20:15 22.03.2019
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Ստեփանավանում տեղի ունեցած ողբերգական դեպքին: «Էքսկուրսիայի ժամանակ Ստեփանավան քաղաքում` Լոռի Բերդում, 150-200 մետր բարձրությունից կիրճն է գլորվել Ստեփանավանի միջնակարգ 6-րդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանը: Զրուցեցի նաև տնօրենի հետ, ով մանրամասներ ներկայացրեց ողբերգական այս դեպքի վերաբերյալ: Խնդրեցի ցավակցությունս փոխանցել աշակերտի […]
18:55 22.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Որոշումը կայացվել է՝ «ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով»:
18:08 22.03.2019
Մարտի 22-ին, ժամը 16:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի բերդ գյուղին հարակից ձորում երեխան (մոտ 15 տարեկան) ընկել է Ձորագետ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են` ժամը 16:45-ին փրկարարները Աշոտ Երկաթի ամրոցին […]
16:50 22.03.2019
Մարտի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. անդրանիկ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն նախորդ տարվա սկզբից մինչև օրս իրականացված հատուցումների և նվիրաբերությունների վերաբերյալ, ընդգծելով, որ այս պահի դրությամբ հիմնադրամում հավաքագրված […]
14:53 22.03.2019
Ազատության հրապարակում մարտի 14-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ նշելով, որ քրեական գործը հարուցել է ՀՀ ոստիկանությունը: Հիշեցնենք, որ մարտի 15-ին քրեական գործ էր հարուցվել […]
12:06 22.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սուսաննա Սաֆարյանին նշանակել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,-ասված է որոշման տեքստում:
08:03 22.03.2019
Վենեսուելայում ձերբակալել են ընդդիմության առաջնորդ և երկրի ինքնահռչակ ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյի գլխավոր օգնականներից մեկին՝ Ռոբերտո Մարերոյին։ Նրան մեղադրել են ահաբեկչական խմբեր ձևավորելու մեջ, փոխանցում է El Nacional պորտալը։ Վենեսուելայի ազգային հետախուզության աշխատակիցները Մարերոյին ձերբակալել են այսօր առավոտյան։ Նրա տանը խուզարկություն է կատարվել, որի ընթացքում հայտնաբերվել է 2 հրացան և 1 նռնակ։ Նշվում է, որ […]
07:34 22.03.2019
Չինաստանի արևելյան Ցզյանսի նահանգի քիմիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել։ Հաղորդվում է 44 զոհի և 640 վիրավորի մասին։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 90 բրիգադ, ավելի քան 930 զինծառայող և 192 հրշեջ հաշվարկ։ Տուժածներին տեղափոխել են 16 հիվանդանոցներ։ Վիրավորիներից 32-ը գտնվում են կրիտիկական վիճակում, ևս 58-ի վիճակը ծանր է։ Գործարանում պայթյունի հետևանքով […]
07:19 22.03.2019
ԵՄ 27 երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ միաձայն որոշում են ընդունել 2 հնարավոր սցենարների հիման վրա Brexit-ի ժամկետի հետաձգման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Դոնալդ Տուսկը մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Reuters գործակալությունը։ «Brexit-ը կհետաձգվի մինչև մայիսի 22-ն այն դեպքում, եթե բրիտանական խորհրդարանը մինչև մարտի վերջ հավանություն տա դուրս գալու մասին համաձայնագրին, […]
17:03 21.03.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ աշխատանքներ են տանում Եվրասիական տնտեսական միության տարածքում (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղըզստան) ռոումինգը չեղարկելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «ԵԱՏՄ տարածքում ռոումինգի արժեքը, այդ թվում՝ մեր ակտիվ գործողությունների շնորհիվ, բազմակի կրճատվել է: Ուզում եմ նշել, որ այստեղ դեր է խաղում նաև տարածքի մասշտաբը: […]
16:38 21.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում՝ «Հայինկասացիա» ՓԲԸ-ից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. մարտի 18-ին բանկի Նոր Նորքի մասնաճյուղից «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Շիրակ» մասնաճյուղ տեղափոխվող 20.000 ԱՄՆ […]
13:54 21.03.2019
«Ներկայումս պաշտպանության նախարարությունում քննարկվում է մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահության չընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետն ավելացնելու հնարավորության հարցը»,- այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճշտող հարց տվեց՝ այսինքն՝ ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի կրճատման հարց է քննարկվո՞ւմ։ «Մարտական հերթապահության մեջ ընդգրկված […]
13:33 21.03.2019
Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Նախագիծը ներկայացնող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց՝ ըստ նախագծի՝ ՀՀ քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: «Տոների և հիշատակի […]
12:22 21.03.2019
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում ընդունվեց Ազգային ժողովին առաջարկել, որ մարտի 26-ի հերթական նիստից հետո խորհրդարանը անցկացնի նաև արտահերթ նիստ հետևյալ հարցերի քննարկման համար․ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»։ Կառավարությունն առաջարկում է արտահերթ նիստն անցկացնել հատուկ ընթացակարգով՝ երկրորդ […]
12:20 21.03.2019
Հարավային Աֆրիկայի երեք երկրներում` Զիմբաբվեում, Մոզամբիկում և Մալավիում ավելի քան 300 մարդ դարձել է «Իդայ» ցիկլոնի զոհ: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը: Գործակալության տվյալներով՝ միայն Մոզամբիկում գրանցվել է ավելի քան 200 մարդու մահ: Իշխանությունները կանխատեսում են, որ զոհերի թիվը կարող է գերազանցել հազարը: Պաշտոնական տվյալներով՝ Զիմբաբվեում զոհերի թիվը գերազանցել է հարյուրը:
11:21 21.03.2019
ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում որոշում կայացվեց Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Վերմիշյանը ներկայացրեց կենսագրական մանրամասներ, նշեց, որ մասնագիտությամբ ճարտարապետ է: Տարբեր երկրներում նախագծել և կառուցել է 5 մլն-ից ավելի շինություններ, արդեն 1․5 տարի է՝ Հայաստանում է, որոշել է աշխատել հայրենիքի համար:
10:45 21.03.2019
Քաբուլի արևմուտքում հզոր պայթյուն է որոտացել: Պայթուցիկ սարքը գործարկել է մահապատ ահաբեկիչը: Ահաբեկչական հարձակումը կատարվել է Նովրուզի տոնակատարության ժամանակ: Reuters գործակալությունը` հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարության ներկայացուցչին, հայտնում է 6 զոհի և 23 վիրավորի մասին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
10:19 21.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Չարենցավան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ: Երկու անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 8-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել […]
23:07 20.03.2019
20.000 ԱՄՆ դոլար գումարը հափշտակելու մեջ կասկածվողներից մեկը մեքենայի վարորդն է: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել են ՀՀ դատախազությունից: Այս պահին վարորդի գտնվելու վայրի մասին իրավապահ մարմինները տեղեկություն չունեն: Գործի քննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առանձնապես խոշոր չափերով գողության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշենք , որ մարտի 19-ին՝ ժամը 11:30-ին, «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու […]
22:09 20.03.2019
Միլանի մերձակայքում վարորդը ավտոբուս է առևանգել, որում ավելի քան 50 դպրոցական է եղել: BBC-ի հաղորդմամբ՝ կարճ ժամանակ անց տղամարդը կապկպել է երեխաներից մի քանիսին և այրել ավտոբուսը։ Իտալիայի ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսն այրելուց առաջ վարորդը երեխաներին ասել է․ «Ոչ ոք չի փրկվի»։ Սակայն, փաստացի, զոհեր չեն եղել․ երեխաները ոստիկանների օգնությամբ կարողացել են ավտոբուսի հետին պատուհաններից դուրս […]
19:52 20.03.2019
ԱՄՆ Ալաբամա նահանգը այսօր դարձավ այդ երկրի 49-րդ նահանգը, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին փաստաթուղթն այսօր ստորագրել է նահանգի ղեկավար Կայ Իվեյը։ Այսպիսով՝ մնաց ընդամենը մեկ նահանգ՝ Միսիսիպին, որ դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Անհրաժեշտ է, սակայն, նշել, որ եթե բոլոր նահանգներն էլ ճանաչեն ցեղասպանության փաստը, դա դեռ չի նշանակի, որ ԱՄՆ-ն որպես […]
19:03 20.03.2019
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականների, տարեկան աշխատանքային ծրագրով պլանավորված աշխատանքների կատարման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը և տարածքային բոլոր ստորաբաժանումները 2018թ. աննախադեպ ցուցանիշներ են ապահովել պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հանրապետական և մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության […]
18:14 20.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա մամուլի ասուլիսին հավատարմագրված 80 լրատվամիջոցներից միայն SHANTNEWS.am-ի լրագրողը հարց ուղղեց Գյումրիի երկու կարևոր հիմնախնդիրների վերաբերյալ, որոնք առնչվում էին փողոցաշինությանն ու անօթևանությանը: Փողոցների վիճակը, շինարարության ընթացքն ու ավարտի ժամկետները հստակեցնելու համար վարչապետը խոստացավ զանգահարել Գյումրիի քաղաքապետին: Հեռախոսազրույցը կայացել է այսօր առավոտյան: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սամվել Բալասանյանը: […]
14:47 20.03.2019
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկություններ է հաղորդել Մոսկվայի բնակարաններից մեկում հայ երեխայի մահվան դեպքի մասին: «Հայտնում ենք, որ ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ ս/թ․ մարտի 19-ին Մոսկվայի «Южное Медведково» շրջանի բնակարաններից մեկում մահացած անչափահաս տղան (ծնված՝ 2007-ին) հանդիսացել է ՀՀ քաղաքացի։ Ըստ ՌԴ իրավապահ մարմինների կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության՝ մահվան պատճառ է հանդիսացել […]
13:59 20.03.2019
Մոսկվայի իրավապահները պարզում են ազգությամբ հայ տղայի մահվան հանգամանքները: Նա մահացած է հայտնաբերվել ՌԴ մայրաքաղաքի հյուսիսարևելյան հատվածի բնակարաններից մեկում: Ինչպես հաղորդում է «РЕН» հեռուստաալիքը, տղան հիվանդ է եղել, նա տառապել է ՄՈՒԿ (մանկական ուղեղային կաթված) հիվանդությամբ: Նրա մարմինը հայտնաբերվել է մահից երեք ժամ հետո: Հաղորդվում է, որ դեպքի առնչությամբ կատարվելու է դատաբժշկական փորձաքննություն:
12:46 20.03.2019
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում: Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Դրա տեղեկություններով` ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Իզմիր քաղաքից (մոտ 2,5 մլն բնակիչ) 236 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 27 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
11:26 20.03.2019
Փետրվարի 18-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է պարտադիր ժամկետային զինծառայող։ Այս մասին Razm.info մասնագիտացած կայքի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Այս միջադեպը որակվել է որպես սպանության փորձ։ Թե որտեղ է եղել միջադեպը, ինչ վիրավորում է ստացել զինծառայողը՝ հայտնի չէ։
10:45 20.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 20-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով ժամը 11:00-18:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար […]