TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Արխիվ

Փլուզում Ալավերդիում. դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ

15:02 22.04.2019

Ապրիլի 22-ին` ժամը 12։38-ին, ահազանգ  է ստացվել, որ փլուզում է տեղի ունեցել Ալավերդի քաղաքում: Դեպքի վայր է մեկնել Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի թիվ 8 շենքի մոտակայքում գտնվող հենապատը` վնասելով ջրատարի և գազատարի խողովակագծերը: Հրշեջ փրկարարները սահմանազատել են տարածքը: Գազի և ջրի ծառայության աշխատակիցները […]

̰
Ավտովթար Իրանում. կան զոհեր և վիրավորներ

14:24 22.04.2019

Լորեստանի ոստիկանապետի հաղորդմամբ՝ վթարի պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

̰
Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահ

12:04 22.04.2019

ՀՀ Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքներով առաջադրված միակ թեկնածուն՝ Գեղամ Գևորգյանը, ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ։ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 121 պատգամավոր․ կողմ՝ 95-ը, դեմ՝ 26-ը։ Այս տվյալները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը։

̰
Հայ կանայք կմնան առանց մեդալների. շախմատի ԵԱ

10:25 22.04.2019

Անթալիայում ավարտին է մոտենում կանանց շախմատի Եվրոպայի առաջնությունը: Վերջին երկու տուրերում կրած պարտություններից հետո մեր առաջատար Էլինա Դանիելյանը կտրուկ նահանջել է մրցաշարային աղյուսակում և այժմ 5․5 միավորով 42-րդն է: Ավելի հաջող է հանդես գալիս Լիլիթ Մկրտչյանը: Նա 10-րդ տուրում հաղթել է թրքուհի Սիլա Քագլարին և 6․5 միավորով զբաղեցնում է 20-րդ տեղը: 8 միավորով մրցաշարի միանձնյա […]

̰
Շրի Լանկայի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 290-ի․ ձերբակալվել է 24 մարդ

07:40 22.04.2019

Վերջին տվյալներով՝ Շրի Լանկայում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 290-ի։ Հաղորդվում է 500 տուժածի մասին։ Այս մասին հայտնում է News 1st-ը։ Ապրիլի 21-ին՝ Սուրբ Զատկի պատարագի ժամանակ․ պայթյուններ էին որոտացել մայրաքաղաքի և դրա մատույցների 3 եկեղեցիներում, 3 բարձրակարգ հյուրանոցներում, Դեհիվալա քաղաքի կենդանաբանական այգու մոտ և Դեմատոգոդ քաղաքի բնակելի համալիրում։ Ավելի ուշ […]

̰
Քվեաթերթիկների ավելի քան 75%-ի հաշվարկի արդյունքներով Զելենսկին ստացել է 73% ձայն

07:23 22.04.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին առաջատար է ընտրություններում՝ 73․06 % ձայներով, պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին աջակցել է ընտրողների 24․66 %-ը։ Այս տվյալները հրապարակել է ԿԸՀ-ն քվեաթերթիկների 75․99%-ի հաշվարկից հետո։ ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեաթերթիկների 2․32%-ն անվավեր է ճանաչվել։ ԿԸՀ-ից հայտնում են, որ Զելենսկին առաջատար է բոլոր մարզերում, բացի Լվովյան մարզից։ Այնտեղ Պորոշենկոյին աջակցություն է հայտնել ընտրողների […]

̰
Զելենսկին հաղթում է․ Ուկրաինայի ԿԸՀ-ի առաջին տվյալներ

23:31 21.04.2019

Ուկրաինայի ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 1,01 տոկոսը։ ԿԸՀ-ի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է։ Զելենսկին հավաքել է 69․26% ձայն, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 28․33% ձայն։ Հիշեցնենք, որ Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել նախագահին։ Իր հերթին, Զելենսկին խոստացել է ուկրաինացիներին հուսախաբ չանել։

̰
Պորոշենկոն ճանաչեց իր պարտությունը

21:41 21.04.2019

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, ով այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մրցում էր շոումեն Վլադիմիր Զելենսկու հետ, ճանաչել է պարտությունը։ Էքզիթ փոլերի արդյունքների հրապարակումից հետո Պորոշենկոն իր շտաբում հայտարարել է, որ կզանգահարի Զելենսկուն ու կշնորհավորի հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է […]

