22:18 30.12.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ամփոփել է ավարտվող տարին: Մանրամասները՝ տեսանյութում:
22:05 30.12.2022
Մի կողմ դնել տարաձայնությունները, համախմբվել ու գործել հանուն Հայաստանի և Արցախի: Այս գաղափարը առաջնահերթ է համարում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա այդ մասին խոսել է «Հորիզոնին» տված հարցազրույցում: Մանրամասները տեսանյութում:
21:53 30.12.2022
Ռուսաստանի պարարտանյութ արտադրողների ասոցիացիայի (RAPU) ղեկավար Անդրեյ Գուրևը նախազգուշացրել է, որ 2023 թվականին աշխարհին սպառնում է համաշխարհային պարենային աղետ, փոխանցում է ТАСС-ը։ «Հաշվի առնելով պարարտանյութերի կիրառման կտրուկ անկումը` անցյալ տարվա համեմատ 20-30%-ով մոլորակի որոշ շրջաններում` սննդի առկայության ներկայիս ճգնաժամը հաջորդ տարի սպառնում է վերածվել համաշխարհային պարենային աղետի», – ասել է նա: Նա նշել է, որ […]
21:40 30.12.2022
Տուլայում ատրճանակով տաքսու վարորդը հարձակվել է կնոջ վրա. Այս մասին հայտնում է «PE Tula» Telegram ալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել փողոցի տներից մեկի բակում։ Կնոջ խոսքով՝ կոնֆլիկտը ծագել է այն պատճառով, որ նա իր մեքենան կայանել է այն վայրում, որտեղ տաքսու վարորդը ցանկացել է կանգնել։ Տղամարդը ատրճանակի նմանվող առարկայով դուրս է նետվել մեքենայից և սկսել […]
21:26 30.12.2022
Տիեզերագնացները Ամանորից առաջ ընդհանուր մաքրում են իրականացրել Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) ռուսական հատվածում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի հատուկ թղթակից, տիեզերագնաց Դմիտրի Պետելինը։ Նրա խոսքով՝ Սերգեյ Պրոկոպիեւի և Աննա Կիկինայի հետ նրանք հատուկ փոշեկուլով մաքրել են մակերեսներն ու ֆիլտրերը։ Դեկտեմբերի 31-ին ISS-ում տեղի կունենան տոնի վերջին նախապատրաստական աշխատանքները: Տիեզերագնացները կփորձեն պատրաստել Օլիվիեն։ Դեկտեմբերին Կիկինան ասել է, […]
21:15 30.12.2022
Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի: Մայր Աթոռի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ամփոփ ներկայացնում է տարվա ընթացքում արված շինաշխատանքները:
21:08 30.12.2022
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից համատեղ իրականացվող՝ «Ատելության խոսքի դեմ պայքար՝ հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում մշակվել է տեսահոլովակ՝ ուղղված ատելության խոսքի և դրա անթույլատրելիության վերաբերյալ հանրային իրազեկմանը: Տեսանյութը նպատակ ունի բացատրելու, թե ինչ է ատելության խոսքը, ցույց տալու դրա բացասական հետևանքները, այն արտահայտում է […]
21:00 30.12.2022
Թուրքիայի Այդըն քաղաքի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ձերբակալվածների թիվը հասել է հինգի, հաղորդում է TRT Haber-ը։ «Որոշում է կայացվել կալանավորել հինգ անձի, ովքեր պատասխանատու են համարվում միջադեպի համար»,- նշել է հեռուստաալիքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հիշեցնենք, այսօր ավելի վաղ ռեստորանում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ։ Ըստ վերջին տվյալների՝ […]
20:56 30.12.2022
ՀՀ պետական բյուջեից հրատապ ծրագրերի իրականացման նպատակով Տավուշի մարզում դպրոցների և առողջապահական համակարգերի վերանորոգման և վերազինման համար հատկացվել է ընդհանուր՝ շուրջ 307․0 մլն․ դրամ գումար: Մարզի 11 դպրոցների համար. 🔸«Աչաջրի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի վերակառուցում, դպրոցի մուտքի և սենյակների մասնակի նորոգում» ծրագիրը՝ 54.360.000 դրամ, 🔸«Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի մասնակի վերանորոգում»՝ 4.853.915 դրամ, 🔸«Գետահովիտ բնակավայրի […]
20:50 30.12.2022
Իսրայելական EWP ընկերությունը հայտարարել է, որ համաձայնագիր է ստորագրել թուրքական OOE-ի հետ՝ Սև ծովի ափին գտնվող թուրքական Օրդու նավահանգստում աշխարհի ամենամեծ ալիքային էլեկտրակայանը կառուցելու մասին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: «Այս ուղենշային համաձայնագիրը մեզ առաջին անգամ թույլ կտա մաքուր էլեկտրաէներգիա ստանալ թուրքական աղբյուրներից», – ասել է EWP-ի ղեկավար Իննա Բրավերմանը: Ինչպես գրում է իսրայելական The Jerusalem […]
20:45 30.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, շնորհավորական ուղերձներ և նամակներ է ստանում գործընկեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Վարչապետ Փաշինյանին շնորհավորական նամակներ ու բացիկներ են ուղարկել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Թուրքմենստանի Միլլի Մեջլիսի Հալք Մասլահաթիի նախագահ […]
20:36 30.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝ 1. Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի […]
20:25 30.12.2022
Գերմանացի նախկին պաշտպան Ֆրանց Բեկենբաուերն արձագանքել է աշխարհի եռակի չեմպիոն Պելեի մահվանը։ «Այսօր ֆուտբոլը կորցրեց իր պատմության մեծագույն ներկայացուցչին, իսկ ես՝ ընկերոջս։ Ֆուտբոլը ընդմիշտ քոնը կլինի։ Հանգչիր խաղաղությամբ»,- ArmSport. am-ի փոխանցմամբ՝ գրել է Բեկենբաուերը Twitter-ում։ Պելեն մահացել է հինգշաբթի՝ դեկտեմբերի 29-ին։ Նա 82 տարեկան էր։ Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն, կամ պարզապես Պելեն, ծնվել է Տրես […]
20:12 30.12.2022
