13:28 11.04.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրենկ Փափազյանը: Փափազյանն իր գրառմանը կից հրապարակել է հրամանագիրը: Այն բաղկացած է 3 հոդվածից: Նշվում է, որ ամեն տարի՝ ապրիլի 24-ին Ֆրանսիայում կնշվի Հայոց ցեղասպանության […]
12:48 11.04.2019
Քիչ առաջ հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը: Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ գործով դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ: Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը: Նա ևս երկու ամիս կմնա կալանքի տակ: Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը […]
11:30 11.04.2019
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Եվրոպայի խորհրդի շենք։ Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Ստրասբուրգից: Խորհրդի շենքի մուտքի մոտ վարչապետին դիմավորեց ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն և գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին։ Ավելի վաղ հայտնել էինք` Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ:
09:55 11.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ստրասբուրգ։ SHANTNEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ստրասբուրգի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։ Փաշինյանն ապրիլի 11-ին կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին: Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն […]
08:33 11.04.2019
Սուդանի մայրաքաղաք Խարտումում ցույցերի ժամանակ զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ կառավարական ուժերի 6 աշխատակից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սուդանի կառավարությանը։ Տեղեկատվության հարցերով նախարար Հասան Իսմայիլը հայտնել է, որ Սուդանի հետախուզական և անվտանգության ազգային ծառայության աշխատակիցները երկու անգամ փորձել են ցրել ՊՆ շենքի մոտ անցկացվող բազմահազարանոց հակակառավարական ցույցը։ Չի հստակեցվում, թե ինչ […]
07:20 11.04.2019
Մեծ Բրիտանիան պետք է մասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին կամ ստիպված կլինի լքել ԵՄ-ն հունիսի 1-ին՝ առանց գործարքի։ Այս մասին հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը՝ ԵՄ արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով։ Նրա խոսքով՝ բարձր մակարդակի հանդիպմանը որոշվել է հետաձգել Brexit-ի ժամկետը մինչև հոկտեմբերի 31-ը, սակայն Մեծ Բրիտանիան այդ դեպքում պետք է մասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին։ Հունիսին կայանալիք պլանային գագաթնաժողովի […]
23:27 10.04.2019
Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արվում միջազգային հնչեղություն տալ Հայոց ցեղասպանությանը։ Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը։ Բանաձևը ստացել է 382 կողմ և 0 դեմ ձայներ, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել։ Հիշեցնենք, որ դեռևս 2000 թվականին Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը։
21:45 10.04.2019
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Դոնալդ Թրամփի խնդրանքով գումար է հատկացրել՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է, Պաշտպանության նախարարությունը 3 պայմանագիր է կնքել՝ 986 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ 789 մլն դոլարի պայմանագիր է կնքվել տեխասական SLSCO Ltd․ ընկերության հետ, որը պատ կկառուցի Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Թերեզա […]
21:02 10.04.2019
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 61կգ քաշային Արսեն Հարությունյանը Բուխարեստում անցնող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում լարված ու հետաքրքիր պայքարում նվաճեց չեմպիոնի կոչումը։ Եզրափակչում հայ երիտասարդ ըմբիշը 17։11 հաշվով հաղթեց Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր վրացի Բեկա Լոմտաձեին։ Ընդ որում, Հարությունյանը հերթական անգամ հաղթեց կամային որակների շնորհիվ՝ 0։8 հաշվով պարտվելիս կարողանալով վստահ […]
17:48 10.04.2019
Վերաքննիչ դատարանն այսօր՝ ապրիլի 10-ին, մերժել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանական խմբի միջնորդությունը: Այս մասին լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը: Փաստաբանը տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանը շարունակում է բուժում ստանալ քաղաքացիական հիվանդանոցում և նրա առողջության մեջ բացասական դինամիկան շարունակվում է: Նա նաև տեղեկացրեց, […]
15:45 10.04.2019
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես մտահոգություն է արտահայտվում վերջին շրջանում առավել ակտիվացած օտարածին արժեքների քարոզչության շուրջ: «Արարատյան Հայրապետական թեմն իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում առավել ակտիվացած օտարածին արժեքների քարոզչության շուրջ: Հայ եկեղեցու հոգևորականների կողմից բազմիցս բարձրաձայնվել է, որ Հայ առաքելական եկեղեցին չի դատապարտում որևէ անձի՝ հավատալով, որ յուրաքանչյուրն Աստծո […]
15:16 10.04.2019
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու փաստի պարզաբանման նպատակով, համագործակցելով տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հետ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը «Սենատոր Սպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ իրականացրել է oպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում 2018թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 9-ը կազմակերպել և […]
12:14 10.04.2019
Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում հորդառատ անձրևները չեն դադարում երկուշաբթի օրվանից: Մի քանի շրջաններ լրջորեն տուժել են անձրևի հետևանքով: Հաղորդվում է, որ զոհվել է նվազագույնը 7 մարդ, հայտնում է Xinhua-ն: Քաղաքի մի քանի շրջան մեծ վնաս է կրել սողանքների ու ջրհեղեղի հետևանքով: Ավելի շատ տուժել են քաղաքի հարավային ու արևմտյան շրջանները: Esse vídeo fala muito sobre […]
11:26 10.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սարգիս Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Սարգիս Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Նախորդ շաբաթ վարչապետի որոշմամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվել էր Արթուր Սարգսյանը:
09:54 10.04.2019
Հարցին՝ Երևանում հավատարմագրված որոշ դիվանագիտական ներկայացուցչությունների անունից հայտարարություններ տարածվեցին օրերս ՀՀ Ազգային ժողովում մարդու իրավունքներին նվիրված քննարկումների արձագանքների վերաբերյալ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է․ «Տեղյակ ենք այդ հայտարարություններից, որտեղ արտահայտված էր մտահոգություն Հայաստանի հասարակական կյանքում տեղ գտած քննարկումների առնչությամբ և անդրադարձ էր կատարվում ՀՀ-ի միջազգային պարտավորություններին։ ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ […]
09:33 10.04.2019
Իտալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում երկրի կառավարությունից Հայոց ցեղասպանությունը ճանաչել պահանջող բանաձև է ներկայացվել: Թուրքիայի հակազդեցությանն առաջացրած բանաձևի պատճառով Անկարայում Իտալիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ ներկայացված բանաձևի տակ ստորագրել են ինչպես կոալիցիոն «5 աստղի շարժում» ու «Լիգ» կուսակցությունների, այնպես էլ ընդդիմադիր […]
22:39 09.04.2019
Կալանավորվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը։ Նրան մեղադրանք է առաջադրվել «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» հոդվածով։ «Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը», – «Ազատությանը» փոխանցեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն ձերբակալել է […]
21:29 09.04.2019
«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել մթերումների առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ ««Սպայկա»-ն իր ողջ գործունեությունը, ընկերության հիմնադրման օրվանից, ուղղել է Հայաստանում տնտեսական արժեքներ ստեղծելուն, թույլ չի տվել ընկերությանը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ տարբեր շահարկումների միջոցով: Պետության անվտանգությունը մեզ համար եղել և մնում է կարևորագույն չափանիշ: Մենք ակտիվ կերպով համագործակցում ենք կառավարության հետ՝ ներկայացնելով տարբեր ծրագրեր, […]
13:59 09.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին տրված նոր հանձնարարականի մասին: «ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»,- գրել է նա:
12:28 09.04.2019
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում դրական եզրակացություն տրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Այս նախագիծը դրական եզրակացություն է ստացել նաև կառավարության կողմից: Նախագծով առաջարկվում է լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «դրամ», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների […]
12:22 09.04.2019
Խորհրդարանում այսօր քվեարկության դրվեցին Կառավարության կողմից ներկայացված և արտահերթ նիստում քննարկված օրենքի նախագծերը: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ […]
11:33 09.04.2019
ՀՀ մշակույթի նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից և ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են պետության պահպանության ներքո գտնվող Երևան քաղաքի Արամի փողոցի 9 հասցեի շենքի քանդման հանգամանքները: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի որոշմամբ հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող և Երևան քաղաքի պատմության […]
09:34 09.04.2019
Այսօր վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ավտոմաքսատուն, որտեղ հիմա ծանոթանում է այնտեղի աշխատանքի պայմաններին։ Փաշինյանին այնտեղ դուր չեկավ սենյակներից մեկում դրված դրոշի վիճակը, ու նա ՊԵԿ նախագահին հրահանգեց ազատել այդ սենյակում աշխատող բոլոր աշխատակիցներին։ «Ով որ էդ սենյակում աշխատել է էդ դրոշի պայմաններում, ոչ մեկ չաշխատի ըտեղ, ոչ մեկ։ Բոլորը հեռացվեն աշխատանքից», – […]
08:22 09.04.2019
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն ահաբեկչական խմբավորում է ճանաչել ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)՝ մեղադրելով ԱՄՆ-ին ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը (IRIB)։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչել: ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում և Լիբանանում իրավիճակի ապակայունացման մեջ:
15:28 08.04.2019
Իրանում մարդու իրավունքների խախտման դեպքերի հետ կապված՝ ԵՄ-ն երկարաձգել է այդ երկրի դեմ դեռևս տարիներ առաջ գործարկված պատժամիջոցները: Այս մասին հայտարարությունը տարածվել է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում: «Այսօր Խորհուրդը երկարաձգել է սահմանափակող միջոցները մինչև 2020 թվականի ապրիլի 13-ը: Այդ սահմանափակումները տարածվում են 82 ֆիզիկական ու 1 իրավաբանական անձի վրա»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Միաժամանակ, […]
12:51 08.04.2019
ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազի դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Արարատի մարզի Արգավանդ համայնքի ղեկավար Գ. Օ.-ի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետևանքով նշված համայնքին պատճառվել է 60.992.400 ՀՀ դրամի գույքային վնաս: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել […]
11:22 08.04.2019
Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգային հարցերից մեկը ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հռչակելու հարցն է։ Այն միտված է նախորդ տարվա ապրիլ-մայիսի իրադարձություններում քաղաքացու դերը բնորոշելուն։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի […]