08:15 27.03.2019
Մարտի 26-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, […]
18:05 26.03.2019
Այսօր` մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել […]
17:18 26.03.2019
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հաղորդման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի 2012-2018 թթ. գլխավոր տնօրենները ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Իսակովի 6 հասցեի «Կենտրոնական ավտոկայարան» մասնաճյուղի տարածքում և վարչական շենքում տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքել են տարածքներ տրամադրելու […]
16:01 26.03.2019
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Հերմինե Անդրեասյանի՝ պաշտոնից ազատման որոշման պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն Սարգսյան, խնդրում եմ այս դիմումի համաձայն ազատել ինձ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից և ստորև ներկայացնում եմ այդ որոշման պարզաբանումը։ Ես՝ Հերմինե Անդրեասյանս, մարտի 1-ին ընտրվել եմ Ավշարի միջնակարգ […]
14:56 26.03.2019
Կաշառք ստանալու կասկածանքով քիչ առաջ ձերբակալվել է Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրենը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ […]
13:57 26.03.2019
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում միմյանց են բախվել 3 ավտոբուսներ: Զոհվել է 2 մարդ, ևս 27-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Tengrinews.kz-ը: Զոհերից մեկը 26-ամյա աղջիկ է, մյուսը` ավտոբուսներից մեկի 66-ամյա վարորդը: Բախման հետևանքով վնասվել են նաև մոտակայքում գտնվող շտապօգնության ու թեթև մարդատար մեքենաներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
12:14 26.03.2019
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները Հայաստան կատարած այցի արդյունքներով հայտարարել են, որ երկրի իշխանությունները հիանալի հասկանում են հանրության ակնկալիքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքը, Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրցելին (Սլովենիա) հույս են հայտնել, որ Հայաստանում սպասվող բարեփոխումները կհանգեցնեն հստակ և զգալի արդյունքների: Համազեկուցողները ողջունել են Ազգային ժողովին […]
07:18 26.03.2019
Սիրիայում 3 ռուս զինվորական է զոհվել։ ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ նրանք զոհվել են փետրվարի վերջին՝ ահաբեկիչների հարձակման հետևանքով, փոխանցում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ զինվորականները հայտնվել էին պաշարման մեջ, երբ Դեր Զորում մարդասիրական օգնություն մատակարարելուց հետո մեքենայով վերադառնալիս են եղել։ Ծավալված մարտից հետո զինվորականները անհետացել էին։ Նրանց դիերը տեղափոխվել են Ռուսաստան։ Ռազմական գերատեսչությունից հայտնում են, […]
22:54 25.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ է ստորագրել, որով ճանաչում է Իսրայելի իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին այդ կապակցությամբ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, սակայն, չի ընդունում նման մոտեցումը։ «Դա պետք է տեղի ունենար տասնամյակներ առաջ»,- հայտարարել է Թրամփը փաստաթուղթը ստորագրելուց առաջ։ Դեռ մարտի 21-ին էր ԱՄՆ նախագահը հայտարարել, որ անհրաժեշտ […]
22:22 25.03.2019
Աշխարհում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ներկայումս Եվրոպայում կարմրուկի համաճարակը լուրջ առողջապահական խնդիր է և ավելի քան հինգ տասնյակ մահվան դեպք է գրանցվել: Վերջինս պատվաստումների վերաբերյալ ապատեղակատվության տարածման արդյունք է: Նման միտումների հետագա շարունակումը կարող է բերել արդեն իսկ վերացված վարակիչ հիվանդությունների հետվերադարձին` զանգվածային հիվանդացման դեպքերի, բռնկումների, համաճարակների, ինչպես նաև մահվան դեպքերի: Տեղին […]
18:12 25.03.2019
Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, նրանցից 3-ը` երեխաներ: Այս մասին հայտնում է Russia Today-ը` հղում կատարելով Իրանի արտակարգ իրավիճակների վերահսկողության կենտրոնի ղեկավար Փիրհոսեին Կոլիվանդայի տարածած հայտարարությանը: Հաղորդվում է, որ ջրհեղեղի հետևանքով վնասվել է «Ղուրանի դարպաս» անվանումը կրող քաղաքի մուտքը: Նախնական տվյալներով` կա 68 տուժած: Դեպքի վայրում աշխատում են […]
15:54 25.03.2019
Մարտի 29-ին Վիեննա այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենալու Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենի հետ։ Հանդիպումը նախատեսված է կեսօրին՝ Երևանի ժամանակով 12։15-ին (Վիեննայում՝ 15։15)։ Նույն օրը՝ երեկոյան, Ավստրիայի նախագահը ընդունելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նրա հետ հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով 13։30-ին (Վիեննայում՝ ժ. 18։30)։ Այս հանդիպումներից հետո, ինչպես […]
15:02 25.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի է ունենալու մարտի 29-ին՝ Վիեննայում: Հանդիպումը տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Այս մասին տեղեկացնում է Վիեննայում դիվանագիտական աղբյուրը:
13:42 25.03.2019
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները «դասադուլ» են անում: Facebook-ում «#ՔալանթարյանըՄնալուԷ» հեշթեգով միջոցառում է ստեղծվել: «Մենք՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներս, մտահոգված լինելով մեր փոխդեկանի հանդեպ դրսևորված անարդար վերաբերմունքով, ինչպես նաև ֆակուլտետում տիրող անորոշ մթնոլորտով՝ իրականացնում ենք դասադուլ՝ պահանջելով պրն. Քալանթարյանի լիազորությունների վերականգնում և ֆակուլտետի անառողջ մթնոլորտի վերացում, այսուհետ նաև դրա բացառում»,- տեղեկացնում են ուսանողները:
12:46 25.03.2019
ՀՀ կառավարությունն այսօր՝ մարտի 25-ին, արտահերթ նիստ կանցկացնի: Նիստի օրակարգում այս պահի դրությամբ 7 հարց է: Օրակարգային հարցերից 5-ն են զեկուցվող: Արտահերթ նիստում Կառավարությունը կքննարկի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու, պետական բյուջեում վերաբաշխում իրականացնելու, ՀՀ կառավարության որոշումների մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցերը: «ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու […]
12:10 25.03.2019
Այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացված նախագիծը դրական եզրակացություն ստացավ՝ չնայած ընդդիմադիր պատգամավորներից մեկի վերապահումներին։ Խոսքը ՏՏ ոլորտի կազմակերպություններին հարկային արտոնություններ տալու մասին է։ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն ասաց, որ ոլորտում գործող երկու հայկական միությունների ղեկավարները իրեն տեղեկացրել են, որ տեղյակ չեն նոր նախագծի մասին ու չեն կարող իրենց կարծիքը հայտնել։ Ավելին, Խաչատրյանի խոսքով՝ […]
11:10 25.03.2019
2019 թվականի մարտի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ 2019 թվականի մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել է, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ […]
07:59 25.03.2019
Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը կարող է փոխվել թանգարանից մզկիթի, որպեսզի այնտեղ հնարավոր լինի անվճար այցելել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այժմ մուտքը տաճար-թանգարան արժե մոտ 10 դոլար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ «Բոլոր դավանանքների հետևորդ զբոսաշրջիկներն այժմ կարող են անվճար մուտք գործել հարևանությամբ գտնվող Կապույտ մզկիթ։ Նույնը կարելի է անել Սուրբ […]
07:18 25.03.2019
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը չի կարողացել 2016 թվականի ընտրությունների ժամանակ Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի դավադրության ապացույցներ գտնել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը նաև նշել է, որ Մյուլլերը չի կարողացել վերջնական պատասխանել՝ Թրամփը խոչընդոտե՞լ է արդարադատությանը։ Այդ իսկ պատճառով հետաքննության արդյունքներով որևէ մեղադրական եզրակացություն չի ստացվել։ Միևնույն ժամանակ […]
22:32 24.03.2019
Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Աղբյուրի փոխանցմամբ` նրանք են՝ Երևանի բնակիչներ Ռազմիկ Ղազարյանը, Վահագն Մալխասյանը և Գարուշ Ղազարյանը: Երեքն էլ հիվանդանոց են դիմել «կրծքավանդակի ձախ կեսում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Այս պահին բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, իսկ հիվանդանոց ժամանած ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողները պարզում […]
20:25 24.03.2019
Մարտի 24-ին` ժամը 16:20-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում քաղաքացի Ա.Ա.-ն փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարի 80-րդ կմ-ին Ա.Ա.-ն (ծնված 1967թ.) փորձում էր ինքնասպանություն գործել՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով նետվելով Տիգրանաշեն […]
13:27 24.03.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 23-ին` ժամը 22:04-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Ն.Մ.-ն (ծնված 2007թ.), ով այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն»: Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից […]
00:13 24.03.2019
Մալիի Բանկաս քաղաքի մոտակայքում անհայտ զինված անձինք հարձակվել են հովիվների վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով քաղաքապետ Մուլայ Գուինդոյին։ Քաղաքապետի խոսքերով՝ որսորդների պես հագնված անձինք ներխուժել են Օգասագու և Վելինգարա բնակավայրեր։ «Օգասագու գյուղն ամբողջությամբ ոչնչացված է»,- հայտնել է Գուինդոն։ Քաղաքապետը նաև նշել է, որ այդ տարածքներում շուրջ 110 զոհի մարմին է հայտնաբերվել։ Նրանք […]
21:50 23.03.2019
Այսօր՝ ժամը 20:10-ի սահմաններում, Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Շենավան գյուղից: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում […]
20:59 23.03.2019
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել, որին հաջորդել է զինված հարձակումը: Զոհվել է 11, վիրավորվել՝ ավելի քան 15 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Համաձայն նախնական տվյալների՝ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենան պայթեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության դարպասների մոտ: Աղբյուրի հաղորդմամբ՝ զոհվել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերով փոխնախարարը: Տեղի ունեցածի […]
17:18 23.03.2019
Աֆղանստանի հարավարևմտյան հատվածում գտնվող Լաշկարգահ քաղաքի մարզադաշտերից մեկում երկու հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունները տեղի են ունեցել Ֆերմերի ազգային օրվա տոնակատարությունների ժամանակ: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը:
16:48 23.03.2019
«Շատ կարճ ժամանակ առաջ արդեն 5-րդ գանգատն է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հիմքը հետևյալն է` Եվրոպական կոնվենցիայի 5 հոդվածի 4-րդ կետն ասում է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկել իր կալանավորումը, և վերադաս ատյանը ազատում է, եթե անհիմն է: Մի քանի վճիռ կա, մենք մեկն ենք վկայակոչել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց […]
15:18 23.03.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարության համար անհասկանալի է՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածությանը վերաբերող ինչ փաստաթղթերի մասին է խոսվում, քանի որ այդ հարցի շուրջ քաղաքական խորհրդատվությունները դեռ շարունակվում են: ՏԱՍՍ-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի հայտարարությանը, թե ՀԱՊԿ անդամ-երկրներին են ուղարկվել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածությանը վերաբերող փաստաթղթեր: «ՀԱՊԿ գործունեության հիմքում փոխըմբռնման […]
15:07 23.03.2019
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին սպանության սպառնալիքներ տալու փաստով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մարտի 19-ին արդարադատության նախարար Ա. Զեյնալյանին լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, ուղղվել են հարցեր նաև ՀՀ պետականս սահմանն ապօրինի հատելու կասկածանքով ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էյվին Արիֆ Օղլու Իբրահիմովի մասին և դրա […]
08:47 23.03.2019
Չինաստանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է այրվել։ Այս մասին փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։ Պատահարը տեղի է ունեցել Հունան նահանգի Չանդե քաղաքի արագընթաց մայրուղու վրա։ Ինչպես նշվում է, կատարվածի պատճառներն անհայտ են, ավտոբուսը հանկարծակի է բռնկվել։ Պատահարի հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել, ևս 28-ը տուժել են։ РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ ավտոբուսում գտնվել է ընդհանուր առմամբ 56 մարդ, […]