TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+11.47 oC
Admin

Admin

21-րդ դարում բարձր էներգիա ունեցող փոքրիկ երևույթները կարող են ստեղծել անկանխատեսելի ու տարօրինակ հետևանքներ. նախագահի հարցազրույցը SHANTNEWS-ին

13:22 23.10.2018

Բավական հետաքրքիր շեշտադրումներով աչքի ընկավ նախագահի նյույորքյան այցը: Այնտեղ նա արժանացել էր Արևելք-Արևմուտք ինստիտուտի տարեկան մրցանակին և մի շարք կարևոր հանդիպումներ ունեցել հայտնի պետական ու քաղաքական գործիչների հետ: Որո՞նք էին այդ հանդիպումների առանձնահատկությունները, որքանով են դրանք կարևոր Հայաստանի համար: Այս հարցերի պատասխանը SHANTNEWS.am-ի թղթակից Քրիստինե Ալագուլյանը փորձել է ստանալ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցում:

̰
Երևանի օրը տոնացույցում չնշելը համարում եմ բարոյական հարց․ Նաիրա Զոհրաբյան

13:19 23.10.2018

Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգում է նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի առաջարկը՝ «Տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն մտցնելու և տոնացույցում  հոկտեմբերի 14-ը՝ որպես Երևանի օր ներառելու վերաբերյալ։ Այս առաջարկը քիչ առաջ Զոհրաբյանը ներկայացրեց ԱԺ ամբիոնից։ Այն պայմաններում, երբ կա Ուսանողների օր, Երեխանի պաշտպանության օր, Բռնադատվածների օր, բարոյական հարց է, որ 2800-ամյա քաղաքը […]

̰
Բանակում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերը շատ կասկածելի են. փաստաբան

13:14 23.10.2018

«Նորմալ պայմաններում զինծառայողն ինքնասպան չի լինում: Թող ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը գնա և ստուգի, թե զորամասերում ինչ է կատարվում կամ հետազոտական կենտրոն բացի ու հասկանան՝ ինչու են զինծառայողներն ինքնասպան լինում»,- խոսելով բանակում զինծառայողների իրավունքների մասին՝ ասել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը: Ժաննա Ալեքսանյանը նշում է, որ ՊՆ-ն մշտապես մեղադրում է ընտանիքի […]

̰
Արայիկ Պապիկյանը և՛ համաձայն է գործընկերոջ հետ, և՛ ոչ

13:11 23.10.2018

Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ, անդրադառնալով սպասվող համաներմանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասել է՝ բոլորի համար դեռ անհայտ է, թե ովքեր են համաներում ստանալու: Ըստ Իշխանյանի՝ համաներումը պետք է տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա, մասնավորապես՝ նրանց, որոնց դեպքում մահապատիժը 2003 թվականին փոխվել է ցմահ ազատազրկման, և նրանց վրա, ովքեր ցմահ ազատազրկման են դատապարտվել […]

̰
Մարտի 1-ի դեպքերի, ոչ մարտական պայմաններում սպանված զինծառայողների գործերը պետք է լինեն անցումային արդարադատության հարցեր․ Վահե Գրիգորյան

13:04 23.10.2018

«Անցումային արդարադատությունը մարդկանց պատժելու նպատակ չի հետապնդում, այլ դրա առաջնահերթ նպատակն է տուժողների իրավունքների վերականգնումը, և իմ կարծիքով՝ Հայաստանում երկրորդ նպատակը պետք է լինի ճշմարտության արձանագրումը»,- այս մասին անցումային արդարադատության մասին իր պատկերացումներն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը։ Թեկնածուն ներկայացրեց իր պատկերացրած այն գործերը, որոնց համար պետք է գործի անցումային […]

̰
Անհրաժեշտ ստորագրությունները կան. Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը կլինի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում

13:01 23.10.2018

Նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է անհրաժեշտ՝ 27 պատգամավորի ստորագրությունը: Հիշեցնենք, որ այսօր «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները նախաձեռնել էին ստորագրահավաք`Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծն ԱԺ արտահերթ օրակարգ բերելու մասին: «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ ստորագրահավաքին միացել էին նաև հանրապետական որոշ գործընկերներ` Մարտուն […]

