15:54 09.03.2019
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրապարակել է Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին վերջնական զեկույցը: Դրանում նշվում է, որ ընտրությունները համապարփակ ձևով կարգավորվում են սահմանադրությամբ և 2016թ. ընտրական օրենսգրքով: Զեկույցում փաստվում է, որ ընտրական օրենսդրության 2018թ. մայիսի փոփոխություններով ընդլայնվել է այն անձանց ցուցակը, որոնց արգելվում է քարոզչություն իրականացնել, վերացվել են ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ սահմանափակումները և […]
15:45 09.03.2019
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրել է գրավի դիմաց ազատ արձակելը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ Պողոսյանը ազատ է արձակվել 5 միլիոն դրամի դիմաց:
14:15 09.03.2019
ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը նոր տեղեկություններ է հաղորդել այսօր Ռուսաստանում հայ վարորդի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մասին: Հայտնի են դարձել ՃՏՊ հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիների անունները: «Մարտի 9-ին, ժամը 11:17-ին ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել […]
12:51 09.03.2019
Մարտի 9-ին, ժամը 11:00-ին ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Nissan Teanna» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները: ՀՀ ԱԻՆ-ից SHANTNEWS.am-ին տեղեկացնում են, որ ՃՏՊ-ի հետևանքով հայկական պետհամարանիշներով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայի 3 ուղևորներից (ՀՀ քաղաքացիներ) երկուսը […]
12:24 09.03.2019
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրապարակել է ՀՀ ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը: Դրանում անդրադարձ է արվում իրավական դաշտին, դատական համակարգին, ընտրական վարչարարությանը, ընտրողների գրանցմանը, քարոզարշավին, ԶԼՄ-ների աշխատանքին և այլ հարցերի: Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ:
12:16 09.03.2019
Թուրքիայի նախկին վարչապետ, Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմը ընդունել է Պոլսո՝ երեկ կյանքից հեռացած պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մորը՝ Մարի Մութաֆյանին և իր ցավակցությունները հայտնել նրա որդու մահվան կապակցությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Պոլսո Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Այդ հիվանդանոցում էլ տարիներ շարունակ գտնվում էր անբուժելի հիվանդությամբ տառապող պատրիարքը: […]
12:10 09.03.2019
Երեկ` մարտի 8-ին, Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած արտառոց դեպքի առիթով ոստիկանությունում հետաքննություն է ընթանում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նա նշեց, որ հետաքննության արդյունքների մասին շուտով մանրամասն տեղեկատվություն կհաղորդվի: «Խուլիգանության փաստով հետաքննություն է կատարվում դեպքի առնչությամբ, որի ընթացքում կպարզվի` ինչ պատճառներով է կատարել արարքը: […]
12:01 09.03.2019
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Իրան, որտեղ հանդիպումներ է ունենալու Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Բաքուն չի հայտնում, բայց այլ աղբյուրներից հայտնի է, որ օրակարգում են նաև Ադրբեջանն ու Իրանը միացնող երկաթուղու շինարարության հարցերը։ Ադրբեջանական կողմում երկաթգիծը հասցված է մինչև Իրանի սահման ու կամուրջով անցկացված է։ […]
11:08 09.03.2019
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ քաղաքացի Վ.Ա.-ին պատկանող ավտոմեքենան: Ուղևորները թեպետ հայտնել են, որ մեքենայում չկան հայտարարագրման ենթակա ապրանքներ, սակայն տեսազննման ընթացքում տրանսպորտային միջոցի դիմացի նստատեղի տակից հայտնաբերվել են ավտոմեքենայի համար նախատեսված ակրիլային ծածկոցներ: Կասկածելով, որ կարող են լինել մաքսային հսկողությունից թաքցված այլ ապրանքներ ևս, տրանսպորտային […]
21:29 08.03.2019
Մարտի 8-ին` ժամը 14:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Համբարձումյան փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է հակատանկային ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հայտնաբերվել է РКГ-3ЕМ նռնակ, որը վնասազերծվել է ՀՀ ՊՆ ինժեներական ծառայության կողմից՝ պայթեցման միջոցով: Փրկարարաները […]
18:48 08.03.2019
ՀՀ քաղաքապետարանի մոտ այսօր միջադեպ է տեղի ունեցել. քաղաքացին «Նիվա» մակնիշի մեքենայով փորձել է բարձրանալ աստիճաններով: SHANTNEWS.am-ին ՀՀ ԱԻՆ խոսնակ Սաթենիկ Ասիլյանը հայտնեց, որ տեղեկություն են ստացել՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան քաղաքապետարանի աստիճաններով մուտքին է մոտեցել, մեքենայի հրկիզման փորձ է արվել: Դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ, մեքենայի վերջնական հանգեցում է կատարվել: Ասիլյանը […]
17:26 08.03.2019
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվել են նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Դավիթ Սիմոնյանը, ովքեր միջադեպի մասնակիցներ են: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների […]
16:02 08.03.2019
Հալեպում մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկը երեկ աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Վիրավոր ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են: SHANTEWS.am-ը միջադեպի մանրամասները պարզելու համար զրուցել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ:
15:25 08.03.2019
Այսօր` գիշեր ժամը 01։20-ի սահմաններում, կրծքավանդակի կտրած-ծակած վերքով անգիտակից վիճակում «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 22-ամյա Ռաջան Կաժիմիրովը: Տուժածը ստացել է աջ թոքի հյուսվածքի վնասվածք, ինչի հետևանքով ունեցել է արյունահոսություն և շնչառության հետ կապված խնդիրներ։ Նրան անհապաղ վիրահատել են, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Այսօր առավոտյան արդեն վերականգնվել է զինծառայողի գիտակցությունը: Հայտնի է […]
14:54 08.03.2019
Այսօր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցում վախճանվել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին Ստամբուլից: Հիշեցնենք, որ վերջին տասը տարիներին պատրիարքը տառապում էր ծանր հիվանդությամբ, որի հետևանքով չէր կարողանում ղեկավարել համայնքը: Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ծնվել է 1956 թվականին Ստամբուլում։ 1977 թվականին Բերայի Սուրբ Երրորդություն եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ։ Նույն թվականին Բերայի Սուրբ […]
14:26 08.03.2019
Սիրիայում ականազերծման աշխատանքների ժամանակ ականի պայթյունից վիրավորված, հումանիտար առաքելությանը մասնակցող հայաստանցի սակրավորի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ShantNews.am-ի հետ զրույցում հայտնեց առաքելությանը ներգրավված «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մամուլի խոսնակ Նազելի Էլբակյանը։ Նա հայտնեց, որ սակրավորի վիճակը նորմալ է, թեև աջ ոտնաթաթն ամպուտացվել է։ Նրան առաջիկայում կտեղափոխեն Հայաստան՝ ապաքինումն այստեղ շարունակելու համար։ Հիշեցնենք, […]
12:14 08.03.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 8-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը […]
11:26 08.03.2019
Միացյալ նահանգներում 4 տարվա ազատազրկման է դատապարտվել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը: Նա պետք է նաև 50 հազար դոլար տուգանք և 24 մլն դոլար փոխհատուցում վճարի: Մանաֆորտը համարվում է ամերիկյան ընտրություններում ռուսական հնարավոր միջամտության գործով կարևոր դեմքերից մեկը, սակայն այս գործը, որով նա դատապարտվել է, կապ չունի դրա հետ: Մանաֆորտը մեղադրվում է պետության […]
00:17 08.03.2019
Հալեպում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում երեկ՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ-ականը: Վիրավոր ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման […]
19:14 07.03.2019
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել աշխարհի առաջնությունում: Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5-2,5 հաշվով պարտվել է Հնդկաստանի հավաքականին: Հիշեցնենք` նախորդ տուրում մեր աղջիկները 0,5-3,5 հաշվով պարտվել էին ՌԴ հավաքականին: Կես միավոր վաստակել էր միայն Լիլիթ Մկրտչյանը: Իսկ այսօր Լիլիթը հաղթել է Սվամինաթան Սոումյաին: Մեր առաջատար շախմատիստուհին` Էլինա Դանիելյանը, ոչ-ոքի է խաղացել Էիշա […]
14:43 07.03.2019
Հայաստանի կառավարության որոշման համաձայն՝ այսօր 136 միլիոն դրամ պարտքեր ու տույժեր ներվեցին այն 49 տնտեսվարողներին, որոնք պետական աջակցությամբ ներկրել էին տոհմական երինջներ, բայց կաթի ցածր գների պատճառով չէին կարողացել ժամանակին կատարել վճարումները, ընկել էին տուգանքների տակ։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ տնտեսվարողների ընդհանուր պարտքը 1 միլիարդ դրամից ավելի է, սակայն եթե նշված 136 […]
