TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+33.09 oC

Արխիվ

Էրեբունի վարչական շրջանում զբոսայգու տարածքն առերևույթ ապօրինի օտարելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել

10:32 04.04.2019

Երևանի Էրեբունի համայնքի ավագանու և համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով օտարման ոչ ենթակա հողատարածքները վաճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ավագանու 2004թ. օգոստոսի 12-ի նիստում կայացված որոշումներով խախտվել են Հողային օրենսգրքի 60-րդ […]

̰
Հրդեհ Ազգային ժողովի շենքում. տուժածներ չկան

09:12 04.04.2019

Ապրիլի 4-ին՝ ժամը 01:38-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազգային ժողովի շենքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան 19 հասցեում գտնվող […]

̰
Մեծ Բրիտանիայում հավանություն են տվել Brexit-ը կրկին հետաձգելու մասին օրենքին

07:30 04.04.2019

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները երրորդ ընթերցմամբ ընդունել են օրենք, որի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պարտավոր է կրկին դիմել ԵՄ-ին՝ Brexit-ի հետաձգման խնդրանքով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Փաստաթղթի օգտին է քվեարկել 313 պատգամավոր, դեմ՝ 312-ը։ Օրինագծի համահեղինակներ են հանդես եկել լեյբորիստ Իվետ Կուպերը և պահպանողական Օլիվեր Լետվինը։ Ուժի մեջ մտնելու համար օրինագծին պետք […]

̰
Նիկոլ Փաշինյանի հարցաքննության տեսագրությունը՝ ամբողջությամբ

22:05 03.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայր: Նիկոլ Փաշինյանը՝ որպես վկա, հարցաքննվել է «Ելք» դաշինքի անդամների և Արթուր Այվազյանի միջև 2017 թ. ԱԺ ընտրություններից 2 օր առաջ՝ մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստի շրջանակում: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Նիկոլ Փաշինյանը դատարանում ցուցմունք կտա

14:40 03.04.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սկսվել է «Մոնախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը դատարանից: Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի  2-րդ մասի (խուլիգանություն՝զուգորդված անձի նկատմամբ բռնության գործադրումով) և 235 հոդվածի 1 մասի (ապօրինի զենք ռազմամթերք պահելու) հատկանիշներով: Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 31-ին նախընտրական […]

̰
Արա Նաջարյանը 4-րդ անգամ ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետ

12:57 03.04.2019

Ապրիլի 2-ին ամերիկյան հայաշատ Գլենդեյլ քաղաքի քաղաքային խորհրդի որոշմամբ խորհրդի անդամներից Արա Նաջարյանը նշանակվել է քաղաքապետ։ Սա Նաջարյանի 4-րդ ընտրությունն է քաղաքապետի պաշտոնում։ Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները: Նաջարյանն այս պաշտոնում առաջին անգամ ընտրվել է 2005 թվականին։

̰
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 3 աշխատակցի մեղադրանքներ են առաջադրվել

12:28 03.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում խոշոր չափերով խարդախություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ, պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը մասնաճյուղի հաշվեկշռում […]

̰
Դասադուլ Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում. տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

11:58 03.04.2019

Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում դասադուլ է։ Տնօրեն Աստղիկ Ավետիսյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից։ Աշակերտներն առաջին դասաժամից հետո դասադուլ են հայտարարել ու դպրոցի բակում հավաքված` պահանջում են տնօրենի հրաժարականի դիմումի չեղարկում: Աստղիկ Ավետիսյանը այսօր դպրոց չի ներկայացել ու հեռախոսազանգերին էլ չի պատասխանում։ Մանկավարժները նշում են, որ տնօրենի ու մի […]

̰
Չինաստանում տղամարդը դանակով հարձակվել է երեխաների վրա. կան տուժածներ

11:21 03.04.2019

Չինաստանի հարավարևելյան Հունան նահանգում տղամարդը դանակով հարձակվել է տարրական դպրոցի աշակերտների վրա: Երկու մարդ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել: Հարձակվողը տեղում ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 7:16-ին: Զինված տղամարդն անհայտ պատճառով գալիս է Յունչժոու շրջանի տարրական դպրոց և հարձակվում աշակերտների վրա: […]

̰
Ոստիկանները բացահայտել են առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպք

11:08 03.04.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների, նաև քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպք: Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ 2009 թվականի հունվարի 9-ին «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչվել է սնանկ և ընկերության գույքը, այդ թվում՝ 10.7 կմ երկարությամբ […]

̰
Առողջապահության փոխնախարարը երկու ամսով կալանավորվել է. ԱԱԾ

19:49 02.04.2019

Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ դատարանն այսօր երկամսյա կալանք կիրառելու որոշում է կայացրել: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Դավթյանին ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն, օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն […]

̰
Շմոլ գազից թունավորման դեպք Շիրակի մարզում․ կա զոհ

19:30 02.04.2019

Այսօր` ժամը 17։35-ին, Շիրակի մարզի փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Բենիամին գյուղի 9-րդ փողոցի 2-րդ տանը տեղի է ունեցել գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, շտապօգնության բրիգադ։ Տեղում պարզվել է, որ նույն տան բնակիչ, 1938 թվականին ծնված Վարսիկ Շիրինյանը, շմոլ գազից թունավորման հետևանքով, մահացել է, իսկ […]

̰
Կարևոր է Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի ակտիվացումը. Պուտինը՝ Ալիևին

17:59 02.04.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ վերջինիս և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վիեննայում անցկացված հանդիպման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի կայքը։ «Վլադիմիր Պուտինն ընդգծել է Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորությունը։ Արտահայտվել է Ռուսաստանի պատրաստակամությունը հետագայում նույնպես աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման […]

̰
«Եռաբլուր»-ում կոտրել են Արմենակ Ուրֆանյանի հարազատներին պատկանող ավտոմեքենայի ապակիներն ու գումար հափշտակել

14:02 02.04.2019

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանում է Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատներին: Ինչպես հաղորդում է News.am-ը, անհայտ անձինք երկու ավտոմեքենայի կողային ապակիները կոտրելու միջոցով հափշտակել են խոշոր գումար և թանկարժեք գույք: Մասնավորապես, Արմենակ Ուրֆանյանի հարազատներին պատկանող մեքենայից հափշտակել են խոշոր չափի գումար: ՀՀ ոստիկանության լրատվության […]

̰
Հայաստանից Մոսկվա ուղևորվող միկրոավտոբուսը բախվել է «Շևրոլե»-ին. կան տուժածներ

12:31 02.04.2019

Նախօրեին Ռոստովի մարզում` М4 մայրուղու վրա, ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել Հայաստանից Մոսկվա ուղևորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հայկական միկրոավտոբուսը բախվել է «Շևրոլե» ավտոմեքենային: «Շևրոլե»-ում եղել է 2 հոգի, միկրոավտոբուսում՝ 14: ««Շևրոլե»-ի ուղևորները տուժել են, հոսպիտալացվել են, մեր ուղևորները չեն հոսպիտալացվել, տեղում օգնություն է ցուցաբերվել, որևէ մեկի […]

̰
Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալը թողնում է պաշտոնը

11:09 02.04.2019

«Այսօր՝ ապրիլի 2-ին, իմ զեկուցագրի համաձայն, շուրջ երեք տասնամյակ, նախ՝ որպես կամավորական, ապա՝ կանոնավոր բանակի զինվոր, Պաշտպանության բանակում ծառայելուց հետո թողնում եմ Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և զորացրվում զինված ուժերի շարքերից»,- այս մասին հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը: Նրա անունից «Արցախպրես» կայքում հրապարակվել է հայտարարություն, որում ասվում […]

̰
ՄԻԵԴ-ը նոր նախագահ ունի

01:10 02.04.2019

Ստրասբուրգի դատարանը Հունաստանից դատավոր Լինոս-Ալեքսանդրոս Սիցիլիանոսին ընտրել է ՄԻԵԴ-ի նախագահ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր իր նոր նախագահին է ընտրել։ Նա Հունաստանից Լինոս-Ալեքսանդրոս Սիցիլիանոսն է։Նրա լիազորությունների ժամկետը կսկսվի 2019 թվականի մարտի 5-ից»,- ասված է փաստաթղթում։ Սիցիլիանոսը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր է աշխատում 2011 թվականի մարտի 18-ից։ Նա կփոխարինի […]

̰
Թուրքիայի տեսչական խումբը ստուգումներ է անելու Հայաստանում

18:32 01.04.2019

Ապրիլի 1-4-ը Թուրքիայի Հանրապետության բազմազգ տեսչական խումբը 2011թ. Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում կիրականացնի «Նշված շրջանի» տեսչություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Հիշեցնենք, որ այս ստուգումների նպատակը փաստաթուղթը ստորագրած կողմերի զինված ուժերի, սպառազինության քանակի ու տեղաբաշխման ստուգումներն են թափանցիկությունն ապահովելու համար։

̰
«Գավառ» ԲԿ-ում 27-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

15:39 01.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Գավառ» բժշկական կենտրոնում 27-ամյա կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի մարտի 30-ին՝ ժամը 20:20-ին, «Գավառ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Անաֆիլակտիկ շոկ»-ի պատճառով իրենց մոտ մահացել է Գավառ քաղաքի բնակչուհին՝ ծնված 1992թ.: Նույն օրը ՀՀ ոստիկանության […]

̰
Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի. ԿԸՀ

12:52 01.04.2019

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին: Նշվում է, որ որոշվել է անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ թեկնածուներից ոչ ոք արդեն չի կարող հավաքել ընտրողների ձայների մեծամասնությունը: «Երկրորդ փուլ կլինի»,- տեղեկացրել է Ուկրաինայի ԿԸՀ նախագահ Տատյանա Սլիպաչուկը: Ավելի վաղ հաղորդվել էր` Ուկրաինայի ԿԸՀ-ն ընտրությունները կայացած է ճանաչել: Հիշեցնենք, […]

̰
Ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ. ԱԱԾ

12:07 01.04.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն, օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն ուղղված գործառույթների իրականացման արդյունքում, տվյալներ են ստացվել ՀՀ առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել […]

̰
Օպերայի աշխատակազմին գոհացրել է վարչապետի հետ հանդիպումը. այսօր նոր տնօրեն չի նշանակվի

11:44 01.04.2019

Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին գոհացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը: «Այս պահին հանդիպմամբ բավարարված ենք, պարոն վարչապետն ասաց, որ անձամբ երաշխավորում է՝ այսօր որևէ մեկի վրա չեն դրվի այդ պարտականությունները, բացի Օպերայի թատրոնի փոխտնօրենից: Մենք այսօր կստանանք օրենքի այն կետերը, խնդիրները, որոնք կային: Նախարարությունը ներկայացրել է վարչապետին […]

̰
Քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկից հետո Զելենսկին շարունակում է մնալ առաջատար

10:49 01.04.2019

Հայտնի են Ուկրաինայում երեկ կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկի համաձայն՝ առաջատար է դերասան, երգիծաբան Վլադիմիր Զելենսկին: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 30.2 տոկոսը: Ի դեպ, Զելենսկին «Ժողովրդի ծառան» հեռուստասերիալում մարմնավորել է հասարակ քաղաքացու, որը դարձել է նախագահ: Հենց ֆիլմի անունով էլ նա կոչել է իր կուսակցությունը: Զելենսկուն գրեթե երկու անգամ զիջում […]

̰
Թուրքիայի՝ ՀՀ սահմանակից նահանգներում հաղթել են քրդերը

10:45 01.04.2019

Մարտի 31-ին տեղի ունեցած Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում ՀՀ սահմանակից Իգդիրի նահանգում, թեև երկար ժամանակ հաղթող էր համարվում ազգայնամոլական MHP կուսակցությունը, սակայն ձայների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ հաղթել է քրդամետ HDP կուսակցությունը: Հավաքելով  ձայների 50.09 տոկոսը՝ HDP կուսակցության ներկայացուցիչ Յաշար Աքքուշը դարձել է Իգդիրի ղեկավար: Թուրքիայի ԶԼՄ-ները գրում են, որ այս թեկնածուն […]

̰
Հրապարակվել են Ուկրաինայի ընտրությունների առաջին պաշտոնական տվյալները

01:44 01.04.2019

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է մշակել Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները։ Հաշվարկվել է քվեաթերթիկների 2,10%-ը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Վլադիմիր Զելենսկին ստացել է 27.49% ձայն, Պյոտր Պորոշենկոն՝ 17.53%, Յուլյա Տիմոշենկոն՝ 15.68%։ Առաջնորդների հնգյակը եզրափակում են Յուրի Բոյկոն և Օլեգ Լյաշկոն՝  9.39% և 8.89% ցուցանիշներով։ Exit poll-երի արդյունքների համաձայն՝ Վլադիմիր Զելենսկին ստացել է 30.6% ձայն, Պյոտր Պորոշենկոն՝ 17.8%, […]

̰
Թուրքիայի ընտրատեղամասերից մեկում կրակոցներ են հնչել. կան զոհեր

18:00 31.03.2019

Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցող ընտրություններն ընտրատեղամասերից մեկում հնչած կրակոցներով են ուղեկցվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Մալաթիա նահանգի Փյություրգե շրջանի Բյունմեզ թաղամասի ընտրատեղամասում: Զինված բախման հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս մեկը վիրավոր է: Հաղորդվում է, որ ատրճանակից բացված կրակոցից զոհվել են Հասան Աքթաշն ու Իլյաս Աքթաշը: Տեղի […]

̰
Դիարբեքիրում ընտրողների միջև բախման հետևանքով 9 մարդ է վիրավորվել

17:40 31.03.2019

Դիարբեքիրի Չյունգյուշ շրջանում ընտրության եկած քաղաքացիների միջև վեճ ու ծեծկռտուք է սկսվել։ Քելեշևլերի թաղամասում քվեարկության շուրջ տեղի ունեցած վեճի հետևանքով 9 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ժանդարմերիայի ստորաբաժանումներն անվտանգության միջոց են ձեռնարկել։ Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Գերագույն ընտրական խորհրդի տվյալներով` քվեարկել կարող […]

̰
Ուկրաինայում այսօր նախագահ են ընտրում

09:22 31.03.2019

Ուկրաինայում այսօր նախագահական ընտրություններ են։ Տեղի ժամանակով ժամը 8․00-ին երկրով մեկ տեղակայված մոտ 30 հազար ընտրատեղամասերը բացվել են։ Քվեարկությունը կավարտվի 20․00-ին։ Քվեարկություն է կազմակերպված նաև 72 երկրներում։ Ընտրելու իրավունք ունի Ուկրաինայի 29 մլն բնակիչ։ Ընտրությունների ընթացքի կհետևեն 2000 դիտորդներ։ Նախագահի պաշտոնին հավակնում է ռեկորդային թվով թեկնածու՝ 39։ Քվեաթերթիկի երկարությունը նույնպես ռեկորդային է՝ 80 սմ։ Ըստ […]

̰
Ձերբակալված փոխնախարարի անունը հայտնի է

20:34 30.03.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ բերման է ենթարկվել իր տեղակալ Արսեն Դավթյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։ Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում […]

̰
Ահաբեկիչները հարձակվել են Աֆղանստանի փոխնախագահի ավտոշարասյան վրա․ կա զոհ

20:15 30.03.2019

«Թալիբան» ահաբեկչական շարժման զինյալները հարձակվել են Աֆղանստանի առաջին փոխնախագահ Աբդուլ Ռաշիդ Դուսթումի ավտոշարասյան վրա։ Այս մասին հայտնում է Tolo News-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ահաբեկիչները հարձակվել են Դուսթումի ավտոշարասյան վրա, երբ այն շարժվելիս է եղել Բալխ նահանգից Ջաուզջան։ Ինչպես նշվում է, փոխնախագահի թիկնապահներից մեկը զոհվել է, ևս երկուսը վնասվածքներ են ստացել։ Աֆղանստանի փոխնախագահը չի տուժել։ Հիշեցնենք, որ […]

̰
BACK_TO_TOP