TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

Արխիվ

Իսրայելը Գազայում մոտ 100 թիրախ է խոցել

10:46 15.03.2019

Իսրայելական ավիացիան անցած գիշեր հարձակվել է Գազայի հատվածում մոտ 100 թիրախի վրա՝ ի պատասխան պաղեստինցիների հարձակումների, որոնք սկսվել էին Թել Ավիվի ուղղությամբ հրթիռներ արձակելով։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Իսրայելի մեծությամբ երկրորդ քաղաքի հրթիռակոծման համար իսրայելցիները պատասխանատու են համարում ՀԱՄԱՍ շարժմանը և հարվածել են անկլավի տարածքում շարժման ողջ ենթակառուցվածքին։ Հարձակման ենթարկված օբյեկտների […]

̰
Նոր Զելանդիայում հրաձգությունից հետո ինքնաշեն ռումբեր են վնասազերծվել․ կա 4 ձերբակալված

10:11 15.03.2019

Նորզելանդացի ոստիկանները մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարք են վնասազերծել։ Դրանք հայտնաբերվել էին Կրայսթչերչ քաղաքի երկու մզկիթում տեղի ունեցած հրաձգությունից հետո։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության կոմիսար Մայք Բուշը։ Նրա խոսքով՝ պայթուցիկ սարքերը գտնվել են հարձակվողների մեքենաներում, փոխանցում է The West Australian պարբերականը։ Հրաձգության դեպքերից հետո հաղորդվում է 4 ձերբակալվածի մասին։ Խոսքը 3 տղամարդու և […]

̰
Հրաձգություն Նոր Զելանդիայի մզկիթներում․ կա առնվազն 27 զոհ

07:18 15.03.2019

Առնվազն 27 մարդ է զոհվել հրաձգության հետևանքով, որը Նոր Զելանդիայի Կրայսթչերչ քաղաքի Ալ-Նուր և Լինվուդ մզկիթներում իրականացրել են անհայտ անձինք։ Ոստկանությունը հաստատել է նրանցից մեկի ձերբակալությունը։ Այս մասին հայտնոում է Otago Daily Times-ը։ Հաղորդվում է շուրջ 30 վիրավորի մասին։ Ցերեկային աղոթքից հետո մզկիթների մուտքի դռներն արգելափակվել են և հնչել են կրակոցներ։ Ականատեսների հաղորդմամբ՝ հրաձգությունների պահին […]

̰
Ազատության հրապարակում քաղաքացուն հարվածող ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

23:56 14.03.2019

«Այսօր տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Արդյունքների մասին կտեղեկացվի քննության ավարտից հետո»,- այս մասին պարզաբանում է տարածվել ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում:

̰
Մեծ Բրիտանիան հետաձգեց Brexit-ը

22:34 14.03.2019

Բացի այս հարցից, քվեարկության էին դրվել նաև այլ հարցեր:

̰
Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքում հայ գործարար է սպանվել

22:05 14.03.2019

Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքում հայ գործարար է սպանվել: «Ռուսարմինֆո»-ի փոխանցմամբ՝ երբ գործարարը մոտեցել է շքամուտքին, երկու հոգի կրակել է նրա վրա: «Վարձու մարդասպաններն իրենց զոհին սպասել են շքամուտքի մոտ և երբ տեսել են, կրակել են նրա ուղղությամբ։ Ռոբերտ Թումանյանի (այլ տվյալներով՝ Գևորգ Թումանյանը) վնասվածքները մահացու են եղել»,- հայտնում է Telegram-ի Mash ալիքը։ Նշվում է նաև, որ […]

̰
Իրանում գազատար է պայթել. կան զոհեր

19:59 14.03.2019

Պայթյունի պատճառով մոտակայքում գտնվող մի քանի ավտոմեքենա սկսել է այրվել:

̰
Լարված իրավիճակ Օպերայի տարածքում. հարվածել են ոստիկանի, նրան տարհանել են

16:46 14.03.2019

Երևանի Օպերային հարակից տարածքում լարված իրավիճակը շարունակում է պահպանվել, վերսկսվել են ծեծկռտուքն ու հրմշտոցը: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է SHANTNEWS.am-ի լրագրողը, ոստիկանի են հարվածել, որի վիճակը վատացել է, տարածքից տարհանում են: Նրան տեղափոխել են սրճարանի տարածք և շտապօգնություն հրավիրել: Քաշքշուկների ու հրմշտոցների հետևանքով այլ քաղաքացիներ ևս սայթաքում են, վնասվում: Հիշեցնենք, որ այսօր առավոտից Երևանի քաղաքապետարանը […]

̰
Կալիֆոռնիայում չեղարկվել են բոլոր մահապատիժները

14:57 14.03.2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ղեկավարի հրամանագրով չեղարկվել-հետաձգվել են բոլոր մահապատիժները, թեև դատապարտյալների պատիժները չեն չեղարկվել։ Փաստացի, հանցագործները դատապարտված են լինելու մահապատժի, բայց նրանց պատիժը չի իրացվելու, նրանք չեն սպանվելու, այլ մնալու են ազատազրկված։ Նահանգապետի հրամանագրում հատուկ շեշտված է, որ որևէ դատավճիռ չի փոխվելու, սակայն բանտերում վերացվելու են մարդկանց մահապատժի ենթարկելու հնարավորությունները, ինչը փաստացի անհնար է դարձնելու […]

̰
Շախմատի աշխարհի առաջնության վերջին տուրում ՀՀ կանանց հավաքականը պարտվեց

14:54 14.03.2019

Շախմատի աշխարհի առաջնության վերջին տուրում ՀՀ կանանց հավաքականը 1։3 հաշվով պարտվեց Ղազախստանի շախմատիստուհիներին: Մեր հավաքականում միակ հաղթանակը տարավ Լիլիթ Մկրտչյանը: Նա առավելության հասավ Բիբիսարա Ասսաուբաևայի նկատմամբ: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը զիջեցին համապատասխանաբար Ժանսայա Աբդումալիկին, Գյուլիսխան Նախբաևային և Գուլմիրա Դաուլետովային: Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը 9 տուրերի արդյունքում վաստակեց 4 միավոր՝ տանելով 1 հաղթանակ, կրելով […]

̰
Երևանն ու Բաքուն համաձայնեցնում են երկրների ղեկավարների հանդիպման ժամկետը․ Մամեդյարով

14:34 14.03.2019

Հայաստանն ու Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ նախապատրաստում են Արցախյան հակամարտության հարցով երկու երկրների ղեկավարների ու ԱԳ նախարարների հանդիպումներ։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։ «Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը նախապատրաստվում է։ Համանախագահներն այս ուղղությամբ աշխատում են։ Այս պահին համաձայնեցվում են ժամկետները, որոնք կհայտարարվեն ավելի ուշ»,- ասել է Մամեդյարովը։ Ինչ […]

̰
Մաշտոցի պողոտայի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկու անձ հիվանդանոց է տեղափոխվել

14:33 14.03.2019

Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի հետևանքով 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Ոստիկանության աշխատակիցը՝ /Ա. Կ. 1992 թվականի ծնված/, ստացել է գլխի շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար: Քաղաքացին՝ /Հ. Ս. 1953 թվականի ծնված/, ստացել […]

̰
Օպերայի տարածքում լարված իրավիճակ է. ցուցարարները խոչընդոտում են սրճարանների ապամոնտաժմանը

14:00 14.03.2019

Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման աշխատանքները վերսկսվում են: Տարածքում լարված իրավիճակ է: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այնտեղ բախումներ են ոստիկանների ու ցուցարարների միջև: Ցուցարարներից մեկն անգամ բենզին է բերել և ուզում է այրել: Ակցիայի մասնակիցների ճնշման ներքո ապամոնտաժման աշխատանքներն իրականացնող մեքենայի վարորդը կանգնեցրեց մեքենայի աշխատանքը և իջավ:

̰
Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարին դատապարտել են 7.5 տարվա ազատազրկման

11:56 14.03.2019

Մինչև Թրամփի հետ համագործակցելը ՄանաՖորտը աշխատել է Վիկտոր Յանուկովիչի մոտ, երբ վերջինս Ուկրաինայի նախագահն էր:

̰
Մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին

11:51 14.03.2019

Հանցագործությունների կանխման ու խափանման միջոցառումների շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մարտի 13-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և վետերանների խորհրդի բացատրական աշխատանքի շնորհիվ մի կին կամավոր հանձնեց մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք։ Ըստ նրա՝ 7․62 մմ տրամաչափի 7 ինքնաձիգերը, «ՏՕԶ» […]

̰
Քաղաքացիները պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները. բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց

11:30 14.03.2019

Այսօր առավոտից Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքվել են և բողոքի ակցիա են կազմակերպել: Քաղաքացի Սամվել Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անարդարություն է կատարվել. «Մենք պահանջում ենք վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց՝ 60 անգամ, այն է՝ 6000 տոկոսով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 […]

̰
ԱԺ-ն ընդունեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը

11:28 14.03.2019

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը: Նշնենք, որ 2018 թվականին պետք է ստեղծվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Ինչ-ինչ պատճառներով հանձնաժողովը չի ստեղծվել, հետևաբար խնդիրներ են առաջացել գույքի և եկամուտների հայտարարագրման հարցերում։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրավասու չէ ընդունել պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների կողմից ներկայացված […]

̰
Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի ժամանակավոր վերացման մասին օրինագիծը

11:18 14.03.2019

Այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի ժամանակավոր վերացման մասին օրինագիծը: Աջ ղեկով մեքենաների ներմուծման մասին օրինագծով նախատեսվում է թույլատրել մինչև 2018 թվականի վերջը գնված աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան, սակայն հստակ նշված ժամկետում՝ մինչև մայիսի 1-ը: Ընդգծվում է՝ արտոնությունը ժամանակավոր է, խոսքը մոտ 1000 մեքենայի ներկրման մասին է, օրենքում այլևս նման […]

̰
Վաղաժամկետ դադարեցվել են Ապագա համայնքի ղեկավարի լիազորությունները

11:09 14.03.2019

Վաղաժամկետ դադարեցվել են Ապագա համայնքի ղեկավարի լիազորությունները: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը: «Ապագա համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավար Արտաշես Բարսեղյանի` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմումը»,- նշված է էջում:

̰
Շարքային Կարեն Կարապետյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայողի

10:33 14.03.2019

2019թ. մարտի 12-ին՝ ժամը 06։50-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ վերին վերջույթի ու կրծքավանդակի շրջաններում հրազենային միջանցիկ մահացու վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանը: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում […]

̰
ՀՀ օդային տարածքում ժամանակավորապես արգելվել է Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը

22:36 13.03.2019

Քաղաքացիական ավիաացիայի կոմիտեն որոշում է կայացրել սույն թվականի մարտի 13-ից մինչև ապրիլի 13-ը արգելել Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հաշվի առնելով Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից հրապարակված անվտանգության տեղեկագիրը, ինչպես նաև հաշվի առնելով […]

̰
Արմավիրի մարզում 12-ամյա երեխա է մահացել

18:10 13.03.2019

Այսօր Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում 12-ամյա տղա է մահացել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ջանֆիդա համայնքի ղեկավար Կամսար Ղորղանյանը. «Տեղեկատվությունը հաստատում եմ, այս պահին իրավապահ մարմինները զբաղվում են դեպքի քննությամբ»: Մեր այն հարցին, թե արդյո՞ք երեխան ունեցել է առողջական խնդիրներ և որևէ տեղ հաշվառված է եղել, նա պատասխանեց. «Իմ իմանալով` որևէ տեղ հաշվառված չի […]

̰
Փլուզվել է թուրքական Իզմիր քաղաքի մետրոյի դեպոն․ 2 մարդ մնացել է փլատակներում

17:20 13.03.2019

Այսօր առավոտյան փլուզվել է թուրքական Իզմիր քաղաքի՝ մետրոպոլիտենի դեպոներից մեկը, որի շինարարությունը դեռ ընթացքի մեջ է։ Տեղական աղբյուրները հայտնում են, որ փլատակներում է մնացել դեպոյի երկու աշխատակից՝ պահակ։ Նրանց որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, նրանց հետ կապ հաստատել առայժմ չի հաջողվել։

̰
Օպերայի տարածքի սրճարաններն այսօր չեն ապամոնտաժվի. կողմերը կբանակցեն

15:11 13.03.2019

Օպերայի տարածքում այսօր առավոտից սկսվել են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ առաջին գծի սրճարանները պետք է ապամոնտաժվեն, սրճարանների սեփականատերերի հետ պայմանագրերը լուծարվել են: Փետրվարի 15-ին սեփականատերերը ծանուցվել են, որ տեղի են ունենալու համարժեք գործողություններ, այսինքն՝ սեփականատերերը հնարավորություն են ունեցել ապամոնտաժել տարածքը, ինչը չեն արել: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ապամոնտաժման […]

̰
Աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը հետաձգող օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

14:18 13.03.2019

Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեցին երկու նախագծեր․ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ Առաջինը վերաբերում էր մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը գնված աջ ղեկով մեքենաներին, որոնք Հայաստան են բերվել, բայց արգելքի պատճառով չեն մաքսազերծվել։ Օրենքով հիմա այդ […]

̰
Աջակողմյան ղեկով մեքենաների ներկրման արգելքը վերջին անգամ է հետաձգվում․ ԱԺ քննարկում

12:18 13.03.2019

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի հարցերից մեկը վերաբերում է աջ ղեկով մեքենաների ներկրումների հնարավորություն տալուն։ Սահմանվում է, որ քաղաքացիներին հնարավորություն է տրվելու ներկրել մինչև 2018 թվականի վերջը գնված ու մինչև 2019 թվականի մայիսի 1-ը Հայաստան բերված մեքենաները։ Մինչ հարցի քննարկումը ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարցը ներկայացնող ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանին խնդրեց ևս մեկ […]

̰
Զինծառայողը մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը․ ՔԿ

10:17 13.03.2019

2019թ. մարտի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Հ.Ավագյանը մահացել է: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Դեպքի առթիվ ՀՀ […]

̰
Երեկ ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում զինծառայող է մահացել

09:29 13.03.2019

«Ցավոք, առավոտը վատ լուրով պետք է սկսեմ: Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը՝ ծնված 2000թ.»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջան մեկնող հայկական արմատներով իր քաղաքացիներին զգուշացնում է

00:23 13.03.2019

Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորման պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է մերժել այն անձանց մուտքը երկրի տարածք, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն հայ ազգի հետ։ Դա մոտիվացվում է այդ անձանց անվտանգությունն ապահովելու անհնարինությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը։ Ռուսական կողմը բազմիցս դիմել է ադրբեջանական կողմին՝ Ադրբեջան ժամանող ՌԴ քաղաքացիների նկատմամբ ազգային պատկանելության հիմքի […]

̰
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենին հեռացրել  են պաշտոնից

22:12 12.03.2019

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանին ազատել են պաշտոնից։ Այսպիսի որոշում է այսօր կայացրել հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Գրիգորյանը։ Հիմնադրամի տնօրենին պաշտոնից հեռացնելու որոշմանը կողմ են քվեարկել խորհրդի գրեթե բոլոր անդամները։ «Հոգաբարձուների խորհրդի 21 անդամներից այսօր նիստին մասնակցում էր 18-ը։ Մհեր Խաչատրյանը […]

̰
BACK_TO_TOP