17:33 03.08.2018
«Ազատ Հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ՝ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր քաղաքի Խաղաղության հրապարակում՝ օգոստոսի 2-ին, կազմակերպվել է խաղաղ հանրահավաք: Հանրահավաքին մասնակցում էին «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Հայրենիք» խմբակցության անդամներ, Քաշաթաղի կուսակցական ակտիվի ներկայացուցիչներ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ելույթներով հանդես են եկել մի խումբ քաշաթաղցիներ, որոնք իրենց խոսքում դատապարտել են զիջողական հայտարարությունները: Նրանք խիստ վտանգավոր են որակել […]
17:30 03.08.2018
Bloomberg գործակալությունը տեղեկություն է տարածել, որ Միացյալ Նահանգների իշխանություններին չի հաջողվել համոզել Չինաստանին՝ Իրանից այլևս նավթ չգնելու հարցում: «ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման մեջ դնել իսլամական պետությանը՝ աշխարհի մյուս երկրներին ստիպելով հրաժարվել իրանական նավթից»,- մանրամասնում է գործակալությունը: Թեև Չինաստանը իրանական վառելիքից հրաժարվելու համաձայնություն չի տվել, սակայն, ըստ հաղորդագրության, վերջինս Միացյալ Նահանգներին խոստացել է չավելացնել գնման ծավալները: Գործակալության […]
17:23 03.08.2018
Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի պարզման շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում պետական կառավարման տարբեր ոլորտներում պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ իրականացրել է 46 ուսումնասիրություն: Դրանց համար հիմք են հանդիսացել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական բաժնեմասով կազմակերպությունների՝ պետության գույքային շահերին առնչվող հայցերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը, պետական մարմինների […]
17:11 03.08.2018
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրատվամիջոցների հետ իր հերթական հանդիպման ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից հակառուսական պատժամիջոցների հերթական խմբաքանակի կիրառման հավանականությանը: «Մՙենք հասկանում ենք, որ գործընթացը, որ տեղի է ունենում ԱՄՆ-ում, մշտական է: Այդ ամենը ոչ թե փաստերի վրա է հիմնվում, այլ քաղաքական կոնյունկտուրայի: Նախապես ինչ-որ բան մեկնաբանելն իմաստ չունի, կոնկրետ բաներ կարող ենք […]
17:05 03.08.2018
Ինչպես հայտնի է, երեկ հրդեհ է բռնկվել նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղի տարածքում: Հրդեհն անցել է ադրբեջանական կողմից ու քանի որ այնտեղ դեռ չի մարվել, հայկական տարածքում պարբերաբար վերաբռնկումներ են լինում: Բերդավանի համայնքապետ Սմբատ Մուղդուսյանն այսօր SHANTNEWS.am-ին ասել է, որ մոտ 10 հա խաղողի այգի է այրվել, պտղատու ծառեր, իսկ հիմնականում տուժել են խոտածածկ տարածքները: […]
17:04 03.08.2018
«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Վահե Գուլանյանը հերքել է այն լուրը, թե ինքը Սևանա լճի ջուրը խմելուց հետո վատ է իրեն զգացել և դիմել է հիվանդանոց: «Լիճն ամբողջովին մաքուր է, մենք ստացել ենք բոլոր անալիզների պատասխանները, այդ իսկ պատճառով է, որ ես խմել եմ ջուրը: Մարդկանց […]
17:00 03.08.2018
«Հանրապետական կուսակցությունը դեռևս չի քննարկել և չի որոշել՝ մասնակցելո՞ւ է Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ»,- այս մասին Factor.am-ին տեղեկացրել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Մեզ մոտ արձակուրդի փուլ է, երբ վերադառնանք, կունենանք համապատասխան քննարկում և կորոշենք»,- նշել է Թադևոսյանը՝ հավելելով, որ մինչև օգոստոսի 15-ը ՀՀԿ-ականները կվերադառնան արձակուրդից: Ռուբեն Թադևոսյանը հույս է հայտնել, որ […]
16:49 03.08.2018
«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նշել է, որ բիզնեսով չի զբաղվում. դրանով զբաղվում է իր ընտանքիը: «Չեմ կարծում, որ դա ամոթ է, և մարդը չպետք է ունենա բիզնեսներ»,- ասել է նա: Նա նշել է, որ մինչև տնօրեն դառնալը բիզնեսները հանձնել է եղբորը: «Ես հենց հիմա կարող եմ հայտարարել հանրությանը, […]
16:48 03.08.2018
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաշվարկներով, 2025 թվականին, չնայած բոլոր ջանքերի, աշխարհում լինելու է ավելի քան մեկ միլիարդ ծխող։ Դա նշանակում է, որ մոլորակի յոթ բնակչից մեկը տասը տարի հետո դեռ լինելու է ծխող։ Նույն կազմակերպության տվյալներով՝ ծխախոտը տարեկան 7 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում, որոնցից 890 հազարը մահանում են պասիվ ծխելուց՝ երկրորդային ծխի ազդեցությունից։ […]
16:45 03.08.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում «Հակահեղափոխության առաջամարտիկների կյանքից» վերտառությամբ գրառում է կատարել: Նախարարը, մասնավորապես, նշել է. «Արյունաբանական կենտրոնի մասնաշենքերից մեկը մի գեղեցիկ օր մասնավորեցվել է գնահատված գնից 4 անգամ մատչելի գնով նույն այդ հիվանդանոցի տնօրենին։ Աճուրդները արհեստականորեն չեն կայացել, որպեսզի գինը իջեցվի մինչև իրենց ցանկալի մակարդակը։ Աճուրդներից մեկը նույնիսկ չեղյալ է արվել, քանի […]
16:36 03.08.2018
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել հուլիսի 15-ից Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին, որին հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները: «Այսօր Բաքվում ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին, որը 15.07.2018թ հայտնվել էր Ադրբեջանում։ Ներկայացուցիչները հետևել են նրա ազատազրկման պայմաններին, […]
16:33 03.08.2018
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 3-ին իր ավանդական ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողներից մեկի հարցին՝ նախատեսվա՞ծ է արդյոք ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Ռուսաստանի Դաշնություն և հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զախարովան նշել է, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպում Սերգեյ Լավրովի օրակարգում չկա: «Ես այդ մասին չգիտեմ, ինձ ոչինչ […]
16:30 03.08.2018
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կանանց պայքարում Հայաստանը ներկայացրել է մեկ մարզիկ: Ժենյա Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում 0:10 հաշվով պարտվել է հունգարացի Էրիկա Բոգնարին: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել էր 1 ոսկե և 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով 3-րդ տեղը:
16:26 03.08.2018
Յոթ տարեկան երեխայի գլխուղեղի մեկ երրորդը հեռացվել է, որպեսզի նա ազատվի էպիլեպսիայի նոպաներից: Ըստ կանխատեսումների՝ երեխան պետք է կուրանար, քանի որ հեռացրել են գլխուղեղի՝ տեսողության համար պատասխանատու մասը՝ մեկ երրորդը, սակայն երեխան ոչ միայն չի կուրացել, այլև հիանալի տեսնում է, հաղորդում է Science Alert-ը: Գիտնականները զարմանալի երևույթը բացատրել են այն հանգամանքով, որ երեխայի գլխուղեղի մյուս […]
16:25 03.08.2018
«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է մի շարք հարցերի: Նա նշել է, որ լողափերի եկամուտները գնում են տնտեսվարող սուբյեկտներին, և այդ գումարները պարկը չի տնօրինում: Վահե Գուլանյանը նշել է, որ Սևանում կան հանրային լողափներ և կարիք չկա վճարել հանգստի համար, եթե մարդը չի ցանկանում: «Մեր հանրային լողափերը, որոնք […]
16:20 03.08.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Մասնավորապես՝ խարդախության 19, մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության 5, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման և կաշառակերության 3-ական, բռնաբարության փորձի, բնակարանային գողության, ծեծի և սպանության սպառնալիքի 2-ական, շորթման, գույքի դիտավորությամբ […]
16:12 03.08.2018
ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր խոսել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի մոր հետ: «Ուրախ եմ հայտնել, որ այսօր խոսել եմ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ և նրան եմ փոխանցել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դոմինիկ Լիեգմից իմ ստացած շատ կարևոր և սպասված […]
16:12 03.08.2018
2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում ՌԴ միջամտության հարցը հետաքննող դատախազ Ռոբերտ Մյուլլերը ցանկանում է գործի շրջանակում հարցաքննել ադրբեջանցի օլիգարխ Արազ Աղալարովի որդուն՝ Ադրբեջանում հայտնի փոփ երգիչ Էմին Աղալարովին: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը: Հայտնի է, որ Աղալարովի որդին կապեր է ունեցել ԱՄՆ նախագահի հետ և 2016 թվականին Trump Tower-ում աջակցել է Թրամփի […]
16:05 03.08.2018
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների վարկանիշները: Հայաստանի ըմբիշներից ամենաբարձր վարկանիշն ունի 2016թ. օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից վարկանիշային ցուցակում տեղ են գտել 3 մարզիկներ՝ Միհրան Ջաբուրյանը, Վարուժան Խոջոյանը և Շամիր Աթյանը:
16:00 03.08.2018
Մոսկվայի Հանրային դիտորդական հանձնաժողովի անդամ Պավել Պյատնիցկին, որը զբաղվում է դուստրերի կողմից դաժանաբար սպանված Միխայիլ Խաչատուրյանի գործով, նշել է, որ նոր տեղեկություններ է ստացել սպանվածի վերաբերյալ: Այս մասին նա տեղեկացրել է Life.ru-ին: Պյատնիցկին հայտնել է, որ սպանվածին ճանաչող մարդիկ պատմել են, թե նա թմրանյութերի վաճառքով է զբաղվել: «Ես պարզեցի, որ Խաչատուրյանը որևէ տեղ չի աշխատել, գրանցված […]
15:56 03.08.2018
Զիմբաբվեի ընդդիմադիր «Շարժում հանուն դեմոկրատական փոփոխությունների» (MDC) կուսակցությունը մտադիր է նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկել դատարանում, հայտնում է РИА Новости-ն: Նախագահի ընտրություններում հաղթել է Զիմբաբվեի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան: Հեռուստաալիքի տեղեկությունով՝ Մնանգագվայի օգտին է քվեարկել ընտրողների 50․8 տոկոսը: Նրա մրցակիցը՝ MDC-ի թեկնածու Նելսոն Չամիզան, ստացել է ձայների 47․3 տոկոսը: Դատարան դիմելու ընդդիմության մտադրության մասին հայտարարել է […]
15:49 03.08.2018
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 2-ին՝ ժամը 16.20-ին, 1966 թ. ծնված Սաղաթել Օ.-ն կամավոր հանձնել է «Իժ-17» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի, որսորդական հրացան և հայտարարել, որ գտել է նույն օրը իրենց տանը կից իրենց վագոն տնակում, որը պատկանել է հանգուցյալ հորը:
15:45 03.08.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ վրաերթի հետևանքով մահացած անձը ոչ թե 79-ամյա Լևոն Մարգարյանն է, այլ 1950 թ. ծնված Երվանդ Բաբայանը: Նախապես հայտնել էին, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վ՝րաերթի է ենթարկել […]
15:34 03.08.2018
«Օգոստոսի 3-ին՝ ժամը 13.00 դրությամբ, հանրապետության տարածքում գրանցվել է 8 հրդեհ, 14 կենցաղային կանչ: Հրդեհներից մեկը Երևանում է եղել»,- այսօր SHANTNEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանը: SHANTNEWS.am-ի խնդրանքով՝ ՀՀ ԱԻՆ-ում հայտնել են հուլիս ամսվա այն 2 օրերը, երբ ամենից շատ են ՃԿԱԿ-ում հրդեհների մասին ահազանգեր ստացել: «Հուլիսի 9-ին և 5-ին: Հուլիսի 9-ին […]
15:19 03.08.2018
Աֆղանստանի Գրադեզ քաղաքում պայթյուն է որոտացել, հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ պայթյունը որոտացել է մզկիթում՝ աղոթքի ժամանակ, այն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել:
15:11 03.08.2018
Ինչպես արդեն հաղորդել ենք, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն այսօր ասել է, որ նախորդ տարվա համեմատությամբ կրկնակի աճ է գրանցել աղբի և բուսածած տարածքների հրդեհները: Խոսելով պատճառների մասին՝ Խանգելդյանն ասել է հետևյալը. «Շատ քիչ է լինում, որ տարերային գործոններով է պայմանավորված: Մեծամասնությամբ, իհարկե, մարդածին գործոն է, և բուսածածկ […]
15:04 03.08.2018
«Այս տարի մենք արձանագրեցինք կտրուկ աճ հենց բուսածածկ տարածքներում հրդեհների թվաքանակով: Եվ դրանով էլ պայմանավորվեց ընդհանուր հրդեհների աճը հուլիս ամսին: Այսպես, գրանցվել է 1042 հրդեհ բուսածածկ տարածքներում, ինչը շուրջ 2.7 անգամ ավելի է անցած տարվա հունիսի ժամանակահատվածի համեմատ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) պետ Հովհաննես Խանգելդյանը: Ըստ ՃԿԱԿ […]
14:57 03.08.2018
Ռուսաստանի Դաշնության հետ 100 մլն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարումն ընթացքի մեջ է, կազմակերպված է արտադրություն: Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Անդրադառնալով ռուսական «Կոմերսանտ»-ի հրապարակմանը, թե Հայաստանին ռուսական զենքի մատակարարումը կարող է սառեցվել, Տոնոյանը նշեց. «Ինձ այդպիսի տեղեկություններ ծանոթ չեն, իմ տեղեկությունները սահմանափակվում են նրանով, որ […]
14:40 03.08.2018
ՀՀ ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վիճակագրությունը օգոստոսի 2-3-ը ընկած ժամանակահատվածի համար: «Մասնավորապես՝ Երևան քաղաքի Լեփսիուսի 6-րդ փողոցում այրվել է մոտ 300 քմ բուսածածկույթ, Ծիծեռնակաբերդի խճուղում՝ 2000 քմ, Նանսենի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում՝ 1500 քմ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» մոտակայքում՝ 1000 քմ, Պ. Սևակի փողոցում՝ 500 քմ, Զ․ Քանաքեռցու փողոցի թիվ 128 […]
14:31 03.08.2018
ԱՄՆ-ի առևտրային պատերազմների սրման քաղաքականությունը վնասում է հենց Վաշինգտոնին: Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել Չինաստանի ԱԳՆ-ն, հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը: «Նման գործողությունները ոչ միայն չեն արդարացնում նրանց վրա դրված հույսերը, այլև իրենք կարող են քաղել իրենց արարքի պտուղները: Պատմական առաջընթացի տեսանկյունից սա սխալ քայլ է»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ԱՄՆ […]