̰

12:51 23.10.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների ստորագրահավաքին, որով երկուշաբթի արտահերթ նիստի օրակարգով կրկին բերվելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Զոհրաբյանը հույս հայտնեց, որ երկու խմբակցություններից բացի՝ իրենց կմիանան նաև ՀՅԴ իրենց գործընկերները: Պատգամավորը հայտնեց, որ արդեն իսկ ստորագրահավաքին միացել են հանրապետական որոշ գործընկերներ` Մարտուն Գրիգորյանը, […]

̰
Ո՞ր դատարանները պետք է քննեն Մարտի 1-ի գործերը․ Վահե Գրիգորյանը՝ «անցումային արդարադատության» անհրաժեշտության մասին

12:48 23.10.2018

Ազգային ժողովում այսօր քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում փաստաբան Վահե Գրիգորյանին նշանակելու հարցը։ Նրան իր քվոտայի շրջանակներում առաջադրել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Գրիգորյանի ելույթից հետո, սակայն, պարզաբանման կարիք ուներ անցումային արդարադատության մասին նրա պատկերացումը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի Սահմանադրությամբ արգելվում է արտակարգ դատարանների ստեղծումը։ Արդյո՞ք այդ դատարանները չեն «անցումային արդարադատություն» […]

̰
Հունվարից սեպտեմբեր զինծառայողների մահվան 34 դեպք է գրանցվել. Ժաննա Ալեքսանյան

12:37 23.10.2018

«Մենք ուզում էինք անպատճառ բարձրաձայնել այն բոլոր բողոքները, որոնք լսում ենք ծնողներից: Նրանք չեն կարողանում ստանալ իրենց պատասխանները ՊՆ-ից կամ ՀՔԾ-ից: Գիտեք, որ հունվարից մինչև սեպտեմբեր զինծառայողների մահվան 34 դեպք է գրանցվել: Այս հետազոտությունը կատարել են մասնագիտացված հասարակական կազմակերպությունները: Եվ հիմա անպատասխան շատ հարցեր կան»,- այս մասին ասել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ […]

̰
Ցմահ դատապարտյալների հարազատները համաներում են խնդրում

12:36 23.10.2018

Խորհրդարանի մուտքի մոտ այսօր հավաքվել են ցմահ դատապարտյալների հարազատները, ընկերներն ու փաստաբանները: Բանն այն է, որ, ըստ նրանց ունեցած տեղեկությունների, համաներման նախագծում ցմահ դատապարտվածները ներգրավված չեն: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ համաներումը տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա: «Հիմնականում հավաքված են ցմահ ազատազրկվածների ընտանիքի անդամները, ընկերները, բարեկամները, որոնք փորձում են իրենց առաջարկներով որոշ ազդեցություն ունենալ համաներմանը […]

̰
Վահե Գրիգորյանն ԱԺ-ի առաջ ներկայացրեց Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու դեպքում իր անելիքները

12:22 23.10.2018

Հայաստանի նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնում առաջադրվել է փաստաբան Վահե Գրիգորյանը, որն էլ այսօր Ազգային ժողովում ներկայացրեց իր փաստաբանական գործունեության փորձը։ Նա նշեց, որ հիմնականում կենտրոնացած է եղել մարդու իրավունքների ոլորտի փաստաբանական գործունեության մեջ, 2013-ից բնակվել ու աշխատել է Լոնդոնում, որտեղ գործընկերների հետ հասել է այնպիսի դատական որոշումների, որոնք առանձին պետությունների օրենսդրություններում փոփոխությունների […]

̰
Ո՛չ, չեմ հավատում․ ՍԴ-ի թեկնածուն՝ նոր իրավիճակում մյուս դատավորների փոխվելու մասին

12:20 23.10.2018

Հայաստանի նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը չի հավատում, որ դատարանի մյուս դատավորները կարող են փոխվել քաղաքական իրավիճակում ու հետ կանգնել նախկին բարքերից՝ նախագահականից կամ գործադիրից զանգերով որոշումներ կայացնելուց։ Այս մասին Գրիգորյանն ասաց Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զահրաբյանի հարցին պատասխանելիս։ «Ես նաև որպես նախկին լրագրող եմ […]

̰
Սերժ Թանկյանը ուղերձ է հղել Ամուլսարի հանքի շահագործման դեմ

12:02 23.10.2018

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ուղերձ է հղել՝ նվիրված Ամուլսարի հանքի շահագործմանը՝ նշելով, որ ինքը միանում է Ջերմուկի բնակիչների բողոքին: «Մենք գիտենք, որ հանքերը վնաս են հասցնում բնական միջավայրին: Մանավանդ բաց հանքերը, ինչպես առաջարկվել է Ամուլսարի դեպքում, որտեղ օգտագործվելու են պայթուցիկներ և այլն: Ոչ մի երաշխիք չկա, որ աղտոտիչները չեն թափանցի ջրային ավազաններ»,- ասել է […]

̰
Որքա՞ն գումար է ծախսվել Երևանի տոնակատարությունների անցկացման համար

11:59 23.10.2018

Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունների անցկացման համար քաղաքապետարանը շուրջ 260 մլն դրամ է ծախսել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալի պատոնակատար Արամ Սուքիասյանը: SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Սուքիասյանը նշել է, որ նույնքան գումար էլ նախորդ տարի է ծախսվել: Թե որքա՞ն էր նախատեսվել այս տարի ծախսել տոնակատարությունների անցկացման համար ու որքա՞ն  խնայողություն […]

̰
Նորից հանեք ժողովրդին, ճնշում գործադրեք. Ուրիխանյանը դիմեց գործող իշխանություններին

11:53 23.10.2018

«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հոկտեմբերի 23-ին ԱԺ հերթական նիստի ժամանակ ելույթ ունենալով` ընդգծեց մի փաստ, այն, որ ԱԺ որակյալ աշխատանքը և որակյալ օրակարգ բերելը կախված է ԱԺ ձևավորման որակից, այն է` ընտրություններից: «Ես այստեղ ուղղակի կապ եմ տեսնում, հնարավորությունը` թողնել հին Ընտրական օրենսգիրքը, հնարավորություն է ռեյտինգային ընտրակարգով Հանրապետականի նախկին փողատերերին ճողոպրել խորհրդարան, […]

̰
Ջորջ Սորոսի տան մոտ պայթուցիկ սարք են հայտնաբերել

11:49 23.10.2018

Նյու Յորքում ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի տան մոտ հայտնաբերել են պայթուցիկ սարք: Այս մասին տեղեկացնում է 1tv.ge-ն: Պայթուցիկ սարքը տեղադրված էր Ուեսթ-Չեսթերի շրջանում, ֆինանսիստի տան մերձակայքում՝ փոստարկղի մեջ: Ոստիկանության տեղեկությամբ՝ դեպքի վայր է կանչվել սակրավորների խումբ, որը կարողացել է չեզոքացնել ռումբը: Տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է սկսվել: «Ֆորբս» ամսագրի գնահատմամբ՝ Սորոսի ունեցվածքը կազմում է 25 […]

̰
«Տիգրանակերտ» զորավարժարանում անց է կացվել գումարտակային մարտավարական զորավարժություն

11:43 23.10.2018

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի համաձայն` ՊԲ-ում անցկացված հրամանատարական հավաքների կարևորագույն ուսումնամարտական միջոցառումը բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկված մարտական հրաձգությամբ ուղեկցվող ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժությունն էր: Այս մասին հաղորդում է Արցախպրեսը: Եզրափակիչ փուլին հետևում էին ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, հայկական երկու հանրապետությունների զինված […]

̰
«Ելք»-ի բոլոր պատգամավորները ներկա են եղել, կողմ են քվեարկել, Դուք այլ խմբակցությունների պատգամավորների մասին ասեք․ Նազարյանը՝ Ուրիխանյանին

11:42 23.10.2018

Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը ակնարկեց, թե ՔՊ կուսակցության մոտեցումը, որ իրենք, միևնույն է, անցնելու են խորհրդարան՝ լինի նոր, թե հին օրենսգրքով, սխալ է։ Նրան ՔՊ անդամ պատգամավորներից պատասխանեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։ «Պարո՛ն Ուրիխանյան, մե՛նք ենք բերել այս նախագիծը, որովհետև մենք ենք նպատակ ունեցել հեշտացնել, պարզեցնել ընթացակարգերը քաղաքական […]

̰
Այսօր հիմքեր են դրվում Հայաստանի հետագա 20-30 տարվա զարգացման համար․ Մելքումյանը՝ Ընտրական նոր օրենսգրքի մասին

11:32 23.10.2018

Ազգային ժողովի այսօրվա հերթական նիստի ժամանակ օրակարգային հարցերի քննարկումը վերածվեց երեկվա Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկման ու քվեարկության վերլուծությանը։ «Ծառուկյան» խմբակցության անդամները Հանրապետականի կողմն ուղղեցին սլաքները, իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նրանց հիշեցրեց, որ օրենսգրքի համար համաձայնություն տված պատգամավորներն են, որ բացակայել են ու չեն քվեարկել դրա օգտին։ Արտահերթ խոսքի իրավունքով ելույթ ունեցան նաև ԱԺ […]

̰
Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ

11:32 23.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. հոկտեմբերի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը «Շենգավիթ» բժշկական կենտրոնում իր կինը ծննդաբերել է, և ծննդաբերության ընթացքում, բժիշկների սխալի […]

̰
Նախագահը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը

11:26 23.10.2018

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցել է այդ կազմակերպության Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD)` երկամյա պարբերականությամբ կազմակերպվող Համաշխարհային ներդրումային համաժողովի (World Investment Forum 2018) բացման հանդիսավոր արարողությանը։ Հոբելյանական` տասներորդ համաժողովն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով: Մինչ համաժողովի բացումը, Հանրապետության նախագահը կարճատև զրույց է […]

̰
Հնարավոր են դարձնում նորից ռեյտինգայինով, նորից նախկին ընտրակարգով, նորից հիմար ձևով խորհրդարան ճողոպրելը․ Ուրիխանյան

11:22 23.10.2018

«Ինձ համար զարմանալի է, որ մեր ՔՊ-ի հարգարժան գործընկերները, վարչապետի գլխավորությամբ, երեկ հայտարարում են, թե Ազգային ժողովը պիտի որոշի՝ որ Ընտրական օրենսգրքով գնա, իրենց համար միևնույն է, իրենք մեկ է՝ անցողիկ են։ Եկեք, խնդրում եմ, բևեռեք ձեր ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ պետք է անցողիկ հնարավորություններ ստեղծել ընդհանրապես երկրում բոլորի համար հավասարապես, ոչ միայն ՔՊ-ի […]

̰
Մենք պետք է կարողանանք կայուն և կանխատեսելի երկիր կառուցել. Արմեն Սարգսյան

11:16 23.10.2018

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն և հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի հետ։ Նրա ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է «Ֆրանկ Մյուլլեր»-ի տարբեր մասնաբաժիններում, եղել ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին: Նախագահ Սարգսյանը բարձր […]

̰
«Ծառուկյան» դաշինքը և «Ելք»-ը ստորագրահավաք են սկսելու՝ Ընտրական նոր օրենսգիրքը ԱԺ-ում նորից քվեարկության դնելու համար․ Զոհրաբյան

11:05 23.10.2018

Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններն ստորագրահավաք են սկսելու՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որ երեկ մերժվեցին ԱԺ քվեարկությամբ, նորից օրակարգ բերելու և քվեարկության դնելու համար։ Այս մասին ԱԺ այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ «Եվ հորդորում եմ Հանրապետական կուսակցության մեր գործընկերներին, որ երեկ ամբիոնից նշում էին, որ նոր Ընտրական օրենսգիրքը շատ ավելի արդար […]

̰
Ազնիվ եղավ միայն մեկ խմբակցություն, որն ի սկզբանե հայտարարեց, որ համաձայն չէ․ դա հենց ՀՀԿ-ն է․ Բաբլոյան

10:57 23.10.2018

Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում թեև երեկ տեղի ունեցածի վերաբերյալ օրակարգային հարց չկար, սակայն ի սկզբանե քննարկումը գնաց հենց այդ ուղղությամբ։ Օրակարգի ներկայացման ընթացքում «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ իրենք այսօր պետք է բոլորով մեղա գային հանրության առաջ ու փորձեին նորից անցկացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ «Ես բացահայտ հայտարարում եմ՝ այն, ինչ երեկ […]

̰
Մեկնարկել է «Երևան 2800» խորագրով միջազգային գիտաժողովը

10:46 23.10.2018

Այսօր Երևանի պատմության թանգարանում մեկնարկել է «Երևան 2800» խորագրով միջազգային գիտաժողովը, որի ընթացքում քննարկվում է մայրաքաղաքի տարբեր շրջանների, մասնավորապես Երևանի միջնադարին, նոր և նորագույն շրջաններին վերաբերող հարցերը: Գիտաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը` կարևորելով նման գիտաժողովների անցկացումը: Գիտաժողովի մասնակցիների թվում գիտնականներ կան ինչպես Հայաստանից, այնպես էլ Հյուսիսային Օսիայից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից: Գիտաժողովի ավարտից […]

̰
Զամբիայում իշխանությունները պատրաստվում են ավելի քան 2000 գետաձի ոչնչացնել

01:00 23.10.2018

Զամբիայի իշխանությունները մտադիր են ոչնչացնել ավելի քան 2 հազար գետաձի, քանի որ կենդանինների պոպուլյացիան մեծաքանակ է այն տարածքի համար, որտեղ գետաձիերը բնակվում են, գրում է  Reuters-ը: Երկրի տուրիզմի նախարար Չարլզ Բանդան բացատրել է, որ իշխանությունների որոշման պատճառը Լուանգվա գետի ջրի սակավությունն է: Նրա խոսքերով՝ գետի մակարդակը շատ չէ պոպուլյացիայի համար, սակայն գետաձիերին ավելի հարմար վայր տեղափոխելը […]

̰
Ամերիկացի գիտնականները մահվան ժամանակը պարզելու մեթոդ են մշակել

00:34 23.10.2018

Ամերիկացի գիտնականները կյանքի տևողությունը պարզելու մեթոդ են մշակել, գրում է Eurekalert-ը: Մասնագետները վերլուծության են ենթարկել 500 հազար մարդկանց գենետիկ տվյալներ, որոնք հավաքվել են երկարատև ուսումնասիրությունների ընթացքում: Սա թույլ է տվել գիտնականներին հայտնաբերել գենոմի մասերը, որոնք պատասխանատու են կյանքի տևողության և տարիքային հիվանդությունների զարգացման ռիսկի համար: Կենսաբանները հաստատել են 6 նախկինում դրսևորված ասոցիացիաներ գեների և երկարակեցության միջև՝ […]

̰
Italexit չի լինելու. Իտալիայի վարչապետ

00:32 23.10.2018

Իտալիան ԵՄ և ԵԽ կազմից դուրս գալու մտադրություն չունի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն: «Italexit-ի (Italexit-ը Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի՝ Brexit-ի համանման անվանում է-խմբ.) գործընթացի հնարավոր որևէ տարբերակ չկա»,- հայտարարել է նա: ԵՄ-ի կազմից Իտալիայի դուրս գալու մասին խոսակցությունները սկսել էին ծավալվել այդ երկրի «5 աստղեր» […]

̰
Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել

00:09 23.10.2018

Ճապոնիայի հյուսիսարևելյան Հոնսյու կղզում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտարարություն է տարածվել Ճապոնիայի Օդերևութաբանության գլխավոր գործակալության կողմից, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ օդերևութաբանները հերքել են ցունամիի վտանգը: Հաղորդվում է, որ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19:45-ի սահմաններում՝ Ֆուկուսիմա նահանգից արևելք ընկած հատվածում: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է ջրի մակերևույթից 50 կմ խորությամբ: Զոհերի […]

̰
BACK_TO_TOP