̰
Զելենսկին հաղթում է. հայտնի են ազգային Exit poll-ի տվյալները

21:20 21.04.2019

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է շոումեն Վլադիմիր Զելենսկին։ Ըստ ազգային Exit poll-ի տվյալների՝ նա հավաքել է 73․7 տոկոս ձայն։ Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին աջակցել է ընտրողների 26․3 տոկոսը։ Այս մասին ասվում է «112 Украина» հեռուստաալիքի կայքում։ Ազգային Exit poll-ն անցկացվել է 3 խոշոր սոցիոլոգիական կենտրոնների հետ համատեղ։ Հարցումն անցկացվել է 500 ընտրատեղամասում։ Նշվում […]

̰
Մոսկվայում կալանավորել են Միհրան Պողոսյանին. Irakanum

19:23 21.04.2019

Irakanum.am-ը հայտնում է, որ կայքի ունեցած հավաստի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 20-ին Մոսկվայում կալանավորվել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը։ Առաջիկա օրերին տեղի կունենա Պողոսյանի՝ հայկական կողմին հանձնելու գործընթացը։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ԴԱՀԿ ծառայության նախկին պետը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն […]

̰
Շրի Լանկայում ձերբակալել են պայթյունների իրականացման մեջ կասկածվող 7 մարդու․ զոհերի թիվը գերազանցեց 200-ը

16:03 21.04.2019

Շրի Լանկայում 7 մարդ է ձերբակալվել՝ կապված այսօր տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետ։ Այս մասին հայտնում է տնտեսական բարեփոխումներ և պետական բաշխման հարցերով նախարար Հարշա դե Սիլվան։ Ահաբեկչական 8 հարձակումների զոհերի թիվը հասել է 207-ի։ Զոհերի թվում Թուրքիայի 2 քաղաքացի կա։ Հաղորդվում է շուրջ 500 տուժածի մասին։

̰
Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 185-ի․ 7-րդ և 8-րդ պայթյուններն են որոտացել

13:37 21.04.2019

Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական 6 հարձակումների (3-ը՝ եկեղեցիներում, 3-ը՝ հինգաստղանի հյուրանոցներում) զոհերի թիվը հասել է 185-ի։ Մոտ 500 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտնում է տեղի News 1st հեռուստաալիքը։ Նախական տեղեկություներով՝ զոհերից 35-ն օտարերկրացիներ են։ Հիվանդանոցներից մեկի աղբյուրի փոխանցմամբ՝ զոհերի թվում կան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների քաղաքացիներ։ ՀՀ ԱԳՆ աշխատում է տեղեկություններ ձեռք […]

̰
Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական 6 հարձակումների զոհերի թիվը հասավ 160-ի

10:43 21.04.2019

Շրի Լանկայի 3 եկեղեցիներում և 3 հյուրանոցներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը հասավ 160-ի։ Կա ավելի քան 360 տուժած։ Այս մասին հայտնում է News 1ST հեռուստաալիքը։ Ահաբեկչական հարձակումերի վայրերում աշխատում է ոստիկանությունը, հարձակման ենթարկված եկեղեցիների ու հյուրանոցների տարածքը շղթայված է։

̰
Շրի Լանկայում ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը հասել է 42-ի

09:56 21.04.2019

Շրի Լանկայում Սուրբ Զատկի պատարագի ժամանակ 3 եկեղեցիներում և 3 հյուրանոցներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 42-ի։ Այս մասին հայտնում է France Press-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր 25 զոհի մասին։ Պայթյունները որոտացել են տեղի ժամանակով 8:45-ին (Երևանի ժամանակով 7:15-ին)։ Ահաբեկչությունները կատարվել են մայրաքաղաք Կոլոմբոյի Սուրբ Էնթոնի, մայրաքաղաքային Նեգոմբո […]

̰
Սուրբ Զատկի պատարագի ժամանակ Շրի Լանկայի մի քանի եկեղեցիներում պայթյուններ են որոտացել

09:24 21.04.2019

Շրի Լանկայի երկու կաթոլիկ եկեղեցիերում Սուրբ Զատկի պատարագի ժամանակ պայթյուններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է The National-ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ ահաբեկչությունները կատարվել են մայրաքաղաք Կոլոմբոյի Սուրբ Էնթոնի և մայրաքաղաքային Նեգոմբո արվարձանի 2 եկեղեցիներում։ Բացի այդ, ոստիկանությունը հայտնել է մայրաքաղաքում տեղակայված Shangri-La, Kingsbury և Cinnamon Grand հյուրանոցներում հնչած պայթյունների մասին։ Նախնական տեղեկություններով` կա առնվազն 25 […]

̰
Արցախում ձերբակալվել է 10-ամյա եղբոր սպանության մեջ մեղադրվող ավագ եղբայրը

13:23 20.04.2019

Արցախի ոստիկանությունը նոր տեղեկություններ է հաղորդել 10-ամյա երեխայի սպանության մասին: «Սույն թվական ապրիլի 15-ին հաղորդագրություն էինք տարածել` ս.թ. ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ. ծնված Վ. Գ-ի սպանության կասկածանքով 2001թ.ծնված Ս.Գ-ի ձերբակալության վերաբերյալ։ Կատարած արարքի համար ս.թ ապրիլի 15-ին 2001թ. ծնված, Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ Ս.Գ-ին մեղադրանք […]

̰
Մինասի «Գիշեր» նկարը ոչնչացումից փրկելու նպատակով Indiegogo-ում դրամահավաք է սկսվել

13:20 20.04.2019

Մինասի ընտանիքի և ընկերների անունից ստեղծվել է ֆոնդերի հավաքագրման էջը Indiegogo.com հարթակում։ Հայտարարության մեջ նշված է, որ  Մինասի «Գիշեր» որմնանկարը գտնվում է ոչնչացման եզրին և օր առաջ պետք է փրկել այն։ «Ֆինանսական ներդրումներն են հարկավոր նկարը փրկելու համար, իսկ այսօր ՀՀ կառավարությունը չի կարողանում տրամադրել անհրաժեշտ գումարը։ Դիմում ենք յուրաքանչյուրիդ աջակցությանը։ Մենք չենք կարող թույլ […]

̰
Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասում տափաստանային հրդեհները խլել են 27 մարդու կյանք

12:09 20.04.2019

Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասում տափաստանային հրդեհները խլել են 27 մարդու կյանք: 19 մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնել է REN TV-ն: Հրդեհները ոչնչացրել են հարյուրավոր բնակելի տներ: Անդրբայկալյան երկրամասում հայտարարվել է արտակարգ դրություն: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է ուժեղ քամին և օդի բարձր ջերմաստիճանը:

̰
Կալիֆոռնիայում կոտրվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող ճանապարհային ցուցանակը

11:42 20.04.2019

Կալիֆոռնիայի Մոնտեբելլո բնակավայրում կոտրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի ուղղությունը ցույց տվող ճանապարհային ցուցանակը։ Սա արվել է դիտավորյա՞լ, թե՞ պատահաբար, առայժմ անհայտ է։ Այս մասին նշվում է ամերիկահայերի Asparez լրատվական կայքում։ Ինքը՝ լրատվակայքը, Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հետ համատեղ դիմել է իրավապահներին և աշխատում է միջադեպի պատճառները պարզելու ուղղությամբ։ Դիտավորության ցուցանակը կոտրելու տարբերակը դիտարկվում […]

̰
Ղազախստանում ավտոպատահարի հետևանքով ավելի քան 1 տասնյակ մարդ է զոհվել. կան տասնյակ տուժածներ

10:45 20.04.2019

Ղազախստանում ավտոպատահարի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով այդ երկրի Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը: Հաղորդվում է, որ ավտոբուսի վարորդը փորձել է շրջանցել մարդատար ավտոմեքենան ու բեռնատարը, որի հետևանքով կողաշրջվել է: 11 մարդ զոհվել է, առնվազն 30 մարդ վնասվածք է ստացել: Դեպքը տեղի է ունեցել Ալմաթի-Տաշքենդ […]

̰
Պերուի նախկին նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին դատապարտվել է 36 ամիս պայմանական ազատազրկման

