18:31 30.03.2019
Շիրակի մարզի դատախազությունից ուղարկված «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի դիմումի հիման վրա Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով փաստաակն տվյալներ են ձեռք բերվել դպրոցում մի քանի առարկաների՝ ֆիզիկա, հայոց լեզու, քիմիա և ֆիզկուլտուրա, չդաասավանդման, սակայն համապատասխան ուսուցիչների կողմից աշխատավարձ ստանալու վերաբերյալ: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրայինկապերի բաժնից, դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի […]
14:10 30.03.2019
2019թ. մարտի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, N զորամասի նախկին զինավանի տարածքում, պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոչկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Գ-ին մեղադրանք է առաջադրվել՝ […]
14:05 30.03.2019
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 10-ամյա տղա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի մարտի 29-ին`ժամը 17:30-ին, «Գյումրու շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի տնակներից մեկում հանկարծամահ է եղել տղա երեխա՝ ծնված 01.05.2008 թվականին: Անմիջապես […]
10:53 30.03.2019
Մեծ Բրիտանիայում զանգվածային ցույցեր են: Խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են Brexit-ի աջակիցներն ու դրան դեմ արտահայտվողները: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ոստիկանների հետ, 5 մարդ է ձերբակալվել: Մինչ այս, բրիտանական խորհրդարանը երրորդ անգամ չեղարկել էր Եվրամիության հետ Brexit-ի հարցով համաձայնագիրը: Փաստաթղթին դեմ էր քվեարկել 344 պատգամավոր, կողմ՝ 286: Քվեարկության տապալումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ […]
10:40 30.03.2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորությամբ անցկացված առաջին հանդիպումը, որ տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում։ Այս մասին հայտարարություն է տարածել գլխավոր քարտուղարի խոսնակը։ ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնյան նաև ողջունում է այն ուշադրությունը, որ երկու երկրների ղեկավարները հատկացրել են խաղաղության համար […]
08:29 30.03.2019
Այս պահին քաղաքում, հատկապես դրա որոշ հատվածներում տարածվել է անհրապույր և առաջին հայացքից քիմիական ծագում կամ բնույթ ունեցող բուրմունք, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ կոչ անելով քաղաքացիներին խուճապի չմատնվել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այս պահին քաղաքում, հատկապես դրա որոշ հատվածներում տարածվել է անհրապույր […]
22:37 29.03.2019
Այսօր՝ մարտի 29-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Գյումրիի Կամո փողոցի տնակներից մեկում հայտնաբերվել է տղա երեխայի դի: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նա 11-ամյա Դավիթ Գ.-ն է, ըստ նախնական վարկածի, տղան ինքնասպան է եղել: Դ.Գ-ն սովորել է Գյումրիի թիվ 24 հիմնական դպրոցի 5-րդ դասարանում: Տղայի դին տանը հայտնաբերել է մայրը, որն աշխատանքից վերադարձել է տուն […]
20:40 29.03.2019
2019 թվականի մարտի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը, դռնփակ նիստում քննության առնելով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի կողմից 2019 թվականի մարտի 29-ին ներկայացված միջնորդությունները, որոշեց դրանք բավարարել: Խորհուրդը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի […]
19:17 29.03.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երրորդ անգամ չեղարկել է Եվրամիության հետ «Բրեքսիթ»-ի հարցով համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է RT-ն: Տեղեկացնում են, որ այս համաձայնագրի դեմ, որ օրենսդիր մարմին է ներկայացրել Թերեզա Մեյի կառավարությունը, քվեարկել է 344 պատգամավոր, կողմ քվեարկողների թիվը 286 է եղել: Ավելի վաղ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե խորհրդարանն իր […]
17:27 29.03.2019
Քիչ առաջ ավարտվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, առավել քան երեք ժամ տևած բանակցություններից հետո քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ «Բրիսթոլ» հյուրանոցից, փոքր-ինչ ուշ դուրս եկավ նաև Ադրբեջանի նախագահը։ Կողմերը դեռ որևէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել։
14:03 29.03.2019
Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում րոպեներ անց կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման նախապատրաստության նպատակով մարտի 28-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը, ապա նաև շփումներ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի […]
13:11 29.03.2019
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: Այս մասին հայտնում է Aravot.am-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին: Նախարարի պարտականությունները կատարողի օգնական Սահականուշ Պողոսյանը հայտնել է, որ աշխատանքից ազատելու պատճառի մասին կտեղեկացնեն մեկ ժամ հետո: Ի դեպ, այսօր կկայանա նաև Ազգային օպերային […]
13:05 29.03.2019
Կառավարությունն այսօր՝ մարտի 29-ին, մերժել է ԱԺ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է, որ պարտադիր ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի զինծառայողներն անցնեն առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն՝ ծառայությունից ազատվելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, […]
12:20 29.03.2019
Կառավարության նիստի օրակարգում այսօր քննարկվում է ՀՀ-ում խաղողի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների պտղանոցներ հիմնելու համար պետական աջակցության ծրագիրը: Այն կառավարությանը ներկայացրեց գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը: Ծրագրով նախատեսվում է աջակցել 0.5-10 հա խաղողի ու ինտենսիվ պտղատու այգիների և 0.5-3 հա հատապտղանոց հիմնող տնտեսվարողներին: «Պետական աջակցությունը կիրականացվի 2 բաղադրիչով: Առաջին դեպքում կսուբսիդավորվի այգիների […]
11:21 29.03.2019
Ազգային ժողովի արտահերթ նիստը չմեկնարկեց քվորում չլինելու պատճառով: Նիստին մասնակցելու համար գրանցվել էր 44 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 67 պատգամավորի առկայություն: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քվորում չկա, չեն կարող նիստը սկսել: ՀՀ ԱԺ նախագահը մանրամասնեց, որ գործելու է բաց ռեժիմ՝ պատգամավորները կարող են 4 ժամվա ընթացքում գալ և գրանցվել: […]
22:51 28.03.2019
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել․ «Ապրիլյան պատերազմ… 2016 թ. ապրիլի 2-ին՝ ժամը 11:30 -ին, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից: Միայն այս դիրքում մեր վերահսկողության գոտում թշնամին թողել էր 28 լեշ և 1 զրահատեխնիկա: Կադրերն ամբողջությամբ հրապարակվում են առաջին անգամ…»:
20:38 28.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Հ-46՝ Տաթև-Աղվանի ավտոճանապարհի 11-12 կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ 80-85 խմ ծավալով: Քարաթափման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է: Այս պահին Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊԸ-ի ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
18:20 28.03.2019
Հայաստանում իրավական վակուումից խուսափելու համար Ազգային ժողով էր ներկայացվել «Սահմանադրական դատարանի մասին» և «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենք»-ներում փոփոխություններ անելու փաթեթը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բացատրեց, որ սահմանադրական օրենքների ընդունման համար անհրաժեշտ է քվեների ոչ թե կեսը, այլ 3/5 մասը։ ԱԺ քվեարկության արդյունքում այս գումարման խորհրդարանն ընդունեց իր առաջին սահմանադրական օրենքը՝ միաձայն` 117 ձայնով։
16:34 28.03.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, […]
16:33 28.03.2019
«Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- թվիթերյան իր էջում նման գրառում է արել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք, որ այսօր Վիեննա է մեկնում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնտեղ նախատեսված է վարչապետի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
12:42 28.03.2019
Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ օրենսդրության լրացումներին, որոնք վերաբերում են 2021-ից ԵՄ տարածքում մեկանգամյա պլաստիկից պատրաստված իրերի արտադրության կասեցմանը, հաղորդում է Meduza-ն: Արգելքի տակ կհայտնվեն սեղանի պլաստիկե սպասքը, կոկտեյլների ձողիկները: Ըստ նոր օրենքի` ԵՄ երկրները պարտավոր են սահմանափակել այն պլաստիկե իրերի օգտագործումը, որոնք դեռ չունեն այլընտրանք: Պետությունները իրենք պետք է այս հարցում կարգավորման մեխանիզմներ մտածեն: […]
09:34 28.03.2019
Ըստ արաբական «Ալ Մայադին» կայանի՝ ռմբակոծվել է Հալեպի հյուսիսարևելյան հատվածը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ամենայն հավանականությամբ, այս անգամ Հալեպը ռմբակոծվել է իսրայելական օդուժի կողմից։ Թիրախը իրանական զենքի պահեստարաններն են եղել: «Սքայ նյուզ արաբիկ» կայանն էլ իր հերթին հաղորդում է, որ հարվածների թիրախ է դարձել Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակայքը, որտեղ գտնվում են նշված պահեստները: Ըստ սիրիական «Սանա» գործակալության՝ […]
16:02 27.03.2019
Երևան քաղաքի Աբովյան փողոցում վրաերթի ենթարկված 4 քաղաքացիներից երկուսը տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը. «Աբովյան փողոցում վրաերթի ենթարկված 4 քաղաքացիներից երկուսը տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Տուժած քաղաքացիներից մեկը 23 տարեկան է տղամարդ է՝ ֆրանսիայի քաղաքացի է, մյուսը 24 […]
15:58 27.03.2019
Ջրհեղեղը պատուհասել է Իրանի 31 նահանգներից 28-ը. գետերը դուրս են եկել ափերից՝ հեղեղելով քաղաքներն ու գյուղերը: Հեղեղաջրերը փակել է ճանապարհները, ինչի արդյունքում Թեհրան տանող մի շարք մուտքեր արգելափակվել են: Թեհրանի ոստիկանությունը հաղորդել է, որ մայրաքաղաքի մոտ գտնվող Կան-Սուլեկան ճանապարհին սողանք է գրանցվել: Ճանապարհային ոստիկանությունը ստիպված է եղել արգելափակել մի քանի ճանապարհներ և մայրուղիները: Մարտի 25-ից […]
13:14 27.03.2019
ՀՀ դատախազությունում երկու քրեական գործ է հարուցվել ՊՆ Սյունիքի զորամասերից մեկում մարտի 23-ին տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ առաջին գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասի (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), երկրորդը՝ 375-րդ հոդվածի […]
11:55 27.03.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել 4 նույնաբովանդակ դիմում-բողոք: Կասկածի տեղիք տված գրությունները վերաբերում են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենի նորանշանակ ժ/պ Կարեն Խաչատրյանի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի հավաստիությանը: Հատկանշական է, որ չորս տարբեր քաղաքացիների կողմից նախարար Զարուհի Բաթոյանին հասցեագրված և վերահասցեագրված դիմում-բողոքներն ամբողջությամբ կրկնում են իրար: Դիմում-բողոքների հասցեատերերի ինքնության, […]
11:27 27.03.2019
2019թ. մարտի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում, N զորամասի նախկին զինավանի տարածքում պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Այս […]