13:44 15.04.2019
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որ սկսվել էր Ռուսաստանի ԱԳ նախարարի մասնակցությամբ, ընդլայնվել է: Այժմ հանդիպմանը ներկա են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10155835339772434
12:55 15.04.2019
Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու են Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր։ Հանդիպման մեկնարկի մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=10155835291562434&set=a.10151324180562434&type=3&theater
08:16 15.04.2019
Լիբիայում, որի մայրաքաղաք Տրիպոլին դարձել է մարտական գործողությունների թատերաբեմ, զոհերի թիվը հասել է 147-ի, 614 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության լիբիական գրասենյակի տարածած հայտարարությունում, փոխանցում է RIA Novosti-ն։ Կազմակերպության թվիթերյան հաղորդագրությունում նշվում է, որ Լիբիայում ճգնաժամ է։ ԱՀԿ-ն վիրաբուժական բրիգադներ է տեղակայել Տրիպոլիի շրջանի հիվանդանոցում՝ վիրավորների հոսքին սպասարկելու համար։ […]
00:06 15.04.2019
Հալեպի շրջակայքում տեղակայված ահաբեկչական խմբավորումները հերթական անգամ ռմբակոծել են խաղաղ բնակավայրերը: Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ Հալեպի Խալդիե շրջանի վրա նետված ռումբերի պայթունից մարդիկ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ: Ռումբերից մեկն ընկել է այդ տարածքով անցնող զինվորական ավտոմեքենայի վրա, զոհվել են մեքենայում գտնվող հինգ սպաները: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ թիրախ դարձած շրջանը հայաբնակ չէ, և զոհերի և […]
15:17 14.04.2019
Ապրիլի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 11:30-ի սահմաններում Մասիս գյուղի Արտաշատի խճուղի և 4-րդ փողոցի խաչմերուկում բախվել են 58-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած Jinbei մակնիշի շտապօգնության մեքենան և 63-ամյա Դավիթ Եղյանի MAZ 5334 մակնիշի բեռնատարը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: […]
14:19 14.04.2019
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հազարավոր ցուցարարներ պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Այս մասին հայտնում է DW-ն։ Իրավապահների հետ բախումների հետևանքով տուժել է 15 ցուցարար, առնվազն 5 ոստիկան։ Լրագրողները նույնպես վնասվածքներ են ստացել։ Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ ցուցարարներ փորձել են ճեղքել խորհրդարանի շենքի մոտ ոստիկանական շղթան։ Նրանք քարեր ու ծխանռնակներ են […]
09:46 14.04.2019
Ամերիկյան Տեխաս նահանգում փոթորկի զոհն է դարձել 2 երեխա, ևս մի քանի մարդ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։ Բնության տարերքի պատճառով ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, որում գտնվել են 3 և 8 տարեկան երկու երեխաներ։ Փոթորկի պատճառով տեղի օդանավակայանում ավելի քան 500 չվերթ է չեղարկվել։ Տեխաս, Լուիզիանա և Արկանզաս նահանգներում մոտ […]
21:45 13.04.2019
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը քիչ առաջ հրաժարական է տվել: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնեցին գյուղի բնակիչները: Գյուղացիների խոսքերով՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ացելել է իրենց գյուղ, իսկ մեկ ժամ անց գյուղապետը ներկայացրել է իր հրաժարականը: Գյուղացիներն այժմ տոնում են իրենց հաղթանակը։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Զարթոնքի գյուղապետը երկուշաբթի օրը հայտարարությամբ […]
19:24 13.04.2019
Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան քջից տեղեկանում ենք` քիչ առաջ ավարտվել է ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հանդիպումը: Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում այսօր` ժամը 19:30-ին, Զարթոնք համայնքի ղեկավարը հանդես կգա հայտարարությամբ: Ավելի վաղ հայտնել էինք`Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը երկուշաբթի օրը հայտարարությամբ հանդես կգա: Թե կոնկրետ ինչ հայտարարության մասին էր […]
14:23 13.04.2019
Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Բուխարեստ-2019. Սփոփիչ գոտեմարտում Արսեն Ջուլֆալակյանը 5:1 հաշվով հաղթել է մոլդովացի Դանիել Կատարագային:
13:45 13.04.2019
Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 109 կգ քաշային կարգում։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: «Սիմոնը բացարձակ չեմպիոն հռչակվեց, քանզի ոսկե մեդալներ նվաճեց և՛ պոկում, և՛ հրում վարժություններում»,- ասված է դեսպանության գրառման մեջ:։
11:52 13.04.2019
Զարթոնք գյուղում այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում գյուղի բնակիչներից Համլետ Աբովյանը հայտնեց, որ առավոտյան հարձակվել են գյուղապետի հրաժարականի պահանջով ակցիա անցկացնողներից մեկի՝ Պողոսյան Վարդանի տան վրա: «4 մեքենա իրենցից՝ գյուղապետի մեքենան՝ անձամբ, իրենց կազմով, հարձակվել են, լոմով, տրուբով, ինչով հասցրել են, կոտրվածքներ կան դեմքի մասում: Մինչև զանգեցին, մենք հավաքվեցինք, հասանք, […]
11:31 13.04.2019
ՀՀ վարչապետի որոշմամբ` Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Դավթյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ դատարանը երկամսյա կալանք կիրառելու որոշում էր կայացրել: Նշենք, որ Դավթյանին ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել […]
11:26 13.04.2019
Վրացական Բաթում քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայյի առաջնությունը, որտեղ 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը դարձավ արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցումային վերջին օրն առաջինը պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այս քաշում ուներ երկու ներկայացուցիչ՝ Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը: Պոկում վարժությունում Գասպարյանը գլխավերևում պահեց 168 կգ (5-րդ տեղ), իսկ Մարտիրոսյանը՝ նախ բարձրացրեց 160 […]
08:15 13.04.2019
Անհայտ անձինք մի քանի շաբաթների ընթացքում երկու անգամ ներխուժել են Արգենտինայի Վալենտին Ալսին քաղաքում գտնվող Սուրբ Հակոբ հայկական եկեղեցի և թանկարժեք իրեր գողացել, հաղորդում է El Diario Sur-ը՝ հղում անելով տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին: Պարբերականի հաղորդմամբ՝ եկեղեցուց գողացել են երկու երգեհոն, խաչեր, մոմակալներ, նկարներ, ծաղկամաններ, սփռոցներ, վարագույրներ, , բրոնզե ցուցատախտակներ։ Եկեղեցու ծխականները մտահոգություն են հայտնել […]
21:22 12.04.2019
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 11-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ ու առեղծվածային դեպքի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 10:00-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք և կիսաձևավորված պտուղների 3 մարմին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ու Հայաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները: […]
20:53 12.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ համապատասխան ընկերությանը Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակով հողատարածքներ հատկացնելու գործընթացում Սյունիքի մարզի Կարճևան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ Կարճևան […]
18:42 12.04.2019
Ապրիլի 11-ի գիշերը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման ենթարկվեց Երևանի բնակիչ Սարգիս Անանյանը։ Գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Անանյանը բուքմեյքերական ընկերություններից մեկի գրասենյակում կեղծ եվրոներով պետք է խաղադրույք կատարի։ Թղթադրամներն իրացնելուց անմիջապես հետո երիտասարդը բռնվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նախնական տվյալներով՝ Սարգիս Անանյանը, դեռևս չպարզված այլ անձանց հետ, բուքմեյքերական […]
15:43 12.04.2019
Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34-րդ քաղաքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Բուրգոսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արարատ» հայկական միության «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» միջնորդագիրը, որը նիստին ներկայացրել է միության անդամ Վահե Պապյանը։ Միջնորդագիրը պատկան մարմնին փոխանցելու համար աջակցություն է ցույց տվել քաղաքապետարանի խորհրդական Սիլվիա Ալվարեսը: Միջնորդագրի հիման վրա ավագանու 4 կուսակցությունները (Ժողովրդական, Սոցիալիստական, Իմախինա Բուրգոս […]
15:22 12.04.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենը ազատ է արձակվել. «Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կ. Լ.-ի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, և նա ազատ է արձակվել: Նման […]
12:07 12.04.2019
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ապրիլի 11-ին` ժամը 19.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ավտոմեքենայում գտնվող 20 զինծառայողներից 4-ը, հիմնականում սալջարդերով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։ Բոլորի վիճակը բավարար է։ Փաստի առթիվ Մեղրիի ՌՈ բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ավելի վաղ հայտնել էինք` ՊՆ «ԶԻԼ»-ը բախվել […]
09:57 12.04.2019
Երեկ՝ ապրիլի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ավարտվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը քիչ առաջ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ […]
09:50 12.04.2019
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Սյունիքի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ «Նրանց առողջական վիճակը նորմալ է»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ ՊՆ «ԶԻԼ»-ը բախվել է ժայռին և շրջվել, որի հետևանքով հոսպիտալացվել է 18 զինծառայող։
08:16 12.04.2019
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը երեքշաբթի կայացած խորհրդարանական ընտրությունների ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո 120 տեղանոց Քնեսեթում ստանում է 36 տեղ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պետական Kan ռադիոն։ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի կենտրոնամետ «Կախոլ-Լավան» բլոկը, որը «Լիկուդ»-ի գլխավոր մրցակիցն է, ստանում է 35 մանդատ։ Խորհրդարան են անցնում ևս 5 ուժեր։ […]
07:18 12.04.2019
Ապրիլի 11-ին՝ ժամը 20:31-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի […]
20:42 11.04.2019
Լոնդոնում արդեն դատական նիստ է կայացել, որի ընթացքում քննարկվել է Ասանժին ԱՄՆ արտահանձնելու հարցը:
19:49 11.04.2019
Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր փայլուն են հանդես եկել հայ ծանրորդները: Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը մինչև 89 կգ քաշայինների մրցապայքարում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Հակոբը պոկում վարժությունում 4-րդն էր, իսկ հրում վարժությունում դուրս էր մրցակցությունից: Գյումրեցի մարզիկի առավելությունն ակնհայտ էր: Հակոբը երկրորդ մոտեցմանը սանձել է 207 կգ. ծանրաձողը և դարձել անհասանելի մյուսների համար: Երրորդ մոտեցման […]
18:47 11.04.2019
Դավիթ Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Մինչև 89 կգ քաշայինների մրցավեճում պոկում վարժությունում Դավիթը բարձրացրել է 165 կիլոգրամ և ապահովել փոքր բրոնզե մեդալ: Հակոբ Մկրտչյանը 164 կգ արդյունքով չորրորդն է: Քիչ հետո կշարունակվի մրցապայքարը հրում վարժությունում, որում բավականին ուժեղ է Հակոբ Մկրտչյանը: Առաջատարը առայժմ վրացի Ռևազ Դավիթաձեն է, որը պոկում վարժությունում […]
17:28 11.04.2019
2019թ. ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նախնական տվյալներով ՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը […]
14:24 11.04.2019
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ձերբակալել են Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատնից: Այս մասին հայտնում է BBC-ն: Ոստիկանությունը հայտնել է, որ Էկվադորի իշխանությունները Ասանժին ապաստան տալու իրավունքը հետ են վերցրել: Ասանժը արդեն 7 տարի ապաստան էր ստացել Էկվադորի իշխանությունների կողմից և գտնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Ասանժին ձերբակալել են` համաձայն 2012 թվականին Վեսթմինսթերի գլխավոր դատարանի տված հրամանի: […]