TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Արխիվ

Պորոշենկոյի և Զելենսկու բանավեճը կկայանա ապրիլի 14-ին

10:35 08.04.2019

Թեկնածուները Կլիչկոյի առաջարկով ստուգումներ կանցնեն Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում:

̰
«Սպայկա»-ի տնօրենը կալանավորվեց

10:27 08.04.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում կայացրեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։ «Սպայկա»-ի աշխատակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում դատարանի առաջ։ Հիշեցնենք,  որ 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Ավելի ուշ Դավիթ Ղազարյանը մամուլի ասուլիսի ընթացքում հերքել էր իրեն առաջադրված մեղադրանքն ու վստահեցրել, որ իր ընկերությունը […]

̰
ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարարը հրաժարական է տվել

08:29 08.04.2019

ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարար Քիրսթին Նիլսենը լքել է պաշտոնը։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա երախտագիտություն է հայտնել նախարարին ծառայության համար և հայտարարել, որ նրան ժամանակավորապես կփոխարինի ԱՄՆ միգրացիոն և մաքսային վերահսկողության ծառայության պետ Քևին Մաքելինենը։ Axios պորտալի հաղորդմամբ՝ նախագահը դժգոհ է եղել Նիլսենից՝ միգրացիոն հարցում հստակ դիրքորոշման բացակայության […]

̰
Սասուն Միքայելյանը դարձավ ԵԿՄ վարչության նախագահ

14:46 07.04.2019

ԵԿՄ արտահերթ՝ 12-րդ համագումարի ընթացքում պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ։ Համագումարի պատվիրակները նախ ընտրեցին վարչության կազմը, որը կրճատվեց (այժմ բաղկացած է 25 հոգուց), ապա վարչության անդամները հեռացան՝ իրենց կազմից վարչության նախագահ ընտրելու։ Մի քանի րոպե անց վերադառնալուց հետո վարչության ներկայացուցիչը հայտարարեց՝ ԵԿՄ վարչության նախագահ է ընտրվել Սասուն Միքայելյանը։

̰
ԵԿՄ-ն ընտրեց նոր վարչություն․ վարչության անդամ դարձան Սասուն Միքայելյանը և Արամ Սարգսյանը

14:44 07.04.2019

ԵԿՄ այսօրվա համագումարում մասնակիցները քվեարկությամբ որոշեցին կրճատել ԵԿՄ վարչության կազմը և ընտրել վարչության 25 անդամ, որոնց թվում մեկական մարդ պետք է լինի ամեն մարզի ներկայացուցիչ։ Քվեարկության արդյունքներով ընտրվեց 25-հոգանոց վարչություն, որի կազմում ընդգրկվեցին մասնավորապես․ Արամ Սարգսյանը (սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը), Սասուն Միքայելյանը (ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու), Անդրանիկ Քոչարյանը (պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար), Վաղարշակ Հարությունյանը (ՊՆ […]

̰
Փաշինյանը բացահայտեց, թե ինչն է եղել Վիեննայում Ալիևի հետ հանդիպման հիմնական թեման

13:05 07.04.2019

«Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել։ Դա մի պարտականություն է ու պատասխանատվություն, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր` երեք կողմերը։ Եվ դա ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք», – ԵԿՄ համագումարում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հենց սա է եղել հիմնական թեման Վիեննայում […]

̰
ԵԿՄ համագումարին ներկա են վարչապետն ու ՊՆ ղեկավարը․ սպասվում է ԵԿՄ նոր նախագահի ընտրություն

12:21 07.04.2019

Մեկնարկել է «Երկրապահ կամավորականների միության» 12-րդ համագումարը, որին ներկա են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ազատամարտիկներ և հյուրեր։ Հանդիսավոր միջոցառումը սկսվել է Հայաստանի ու ԵԿՄ օրհներգներով, աղոթքով։ Համագումարի ընթացքում սպասվում է ԵԿՄ նոր նախագահի ընտրություն․ այդ պաշտոնը թափուր է այն ժամանակից, երբ նախկին ղեկավարը՝ Մանվել Գրիգորյանը, ազատեց այդ պաշտոնը։

̰
Նարեկ Գուրուրյանին արտահանձնելու գործընթացը կասեցվել է

17:03 06.04.2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանի ինքնազգացողությունը նորմալ է: SHANTNEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Գուրուրյանին դեռևս թույլ չեն տալիս որևէ մեկի հետ տեսակցել, բացի փաստաբանից: «Սպանության մեղադրանքը հանել են, մնացել է խուլիգանությունը, մեկ էլ կանխամտածված հարձակումը: Ղազախստանից անհրաժեշտ փաստաթղթերը չեն եկել: Նարեկին արտահանձնելու գործընթացը կասեցվել է: Մենք ուզում ենք՝ նա այստեղ […]

̰
Սերգեյ Լավրովը կմասնակցի՞ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը. ՀՀ ԱԳՆ պարզաբանումը