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել գործընկերներին, մասնագիտական հանրության ներկայացուցիչներին և հայրենակիցներին, որում ասվում է․ «Անցնող 2022 թվականը քաղաքաշինության ոլորտի համար ձեռբերումների և նոր նախաձեռնությունների տարի էր: Այն հատկանշվել է պետական և մասնավոր ծրագրերի աննախադեպ ծավալով։ Քաղաքաշինության կոմիտեն ներուժն ուղղել է հանրապետության ողջ տարածքում դպրոցական, նախադպրոցական, մարզական, առողջապահական, մշակութային և […]
20:01 30.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հակոբջանյանը : ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Արմեն Հակոբջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
19:47 30.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արաքսիա Սվաջյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արաքսիա Սվաջյանին 2023 թվականի հունվարի 3-ից նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
19:39 30.12.2022
Թուրքիայի Այդընում ռեստորաններից մեկում ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 30-ին, պայթյուն է որոտացել։ Յոթ մարդ մահացել է, հինգը վիրավորվել: Նրանցից մեկի վիճակը ծանր է։ Պայթյունից հետո տուժածներից երկուսը ցած են նետվել երկրորդ հարկի բարձրությունից։ Նահանգի իշխանությունները ռեստորանում պայթյունի պատճառի հիմնական վարկած են նշում կենցաղայինը։ Այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետ Հուսեյն Աքսոյը, հայտնում է Haber Turk […]
19:30 30.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ մայրիկի մահվան կապակցությամբ: Վարչապետը մխիթարանքի խոսքեր է հղել Նարենդրա Մոդիին և նրա ընտանիքին:
19:14 30.12.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են Լաչինի միջանցքի փակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին հանրապետությունում կարգուկանոնի պահպանման հետ կապված հարցեր: Այդ համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարել է պատկան մարմիններին շարունակել կատարել իրենց պարտականությունների ուժեղացված ռեժիմով: Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար, օպերատիվ […]
19:00 30.12.2022
Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված կայծակնային շախմատի աշխարհի առաջնության 21 տուրերի արդյունքում հայ գրոսմայստերը ԱՄՆ ներկայացուցիչ Նակամուրա Հիկարուի հետ վաստակել է 15 միավոր և կիսել 2-3-րդ տեղերը։ Հայկ Մարտիրոսյանը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հայկ Մարտիրոսյանը կպարգևատրվի 40 հազար դոլարով: Աշխարհի չեմպիոնի կոչումը կարիերայում 6-րդ անգամ նվաճել է նորվեգացի […]
18:47 30.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա Դա Սիլվային՝ ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, նշված է. «Խոր ցավով տեղեկացա «Ֆուտբոլի արքա» Պելեի մահվան մասին։ Կաշվե գնդակի մեծագույն հրաշագործը կերտեց մի ամբողջ դարաշրջան ֆուտբոլային աշխարհում։ Համաշխարհային ֆուտբոլի և Բրազիլիայի համար սա անդառնալի կորուստ է։ Ընդունեք խնդրեմ իմ […]
18:36 30.12.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Վրաստանի գլխավոր դատախազության միջև համագործակցության արդյունքում Վրաստանի իրավասու մարմինների կողմից 2022 թվականի դեկտեմբերի 27-ին բավարարվել է սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզվող Ռ.Խ.-ին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ դատախազությունից, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարվել է ապահովել վերջինիս տեղափոխումը: 2022 թվականի դեկտեմբերի 30-ին Ռ.Խ.-ն տեղափոխվել […]
18:23 30.12.2022
Ռուսաստանի Դաշնությունը մտահոգություն է հայտնում, համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի համար Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման գործում առաջընթացի բացակայության կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական […]
18:12 30.12.2022
Լևոն Բալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լևոն Բալյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ: Աշխատանքային գործունեություն 1999-2007 թթ․ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Ավան և Նոր-Նորք, Արմավիրի մարզային, Աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժիններում՝ […]
17:54 30.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր տարեվերջյան ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ: Ամփոփելով անցնող տարին՝ պետնախարարն այն համարել է բարդ ու ծանր: «Մենք բախվեցինք նոր իրականության՝ շրջափակման հետ: Մյուս կողմից՝ այս տարին ցույց տվեց, որ հասարակությունն իսկապես պատրաստ է համախմբվելու, և երկու հանրահավաքները ցույց տվեցին կողք կողքի […]
17:44 30.12.2022
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում բաց քվեարկությամբ որոշել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: Այսինքն՝ Մնացական Մարտիրոսյանը կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և չի տեղափոխվի հակակոռուպցիոն […]
17:30 30.12.2022
Դեկտեմբերի 30-ին` ժամը 12։28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Երազ այգու» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է պատին․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW 528» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ղ․, […]