19:30 24.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Տաթև-Վերին Խոտանան ճանապարհահատվածը երկկողմանի փակ է: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Վրաստանի […]
19:19 24.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվում են Գյումրի քաղաքում 37-ամյա կնոջ սպանության դեպքի հանգամանքները: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2022թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 08:00-ին, հաղորդում է ստացվել օպերատիվ տվյալների իրացմամբ Գյումրի քաղաքի […]
19:07 24.12.2022
Հայաստանի Հանրապետությունում փայտացման դեպքերը գրանցվում են հազվադեպ (վերջին դեպքը գրանցվել է 2020 թվականին), սակայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին հանրապետությունում արձանագրվել է փայտացման դեպք, չպատվաստված 85 տարեկան անձի մոտ, որը հոսպիտալացվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Փայտացման կանխարգելման, ինչպես նաև դրա […]
19:02 24.12.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին։ Հանդիպման սկզբում Արմեն Չիլինգարյանը ներկայացրել է ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» բովանդակությունը եւ ուղղությունները, Գեղարքունիքի մարզում դրանց ներդրման հնարավորությունները եւ հեռանկարները։ Ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից։ Այն իրականացվում է երեք հիմնական ուղղություններում՝ օդերեւութաբանական կայանների հիմնում, ջրային […]
18:50 24.12.2022
Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի հաջորդ տարի, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Կիևի աջակցության շնորհիվ։ Այս կարծիքը շաբաթ օրը հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ելույթ ունենալով Անկարայում։ «Կարծես թե այս պատերազմը հեշտությամբ չի ավարտվի: Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Արևմուտքի աջակցությունը շարունակվում է: Ըստ այդմ, ուկրաինացի զինվորականները վերապատրաստվում են, ծրագրերը գործում են և բյուջեները […]
18:33 24.12.2022
Դեռևս մայիս-հունիս ամիսներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների թարմացման նպատակով կազմակերպվել էին վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնացկել են նաև Լոռու մարզի 28 հանրակրթական դպրոցների ուսուցիչներ: Այդ դպրոցները ֆեդերացիայի կողմից ստացել են նաև մարզական գույք: Ուսուցիչների հետ հանդիպումն անցկացվել է Լոռու մարզպետարանում, որտեղ ՀՖՖ-ի, վերջինիս մարզային կառույցի մեծ ներդրումը Լոռու մարզում ֆուտբոլ մարզաձի զարգացման […]
18:21 24.12.2022
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան համատեղ կազմակերպած «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի մասնակից հայ քրիստոնյաները և իրանցի մուսուլմանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է․ «Մենք՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան համատեղ կազմակերպած «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի մասնակից հայ քրիստոնյաներս և […]
18:08 24.12.2022
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բորելն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում: «Քննարկվել է Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատության և հումանիտար մուտքի անհրաժեշտությունը, կայունության պահպանման կարևորությունը և ԵՄ-ի ներկայությունը տարածաշրջանում EUMCAP-ի (ԵՄ մոնիտորինգի) ավարտից […]
17:57 24.12.2022
Քննչական ծառայության քննիչ Վասիլ Կակաշվիլիի խոսքով՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին հրաժարվել է կենսաբանական նմուշներ վերցնել։ 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին Կակաշվիլին հայտնել է լրագրողներին՝ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո։ Ինչպես նշել է Կակաշվիլին, անձամբ ինքը ցանկանում էր Սաակաշվիլիից լսել փորձանմուշներ վերցնելու վերաբերյալ դիրքորոշումը։ «Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանը բացասական դիրքորոշում է հայտնել արյան, մազերի և եղունգների […]
17:45 24.12.2022
Սանտա Կլաուսը շաբաթ օրը սկսել է իր 67-րդ շրջագայությունը աշխարհով մեկ՝ շնորհավորելու բոլոր Սուրբ Ծնունդը, նա արդեն հասել է Նոր Զելանդիա: Այս մասին դեկտեմբերի 24-ին Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ-ի եւ Կանադայի օդատիրեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD): Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Սուրբ Ծննդյան շրջագայության ընթացքում Ձմեռ պապը նվերներ կհանձնի։ Ձմեռ պապի տեղաշարժը վերահսկում […]
17:32 24.12.2022
Դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրել է 2023 թվականի ձմեռային զորակոչի զորակոչային հանձնաժողովի առաջին նիստ, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները, հրավիրված էր ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ մարզային ստորաբաժանման զորակոչային բաժնի պետը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մարզպետ Կարեն Սարգսյանը։ Օրակարգում քննարկվել են 2023 թվականի […]
17:23 24.12.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2023 թվականի բյուջեն, որի ծավալը կազմում է 1,7 տրիլիոն դոլար։ Օրինագծին կողմ են քվեարկել կոնգրեսականները՝ 225, 201՝ դեմ ձայնով։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ նշված բյուջեն ներառում է 45 միլիարդ դոլարի փաթեթ, որը պետք է հատկացվի Ուկրաինային օգնելու համար։ Դրանցից 13 մլրդ դոլար կհատկացվի տնտեսական օգնությանը, իսկ 23 մլրդ դոլարը կհատկացվի ռազմական […]
17:12 24.12.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Մարզպետը ողջունել ու կարևորել է Կապանում ԻԻՀ հյուպատոսության բացումը՝ նշելով, որ այն դրականորեն են ընդունել նաև Սյունիքի բնակիչները։ Մորթեզա Աբեդին Վարամինը ներկայացրել է և՛ ՀՀ-ում, և՛ Իրանում մինչ այժմ ունեցած հանդիպումները, նախնական պայմանավորվածությունները, իրականացրած աշխատանքը, որոնք […]
