TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

Արխիվ

Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց

17:14 19.03.2019

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է հրաժարականի մասին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես որոշում եմ կայացրել դադարեցնել նախագահի իմ լիազորությունները: Արդեն 30 տարի է, ինչ ես զբաղեցնում եմ այս ամենաբարձր պաշտոնը: Ժողովուրդն ինձ հնարավորություն է տվել լինել անկախ Ղազախստանի ամենից առաջին նախագահը»,- ասել է նա: Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնում էր 1990 թվականից: 2015 […]

̰
Գյումրեցի կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողը կմնա ռազմաբազայի տարածքում. դատարանը մերժեց տուժող կողմի բողոքը

15:50 19.03.2019

Ի՞նչ է սահմանում Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին հայ-ռուսական համաձայնագիրն այն դեպքերի համար, երբ ռուս զինծառայողները հանցանք են գործում Հայաստանի տարածքում: Համապատասխան հոդվածներն այսօր քննարկման առարկա են դարձել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվել է Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը: Հիշեցնենք, այն վերաբերում է կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգելդեևին […]

̰
Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ կարելի է ներմուծել մինչև մայիսի 1-ը. ՊԵԿ

15:14 19.03.2019

Մարտի 19-ից ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը: Մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացվելու է մինչև 2019թ. մայիսի 1-ը: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ լրատվության բաժնից: «Սահմանին, […]

̰
Հրաձգություն Նյու Յորքում. կան տուժածներ

12:18 19.03.2019

ԱՄՆ Նյու Յորք նահանգի փողոցներից մեկում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ: Այս մասին հայտնել է NBC New York-ը: Տեղի ունեցածի հետևանքով տուժել է 3 մարդ: Նրանցից մեկը ուսի շրջանում վիրավորում է ստացել, իսկ մյուս երկուսը` ոտքի շրջանում: Տուժածների վիճակը ներկայումս կայուն է: Նյու Յորքի ոստիկանության նախնական տվյալներով՝ հարձակումը կապված է հանցավոր խմբի հետ: […]

̰
Ժամը 13:00-19:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը փակ է լինելու

11:23 19.03.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 19-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, որոնց պատճառով ժամը 13:00-19:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար […]

̰
Պուտինը ստորագրել է իշխանությանը և պետական խորհրդանիշները վիրավորելու համար պատիժ սահմանող օրենքը

20:07 18.03.2019

ՌԴ նախագահը նաև ստորագրել է կեղծ լուրերի արգելափակման մասին օրենքը:

̰
Նիդեռլանդներում կրակահերթի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

19:40 18.03.2019

Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած կրակահերթի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, 9-ը վիրավոր է: Euronews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է քաղաքի ղեկավարը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքից հետո տեղի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել է Թուրքիայի 37-ամյա քաղաքացի Հեքման Թանիսի նկատմամբ: Իրավապահների հաղորդած տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել «Հոկտեմբերի 24-ի հրապարակ» անվանումը կրող տեղանքում՝ առավոտյան ժ. 10:45-ի […]

̰
Այգեվանի և Լենուղու միջնակարգ դպրոցների տնօրեններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

14:45 18.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ուղղված «Այգեվանի Մ. Խորենացու անվան միջնակարգ դպրոց» և «Լենուղու Ջիվանու անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների վերաբերյալ «Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին» միջնորդագրերը քննարկվել են մարզպետի մոտ հրավիրված խորհրդակցությունների ընթացքում: Արմավիրի մարզպետարանից տեղեկացնում են, որ տեղի […]

̰
Լոս Անջելեսում պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ

12:14 18.03.2019

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում վառելիքի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է քաղաքի հրշեջ ծառայության մամուլի կենտրոնը: Նշվում է, որ հրշեջները ստացել են գազի հոտի մասին հաղորդագրություն և դեպքի վայրում հայտնաբերել են, որ վառելիքով ցիստեռնից արտահոսք է տեղի ունենում:  «Պայթյուն է տեղի ունեցել, այուհետև հրդեհ է սկսվել: 72 հրշեջ կատարել են հրդեհաշիջման […]

̰
Կոնգոյում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կա 24 զոհ

11:50 18.03.2019

Զոհերի մեծ մասը երեխաներ են:

̰
Դիլիջանի ոլորաններն առատ ձյան պատճառով ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են

22:46 17.03.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Արագածի, Ապարանի, Թալինի, Լոռու, Գավառի, Ճամբարակի, Աշոցքի, Տավուշի, Ստեփանավանի, Հրազդանի, Սպիտակի, Վարդենիսի, Մարտունու, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում: Ապարանի և Արթիկի ավտոճանապարհներին բուք է: Դիլիջանի ոլորաններն առատ ձյան պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների […]

̰
Քութայիս-Բաթում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից

23:44 16.03.2019

Վրաստանի Քութայիս քաղաքի երկաթուղային կայարանում մոռացել են փոխադրել սլաքները, որի հետևանքով այսօր՝ ժամը 17:50-ին,  Բաթում ուղևորվող մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Պատահարը տեղի է ունեցել կայարանից 150 մ հեռավորության վրա։ Այն բանից հետո, երբ ռելսերից դուրս է եկել շարժակազմը, որում գտնվել է մեքենավարը, գնացքը կանգնել է, որի արդյունքում հաջողվել է […]

̰
Բագրատաշենի անցակետում բեռնատար մեքենա է այրվում

22:31 16.03.2019

Բագրատաշենի անցակետում բեռնատար մեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Telegram-ի Infocom ալիքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Այրվող բեռնատարի տեսանյութը կարող եք դիտել ստորև։

̰
Պատրիարքական ընտրության գործընթացը կտևի 4-5 ամիս. Մելքոն Քարաքեոսէ

16:58 16.03.2019

«Բոլորը հուզված են, որովհետև Մեսրոպ պատրիարքը շատ սիրված էր, երիտասարդի հետ երիտասարդ էր, մեծի հետ` մեծ, շատ հուզված ենք»,- Ստամբուլում SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Պատրիարքի թաղման հանձնաժողովի ատենապետ, համայնքային գործիչ Մելքոն Քարաքեոսէն: Նա ասաց, որ 40 օր սգի մեջ կլինեն, որից հետո արդեն պատրիարքական ընտրության գործընթացը կսկսվի, որն, ըստ հանձնաժողովի ատենապետի, 4-5 ամիս կտևի: Քարաքեոսէն […]

̰
Ոստիկանները մեծ քանակի ռազմամթերք են հայտնաբերել Արշալույսի տներից մեկում

14:12 16.03.2019

Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արշալույս գյուղի տներից մեկում մեծ քանակի զինամթերք կա: Օպերատիվ տեղեկությունների հիման վրա հարուցվեց քրեական գործ։ Մարտի 13-ին դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։ Արդյունքում՝ տան ննջարանում, հագուստեղենի տակ հայտնաբերվեց զինամթերքի փաթեթավորված երեք պարկ: Պարկերում կային՝ «ՊԿ» տեսակի գնդացիր, 2 «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, […]

̰
Կադրային տեղաշարժեր Ոստիկանությունում. Օսիպյանը նոր նշանակումներ է արել

11:35 16.03.2019

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց  ՀՀ ոստիկանության` ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Վ. Օսիպյանի հրամանով Սեյրան Մարտիրոսյանն ազատվել է Ոստիկանության Թալինի բաժնի պետի պաշտոնից։ Մեկ այլ հրամանով Ս. Մարտիրոսյանը նշանակվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի հրամանով Հայկ Թումանյանն ազատվել […]

̰
Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ պարունակող դեղահաբեր տեղափոխել Հայաստան. ՊԵԿ

11:29 16.03.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները փետրվարի 15-ին Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի Մ.Ա.-ի ուղեբեռում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 49 ամբողջական և 1 հատ մասնատված «Մեթադոն» տեսակի դեղահաբեր: Թմրանյութ պարունակող դեղահաբերի մի մասը թաքցված է եղել թերմոսում, իսկ մնացածը խառնված է […]

̰
Այսօր հայ դիրքապահների կողմից վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ

11:07 16.03.2019

Այսօր՝ ժամը 01։30 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում՝ N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախաձգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ անձը հանդիսանում է […]

̰
Ազատության հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

22:07 15.03.2019

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Ազատության հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում նախապատրաստվող նյութերով փաստական տվյաներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019 թվականի […]

̰
Հակառակորդը ականանետ է կիրառել Ակնայի ուղղությամբ

18:28 15.03.2019

Հակառակորդը 60 մմ տրամաչափի ականանետով 9 արկ է կրակել ՊԲ կենտրոնական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին «Ռազմինֆոյին» հայտնեց Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ հաստատելով այդ մասին տեղեկությունները։ Հիշեցնենք, որ վերջին անգամ հակառակորդը ականանետի արկ էր կիրառել 2018-ի հունվարին՝ անօդաչու թռչող սարքից։

̰
Հերթական փլուզումը Գյումրիի վթարային շենքերից մեկում

18:20 15.03.2019

Երեկ երեկոյան քարաթափում է տեղի ունեցել Գյումրիի վթարային շենքերից մեկում՝ Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Բնակիչների ահազանգով տարածք եկած փրկարարները զգուշացրել են, որ շենքում բնակվելը խիստ վտանգավոր է: Անտառավան 26 շենքը Գյումրիի խիստ վթարային 88 շենքերի ցանկում է, որը թեև փաստաթղթերով տարիներ շարունակ գնահատվել է 3-րդ աստիճանի, բայց փաստացի 4-րդ աստիճանի […]

̰
Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է

16:02 15.03.2019

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ միջնորդությունը բավարարվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

̰
Եթե կողմերը պայմանավորվեն, Լեռնային Ղարաբաղը նույնպես ներկայացված կլինի բանակցություններում․ ՌԴ ԱԳՆ

15:48 15.03.2019

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արցախյան հակամարտության բանակցային սեղանին պաշտոնական Ստեփանակերտի միանալու հարցին ու ասել, որ դա պետք է հակամարտության կողմերի որոշումը լինի։ «Եթե կողմերը որևէ փուլում պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացված է լինելու բանակցություններում, ապա դա լինելու է հենց կողմերի որոշման հիման վրա, և […]

̰
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց. ՀՔԾ միջնորդությունը բավարարվեց

15:46 15.03.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, այսօր վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդության քննությունը: Քիչ առաջ հրապարակվեց որոշումը: Դատարանը բավարարեց միջնորդությունը. Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարաձգվեց:

̰
ԵՊՀ պրոռեկտորն ու աշխատակազմի ղեկավարն ազատվել են աշխատանքից

15:07 15.03.2019

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն ազատվել է պաշտոնից՝ նրա հանդեպ անվստահության հիմքով։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Նա նաև տեղեկացրեց, որ աշխատանքից ազատվել է նաև ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը: Վերջինս աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

̰
Հայաստանում արձանագրվել է կարմրուկի՝ լաբորատոր հաստատված երրորդ դեպքը

14:18 15.03.2019

Մարտի 14-ին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի՝ լաբորատոր հաստատված երրորդ դեպքը` Հայաստան ժամանած Վրաստանի քաղաքացու մոտ, որը համաճարակաբանական կապ ունի մարտի 6-ին լաբորատոր հաստատված կարմրուկով հիվանդի հետ և վարակվել է սերտ շփումից: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Այս պահին կա ևս մեկ կասկածելի դեպք` Իրանի քաղաքացու մոտ, որը զբոսաշրջիկ է և ժամանել է Վրաստանից: […]

̰
ԵՄ-ն երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները ՌԴ 8 քաղաքացիների նկատմամբ

13:23 15.03.2019

Եվրամիությունը հերթական անգամ` 6 ամսով երկարաձգել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը: Բրյուսելի պատժամիջոցային  ցուցակում է ներառվել ՌԴ-ի 8 քաղաքացի:  Պատճառը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպն է: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ պաշտոնական ամսագրից: Հիշեցնենք՝ 2018 թվականի նոյեմբերի 25-ին ուկրաինական երեք ռազմածովային նավ հատեց ՌԴ-ի սահմանը Կերչի  նեղուցի կողմից: Նավաստիները ձերբակալվեցին: Ավելի վաղ հաղորդվում էր` ԵՄ-ում […]

̰
Ֆահրադդին Աբոսզոդային ՌԴ դատախազությունը ազատել է, որից հետո առևանգել են. նոր բացահայտումներ

12:52 15.03.2019

Թալիշ քաղաքական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդային Ռուսաստանում կալանավորելու, ապա Ադրբեջանին արտահանձնելու գործընթացներում նոր իրողություններ են բացահայտվել, որոնք երկու երկրների միջև նոր սկանդալի պատճառ կարող են դառնալ: Մասնավորապես, պարզվել է, որ Մոսկվայի քաղաքային դատախազությունը փետրվար ամսին մի քանի նիստ է անցկացրել՝ քննարկելու Ֆահրադդին Աբոսզոդայի (Աբասով) արտահանձնման հարցը: ՌԴ Մոսկվայի դատախազի տեղակալ Ռ. Չիրկինի գրավոր հաղորդագրության մեջ նշված […]

̰
Հրանտ Դինքի գործով մեղադրյալներից ևս երկուսին ազատ են արձակել

12:38 15.03.2019

2007 թվականին Ստամբուլում հայ լրագրող, խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործող մեղադրվողներից ևս երկուսին թուրքական դատարանը ազատել է կալանքից։ Նրանց մեղադրանքները չեն հանվել, բայց խափանման միջոցը փոխվել է։ Այս մասին հայտնել է տեղական հայկական կայքերից մեկը։ Խոսքը երկրի հետախուզական ծառայություններից մեկի բարձրաստիճան պաշտոնյա Մուհարրեմ Դեմիրքալեի ու լրագրող Էրջան Գյունի մասին է, որոնք կալանքի փոխարեն կկրեն այլ […]

̰
Նոր Զելանդիայում հրաձգության զոհերի թիվը հասավ 40-ի․ Ոստիկանությունը հորդորել է փակել երկրի բոլոր մզկիթները

10:54 15.03.2019

Նոր Զելանդիայի Կրայթչերչ քաղաքի երկու մզկիթներում արձակված կրակոցների զոհերի թիվը հասել է 40-ի։ Այս մասին հայտնում է Agence France Presse-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։ Նոր Զելանդիայի ոստիկանությունը հորդորել է ժամանակավորապես փակել բոլոր մզկիթները։ Ոստիկանությունը նաև հորդորել է քաղաքացիներին ժամանակավորապես հրաժարվել մզկիթներ այցելելուց: «Այս պահին մենք չենք քննարկի հարձակվողի նպատակները կամ դեպքի պատճառները: Մենք խնդրել ենք, […]

̰
BACK_TO_TOP