13:15 06.04.2019

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել էր, որ հնարավոր է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: SHANTNEWS.am-ը փորձեց ԱԳՆ-ից պարզել՝ արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և նրա ադրբեջանցի պաշտոնակցի հանդիպմանը Սերգեյ Լավրովի մասնակցությունը նախատեսված է: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արվել է առաջարկություն՝ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում գրեթե 30 չվերթներ են հետաձգվել և չեղյալ հայտարարվել

12:08 06.04.2019

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթներ չեղյալ են հայտարարվել և հետաձգվել: Մոսկվայի ժամանակով 10.05-ի տվյալներով` «Վնուկովոյում» յոթ թռիչքներ հետաձգվել են, երկուսն էլ չեղյալ հայտարարվել: «Դոմոդեդովո» օդանավակայանում էլ չորս թռիչք է հետաձգվել, 7-ը՝ չեղյալ հայտարարվել: Բացի այդ՝ «Շերեմետևո» օդանավակայանում վեց չվերթ է հետաձգվել: «Ժուկովսկի» օդանավակայանի ժամանակացույցի փոփոխության մասին տեղեկություններ չկան:

̰
Լեհաստանում գնացքը մխրճվել է շտապօգնության մեքենայի մեջ, կան զոհեր

11:28 06.04.2019

Լեհաստանի Պուշչիկո քաղաքի խաչմերուկում բարձր արագությամբ ընթացող գնացքը մխրճվել է շտապօգնության մեքենայի մեջ: Երկու բուժաշխատող՝ բժիշկը և նրա օգնականը, տեղում մահացել են, վարորդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մեքենայում հիվանդ չի եղել, հաղորդում է տեղական TVN24 ալիքը: Բախման պահի տեսանյութը հրապարակվել է YouTube- ում: Կադրերում տեսանելի է, թե ինչպես է շտապօգնության մեքենան մոտենում գնացքի ռելսերին […]

̰
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նկատմամբ

10:31 06.04.2019

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նկատմամբ՝ ճնշում գործադրելով նախագահ Մադուրոյի վրա: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Փոխնախագահն ընդգծել է, որ պատժամիջոցները սահմանվում են վենեսուելական նավթային ընկերության 34 նավերի նկատմամբ, որոնք անցած ամիս նավթ էին տեղափոխել Կուբա: Փենսը նաև նշել է, որ Վենեսուելայի նախագահը պետք է […]

̰
2019-ի առաջին եռամսյակում կանխվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի խախտման 20 և սահմանային ռեժիմի խախտման 15 դեպք. ԱԱԾ

00:57 06.04.2019

2019թ. առաջին եռամսյակում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի խախտման 20 և սահմանային ռեժիմի խախտման 15 դեպք, ընդհանուր առմամբ, բացահայտվել է 66 սահմանախախտ, որոնցից 36-ը՝ սահմանված կարգով հանձնվել են ՀՀ ոստիկանությանը։ Ինչպես հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից, նշված ժամանակահատվածում անցման կետերում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 503 քաղաքացի, ովքեր […]

̰
Դատարանը քիչ առաջ ավարտել է «Սպայկա»-ի  տնօրենին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ի միջնորդության քննությունը

21:01 05.04.2019

Դատարանը քիչ առաջ ավարտել է«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ -ի միջնորդության քննությունը: Որոշումը կհրապարակվի ապրիլի 8-ին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական […]

̰
Հայաստանի ազգային պատկերասրահից 120 մլն դրամի մշակութային արժեքների անհայտացման փաստ է հայտնաբերվել

17:30 05.04.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ՀՀ կառավարության 24.11.2016թ. թիվ 1204-Ն որոշման 5-րդ կետի հիման վրա ՀՀ մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միանալով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին: Նույն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետով ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է […]

̰
Ոստիկանությունը «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունում բացահայտել է մի շարք չարաշահումներ

16:57 05.04.2019

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունում բացահայտվել են մի շարք չարաշահումներ: Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, 2017-2018 թվականներին ընկերության տնօրինությունն, օգտվելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների […]

̰
Արագածի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի լրազորությունները դադարեցվել են

15:59 05.04.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ  դադարեցվել են Արագածի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի լիազորությունները: «ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ապրիլի 4-ի համապատասխան որոշմամբ դադարեցվել են «Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Անդրանիկ Նահապետյանի լիազորությունները, լուծարվել է նրա հետ 2019 թվականի հունվարի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»,- ասված է հաղորդագրության […]

̰
Մերձմոսկվայում հրդեհ է բռնկվել, կան զոհեր

14:32 05.04.2019

Մոսկվայի մարզի Տրուբինո գյուղի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում են Մոսկվայի մարզի ԱԻՆ գլխավոր վարչությունից: Ինչպես նշվում է, 3 մարդ զոհվել է հրդեհի բռնկման հետևանքով: Խոսքը մեկ կնոջ և երկու` 4 և 5 տարեկան տղաների մասին է: Եվս 4 մարդ այրվածքներ է ստացել: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Երևանի ժամանակով 10.51-ին: Հրդեհաշիջման […]

̰
«Սպայկա» ՍՊԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել

14:08 05.04.2019

ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: Այսպես, «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավարությունը ԵԱՏՄ անդամ պետություններ չհանդիսացող եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, 2014-2015թթ. ընթացքում «Սպայկա» ՍՊ ընկերության միջոցով ձեռք է բերել դեպի Հայաստանի Հանրապետություն փոխադրման և […]

̰
Մալաթիա–Սեբաստիայում կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել. ՔԿ

11:50 05.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 08։10-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Անմիջապես դեպքի […]

̰
Երևանում ՊՆ N զորամասի հրամանատարը վնասազերծել է իր վրա կրակողին. նա հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

11:04 05.04.2019

Այսօր՝ ապրիլի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավարևմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել. կա վիրավոր, հաղորդում է Shamshyan.com-ը: Իրավապահները նշված շենքի առաջին հարկում հայտնաբերել են հրազենից արձակված 2 գնդակ։ Պարզվել է նաև, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական […]

̰
Նիկոլ Փաշինյանն արագընթաց էլեկտրագնացքով մեկնում է Գյումրի

09:50 05.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Գյումրի: Նա մեկնելու է գնացքով, բայց մինչ այդ «Սասունցի Դավիթ» կայարանում մասնակցել է Երևան-Գյումրի արագընթաց գնացքի գործարկմանը։

̰
Մամեդյարովը պատասխանել է նույն ինքնաթիռով թռչող հայ լրագրողի հարցերին

00:16 05.04.2019

Բարսելոնա-Մոսկվա չվերթի ինքնաթիռում հայերը զրույցի են բռնվել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։  Թամարա Սարյանը նրան հարցրել է, թե ինչու է Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններով հանդես գալիս: Զրույցի տեսագրությունը հրապարակել է asekose.am կայքը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Սպայկա»-ի տնօրենը ձերբակալվել է․ «Հրապարակ»

22:56 04.04.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր իրավապահներն այցելել են «Սպայկա» ընկերություն և ինչ-որ գործողություն են իրականացրել։ Կարելի է ենթադրել, որ հարկերը թաքցնելու կասկածներ կան, քանի որ, մեզ ասացին, որ այցելողները ՊԵԿ հետաքննության բաժնից են։ Ժամը 22։00-ի սահմաններում «Սպայկա»-ի տնօրեն և սեփականատեր Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է։ Գործողությունն իրականացրել է ՊԵԿ-ը։ Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ «Սպայկա» […]

̰
«Իմ անմիջական ցուցումով քրգործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով»․ Փաշինյան

22:38 04.04.2019

«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի, և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,- այս […]

̰
«Շանթ»-ի բացառիկ հարցազրույցը նախագահ Արմեն Սարգսյանի հետ

22:10 04.04.2019

Հաղորդավար Արամ Աբրահամյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույց է ունեցել։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված, իսկ ամբողջական տարբերակը կարող եք դիտել այսօր՝ ապրիլի 4-ին՝ ժամը 22:30-ին, «Շանթ»-ի և «Շանթնյուզ»-ի եթերում։  

̰
Սպիտակցի Հայկոյին մեղադրանք է առաջադրվել

18:25 04.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում ՀՀ Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայկարամ Ղևոնդյանին (Սպիտակցի Հայկո) մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ […]

̰
Պետական սեփականության գույքը այլ անձանց կողմից օգտագործվելու հետևանքով պետությանը 226.5 մլն դրամի վնաս է պատճառվել

16:52 04.04.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի գրության հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես՝ տևական ժամանակ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ չեն իրականացրել պետության սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Զարյան 22/1 և […]

̰
Անհայտ անձինք ավերածություններ են իրականացրել Ախալքալաքի հայկական վանքում

16:15 04.04.2019

Վանդալիզմ Ախալքալաքի հայկական վանքում կամ ինչպես այլ կերպ կոչում են՝ Ճգնավորի եկեղեցում: Հնագույն վանքում այսօր լուսաբացին անհայտ անձինք պատառոտել են եկեղեցական գրքույկները, օրացույցներ, գիպսե սրբաքանդակներ: Եկեղեցում կատարված վանդալիզմի ակտն առավոտյան բացահայտել են Խուլմուգո գյուղից վանք ուխտագնացություն կատարած երիտասարդները, ովքեր տարակուսել են տեսածից: «Առավոտյան, երբ եկանք վանք, տեսանք` ամեն ինչ կոտրտված ու ցաքուցրիվ էր եղած: Անհայտ […]

̰
Facebook-ի միլիոնավոր օգտատերերի տվյալները կրկին հասանելի են դարձել հանրությանը

12:47 04.04.2019

Ցանցում հայտնված ավելի քան 540 միլիոն տարբեր գրառումներ, մեկնաբանություններ, հավանումներ, հաշիվների անվանումներ հրապարակվել են մեքսիկական Cultura Colectiva թվային հարթակում:

̰
BACK_TO_TOP