TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+31.09 oC

Արխիվ

ԵՄ-ում հավանություն են տվել պաշտպանության համատեղ ֆոնդի ստեղծմանը

07:34 19.04.2019

Եվրախորհրդարանն ապրիլի 18-ին հավանություն է տվել պաշտպանության համատեղ ֆոնդի ստեղծմանը։ Համապատասխան նախաձեռնությանն աջակցել է 328 պատգամավոր, դեմ են արտահայտվել 231-ը, ևս 19-ը ձեռնպահ են մնացել։ Ապագա ֆոնդը կոչված է պաշտպանական արդյունաբերությունում ներգրավել նորարարություններ, մասնավորապես, աջակցել սպառազինությունների նոր համակարգերի զարգացմանը։ Պատգամավորները խորհուրդ են տալիս այդ նպատակներին ուղղել 13 մլրդ եվրո։ Վերջնական գումարը կքննարկվի ու կհստակեցվի 2021-27 […]

̰
Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ

19:13 18.04.2019

Հաշվի առնելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի […]

̰
Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ

18:16 18.04.2019

ՀՀ ազգային ժողովում ավարտվեց ՀԾԿՀ նախագահի ընտրության քվեարկությունը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները. ՀԾԿՀ նշանակման համար առաջադրված էր Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 106-ը: Հովակիմյանը հայտնեց, որ քվեատուփում եղել է 106 քվեաթերթիկ, որոնցից անվավեր էր մեկը: Ձայների 85 կողմ, 20 դեմ հարաբերակցությամբ Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում։

̰
Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրգործի շրջանակներում կատարվել են խուզարկություններ և առգրավումներ. ՀՔԾ

15:41 18.04.2019

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրգործի շրջանակներում կատարվել են խուզարկություններ և առգրավումներ: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ այլ մանրամասներ չեն կարող հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով: Արձագանքելով Միհրան Պողոսյանի գրասենյակի հայտարարությանը, որտեղ նշված էր նրա գտնվելու վայրը, Օհանջանյանը նշեց, որ հետախուզում հայտարարվում է ոչ միայն անձի գտնվելու վայրը […]

̰
ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն. հայտարարություն

12:34 18.04.2019

ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն։ Այս մասին տեղեկանում ենք Միհրան Պողոսյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ներկա պահին խուզարկություն է իրականացվում նաև Պողոսյանի նախկին գրասենյակում։ Այս ռեպրեսիվ քայլերը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում։ Ընդգծենք, որ ԱԱԾ այս միջոցառումները փաստացի հաջորդեցին Միհրան Պողոսյանի գրասենյակի ԱԱԾ […]

̰
Հրազենային վնասվածքով հոսպիտալացված պայմանագրային զինծառայողը մահացել է

12:16 18.04.2019

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որ 2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն.Ս-ն զորամասի զինանոցում, ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ […]

̰
ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկել է հանդիպել Վաշինգտոնում. Մամեդյարով

10:48 18.04.2019

Ապրիլի 15-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում էր կայացել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ:

̰
Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու հարցն ԱԺ-ում չընդունվեց

10:40 18.04.2019

ԼՀԿ խմբակցության անունից խորհրդարան ներկայացված նախագիծը, ըստ որի՝ վարչապետին առաջարկվում է վերանայել ֆինանսների նախարարի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը, չընդունվեց խորհրդարանում։ ԼՀԿ-ն պնդում է, որ նախարարը պետք է պաշտոնանկ արվի։ Քվեարկության ընթացքում ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորները քվեարկեցին Ջանջուղազյանին հեռացնելու օգտին, «Իմ քայլը» խմբակցությունը՝ պաշտոնանկության դեմ։ Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ` 67 դեմ, 41 կողմ, 1 […]

̰
Հրազենային վնասվածքով զինծառայող է հոսպիտալացվել

10:34 18.04.2019

Երևանում քիչ առաջ  հրազենային վնասվածքով զինծառայող է տեղափոխվել Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Քննություն է տարվում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:    

̰
Պորտուգալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է․ կա առնվազն 28 զոհ

00:18 18.04.2019

Պորտուգալիայի Մադեյրա կղզում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 28 հոգի։ Այս մասին հաղորդում է Lusa գործակալությունը։ Diário de Notícias թերթի տվյալներով՝ զոհերի թվում, ենթադրաբար, 11 տղամարդ և 17 կին կա, որոնք բոլորն էլ զբոսաշրջիկներ են Գերմանիայից: Ավտոբուսի վարորդն ու էքսկուրսավարը պորտուգալացիներ են։ Նրանք վնասվածքներ են ստացել: […]

̰
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ԱԺ-ին է դիմել Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության առաջարկով

16:20 17.04.2019

«Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու նախագիծը կարող էր ավելի լավը դառնալ, եթե ընդունվեր մեր առաջարկներից գոնե մեկը, բայց քանի որ բոլոր առաջարկները մերժվել են, նման հարց հնչեցնել, որ արդյո՞ք այս քննարկման արդյունքում ավելի արդյունավետ դարձավ նախագիծը՝ ոչ, հետևաբար անարդյունավետ ենք քննարկում: Դուք չընդունեցիք մեր առաջարկներից որևէ մեկը, ինչպե՞ս այն դառնար ավելի լավը»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց […]

̰
Առերևույթ անձին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելու և անզգուշությամբ մահն առաջացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

14:31 17.04.2019

Հաշվի առնելով, որ Էդգար Ծատինյանի մահվան դեպքով քրեական վարույթի մասին մեր նախորդող օրերի տեղեկացումների վերաբերյալ եղան որոշակի տեսակետներ և մեկնաբանություններ՝ հրապարակում եմ քիչ առաջ ՀՀ դատախազության՝ լրատվամիջոցներին տարածված հաղորդագրությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Դատախազության հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Առերևույթ անձին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելու և անզգուշությամբ մահն […]

̰
Ալեն Սիմոնյանը պաշտոն է ստացել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում

14:19 17.04.2019

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման արդյունքով ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ։ Ընտրությունը մեկնաբանելիս ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինն ասել է, որ աննախադեպ է, երբ ՀԱՊԿ անդամ որևէ պետության խորհրդարանի փոխնախագահ ընտրվում է ԽՎ հանձնաժողովի նախագահ։ «Դա խոսում է մեր հայ գործընկերների […]

̰
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Պակիստանի քաղաքացուն

11:31 17.04.2019

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած սահմանախախտի: Ինչպես տեղեկացրին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, մի քանի օր առաջ սահմանապահները Թուրքիայի տարածքում նկատել են Հայաստանի պետական սահմանին մոտեցող անձի: Սահմանախախտն անցել է սահմանամերձ Արաքս գետը, որով անցնում է պետական սահմանը, և փորձել […]

̰
Աստվածամոր տաճարի աշխատակիցները 23 րոպե ձգձգել են զանգը հրշեջ ծառայություն

08:13 17.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարի աշխատակիցները 23 րոպե փորձել են ինքնուրույն գտնել բռնկման աղբյուրը՝ հրդեհային առաջին ազդանշանի միացումից հետո։ Այս մասին հայտնում է BuzzFeed-ը՝ հղում անելով ֆրանսիացի պաշտոնատար անձանց հայտարարությանը։ Պարբերականի փոխանցմամբ՝ առաջին անգամ հրդեհային ազդանշանը տաճարում միացել է ապրիլի 15-ին՝ ժամը 18։20-ին։ Բռնկման օջախը 23 րոպե զուր փնտրելուց և 18։43-ին երկրորդ ազդանշանի միանալուց հետո է միայն […]

̰
Տրիպոլին հրթիռակոծվել է․ կան զոհեր

07:18 17.04.2019

Տրիպոլին ենթարկվել է հրթիռակոծման։ Զոհվել է առնվազն 2, տուժել՝ 8 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով լիբիական մայրաքաղաքի արտակարգ ծառայություններին։ Այլ աղբյուրների  տեղեկություններով՝ զոհվել է 4, վիրավորվել՝ ավելի քան 20 մարդ։ Հարձակումը կազմակերպելու մեջ մեղադրում են մարշալ Խալիֆա Հաֆթարի ուժերին։ Լիբիական ազգային բանակում հերքում են մասնակցությունը միջադեպին և հայտարարում Տրիպոլիում գործող խմբավորումների […]

̰
Մոնրեալի քաղաքապետարանը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր

20:49 16.04.2019

Ապրիլի 15-ին Մոնրեալի քաղաքապետարանը հատուկ նիստ է գումարել, որի վերջում հայտարարություն են հրապարկել Հայոց ցեղասպանության 104-ամյակի հիշատակման օրվա առնչությամբ: Հայտարարությունում նշված է, որ 1915-1916 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի 1-ին ցեղասպանությունն է, որին զոհ է գնացել Հայ ժողովրդի երկու երրորդը: Նիստին ներկա է եղել Մոնրեալի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը: Հայտարարության մեջ նշված է, […]

̰
Մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի և N զորամասի հրամանատարին

20:39 16.04.2019

2019թ. մարտի 17-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարտականությունները՝ փաստացի դրանք դադարեցնելով: Նրանք ինքնակամ թողել են զորամասի տարածքը և շուրջ 2 ժամ անց նոր միայն զորամասի հրամանատարի և ՌՈ աշխատակիցների հորդորների արդյունքում վերադարձել ծառայության: Նշված […]

̰
ԱԺ-ն դեմ է քվեարկել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին

18:09 16.04.2019

Ազգային ժողովում պատգամավորների քվեարկության արդյունքներով ՀՀ նախագահի կողմից որպես Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանը չի ընտրվել։ Այս մասին քվեարկության արդյունքները խորհրդարանին ներկայացնելիս ասաց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։ Նրա խոսքերով՝ քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, և ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ կողմ – 24, դեմ – 75, անվավեր […]

̰
Մեղրիի զորամասի գործով մեղադրանք է առաջադրվել մի քանի զինծառայողի

14:14 16.04.2019

Մեղրիի զորամասում զինծառայողների անհնազանդության, զորամասը լքելու և դրան հետևած իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործով դատախազի ցուցումով մեղադրանք է առաջադրվել մի քանի զինծառայողի։ Այս մասին դատախազությունից տեղեկացրին ShantNews.am-ին։ Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասով, քանի որ նրանց մեղսագրվում է զինծառայության առանձին պարտականություններ կատարելուց հրաժարվելը։ Այս հոդվածի այս կետով զինծառայողներին սպասվում է […]

̰
Զարթոնք համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու համար

11:51 16.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Զարթոնք համայնքի ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել: 2019թ. մարտի 11-ին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի թվով 6 բնակիչներ դիմում են ներկայացրել ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժին այն մասին, որ Զարթոնք համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ, […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարվել է․ տաճարի վերականգնման համար դրամահավաք է սկսվել

07:18 16.04.2019

Ժամեր տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը մարվել է։ Հրդեհը լիովին ոչնչացրել է տաճարի տանիքը, սրածայր գագաթն ու ժամացույցը։ Այս մասին հայտնում է Figaro-ն։ Հրշեջները շարունակում են հովացնել տաք կոնստրուկցիաները, որպեսզի հրդեհը չվերսկսվի։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մեկ հրշեջ է տուժել։ Հրդեհի ժամանակ հասցրել են տաճարից դուրս բերել Փշե պսակը, որը խաչելությունից կարճ […]

̰
Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի, մեկը մահացել է

00:51 16.04.2019

Երևանում կրակոցներ են հնչել, Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ տղա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, նրանցից մեկը, ով կլինի մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել, և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը, ով 23-25 տարեկան կլինի, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել: […]

̰
Էմանուել Մակրոնը ժամանել է Փարիզի Աստվածամոր տաճար

23:09 15.04.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Փարիզի Աստվածամոր տաճար, որտեղ հրդեհը շարունակվում է: Մակրոնին ուղեկցում է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը և առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը։ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է, որ նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը վերանորոգման աշխատանքներն են։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել։ Կրակն […]

̰
Տխուր եմ տեսնել մեր մի մասնիկն այրվելիս․ Մակրոնը՝ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի մասին

22:39 15.04.2019

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել։ Կրակն ընդգրկել է տաճարի վերին հարկերը։ Հրդեհի բռնկման հետևանքով ժամացույցն ու աշտարակի սրաձողը փլուզվել են։ Շենքի կրող կոնստրուկցիան ևս կրակով է պատված։ Հրշեջները փորձում են տեղայնացնել կրակը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով հետաձգել է ազգին ուղղված հեռուստաուղերձը՝ «դեղին բաճկոնների» ցույցերի հարցով և մտադիր է […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է

21:44 15.04.2019

Այսօր՝ ապրիլի 15-ին, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել, փոխանցում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին։ Կադրերում երևում են շենքի տանիքից բարձրացող սպիտակ ծխի թանձր քուլաները։ Տուժածների վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում։ A Catetral de Notre-Dame, em Paris, está em chamas. Que dor.. pic.twitter.com/oHlNKeAVRc — Willame Figueredo (@willameee) 15 апреля 2019 г. Notre-Dame de Paris […]

̰
Թերացման համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի

19:22 15.04.2019

Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Մինչ այս քաղաքապետարանը «Սանիթեքի» վիճակը ավելի չվատթարացնելու և մինչև համակարգային լուծման հասնելը քաղաքի աղբահանությունը բավարար մակարդակի վրա պահելու համար զերծ է մնացել տույժերի պրակտիկայից, սակայն աղբահանության օպերատորը, փաստացի, […]

̰
ԱՄՆ-ն «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» պաշտոնապես ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն

19:09 15.04.2019

Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր այն մասին, որ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն կճանաչվի:

̰
Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ ԱԳ նախարարները, համանախագահները պայմանավորվածություններ են ձեռք բերել

17:16 15.04.2019

Ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հանդիպմանը շարունակվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման հեռանկարների […]

̰
Միհրան Պողոսյանը բյուջեից հափշտակել է ավելի քան 44 մլն դրամ. հայտարարվել է հետախուզում

15:58 15.04.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և […]

̰
BACK_TO_TOP