գիտենք, […]

̰
Հայտնի է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի անունը

17:32 23.10.2018

«Իմ քայլը» հիմնադրամը տեղեկացնում է, որ գործադիր տնօրեն է նշանակվել Հովհաննես Ղազարյանը: Հաղորդվում է, որ հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության՝ երկու ամսից ավելի շարունակված բազմափուլ գործընթացի արդյունքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հավանությանն է արժանացել Հովհաննես Ղազարյանի թեկնածությունը: «Շնորհակալ ենք 150-ից ավելի դիմորդներին՝ ցուցաբերած հետաքրքրության համար, երախտապարտ ենք բոլոր այն հավակնորդներին, որոնք իրենց ժամանակը հատկացրեցին՝ մասնակցելու հարցազրույցների և […]

̰
Ցավ եմ ապրում. Սուրեն Աբրահամյանը պնդում է, որ առնչություն չունի որդու նշանակման հետ

17:24 23.10.2018

Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երևանի նախին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի որդին՝ Արամ Աբրահամյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Արման Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի […]

̰
Համաներումների արդյունքում ազատվածների 1/3-ը մեկ տարվա ընթացքում վերադառնում է բանտ․ Շաքե Իսայան

17:10 23.10.2018

Հայաստանում այս պահին կա 93 ցմահ բանտարկյալ, որոնցից 14-ը դատապարտվել են բանակում կատարված սպանությունների համար։ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։ Նրա խոսքով՝ բանակում կատարված հանցագործությունների գործերը պետք է առանձնացվեն ու դիտարկվեն բազմահանցագործություններից առանձին։ Դրանք նաև պետք է վերանայվեն, քանի որ մարդիկ կան, որ 20 տարեկանում դատապարտվել […]

̰
Սլովակիայի վարչապետի մեքենան եղնիկ է վրաերթի ենթարկել. կա տուժած

17:03 23.10.2018

Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինին վթարի է ենթարկվել, տեղեկացնում են տեղի աղբյուրները: Նշվում է, որ երկրի ղեկավարի մեքենան մայրուղու վրա բախվել է եղնիկի: Դեպքը տեղի է ունեցել Պոպրադ և Վելկա Լոմնիցա բնակավայրերի միջև: Նշվում է, որ Սլովակիայի վարչապետը ուղևորվում էր Կեժմարոկ քաղաք՝ մասնակցելու կառավարության նիստին: «Վթարի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել Պելեգրինիի վարորդը, իսկ վարչապետը չի […]

̰
Դադարեցրե՛ք հակադաշնակցական անպտուղ գործելաոճը. ՀՅԴ պատգամավորի կոչը

16:58 23.10.2018

Ազգային ժողովի այսօրվա նիստերի ամենասկզբում՝ օրակարգային հարցերից առաջ, թեժ բանավեճի առիթ դարձավ այն, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չեն անցել, քանի որ դրանց կողմ արտահայտված խմբակցությունների պատգամավորների մի մասը բացակայել է քվեարկությունից, ինչի պատճառով էլ բավարար թվով ձայներ չեն հավաքվել։ Դաշնակցություն խմբակցության անդամներից Սուրեն Մանուկյանը ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին դաշնակցականներին սաբոտաժի մեջ մեղադրողներին կոչ արեց դադարեցնել […]

̰
Պեսկովը հայտնել է՝ ինչի մասին են զրուցելու Բոլթոնը և Պուտինը

16:56 23.10.2018

Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի  կայանալիք հանդիպման ժամանակ քննարկվելու են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, Սիրիայի խնդիրն ու ռազմավարական անվտանգության մասին հարցերը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Պեսկովը տեղեկացրել է, որ կողմերը նաև կքննարկեն տարածաշրջանային կոնֆլիկտները: «Գլխավորը, […]

̰
Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ քննարկել է վերջին ներքաղաքական զարգացումները

16:52 23.10.2018

Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը։ Զրուցակիցները բարձր գնահատեցին ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ համապատասխան պետական մարմինների միջև հաստատված սերտ և արդյունավետ համագործակցությունը, երկրում խոսքի և մամուլի ազատության ապահովման ուղղությամբ […]

̰
21-րդ դարում Սպիտակի մի ամբողջ թաղամաս չունի կոյուղի, գազ, ջուր, հաղորդակցության որևէ միջոց, տրանսպորտ․ Սերգեյ Բագրատյան

16:47 23.10.2018

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ վերջերս եղել են Սպիտակ քաղաքի Քրքորյան և Գերմանական թաղամասերում ու զարմացել են առկա կենցաղային վիճակից։ «21-րդ դարում մի ամբողջ թաղամաս չուներ կոյուղի, գազ, ջուր, հաղորդակցության որևէ միջոց, տրանսպորտային որևէ միջոց, որ կարող է քաղաքացուն հասցնել Սպիտակ քաղաք իր կենցաղային խնդիրները լուծելու համար, գոնե խանութներից […]

̰
ՀՀ ՊՆ ղեկավարի հրամանով զորամասի հրամանատարի ու ևս 3 սպայի պաշտոն իջեցվել է

16:44 23.10.2018

Հայաստանի զինված ուժերի զորամասերից մեկում վերջերս տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, անկախ ընթացող նախաքննական գործունեությունից, որը վարում են համապատասխան իրավապահ մարմինները, ծառայողական քննության հիման վրա, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, ներքոնշյալ սպաները ենթարկվել են կարգապահական տույժի՝ մեկ աստիճանով պաշտոնի իջեցման․ զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Ա. Չիլինգարյանը, զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Ա. Վ. Պետրոսյանը, […]

̰
Ավելի քան 150 ՀԷԿ-եր ունեն տարբեր խախտումներ

16:28 23.10.2018

Բնապահպանության նախարարությունը նախագիծ է մշակել, որով սահմանափակելու է գետերի վրա ՀԷԿ-երի կառուցումը կոնկրետ պայմանների դեպքում։ Ազգային ժողովում այս նախագծի վերաբերյալ հարցերին պատասխանելիս նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը խախտումներից որոշ ցուցանիշներ ներկայացրեց։ «Ավելի քան 150 ՀԷԿ-եր ունեն տարբեր խախտումներ, բազմաթիվ։ Դա վերաբերում է և՛ ջրօգտագործման, ջրաչափական սարքավորումներին, և՛ ավելի ջրառին և այլն, և այդ ամբողջ տեղեկատվությունը փոխանցված […]

̰
Հայաստանը կարող է շատ կարևոր հանգույց հանդիսանալ ԵՄ-ԵԱՏՄ անդամ երկրների միջև. Արմեն Սարգսյան

16:22 23.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել սինգապուրյան խոշորագույն «Vertex Venture Holdings» վենչուրային ընկերության, շվեյցարական «Swiss Sustainable Finance», գերմանական հանրահայտ «Siemens» ընկերությունների խմբի մեջ մտնող «Siemens Financial Services» կազմակերպության ղեկավարության հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպման նպատակն արտերկրի գործարարներին Հայաստանի ներդրումային դաշտին, տարբեր ոլորտներում համագործակցության ծավալման հեռանկարներին ծանոթացնելն […]

̰
Սահմանափակումներ կմտցվեն գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցման ոլորտում․ նախագիծ

16:05 23.10.2018

Ջրային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սահմանափակել փոքր ՀԷԿ-երի կառուցումը գետերի վրա մի քանի դեպքերում։ Ազգային ժողովում կառավարության առաջարկած այս նախագիծը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը։ «Առաջին դեպքը վերաբերում է այն գետերին, որտեղ արդեն դերիվացիոն խողովակներով ջրառը կազմում է ավելի քան 40 տոկոս։ Երկրորդն այն գետերն են, որտեղ Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակների ձվադրավայրեր […]

̰
Արայիկ Պապիկյանը չի կարծում, որ Հայաստանում ցմահ ազատազրկվածի ազատ արձակման նախադեպ չկա

15:42 23.10.2018

Ինչպես արդեն տեղեկացրել է SHANTNEWS.am-ը, 23 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանն ազատ էր արձակվել, ինչը բացառիկ որոշում էր Հայաստանի պատմության համար: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով  կատարվածին, ասել էր, որ դա չի նշանակում, թե հենց Հայաստանում դատապարտվածների վրա կազդի վաղաժամկետ ազատ արձակման այդ նախադեպը: «Ես ողջունում եմ, իհարկե, բայց մի կարևոր բան՝ […]