10:13 20.04.2019

Լիմայի դատարանը Պերուի նախկին նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկուն դատապարտել է 36 ամիս պայմանական ազատազրկման: Այս մասին գրված է դատարանի պաշտոնական թվիթերի էջում: Երկրի նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Դատարանը Կուչինսկու նկատմամբ կալանքի որոշում էր կայացրել ապրիլի 10-ին: Իսկ ավելի վաղ նրան արգելել էին լքել երկրի տարածքը մինչև հետաքննության ավարտը: Tercer Juzgado de Investigacion Preparatoria […]

̰
Մեկնարկել է Պորոշենկո-Զելենսկի բանավեճը

20:11 19.04.2019

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ապրիլի 19-ը կարևոր օր է. այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, Ուկրաինայի ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով 20:00-ին) մեկնարկել է Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի և շոումեն Վլադիմիր Զելենսկու բանավեճը։ «Настоящее Время»-ն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում է է Պորոշենկո-Զելենսկի բանավեճը: Լրատվամիջոցներն այս բանավեճն «աննախադեպ» են որակում. երկու քաղաքական գործիչները մարզադաշտում դեռևս չեն բանավիճել:

̰
Վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին

20:05 19.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես և ավելի վաղ խոստացել էր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին:

̰
Ոստիկանները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը

18:49 19.04.2019

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Սյունիքի մարզային վարչությունների և Կապանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2012 թվականին Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի և «Եվրովերելակ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով նշված ՍՊԸ-ն պետք է իրականացներ Կապանի բազմաբնակարան շենքերի 28 վերելակների կապիտալ վերանորոգում, սակայն […]

̰
ՊԵԿ պաշտոնատար անձինք խափանման միջոց գրավի կիրառման արդյունքում են ազատ արձակվել

17:06 19.04.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկին: «Մամուլում այսօր տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ ՊԵԿ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթմամբ խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող […]

̰
Խորհրդարանն ընդունեց բուռն քննարկումների առարկա դարձած նախագիծը

13:45 19.04.2019

Խորհրդարանում քննարկման դրվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Պատգամավորներին տեղեկացրին՝ քվեարկվող նախագծով կլինկերը չի հարկվում: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը, վարման կարգով ելույթ ունենալով, նշեց՝ իրենք չեն ասում, թե նախագիծը բոլոր խնդիրները […]

̰
Հայտնի է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հաջորդ հանդիպման օրը

13:13 19.04.2019

ՌԴ Պետդումայի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն տեղեկություններ է ներկայացրել է ՀՀ և ՌԴ ղեկավարներ՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման մասին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Մատվիենկոյի խոսքերով` Պուտինն ու Փաշինյանը, հնարավոր է՝ հանդիպեն մայիսի 29-ին, Ղազախստանում` ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Դաշնային խորհրդի խոսնակը նաև նշել է, որ երկու […]

̰
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու

11:48 19.04.2019

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Գյումրու սահմանապահ ջոկատի աշխատակիցները Մեղրաշատ համայնքի մոտակայքում ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 16-ին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, դեպքի հանգամանքները պարզելու ընթացքում սահմանախախտը  հայտնել է, որ Թուրքիայի քաղաքացի է և թաքնվում […]

̰
Ազգային ժողովում քվեարկության ներկայացվեցին այս օրերին թեժ քննարկված հարցերը

10:11 19.04.2019

Խորհրդարանում այսօր քվեարկության դրվեցին նախորդ 3 օրերին քննարկված հարցերը, որոնք բուռն բանավեճերի առիթ էին դարձել։ Դրանց մեծ մասը, սակայն, ընդունվեց միաձայն։ Ընդունված նախագծերի թվում էին հետևյալ օրենքներն ու փաթեթները․ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և […]

̰
Այսօր ու վաղը դարձյալ ձյուն կտեղա

09:48 19.04.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ լեռնային բոլոր մարզերում, Լոռիում, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտում այսօր երեկոյան ժամերից սկսած և ապրիլի 20-ին ողջ օրվա ընթացքում ձյուն կտեղա։ «Այսօր երեկոյան ժամերից հյուսիս-արևելքից Հայաստան են ներթափանցում արկտիական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ապրիլի 20-ին Հայաստանի […]

̰
BACK_TO_TOP