21:43 25.12.2022
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել էսերբ պաշտպան Զորան Գայիչը: Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Զորան Գայիչը «Փյունիկում» հանդես էր գալիս 2021թ․-ի հուլիսից: 32-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանի առաջին հատվածում «Փյունիկի» կազմում մասնակցել է 9 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ՝ երկուսն էլ խփելով Չեմպիոնների լիգայի այս խաղարկության […]
21:30 25.12.2022
Բժիշկ Էմի Հոսոդան նիհարել է 45 կիլոգրամով և խորհուրդ է տվել նիհարելու արդյունավետ մեթոդներ սեփական փորձից: Այս մասին հայտնում է Insider-ը։ Հոսոդան ամբողջ կյանքում պայքարում էր ավելորդ քաշի դեմ։ Օգտագործելով իր կրթությունը ամբողջական առողջության և ֆունկցիոնալ բժշկության մեջ, նա մշակել է քաշի կորստի անհատականացված ծրագիր իր համար: Բժշկուհու խոսքով՝ դիետա կազմելիս նա հաշվի է առել […]
21:18 25.12.2022
Պետք է ճանապարհել 2022 թվականը և դիմավորել նոր տարին սեփական անձի հանդեպ մեծ սիրով և առավելագույն հարմարավետությամբ՝ չհրաժարվելով փայլերի շքեղ էլեգանտությունից, կարևոր է քեզ ազատություն տալ, ասում են ոճաբան Վլադ Լիսովեցը և դիզայներ Ալենա Ախմադուլինան։ «Առաջին հերթին պետք է Նոր տարին դիմավորել այն գույնով, որում ձեզ հարմար եք զգում: Պետք չէ ուշադրություն դարձնել աստղագուշակությանը և […]
21:05 25.12.2022
Ճապոնիայի Սապորո համալսարանի սրտաբանները պարզել են, որ սրտային անբավարարությամբ տարեց հիվանդները, ովքեր միայնակ են զգում, ավելի հաճախ են ունենում սրտի առողջության բացասական արդյունքներ: Հետազոտությունը հրապարակված է Frontiers in Cardiovascular Medicine ամսագրում: Հետազոտությանը մասնակցել է 65 տարեկանից բարձր հոսպիտալացված 300 հիվանդ: Նրանք բոլորն էլ հարցում են անցկացրել՝ չափելու իրենց միայնության մակարդակը: Այնուհետև գիտնականները երեք տարի հետևել […]
20:44 25.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի մարտական նռնակներով զինված մտել է Խարբերդի առաջին փողոցում գործող առևտրի կենտրոններից մեկը և սպառնում է պայթեցնել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ մինչ ոստիկանների ժամանումը, տղամարդը խանութի ներսում պայթեցրել է նռնակներից մեկը, ինչի հետևանքով […]
20:39 25.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
20:28 25.12.2022
Պարզ ու թեթև ընթրիքները կօգնեն ձեզ նիհարել, կարծում են սննդաբաններ Լորեն Մանակերը և Լաուրա Բուրակը։ Նրանք նշել են կատարյալ ընթրիքի կանոնները և թվարկել դրա համար ամենահարմար մթերքները Eat This, Not That!-ի նյութում: «Մենք հակված ենք ցերեկային ժամերին քիչ ուտել, իսկ գիշերը չափից ավելի ուտել, երբ օրգանիզմը սովորաբար նվազագույն էներգիա է պահանջում: Փոխարենը, ես խորհուրդ եմ […]
20:14 25.12.2022
Դեկտեմբերի 25-ին Սուրբ Գայանե վանքում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի։ Արարողությանը ներկա էր ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը, ովքեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ միասին աղոթք վերառաքեցին առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության և համայն […]
20:07 25.12.2022
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը, այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Միջանցքի հասարակական կարգի ու անվտանգության ապահովման համար պատասխանատու դեմքերը բոլոր անհրաժեշտ քայլերը պետք է անեն այս ճանապարհով տեղաշարժն անհապաղ վերականգնելու և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար»,- գրել է […]
19:50 25.12.2022
900 կին այս պահի դրությամբ արդեն իսկ գրանցվել է Պլատֆորմ#5 ծրագրի միջոցով անվճար վերապատրաստվելու դասընթացին, որը նոր հնարավորություն է՝ բարձր վարձատրվող ու հեռանկարային մասնագիտություն սովորել ցանկացող կանանց համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ « Դասընթացներն անվճար են, անցկացվելու են օնլայն․ մասնակցության համար պարտադիր է սմարթ հեռախոսի, համակարգչի առկայությունն ու ինտերնետին […]
19:32 25.12.2022