̰
Սեդրակ Քոչարյանի հայցը ընդդեմ Արթուր Վանեցյանի վարույթ է ընդունվել

15:28 23.10.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի վարույթ է ընդունվել: Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Հայցը վարույթ է ընդունել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը: Հայցադիմումը վերնագրված է «զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին», իսկ խնդրառական մասում նշվել է «պարտավորեցնել պատասխանողին […]

̰
Մենք կոչ ենք անելու Ազգային ժողովին չընտրել վարչապետին այս անգամ. Լենա Նազարյան

15:25 23.10.2018

Ազգային ժողովի նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պաշտոնապես հայտարարեց, որ իրենց խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ «Այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, և մեր նպատակն է ընդամենը Սահմանադրությամբ սահմանված որոշակի ընթացակարգերի լիարժեք ապահովումը։ Մենք կոչ ենք անելու Ազգային ժողովին չընտրել վարչապետին այս անգամ, որպեսզի մենք գնանք Ազգային ժողովը լուծարելու […]

̰
Վանաձորում մահվան ելքով պատահար է տեղի ունեցել

15:19 23.10.2018

Հոկտեմբերի 23-ին` ժամը 00։25-ին, հիվանդանոցից հայտնել են, որ Վանաձոր քաղաքի Երրորդ մասից Կոնգո գնացող ավտոճանապարհին մարդ կա ընկած: Պարզվել է, որ Շիրակի խճուղու սկզբնամասում դեռևս չպարզված մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու, որը տեղում մահացել է: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու և մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում […]

̰
Ի՞նչ են պահանջում ցմահ դատապարտվածների հարազատները և ընկերները

15:08 23.10.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր առավոտյան խորհրդարանի մուտքի մոտ են հավաքվել ցմահ ազատազրկվածների հարազատները, ընկերներն ու փաստաբանները: Ըստ նրանց տեղեկությունների՝ համաներման նախագծում ցմահ դատապարտվածները ներգրավված չեն: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ համաներումը տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա: Մասնավորապես, նրանք պահանջում են համաներման վերաբերյալ օրենսդրական նախագծում կատարել հետևյալ փոփոխությունները. 1. «Փոխել 2-րդ հոդվածի 12-րդ մասը՝ […]

̰
Վահե Գրիգորյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր

14:47 23.10.2018

Հայաստանի նախագահի քվոտայով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը չի հավաքել խորհրդարանի պատգամավորների բավարար թվով ձայներ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու համար։ Ազգային ժողովի 105 պատգամավորներից փակ՝ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 53-ը, որևէ անվավեր ձայն չի եղել։ 30 կողմ և 23 դեմ ձայներով Գրիգորյանը չի ընտրվել, քանի որ նրա ընտրության համար անհրաժեշտ էր պատգամավորների թվի […]

̰
Համաձայնել ենք կառավարությունում ներկայացվածություն ունենալ, սակայն ոչ թե մենք ենք դիմել, այլ մեզ են դիմել. Կյուրեղյան

14:46 23.10.2018

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը, լրագրողների հետ զրույցում արձագանքելով տեսակետին, թե իրենք կառավարության մաս են կազմում, սակայն իշխանության գործելաոճն ու ծրագրերն իրենց մտահոգում են, նշեց. «Ուրեմն, շատ է չարաշահվում դա: Եկեք իրերը կոչենք իրենց անուններով. մենք համաձայնել ենք կառավարությունում ներկայացվածություն ունենալ, ոչ թե մենք ենք դիմել, այլ մեզ են դիմել: Վարչապետն է դիմել մեզ, […]

̰
Ունենք մտահոգություններ ներկայիս իշխանության, կառավարության գործելաոճի, թիմի, ծրագրերի շուրջ. Արմենուհի Կյուրեղյան

14:34 23.10.2018

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանի գնահատմամբ` նոր Ընտրական օրենսգիրքն իր էությամբ բավական առաջադիմական է նախորդի համեմատ, կան նոր առաջարկներ, որոնք ավելի ժողովրդավար են, նպաստում են կուսակցական բազմակարծության ապահովմանը: Դաշնակցությունը, սակայն, առաջարկում է մեխանիզմ խախտումների ծավալը գնահատելու համար, այն է` ընտրանքային, այսինքն` պատահականության սկզբունքով ընտրել X քանակության տեղամասեր, կատարել վերահաշվարկ` անկախ նրանից` վերահաշվարկի դիմում կա՞ր, […]

̰
43 աշակերտ և ուսանող արժանացել է ՏՏ ոլորտի ՀՀ պետական մրցանակի

14:32 23.10.2018

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՏՏ ոլորտում պետական մրցանակի արժանացավ 43 հոգի՝ 25 ուսանող, 18 աշակերտ: Մրցանակները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մրցանակաբաշխությանը մասնակցել է 106 ուսանող երկրի 6 առաջատար համալսարաններից և 80 աշակերտ հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող առաջատար 8 դպրոցներից: Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 14 տարի: «Նոր Հայաստանում հաջողության գրավականը այն չէ, թե ով ում բարեկամն […]

̰
Ի՞նչ խնդիրների են բախվում Հայաստանում ցմահ ազատազրկվածները

14:20 23.10.2018

«Օգնության կանչ Հայաստանի քաղաքացիներին» նախաձեռնության անդամները թվարկել են այն խնդիրները, որոնք վերաբերում են Հայաստանում ցմահ ազատազրկվածներին: Ըստ նախաձեռնության՝ ՀՀ-ն իր բնակչության համեմատ ունի աշխարհում ցմահ ազատազրկվածների թվով ամենաբարձր ցուցանիշը: «Տարեկան երկու կամ երեք ցմահ ազատազրկման դատապարտված անձ է մահանում: Վճիռների մեծ մասը չափազանցված պատիժներ է պարունակում, ինչը հակասում է ՀՀ-ում գործող նախադեպերին, ՀՀ-ի կողմից ստորագրվող […]

̰
ԴԱՀԿ-ն կկարողանա սառեցնել միայն համապատասխան չափի հաշիվներ․ նախագիծ

14:16 23.10.2018

Ազգային ժողովում այսօր ներկայացվեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ԴԱՀԿ բռնագանձումների համար կատարվող հաշիվների սառեցումները կատարել ոչ թե քաղաքացու բոլոր հաշիվների վրա, այլ այնքան հաշիվների, որքանը կբավականացնի բռնագանձումներն իրականացնելու համար։ Նախագծի հեղինակներից «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ օրենքի նախագծով սահմանել են կարգավորումներ, որոնցով եթե մարդն ունի, օրինակ, 100 հազար դրամի պարտավորություն, ապա պետք […]

̰
Լրագրող Ջեմալ Խաշըգջիի մարմինը հայտնաբերվել է ջրհորում

14:02 23.10.2018

Օրերս Թուրքիայի Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի մարմինը հայտնաբերվել է ջրհորում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Դողու Փերինչեքը, հայտնում է Haberler-ը: Նրա խոսքերով՝ հատուկ ծառայության աշխատակիցները լրագրողի մարմնի մասերը հայտնաբերել են Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի տարածքում գտնվող ջրհորում: Փերինչեքը հավանական է համարել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն […]

̰
Էմին Երիցյան

14:00 23.10.2018

̰
Ալեն Սիմոնյանը խոստացել է ցմահ ազատազրկվածների համաներման հարցը քննարկել արդարադատության նախարարի հետ

13:56 23.10.2018

Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ այսօր առավոտյան խորհրդարանի մուտքի մոտ են հավաքվել ցմահ դատապարտյալների հարազատները, ընկերներն ու փաստաբանները: Բանն այն է, որ, ըստ նրանց ունեցած տեղեկությունների, համաներման նախագծում ցմահ դատապարտվածները ներգրավված չեն: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ համաներումը տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա: Ակցիայի մասնակիցներին է մոտեցել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, որը […]

̰
Դուք տեղյակ չեք Ձեր տեղակալից, նա տեղյակ չէ Ձեզնից․ Զոհրաբյանը՝ նախարարի պաշտոնակատարին

13:51 23.10.2018

Երևանի օրը Տոների և հիշատակի օրերի ցանկում ներառելու նախագիծը Ազգային ժողովում անսպասելի հետաքրքիր քննարկում ունեցավ։ Նախագիծը ներկայացրած Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կառավարության հետ ունեն կոնսենսուսային որոշում, որ օրենքը կընդունվի, բայց բացառիկ իրադարձությունների դեպքում կառավարությունը իրավասու կլինի տեղափոխել Երևանի օրը։ Սակայն կառավարության անունից հանդես եկող տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ կառավարությունը […]

̰
BACK_TO_TOP