13:46 07.03.2019
Բնապահպանության նախարարությունում անց է կացվել հանրային քննարկում՝ գերատեսչության մշակած պոլիէթիլենային տոպրակների գործածության արգելմանը միտված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից արգելել պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը և 2020 թվականի հունվարի 1-ից սահմանել հատուկ հարկ։ Այս միջոցառումները կհանգեցնեն տոպրակների օգտագործման նվազեցմանը, և 2023 թվականին նախատեսվում է արգելել Հայաստանում նրանց վաճառքը։ Բնապահպանության […]
13:39 07.03.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող […]
13:22 07.03.2019
Հայաստանի կառավարությունն այսօր ընդունեց երիտասարդ ընտանիքներին մատչելի հիփոթեքային վարկեր տալու ծրագրի պայմանները թեթևացնելու մասին որոշում։ Այսուհետ երիտասարդների տարիքային շեմը հանվում է, և միակ շեմը լինում է այն, որ ընտանեկան զույգի տարիքների գումարը չանցնի 70 տարին։ Սրա վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակեց, որ այսուհետ երիտասարդ կհամարվեն նաև 50 տարեկանները, եթե ամուսնացած լինեն 20 տարեկանի հետ։ Որոշման […]
12:30 07.03.2019
Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվեց, որ լիզինգով գյուղատնտեսական սարքավորումներ գնելիս գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ զբաղվողներին պետական աջակցության տրամադրումը կշարունակվի՝ վարկի մինչև 4 տոկոս սուբսիդավորմամբ։ Ավելին, գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մանրամասնեց, որ ընդլայնվելու է նաև այդ սարքավորումների ցանկն ու գինը՝ 230 միլիոն դրամից մինչև 450 միլիոն դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, որ ցանկի մեջ ընդգրկվել են նաև կթման […]
12:15 07.03.2019
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մարտի 13-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կանցկացնի: ՀՀ կառավարության՝ մարտի 7-ի նիստի օրակարգային չզեկուցվող նախագծերից մեկով նախատեսվում է, որ նիստի ժամանակ կքննարկվի աջ ղեկով մեքենաների հարցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 7-ի նիստի ժամանակ առաջարկեց ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառել նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ […]
12:12 07.03.2019
Կառավարությունը կունենա 12 նախարարություն, 2 փոխվարչապետ։ Այս մասին նախագիծն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում: Այն Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ կքննարկվի խորհրդարանում՝ վերջնական հաստատում ստանալու համար։ Այս կառուցվածքային փոփոխությունն առաջին փուլն է՝ վերին օղակի կրճատումը։ Դրան հետևելու են ստորին օղակների՝ նախարարությունների ներքին կառուցվածքների կրճատումները։ Այս պահին առկա նախագծի համաձայն՝ Հայաստանի կառավարության մեջ կմտնեն հետևյալ նախարարությունները․ Աշխատանքի […]
12:02 07.03.2019
Կառավարության կառուցվածքի փոփոխության՝ կրճատման մասին օրինագիծը Ազգային ժողով կներկայացվի ոչ թե արտահերթ, այլ հերթական նիստի ժամանակ։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց վարչապետը՝ պատասխանելով ԿԳ նախարարի հարցին։ Մյուս նախարարները առաջարկեցին որոշ փոփոխություններ, որոնք վերաբերում էին առանձին նախարարությունների կառուցվածքներին, սակայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ այժմ ուզում են ֆիքսել, որ առաջին փուլում կառավարության վերին օղակները՝ նախարարությունները, […]
11:46 07.03.2019
Հայաստանի կառավարության կրճատման նպատակն արդյունավետությունը բարձրացնելն է, այդ թվում՝ սփյուռքի հետ հարաբերություններում։ Բայց կրճատումները լինելու են տրամաբանված, կադրային ջարդ չի լինելու։ Այս մասին գործադիրի այսօրվա նիստում կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը քննարկելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այո, կրճատումներ լինելու են, բայց այդ կրճատումները լինելու են էվոլյուցիոն տրամաբանությամբ, և յուրաքանչյուր պետական ծառայող, այս նախարարությունների յուրաքանչյուր աշխատակից իր […]
11:37 07.03.2019
Հայաստանը 3-ի փոխարեն կունենա 2 փոխվարչապետ, 18 նախարարության փոխարեն՝ 12 նախարարություն։ Այս մասին ասվում է կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծում, որը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Նա թվարկեց հետևյալ փոփոխությունները։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Մշակույթի […]