Չինաստանի Սիչուանի համալսարանի գիտնականները հայտնաբերել են բերանի տհաճ հոտի դեմ պայքարելու միջոց՝ պրոբիոտիկներով: Հետազոտության արդյունքները հրապարակված են BMJ Open ամսագրում։ Հալիտոզի բուժման համար սովորաբար օգտագործվում են տարբեր դեղամիջոցներ, ներառյալ բերանի խոռոչի լվացումները կամ մաստակները: Կան ապացույցներ, որ պրոբիոտիկների ընդունումը, որոնք պարունակում են օգտակար բակտերիաներ, որոնք սովորաբար հայտնաբերվում են մարդու աղիքային տրակտում, նույնպես կարող է լավ […]
19:17 25.12.2022
«Հանրապետության հրապարակ» կայարանի բարեկարգման աշխատանքների ավարտից հետո, Հայաստանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանին նվիրված հուշարձանի տարածքից, հանվել և ավելի տեսանելի վայր է տեղափոխվել մետրոպոլիտենի մուտքի ցուցանակը։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։
19:00 25.12.2022
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է այսօր, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքին և հանդես եկել ելույթով: Ստորև ներկայացվում է պետնախարարի խոսքն ամբողջությամբ. «Ես կյանքում առաջին անգամ պետք է ելույթ ունենամ այսքան մարդու առջև։ Ազնվորեն ուզում եմ ասել, որ որոշել էի ելույթս ռուսերեն պատրաստել, քանի որ ինձ համար այդպես ավելի հեշտ է, բայց […]
18:47 25.12.2022
Ճամայկայում Բոգ Ուոքիից քահանան (Միդլսեքս) մահացել է հաղորդության ժամանակ: Այս մասին հայտնում է Jamaica Star-ը։ 65-ամյա Ֆեդի Ուիլիսը, ով մկրտություն է կատարել Jew Pen Lighthouse Pentecostal եկեղեցում, մահացել է կիրակի օրը՝ դեկտեմբերի 18-ին: Ինչպես հետաքննության ընթացքում հաջողվեց պարզել, քահանան պետք է մկրտեր համայնքի անդամներից մեկին և նրա հետ կանգներ եկեղեցու սուրբ ջրով ավազանի եզրին։ Ինչ-որ […]
18:33 25.12.2022
Ի՞նչ անել, եթե կողքիդ ինչ-որ մեկն ուշաթափվի. պե՞տք է նրան լեզվի տակ դնելու համար նիտրոգլիցերին տալ կամ այլ հաբեր: Այս հարցին հաղորդավար և բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը նախ խնդրել է հեռուստադիտողին պատասխանել, իսկ հետո ինքն էլ մեկնաբանել. «Իհարկե ոչ: Այս դեղամիջոցը շատ է օգնում սրտի կաթվածի դեպքում, բայց նիտրոգլիցերինը կարող է պարզապես ուշագնացության դեպքում մարդուն սպանել, […]
18:17 25.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
17:55 25.12.2022
Արցախի ժողովուրդը հուժկու հանրահավաքով վերահաստատեց իր հետևողական ու վճռական պայքարի կամքը՝ չնայած բոլոր զրկանքներին ու մարտահրավերներին: Այս մասին գրել է ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Երանի սեփական տանը պայքարողներին և շնորհակալություն նրանց անկոտրում կեցվածքի համար: Հավերժական պետականությանն ու Հայրենիքին արժանանում են պայքարող ազգերը: ՀՊԱՐՏ ԵՄ ԱՐՑԱԽԻ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅՈՎ: […]
17:48 25.12.2022
Փետրվարի 23-ին լինելու է 35 տարի, որ մենք սկսել ենք մեր պայքարը․ 35 տարի մենք պայքարի մեջ ենք։ Մենք պետք է շարունակենք և ամեն ինչ անենք, որ մյուս սերունդը տեսնի իսկապես, որ մենք հաղթահարել ենք մեր դժվարությունները և ստացել ենք այն, ինչի համար հազարավոր զոհեր ենք տվել։ Այս մասին գրել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ […]
17:43 25.12.2022
Եթե ձմռանը մարդու մոտ նկատվում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են գլխացավն ու գլխապտույտը, ապա նա պետք է ուշադրություն դարձնի խմելու ռեժիմին։ Այս մասին Սերգեյ Ագապկինը խոսել է «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման ժամանակ։ Գլխացավն ամենատարածված խնդիրներից մեկն է, որին մարդիկ բախվում են ձմռանը: Այդ սեզոնին գլխացավի պատճառ կարող է լինել ուղեղի անոթների սպազմը, ուստի […]
17:34 25.12.2022
Բժիշկներն ասել են, թե ինչպես կարելի է սնվելու օգնությամբ մի քանի կիլոգրամ նիհարել։ Սննդաբան Մարինա Մակիշան հայտարարել է, որ եթե օրական կալորիաները կրճատեք 500 կալորիայով, ապա քաշի կորստի տեմպերը միջինում կկազմեն շաբաթական 500-1000գ։ Նաև սննդակարգից պետք է բացառել հետևյալ մթերքները՝ Ալյուր «Ամբողջահատիկ ցորենից պատրաստված հացը քիչ քանակությամբ հնարավոր է, բայց պրեմիում ալյուրից ամեն ինչ ավելի […]
17:26 25.12.2022
Դեկտեմբերի 24-ին և 25-ին ԱՀ առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը նախարարության պատասխանատուների հետ այցելել է Մարտակերտի և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ, ինչպես նաև տեղամասային հիվանդանոցներ և բուժկետներ։ Գործադիր տնօրենների ուղեկցությամբ նախարարը շրջել է բուժհիմնարկներով և ծանոթացել շենքային պայմաններին, իրականացվող բժշկական հնարավորություններին, սարքավորումների հագեցվածությանն ու դեղորայքային ապահովվածությանը։ Այցերի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ նաև բուժանձնակազմների հետ, որոնց ընթացքում […]
17:00 25.12.2022
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:18-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Գարգառ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Թ․, ծնված 1934 թ․) դուրս […]
16:38 25.12.2022
Մանկաբույժ Իրինա Յուզուպը բժիշկների անընթեռնելի ձեռագրի պատճառներն է անվանել: Նրա խոսքով՝ դրա վրա ազդում է շատ գրելու անհրաժեշտությունը։ «Պետական հիմնարկների մասնագետներն ունեն թղթաբանության հսկայական հոսք, որը պետք է լրացվի, առավել հաճախ՝ ձեռքով: Չնայած թվայնացումն ընթացքի մեջ է՝ սակայն շատ կլինիկաներ, հատկապես մարզային, զբաղվում են թղթային արխիվներով»,- ասել է Յուզուփը: Երբեմն վերապատրաստման ընթացքում բժշկի մոտ անընթեռնելի […]
16:23 25.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]
16:09 25.12.2022
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է, որ արցախցին ամուր ու անսասան կանգնած է իր հողին, և արդար է նրա պայքարը և կից այսօրվա հանրահավաքից լուսանկարներ հրապարակել։
15:46 25.12.2022
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված ժողովուրդն իր կոչն է ուղղում աշխարհասփյուռ հայությանը, համաշխարհային հանրությանը և ազատության ու համամարդկային արժեքների համար պայքարող յուրաքանչյուր անհատի. «Դեկտեմբերի 12-ից սկսած Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ. ավելի քան 120 000 մարդ, այդ թվում` շուրջ 30 000 երեխաներ հայտնվել են ծանր կացության մեջ` իսպառ զրկված լինելով ազատ տեղաշարժի […]
15:39 25.12.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հերթական անգամ հանդիպել է Արցախ մեկնելու անհնարինության պատճառով Գորիսում ժամանակավորապես բնակվող արցախցիներին։ Մարզպետը խոսել է նրանց հետ կացարանների պայմանների ու կենցաղի կազմակերպման մասին, հետաքրքրվել խնդիրներով ու հոգսերով, լսել նրանց մտահոգությունները։ Ռոբերտ Ղուկասյանը կրկին վստահեցրել է, որ Սյունիքի մարզպետարանն իրենց կողքին է ու պատրաստ՝ արձագանքելու ծագած խնդիրների լուծմանը, աջակցելու ինչով հնարավոր […]
15:29 25.12.2022
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը տեղեկացնում է, որ ամփոփվել են սույն թվականի դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի օրակարգային 3 հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները` -ընտրվել է կարգապահական հանձնաժողով, -հաստատվել են Կանոնադրության փոփոխությունները և լրացումները -հաստատվել են փաստաբանի վարքագծի կանոնագրքի փոփոխությունները և լրացումները: «Հայաստանի Հանրապետության փաստաբանական համայնքը կրկին ապացուցեց, որ հանդիսանում է իրավահավասարության վրա […]
15:13 25.12.2022
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպում չի նախատեսվում, թեև Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը կմասնակցեն բուն գագաթնաժողովին, «Ինտերֆաքս»- ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջին անգամ Փաշինյանը, Պուտինը և Ալիևը եռակողմ ձևաչափով հանդիպել են հոկտեմբերի վերջին Սոչիում։ Հիշեցնենք՝ ԱՊՀ երկրների գագաթնաժողովը տեղի կունենա […]
14:51 25.12.2022
Կարմիր խաչի մեքենաներով այսօր 10 տոննա հումանիտար բեռ (սնունդ և դեղորայք) է տեղափոխվել Արցախ։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Կարմիր խաչից նշեցին նաև, որ բեռը տրամադրել են Հայաստանի իրավասու մարմինները։ Ավելի վաղ Կարմիր խաչից հայտնել էին, որ դեկտեմբերի 24-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով 4 ամսական երեխան Արցախից […]