17:56 12.03.2019
12.03.2019թ.՝ ժամը 06։50-ի սահմանում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Քրեական գործի նախաքննության […]
17:06 12.03.2019
Վրաստանի տարածքով Հայաստան գազի տարանցման հարցով ռուսական «Գազպրոմ» ընկերության և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության միջև բանակցություններն ավարտվել են: Ինչպես հայտնում է Sputnik-ի վրացական ծառայությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Վերջին անգամ Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանագիր է կնքել 2017թ. հունվարին: Այն երկու տարի ժամկետով է կնքվել և նոր […]
15:02 12.03.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես […]
14:49 12.03.2019
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ Իրանի քաղաքացի Մ.Ա-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել տրանսպորտային միջոցը կնքել և տեղափոխել Երևան՝ ժամանակավոր պահպանման պահեստ՝ մանրակրկիտ մաքսային զննում իրականացնելու նպատակով, քանի որ կասկածներ են առաջացել, որ փոխադրամիջոցի ետնամասում կան մաքսային հսկողությունից թաքցված առարկաներ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության […]
12:33 12.03.2019
Ավշար գյուղի դպրոցում լարված իրավիճակ է: Տեղեկություններ են ստացվում, որ դպրոցի աշակերտները դասադուլ են սկսել՝ ի պաշտպանություն դպրոցի ուսմասվար Գայանե Մարտիրոսյանի, ում ցանկանում են փոխարինել մարզպետի ազգականով: Տեղեկությունները ճշտելու նպատակով SHANTNEWS.am կայքը փորձեց կապ հաստատել Ավշարի գյուղապետարանի ու դպրոցի տնօրինության հետ: Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը հայտնեց. «Ես որևէ տեղեկություն չունեմ այս պահին, ես էլ եմ համացանցից […]
11:48 12.03.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը Արցախից հաղորդում է, որ Արցախի նախագահի նստավայրում արդեն մեկնարկել է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Ավելին, ըստ SHANTNEWS.am-ի ունեցած տեղեկությունների, հանդիպումից հետո արցախյան կողմը պաշտոնական հայտարարություն կանի: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների`օրեր առաջ […]
11:33 12.03.2019
Մարտի 12-ին` ժամը 06։50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]
11:05 12.03.2019
Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն` հղում անելով ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանին։ Դանիելյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեջ։ Նշենք, որ այս արարքը պատժվում է […]
10:34 12.03.2019
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից: Այս մասին տեղեկացնում է էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքը: «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից […]
01:02 12.03.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշված քրգործը հարուցվել է մարտի 9-ին Գյումրի քաղաքի բնակիչ Գևորգ Պետրոսյանին Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխելու փաստով: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նա հիվանդանոց էր ընդունվել որովայնի շրջանում «կտրած ծակած վերք» ախտորոշմամբ: Ոստիկանությունը պարզել է, որ Գ. Պետրոսյանի հետ վիճաբանությունը […]
21:55 11.03.2019
ՌԴ կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ» նավթագազային հոլդինգի տնօրենների խորհրդի թեկնածուների կազմը: Տնօրենների 7 հոգանոց խորհրդի կազմում առաջադրվել և հաստատվել է նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Հաղորդվում է նաև, որ «Զարուբեժնեֆտ» բաժնետիրական ընկերությունը ՌԴ պետական ռազմավարական կառույց է: 2007 թվականից այն ընդլայնել է իր գործունեության սահմանները՝ ձեռնարկելով […]
18:58 11.03.2019
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը շարունակում է անհաջող ելույթները աշխարհի թիմային առաջնությունում: Աստանայում ընթացող առաջնության 6-րդ տուրում մեր աղջիկները 5-րդ անընդմեջ պարտությունը կրեցին: Այս անգամ մեր շախմատիստուհիները զիջեցին Ուկրաինայի հավաքականին 1.5-2.5 հաշվով: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը ոչ-ոքի են խաղացել համապատասխանաբար Մարիա Մուզիչուկի, Իննա Գապոնենկոյի և Նատալիյա Բուկսայի հետ: Լիլիթ Մկրտչյանը պարտվել է Աննա […]
16:48 11.03.2019
Շիրակի մարզում ՌԴ քաղաքացու դանակահարության դեպքը բացահայտվել է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: ՌԴ 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 1990 թվականին ծնված բնակիչը: Հիշեցնենք, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՌԴ 22-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ […]
15:16 11.03.2019
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում Կենտրոնական ավտոկայանում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ըստ տարածված տեղեկությունների՝ ավտոկայանից հոսանքի ապօրինի արտահոսք է արձանագրվել, բացի դրանից՝ կան տեղեկություններ, որ ուղևորափոխադրում իրականացնող ընկերություններից մեկն ավտոկայանում ապօրինի հյուրանոց է աշխատեցրել: Մեր թղթակիցը հայտնում է, որ ոստիկանության աշխատակիցները ավտոկայանից հաշվիչը տարան:
14:05 11.03.2019
Վաղը Արցախում նախատեսվում է անցկացնել Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ, որը ղեկավարելու է խորհրդի նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկությունները SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ կառավարությունից։ Նիստին մասնակցելու է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Ինչ վերաբերում է նիստի օրակարգին, կառավարությունից հայտնեցին, որ այդ մասին տեղեկությունները կտարածեն վաղը։
12:04 11.03.2019
Երեկ երեկոյան Վոլգոգրադի շրջանի Ֆրոլովո քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ-ադրբեջանական ընտանիքի և դաղստանցիների միջև: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով: Իրավապահները հայտնել են, որ կրակոցների հրահրողը եղել է ոմն դաղստանցի: Ծննդով Դաղստանից 6 անձ եկել են զրուցելու: Նրանք մուտք են գործել Ֆրոլովոյում գտնվող խանութ-գրասենյակ, որը պատկանում է հայ-ադրբեջանական ընտանիքին: Կոնֆլիկտը նախապես կրել […]
10:56 11.03.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության, Սյունիքի տարածաշրջանային բաժինների աշխատակիցները և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Վ․-ի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում վերջինիս բաճկոնի աստառի ներսից` պոլիէթիլենային 2 փաթեթում, հայտնաբերել են 109 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ գույնի փոշենման զանգված։ Փաստի առթիվ […]
09:53 11.03.2019
Մարտի 8-ին կյանքից հեռացած պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի հուղարկավորության կազմակերպման համար Պոլսում հանձնաժողով է ձևավորվել: Այդ մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ Պոլսո պատրիարքարանից: Պատրիարքի հուղարկավորությունը կատարվելու է մարտի 17-ին, իսկ այսօրվանից պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանը պատրիարքարանում ցավակցական ընդունելություններ է ունենալու: Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մարմինը մարտի 14-ին փոխադրվելու է Գում Գաբուի աթոռանիստ Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցի, և […]
15:47 10.03.2019
Այսօր՝ մարտի 10-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացել, որ Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 14 տանը տղամադու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 64-ամյա Մելքոն Չոլախյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան […]
15:27 10.03.2019
Այսօր Եթովպիայից Քենիա չվերթ իրականացնող Ethiopian Airlines-ի Boeing 737-800 MAX ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են բոլոր՝ 149 ուղևորներն ու անձնակազմի 8 անդամները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եթովպիայի պետական հեռարձակող ընկերությանը։ Boeing 737-800 MAX-ը թռիչքը սկսել է տեղի ժամանակով 08:38-ին (Երևանի ժամանակով 9։38-ին) Ադիս Աբեբայից և ուղղություն վերցրել դեպի Նայրոբի։ Ինքնաթիռի հետ […]
12:51 10.03.2019
Եթովպիայում կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որում գտնվել է 157 մարդ, որից 149-ը՝ ուղևորներ։ Կան զոհեր, հայտնել է երկրի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին։ «Վարչապետի գրասենյակը կառավարության և Եթովպիայի ժողովրդի անունից խորին ցավակցություն է հայտնում ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին Ethiopian Airlines-ի Boeing 737-ի վթարի հետևանքով, որն այս առավոտ կանոնավոր չվերթ էր […]
12:12 10.03.2019
Արմավիրի ԲԿ-ում մարտի 8-ին մեռելածնության դեպք է գրանցվել. հերթապահ բժիշկը եղել է Սուսաննա Միրզոյանը: Դեպքի հետ կապված ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստավում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ Ոստիկանություն հաղորդում է ներկայացրել ծննդկանի սկեսրայրը` Արմավիրի բնակիչ Աշոտ Մարկոսյանը: Նշանակված է դիակի փորձաքննություն:
22:39 09.03.2019
Վազգեն Թևանյանն ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել։ Նախորդ տարի ևս Թևանյանը դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն: Սերբիայում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակչում Թևանյանը 2:1 հաշվով հաղթել է Վրաստանը ներկայացնող Էդեմի Բոլկվաձեին:
16:59 09.03.2019
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել ԼՂ կարգավորման խաղաղ գործընթացի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի տարբեր պետական օղակների կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արվող հայտարարությունները: Դրանցում առավել շեշտադրվում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծումը, առավելապաշտական, ոչ կառուցողական հայտարարությունները, ինչը դատապարտելի է: Հենց սա […]
16:01 09.03.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ: «Մարտի 1-ի իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ ) ողջունեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ […]