18:28 04.08.2018
Օգոստոսի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը՝ նվիրված զինված ուժերի ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի առավել բարձրացման, համալրման ու զարգացման ուղիների քննարկմանը: Նիստի ընթացքում ներկայացված զեկույցներում անդրադարձ է կատարվել զինանձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստության և մարտունակության կատարելագործմանն ուղղված աշխատանքներին։ Քննարկվել են իրականացված և ընթացիկ միջոցառումները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: […]
18:02 04.08.2018
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 4-ին երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 5-9-ը հյուսիսային շրջաններում՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 4-ի երեկոյան […]
17:50 04.08.2018
Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհի վրա արդեն մի քանի օր է՝ կատարվում են վերակառուցման աշխատանքներ։ Ճանապարհի անհանդուրժելի վատ վիճակի պատճառով որոշվել է և այժմ իրականացվում է դրա ամբողջական քանդումը՝ զորայից նոր ճանապարհ սարքելու համար։ Այս մասին հայտնում է տեղական jnews.ge կայքը։ 5,6 միլիոն դոլար է հատկացվել ճանապարհի 98-112 կմ միջև ընկած հատվածի վերանորոգման համար։ Ընդ որում՝ այս գինը, […]
17:37 04.08.2018
Իտալիայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող՝ առնվազն 3 ըմբշամարտիկ, կպայքարի մեդալի համար, հայտնում է tert.am-ը: Առաջնությունում՝ 57 կգ քաշային կարգում հանդես եկեղ Արսեն Հարությունյանն իր մրցակիցների հանդեպ գրանցած բացարձակ առավելությամբ հասել է եզրափակիչ փուլ: Այսօր երեկոյան նա կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Ժելեպի հետ: Առաջնության բրոնզե մեդալի համար պայքարելու են ազատ ոճային […]
17:12 04.08.2018
Այսօր Գյումրիում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս, հայազգի հայտնի գործարար Քըրք Քրըքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը: Գրքում ներկայացվում է, թե ինչպես աղքատ ներգաղթյալի որդին դարձավ ԱՄՆ-ի խոշորագույն գործարարներից մեկը: «Խաղացողը» գիրքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսավ այս տարվա հունվարի 23-ին և վերջին մի քանի ամսում բեսթսելլեր է դարձել: Գրքի […]
16:57 04.08.2018
97 տարեկանում մահկանացուն է կնքել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, պետական եւ հասարակական գործիչ Սերգեյ Համբարձումյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ նախագահությունը: Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը՝ օգոստոսի 7-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից: Ակադեմիկոսի […]
16:54 04.08.2018
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ստացված տեղեկություններն […]
16:47 04.08.2018
Օսական երկու պետական կազմավորումների չմիացման, օսական ազգի բաժանման դեպքում կստացվի այնպես, ինչպես Ռուսաստանի և Ուկրաինայի հետ եղավ։ Երկու երկրամասերի միջև բաժանման հեռանկարն այսպես է մեկնաբանել Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։ Երկրամասի ղեկավարը նշել է, որ ռուսներն ու ուկրաինացիները սլավոնական ազգեր են, սակայն այն, ինչ կատարվում է նրանց միջև, կարող է լինել նաև երկու օսական հանրույթների […]
16:42 04.08.2018
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն որևէ անպատեհություն չի տեսնում, որ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները միանան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին: «Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարան բողոք են ներկայացրել՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ։ Բազմաթիվ պատգամավորներ երաշխավորություններ են ներկայացրել, և այս գործընթացների վերաբերյալ Դաշնակցության […]
16:36 04.08.2018
Անձրևային ամառը պատճառ է դարձել Գյումրի գետակում ջրի մակարդակի բարձրացման: Գետակի՝ ափերից դուրս եկած ջուրը հասցրել է վնասներ հասցնել բնակելի տներին: Ներսից ու դրսից տների պատերին, խոնավության հետքերից բացի, ճաքեր են առաջացել: Խնդիրը, սակայն, նոր չէ: Գյումրի գետակին մոտ կառուցված տները հեղեղումներից պաշտպանելու համար պետությունը դեռևս 50-ականներին քարե պատնեշներ է կառուցել, որոնց մեծը մասը արդեն չկա: […]
15:51 04.08.2018
Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) արևմտյան վարչությունը հայտարարել է, որ ամերիկահայ երաժիշտ, քաղաքական ակտիվիստ, System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը հոկտեմբերի 7-ի կարժանանա կառույցի «People’s Champion (Մարդկանց չեմպիոն)» մրցանակին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ANCA-ի արևմտյան վարչության կայքը: «Որպես հաջողակ երաժիշտ՝ Սերժ Թանկյանն օրինակելի դեր է կատարում՝ օգտագործելով իր ուժեղ և ազդեցիկ […]
15:29 04.08.2018
Տրանսպորտի 50 տոկոս թանկացումներից հետո Ադրբեջանում թանկանում են նաև բջջային հեռախոսները։ Կառավարությունը կտրուկ բարձրացրել է փոքր խմբաքանակներով, «ձեռքով» ներմուծվող հեռախոսների հարկային բեռը։ Մինչ այս ադրբեջանցիները էժան գնով հեռախոս էին գնում արտասահմանում ու վերադառնալիս վաճառում էին։ Հիմա այլևս նման բան չեն անի, քանի որ ստիպված կլինեն 18-ից 70 դոլար հարկ տալ յուրաքանչյուր հեռախոսի համար։ Արդյունքում «ձեռքով» […]
15:08 04.08.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա և անցել իր ծառայողական պարտականությունների ամբողջ ծավալով իրականացմանը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը օգոստոսի 1-ին հայտնել էր, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով Յուրի Խաչատուրովին երկրից դուրս գալու թույլտվություն տրամադրել, սակայն դեռևս արձագանք չի ստացել: ՀԱՊԿ գլխավոր […]
15:01 04.08.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդիպում են անցկացրել Ֆրանսիայում, հայտնում է Sky News-ը: Մեյն ու Մակրոնը քննարկել են Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը: Հանդիպման անցկացումը տեղի է ունեցել Մեյի նախաձեռնությամբ: Նշվում է, որ քննարկվել են Brexit-ի պայմանները:
14:49 04.08.2018
Չինաստանում արգելել են Քրիստոֆեր Ռոբինի մասին ֆիլմի ցուցադրությունը: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն: Ենթադրվում է, որ այսպիսի միջոցներ են ձեռք առնվել երկրի նախագահ Սի Ցզինպինի և Վիննի Թուխի մասին ընդդիմության մեմի պատճառով: Նոր կինոժապավենից հրաժարումը կարող է կապ ունենալ նաև երկրում հոլիվուդյան ֆիլմերի ցուցադրության վրա դրված արգելքի հետ: Պետք է նշել, որ «Քրիստոֆեր Ռոբին» ընտանեկան […]
14:29 04.08.2018
ՌԴ Կալուգա քաղաքում ՃՏՊ-ի հետևանքով 6 մարդ է զոհվել, հաղորդում է ТАСС-ը: Նշվում է, որ բախվել են միկրոավտոբուսը և Մերսեդես մակնիշի մեքենան: Զոհերից 5-ը միկրոավտոբուսի ուղևորներն են, իսկ 6-ը՝ Մերսեդես մեքենայի ողևորն էր: Աղբյուրի փոխանցմամբ՝ ևս 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
14:07 04.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կարծիքով՝ անհասկանալի է, թե ինչու նրան թույլ չեն տալիս տեսակցել և հեռախոսով զրուցել հարազատների հետ: Օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ իրենք գործը քննող քննիչին խնդրել են այդ որոշման օրինակն իրենց տրամադրել: Ալումյանն ասաց՝ որոշման օրինակը ստանալուն պես կբողոքարկեն: Փաստաբան Ռուբեն Սահակյանը հիշեցրեց՝ նույնպիսի որոշում էր կայացվել […]
13:59 04.08.2018
Հնդկաստանում հանքի պայթյունից 12 մարդ է զոհվել, հաղորդում է Times of India -ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին: Դեպքը տեղի է ունեցել Կարնուլ քաղաքում: Ըստ նախնական տվյալների՝ հանքի պայթունը կարող էր տեղի ունենալ դյուրավառ նյութով լցված այնտեղ առկա կաթսաների, կամ էլ տեղում հայտնաբերված այրվող ավտոցիստերնի պատճառով: Այժմ իրավապահ մարմինները փորձում են հասկանալ, թե որն է եղել պայթյունի պատճառը: Andhra […]
13:34 04.08.2018
Սիրիայի վերականգնումն ու փախստականների վերադարձն ապահովելու համար Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ռազմական, հատուկ նշանակության գաղտնի կապուղիով նամակ է ուղարկել Միացյալ Նահանգների զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավարին։ Այս մասին տեղեկության արտահոսք է եղել, որի մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ամերիկյան կողմն այս նամակին սառնությամբ է պատասխանել, քանի որ, ըստ փաստաթղթի, Ռուսաստանը փորձ է անում […]
13:22 04.08.2018
Այսօր վաղ առավոտյան արտակարգ իրավիճակ է ստեղծվել դեպի Գեղարդ տանող ճանապարհին: Գողթ գյուղի մոտ խոշոր լեռնազանգված է փլուզվել, ամբողջությամբ փակվել է ավտոճանապարհը:
13:15 04.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ երկրորդ նախագահի նկատմամբ սկսված դատաիրավական գործընթացում գործ ունեն տերմինաբանական մանիպուլյացիայի հետ: «Այսինքն՝ բանակն ապահովել է ներքին անվտանգությունը և երկրորդը՝ 0038 հրամանագիրը և մարտի 1-ի բանակի չներգրավումն ուղիղ հակասության մեջ են, չեք նկատո՞ւմ: Այդ հրամանի հիմնական ֆունկցիան է եղել՝ բանակը զերծ պահել ներքաղաքական ներգրավվածությունից: Մարտի 1-ին […]
13:09 04.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հարց ուղղվեց՝ հնարավո՞ր է՝ ինքն էլ ներգրավվի մարտի 1-ի քրգործում՝ որպես վկա: «Ես անցյալ անգամ մանրամասն խոսել եմ. այն տրամաբանությամբ, որով լույս աշխարհ է եկել մարտի 1-ի գործով այս նոր դրվագը, այո, իհարկե»:
12:58 04.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված երաշխավորագրի տակ արդեն իսկ 45 պատգամավորի ստորագրություն կա: Այւս մասին օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Վերջինս նշեց՝ դրանով պատգամավորները երաշխավորում են, որ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու դեպքում որևէ խնդիր […]
12:49 04.08.2018
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի գնահատմամբ՝ ՀՔԾ պետի հարցազրույցը ամենահակասական և ոչ համոզիչ հարցազրույցներից մեկն էր: Նրա խոսքով՝ փաստերը, հայտարարությունները հարմարեցված էին նպատակին, որն ի սկզբանե դրված է ՀՔԾ առաջ՝ դա վերաբերում է և 0038 հրամանի գաղտնազերծմանը: «Այո, այդ փաստաթուղթը եղել է մեղադրական եզրակացության մեջ, այն բանից, որ այդ տեքստը խրոխտ ձայնով ես կարդում […]
12:42 04.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ նախօրեին կատարած վերլուծությունը՝ քրգործի վերաբերյալ, միջամտություն էր արդարադատությանը, որը հստակ խախտում է: Փաստաբանն ընդգծեց՝ դա ամրագրված նորմ է Սահմանադրական օրենք «Դատական օրենսգրքում», որն արձանագրում է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի միջամտություններից կամ քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ դատական գործընթացը: Գրիգորյանի […]
12:07 04.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմին է միացել փաստաբան Հայկ Ալումյանը: Օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը Ալումյանը նշեց, որ այս պահի դրությամբ արդեն գոյություն ունի վերաքննիչ բողոք՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման դեմ: Փաստաբանը նշեց, որ ինքը՝ որպես թիմի նոր անդամ, իր հերթին երկուշաբթի բողոք է ներկայացնելու: Ալումյանն ասաց, որ […]
11:38 04.08.2018
Արցախպրեսի հաղորդմամբ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքը գազաֆիկացված չէ, ունի հանդիսությունների տան և մանկապարտեզի կարիք:Այս մասին տեղեկացրել է Նոր Մարաղայի համայնքի ղեկավար Ռոմա Կարապետյանը: Վերջինս նշել է, որ գյուղում տարեկան միջինը 10-11 երեխա է ծնվում, իսկ մահացությունների թիվը կազմում է 2-3 հոգի: 2004 թվականին Թեհրանի Հայոց թեմի միջնորդությամբ տեր և տիկին Վարուժան և Ալմա Հովհաննիսյանների […]
11:17 04.08.2018
Shantnews.am-ն արդեն տեղակացրել է, որ այս տարի առաջին տեղում բուսածածակ տարածքների հրդեհներն են՝ 1042 դեպք նախորդ տարվա 387-ի համեմատությամբ: Երկրորդ հորիզոնականում աղբանոցներում ու աղբատարերում բռնկվածներն են. «Իրավական դաշտում աղբի կուտակման մշտական վայրերում բռնկված հրդեհը չի համարվում հրդեհ և, ըստ էության, մեր ծառայության մենաշնորհը չէ այնտեղ հրդեհաշիջում իրականացնելը, մենք արձագանքում ենք մեր քաղաքացիներն ահնհանգստացնող խնդրին: Հարկ […]
21:55 03.08.2018
Օգոստոսի 3-ին, ժամը 18:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան սահել է դեպի ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 84-րդ կմ-ին՝ Դիլիջանի ոլորաններում, […]
21:45 03.08.2018
Ադրբեջանում վերջին մի քանի ամիսներին 9-ով ավելացել է քաղբանտարկյալների թիվը, այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով «Թուրան» գործակալությունը: Վկայակոչելով իրավապաշտպանների զեկույցը՝ լրատվամիջոցը նշում է, որ քաղբանտարկյալների թվում են կրոնական, ընդդիմադիր ակտիվիստներ, ովքեր ձերբակալվել են թմրանյութերի օգտագործման, խուլիգանության, փողերի լվացման մեղադրանքներով: Ըստ Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի տվյալների՝ այդպիսով ներկայումս Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը կազմում է 151: Ընդ […]