TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+11.47 oC
Admin

Admin

Սևանա լճում քաղաքացու որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

21:32 03.08.2018

Օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ժ. Շ.-ին […]

̰
Նիգերիայում նավակի շրջվելու պատճառով զոհվել է 21 մարդ

21:30 03.08.2018

Նիգերիայի հյուսիս-արևմուտքում՝ Սոկոտ նահանգում, նավակի շրջվելու պատճառով 21 մարդ է զոհվել, հաղորդում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Ինչպես հայտնել է Նիգերիայի արտակարգ իրավիճակների ազգային գործակալության ներկայացուցիչ Սուլեյման Քարիմը, նավակը, որում եղել է 50 հոգի, ծանրաբեռնված է եղել և շրջվել է ուժեղ ալիքների պատճառով, ինչի հետևանքով 17 կին և 4 երեխա զոհվել է: 29 […]

̰
Եղեգնաձորում ու Երևանի տարբեր թաղամասերում ուժգին քամու հետևանքով ծառեր են կոտրվել

21:20 03.08.2018

Օգոստոսի 3-ին՝ ժամը 17:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում ծառը քամու հետևանքով ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ճանապարհը երկկողմանի անանցանելի է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Եղեգնաձոր հատվածի 118-րդ […]

̰
ԶԼՄ-ները հայտնել են Մեգան Մարքլի ծննդյան օրվա պլանների մասին

21:15 03.08.2018

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը շաբաթ օրը նշելու է իր 37-րդ տարեդարձը, որը կլինի նրա առաջին ծննդյան օրը որպես բրիտանական թագավորական ընտանիքի լիիրավ անդամ, հաղորդում է ABC հեռուստաընկերությունը: Ըստ հեռուստաալիքի՝ իր ծննդյան օրը Մեգան Մարքլը արքայազն Հարրիի հետ կմասնակցի մեկ այլ զույգի հարսանիքին: Զույգը հրավիրված է արքայազն Հարրիի մանկության ընկերոջ՝ Չառլի վան Ստաուբենզի հարսանիքին: Ընկերոջ հարսանիքին […]

̰
Հունվար-հուլիսին Վրաստան միջազգային այցելուների թվով Հայաստանը չորրորդն է

21:02 03.08.2018

Այս տարվա յոթ ամիսներին Վրաստան միջազգային այցելությունների, այդ թվում՝ զբոսաշրջային, թվով Հայաստանը չորրորդ տեղում է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Նովոստի Գրուզիան», այս մասին տեղեկացրել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն: Ընդհանուր առմամբ՝ վերջին 7 ամիսներին Վրաստան է այցելել 4.6 միլիոն մարդ, ինչը 12.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Զբոսաշրջային այցելությունների […]

̰
Պարեկայինները հետապնդել ու բռնել են բնակարանային գողության փորձ կատարածին

20:51 03.08.2018

Օգոստոսի լույս 2-ի գիշերը՝ ժամը 5-անց 35-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնեց, որ իրենց բնակարանի դուռը փորձում են բացել։ Բնակարանը Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասում է։ Կատարվածի մասին օպերատիվ կառավարման կենտրոնից ռադիոկապով տեղեկացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող պարեկային կարգախումբը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 4-րդ վաշտի […]

̰
Կաշառք ստանալու պահին բռնվել է Շիրակի մարզի կադաստրի պետական կոմիտեի չափագրողը

20:42 03.08.2018

Ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս օգոստոսի 1-ին մի կին հաղորդում է տվել, որ կադաստրի աշխատակիցը գործարքի համար պահանջել է 500 դոլար կաշառք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Կումայրիի բաժնի աշխատակիցները ձեռնարկել են համատեղ […]

̰
Երևանում ամուսնու սպանության սպառնալիքներից հետո կինը մեծ քանակի դեղահաբեր է խմել

20:34 03.08.2018

Երեկ՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեղորայքային գերդոզավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ, հայտնում է shamshyan.com-ը: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ասատրյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը` ժամը 19։00-ի […]

̰
Մանվել Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ. Արսեն Մկրտչյան

20:26 03.08.2018

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անտանելի վատ է և օր օրի ավելի է վատանում. այս մասին հայտնում է «Ա1+»-ը՝ հղում անելով Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանին։ Պաշտպանի խոսքով՝ միակ մխիթարանքն այն է, որ վարույթն իրականացվող մարմնի կողմից նշանակվել է փորձաքննություն։ «Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում այդ փորձաքննության արդյունքները ստանալուց հետո […]

̰
Ցմահ դատապարտյալը հացադուլ և ջրադուլ է հայտարարել

20:17 03.08.2018

Սպանության համար ցմահ դատապարտված Վաղարշակ Ավետիսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ և ջրադուլ։ Այս մասին հայտնում է Factor.am-ը՝ հիշեցնելով, որը դատապարտյալը  պատիժը կրում է ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, Վաղարշակ Ավետիսյանը հանդիպում է պահանջում արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի հետ։ Թե ո՞րն է դատապարտյալի պահանջը և այս առնչությամբ ի՞նչ քայլեր է իրականացրել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, լրատվամիջոցը  փորձել […]

̰
Տեսանյութ է հրապարակվել մոսկովյան այն տան շքամուտքից, որտեղ 3 քույրերը սպանել են իրենց հորը

20:09 03.08.2018

«Մոսկվայի հետաքննիչները ուսումնասիրում են այն տան շքամուտքում տեղադրված տեսախցիկների նյութը, որտեղ 3 քույրերը սպանել են իրենց հորը»,- ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Կադրում երևում է, թե ինչպես է աղջիկներից մեկը դուրս գալիս աստիճանավանդակի մոտ, տրորում քիթն ու ձեռքերով բռնում դեմքը: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել  հուլիսի 27-ին Ալտուֆևյան խճուղու բնակարաններից մեկում: 57-ամյա […]

̰
Հիգիենայի ի՞նչ կանոնների է պետք հետևել բարձր ջերմաստիճանի պարագայում. խորհուրդներ մանրէաբանից

20:05 03.08.2018

Բարձր ջերմաստիճանը ինքնին մարդու համար վտանգավոր մանրէների բազմացմանը նպաստող գործոն 1, ուստի այս եղանակին հարկավոր է զգույշ լինել: Մանրէաբան Մխիթար Մկրտչյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ ամռանը մանրէային հիվանդության առաջացման հիմնական խնդիրը կենսակերպի և սննդակարգի փոփոխությունն է: «Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ շատ են գետնին մոտ, կամ հենց գետնին դրած մրգերի և բանջարեղենների վաճառքը, հետևաբար […]

̰
Սպառման ծավալների աճն էլեկտրամատակարարման բաշխիչ ցանցում հանգեցրել է ընդհանուր վթարայնության 30-35 % աճի. ՀԷՑ

19:56 03.08.2018

Սույն թվականի հուլիսին գրանցված եղանակային աննախադեպ շոգ պայմանների հետևանքով նախորդ տարիների համեմատությամբ կտրուկ ավելացել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները՝ նախորդ տարվա՝ ժամում 700 ՄՎտ-ի փոխարեն կազմելով շուրջ 1000 ՄՎտ: Սպառման ծավալների աճն էլեկտրամատակարարման բաշխիչ ցանցում հանգեցրել է ընդհանուր վթարայնության 30-35 % աճի: Ինչպես հայտնում են ՀԷՑ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից՝ վթարները հիմնականում ազդել են […]

̰
Ամերիկուհին սկանդալ է արել՝ ինքնաթիռի էկոնոմ կարգի տոմսով ցանկանալով բիզնես կարգում նստել

19:54 03.08.2018

Ամերիկացի ուղևորուհին հեռացվել է Korean Air ավիաընկերության Սեուլ-Սան Ֆրանցիսկո չվերթից այն բանից հետո, երբ քաշքշուկ էր առաջացրել ինքնաթիռում իրեն չպատկանող տեղի համար, հայտնում է News.com.au-ն: Հաղորդվում է, որ ուղևորուհին ինքնաթիռի տոմսը գնել էր էկոնոմ կարգի համար, սակայն սկսել է կռվել իրեն բիզնես կարգում տեղ ապահովելու համար: Բորտուղեկցորդուհիները ստիպված են եղել դուրս հանել նրան ինքնաթիռից: Միջադեպը […]

̰
Ոչ մի հանդուրժողականություն չի լինելու կոռուպցիոն երևույթների նկատմամբ. ՔԿ նախագահ

19:52 03.08.2018

ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը ներկա են գտնվել Քննչական կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և նրանց տեղակալները։ ՀՀ ՔԿ նախագահն անդրադարձել է կազմակերպչական բնույթի հիմնախնդիրներին, աշխատանքային ու կատարողական կարգապահությանը։ Ընդգծելով կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ անզիջում պայքարի հրամայականը՝ Հայկ Գրիգորյանն այդ համատեքստում կարևորել է քննիչների […]

̰
Սուրիկ Խաչատրյանի տղան փորձաքննություն է անցնում հոգեբուժարանում․ ՔԿ

19:46 03.08.2018

Քննչական կոմիտեն հաստատել է «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունը, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 22-ամյա Տրդատ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, և նա այս պահին հոգեբուժարաններից մեկում փորձաքննություն է անցնում: Կոմիտեից տրամադրած տեղեկության համաձայն՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով Տրդատ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով […]

̰
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական բանկի դեմ

19:33 03.08.2018

ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանափակող միջոցների շրջանակում պատժամիջոցներ է կիրառել ռուսական «Агросоюз» բանկի նկատմամբ, հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությանը: Հուլիսի 1-ի դրությամբ «Агросоюз» բանկը Ռուսաստանի բանկային համակարգում զբաղեցնում էր 202-րդ տեղը: Պատժամիջոցային ցուցակում են հայտնվել նաև Հյուսիսային Կորեայի քաղաքացի Վոն Չոնգը, չինական Dandong Zhongsheng Industry & Trade ընկերությունը և Korea Ungum […]

̰
Իտալիայի պատվո հյուպատոսը պարտավորվել է վերանորոգել Ռուսթավելի փողոցի քանդած մայթը

19:25 03.08.2018

Այսօր Գյումրիի քաղաքաշինական խորհուրդը քննարկել է Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոյի գործողությունների օրինականությունը: Հանդիպումը հյուպատոսի և խորհրդի անդամների միջև տեղի է ունեցել Գյումրիի քաղաքապետարանում։ Հիշեցնենք՝ հյուպատոսն առանց զգուշացման քանդել էր ընդամենը մեկ տարի առաջ հիմնանորոգված Ռուսթավելի փողոցի մայթի 200 մետր հատվածը և, ըստ քաղաքապետարանի՝ պատճառել 1 միլիոն 534 հազար դրամի վնաս: Գյումրիի քաղաքապետարանը սա […]

̰
Երևանը վերջապես պետք է ունենա կին քաղաքապետ. Նաիրա Զոհրաբյան

19:22 03.08.2018

Լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Երևանը վերջապես պետք է ունենա կին քաղաքապետ։ «Ես երեկ քաղխորհրդի նիստում հայտարարեցի, որ ես սովոր եմ անել առավելագույնը։ Այս անգամ ևս ես անելու եմ առավելագույնը և անհնարը իմ քաղաքական թիմի և առաջին հերթին երևանցիների հույսերը արդարացնելու համար»,- […]

̰
Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայողները մաքրել են Նոր Կյանքի ջրատարը

19:01 03.08.2018

ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում իրականացրել է ջրատարի մաքրման աշխատանքներ, այս մասին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ հանդիպմանը հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության հարավային զինվորական օկրուգի անձնակազմի կառավարման գծով հրամանատարի տեղակալ Վլադիմիր Ժարովը, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովը և 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը: Այս մասին տեղեկանում […]

̰
Իսկ ինչո՞ւ էր լռում Լավրովը 2008թ. մարտի 1-ից հետո. Deutsche Welle

18:47 03.08.2018

Սերգեյ Լավրովը (իսկ իրականում Վլադիմիր Պուտինը) սուր քննադատեց դաշնակից Հայաստանի կառավարությանը: Ռուսաստանի արտգործնախարարի ցասումն էր առաջացրել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, որը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ, ինչպես նաև նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի (նա այժմ գտնվում է հետախուզման մեջ) և Հայաստանի նախկին գլխավոր շտաբի պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի […]

̰
Քննարկվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հետ կապված հարցեր

18:46 03.08.2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հետ կապված հարցերը, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամկետներին, ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանն ու տեխնիկական […]

̰
Բնակության վայրի հասցեն փոխելիս պետք է հաշվառվել նոր վայրում. ոստիկանությունը զգուշացնում է

18:40 03.08.2018

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ բնակչությանը հաշվառման հետ կապված որոշ տեղեկություններ է ներկայացրել: «Շատ ժամանակ անձինք փոխելով իրենց բնակության վայրի հասցեն՝ չեն ներկայանում նոր բնակության վայրով հաշվառվելու համար։ Արդյունքում մնում են հաշվառման մեջ նախկին բնակության հասցեով։ Եթե ոստիկանության ծառայողների կողմից բնակարաններ այցելության ժամանակ հայտնաբերվեն նմանատիպ դեպքեր, բնակելի տարածության սեփականատերը […]

̰
Փրկարարները փնտրում են Սևանի լճափից հեռացած քաղաքացուն

18:36 03.08.2018

Օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում՝ Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մեկ […]

̰
Սպանված Միխայիլ Խաչատուրյանի կինը պատմել է՝ ինչ մթնոլորտ էր իրենց ընտանիքում

18:34 03.08.2018

Այս աղմկոտ պատմությունը ցնցել է բոլորին: Երեք քույրեր՝ հասակակիցներ Մարիան, Անգելինան ու Քրիստինան, այլևս չդիմանալով ծաղրուծանակին, դաժանորեն սպանել են իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին: Շատերին էր հետաքրքրում՝ իսկ որտե՞ղ էր աղջիկների մայրը, ինչպե՞ս է նա թույլ տվել, որ իրավիճակը դառնա անվերահսկելի: Առաջին օրերին աղջիկների մայրը՝ ծագումով մոլդովացի Աուրելիա Դունդուկը, լռում էր և թաքնվում լրագրողներից, սակայն դատից […]

̰
Մոխրաթաղ գյուղի բնակիչն իր այգու չոր խոտն այրելիս մահացել է

18:26 03.08.2018

Օգոստոսի 2-ին Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Նույն գյուղի բնակիչ՝ 1943 թվականի ծնված Կ. Հ-ն, մաքրելու նպատակով վառել է իր տնամերձ այգու չոր խոտերը, որի հետևանքով առաջացած հրդեհից ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և ժամը 11:30-ի սահմաններում այրվածքներից մահացել: Այս մասին հաղորդում է Արցախի ոստիկանությունը:

̰
Որոնվում է երևանյան խանութից դրամապանակ գողացող քաղաքացին. ՔԿ

18:20 03.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող խանութներից մեկում քաղաքացու դրամապանակը հափշտակած անձի ինքնությունը, հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ 2018թ. հունիսի 1-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:40-ի սահմաններում, […]

̰
Google-ը կվերադառնա Չինաստան

18:05 03.08.2018

Google-ը նախատեսում է Չինաստանի համար գործարկել որոնողական համակարգի առանձին տարբերակ, որում կառավարության կողմից սահմանափակումներ կլինեն քաղաքացիների համար, հաղորդում է Reuters-ը: Չինաստանի քաղաքացիները չեն կարողանա օգտվել որոշակի ռեսուրսներից և վեբ-ծառայություններից: Այդպիսով ինտերնետային հսկան մտադիր է վերադառնալ 8 տարի առաջ լքած շուկան: Այդ նախաձեռնությունը սկսվել է այն բանից հետո, երբ Չինաստանի իշխանություններն ամերիկյան ընկերությունների հետ գործակցող իրենց […]

̰
Պենզայում առաջարկել են փողոցներից մեկն անվանել 94-ամյա հայազգի վետերանի պատվին

17:58 03.08.2018

Պենզայում առաջարկել են քաղաքի փողոցներից մեկն անվանել Հայրենական մեծ պատերազմի վետերան, վետերանների քաղաքային խորհրդի նախագահ, հայազգի Վլադիմիր Կերխանջաևի պատվին, գրում է Penzanews.ru-ն: Ինչպես նշվում է, նման առաջարկությամբ հանդես է եկել քաղաքային Դումայի պատգամավոր Անատոլի Օվչարենկոն: «Պետք է հարգել ոչ միայն մահացած, այլև ողջ վետերանների հիշատակը»,- ասել է նա: Պենզայի քաղաքապետ Նիկոլայ Տակտարովը պատասխանել է, որ […]

̰
Ելենա Ստեպանենկոն մտադիր է ամուսնալուծությունից հետո 1.2 մլրդ ռուբլի ստանալ Եվգենի Պետրոսյանից

17:55 03.08.2018

Հայտնի է դարձել դերասանուհի Ելենա Ստեպանենկոյի և երգիծաբան Եվգենի Պետրոսյանի համատեղ կյանքի ընթացքում վաստակած ունեցվածքի չափը՝ 1.5 մլրդ ռուբլի, տեղեկացնում է «ՆՏՎ» հեռուստաընկերությունը: Նշվում է, որ ամուսնալուծությունից հետո կինը մտադիր է այդ գումարի 80 տոկոսը՝ շուրջ 1.2 մլրդ ռուբլի, դատարանի միջոցով իրեն վերցնել: Ավելի վաղ հայտնել էինք, որ դերասանուհի Ելենա Ստեպանենկոն ամուսնու՝ երգիծաբան Եվգենի Պետրոսյանի […]

̰
BACK_TO_TOP