16:58 24.12.2022
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի գրառմանն այն մասին, թե, իբր, Ադրբեջանը չի փակել Լաչինի միջանցքը, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անարգել անցնում է: «Հիքմեթ Հաջիևը ցույց է տալիս Լաչինի միջանցքով անցնող Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տրանսպորտային միջոցները: Ադրբեջանի ղեկավարությունը սա որպես մարդասիրության ակտ ներկայացնելով՝ վերահաստատում […]
16:40 24.12.2022
Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում պատրաստել են աշխարհի ամենամեծ «Օլիվիե» աղցանը։ Նովոսիբիրսկի խոհարարների պատրաստած տոնական ուտեստը 4 տոննա է կշռել: «Երկրի ամանորյա գլխավոր ուտեստը կտրատել ու մանրացրել է 85 խոհարար, արդյունքը՝ 4154 կգ աղցան: Այսօր Նովոսիբիրսկում համաշխարհային ռեկորդ է սահմանվել», – գրել է Նովոսիբիրսկի քաղաքապետը սոցցանցի իր էջերից մեկում։ Նա պատմել է, որ աղցանի համար պահանջվել է […]
16:19 24.12.2022
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները, Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելու մասին հայկական կողմի հայտարարությունները որակելով իբր կեղծ և իրականությանը չհամապատասխանող, ի ապացուցումն այդ պնդման հրապարակել են մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տարբերանշանը կրող ավտոմեքենաները ճանապարհը փակած ադրբեջանցիների ներկայությամբ ու բազմաթիվ տեսախցիկների ուղեկցությամբ անցնում ճանապարհի շրջափակված հատվածով: Այս մասին տեղեկացնում են […]
16:11 24.12.2022
Արքայազն Էնդրյուին արգելել են մուտք գործել Բուքինգհեմյան պալատ: Նման որոշում է կայացրել Չարլզ III թագավորը, գրում է The Sun-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Պարզաբանվում է, որ Էնդրյուն չի կատարել թագավորական պարտականությունները և եղել է «ինքն իր համար»: Սակայն Սուրբ Ծննդյան ընդունելությանը, որը կանցկացվի Սանդրինգհեմյան պալատում, Էնդրյուն, այնուամենայնիվ, կմասնակցի: Ավելի վաղ արքայազնի շուրջ սկանդալ էր բարձրացել։ […]
15:53 24.12.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպել է պետական կառույցների և մի շարք մասնավոր ընկերությունների պատասխանատուների հետ: Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱՀ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Նախագահ Հարությունյանը […]
15:33 24.12.2022
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները դեկտեմբերի 23-ին իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Վարդենիս քաղաքի Իսակովի փողոցումհայտնաբերել և բաժին են տարել է 57-ամյա Վարդան Ե.-ին: Նա հոկտեմբերի 7-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ և 231-րդ հոդվածների մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]
15:14 24.12.2022
Լյուքսեմբուրգի հայ համայնքը դեկտեմբերի 24-ին բողոքի ակցիա է անցկացրել Եվրախորհրդարանի շենքի առջև ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ակցիայի մասնակիցները իրենց բողոքն են ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին չարձագանքելու ու լռություն պահպանելու համար: Լյուքսեմբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ Սուրբ Ծննդյան մոտենալուն զուգընթաց ճանապարհի փակումը հանգեցրել է […]
14:50 24.12.2022
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան են տեղափոխել ծանր վիճակում գտնվող 4 ամսական Վլադիմիրին: Մանրամասները՝ Արցախի մեր գործընկերների տրամադրած ռեպորտաժում:
14:43 24.12.2022
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական հանրահավաք կլինի: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
14:36 24.12.2022
Մոտ 1.5 մլրդ դրամի դրամաշնորհային մրցույթներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից. արդեն հայտարարվել են բոլոր մրցույթներն այն կազմակերպությունների համար, որոնք 2023 թվականին կարող են ծառայություններ մատուցել տարեցներին, երեխաներին, հաշմանդամություն ունեցող, ընտանիքում բռնության ենթարկված անձանց, բնակության վայր չունեցող քաղաքացիներին: Հարցազրույց՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ։
14:20 24.12.2022
Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել են «Թեգետա մոթորս» ընկերության ղեկավարության հետ. «Թեգետան գերմանական MAN ավտոբուսների մատակարարն է, որոնց արդեն սպասում են մեր քաղաքացիները: Այս ավտոբուսները իրենց որակով և հարմարավետությամբ անհամեմատելի են Երևան քաղաքում երբևէ օգտագործված հանրային տրանսպորտի հետ: Դրանց հետագա սպասարկման համար 20 տեխնիկական մասնագետներ կուղևորվեն […]
14:09 24.12.2022
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստի»- ին տված հարցազրույցում չի մեկնաբանել, թե ինչպես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով առաջարկվում լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: «Կցանկանայի ընդգծել, որ խաղաղության պայմանագրի քննարկումն ընթանում է անմիջապես Բաքվի և Երևանի միջև»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա: Գալուզինը հավելել է, որ Մոսկվան միայն աջակցություն է ցուցաբերում կողմերին, […]
13:50 24.12.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ջերմորեն շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Պետությունների ղեկավարներն անդրադարձել են նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման որոշ հարցերի, որոնք վերաբերում են, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը»,-ասվում է հաղորդագրությունում:
13:41 24.12.2022
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան պատասխանել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի նամակին և անդրադրաձել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա խոսել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելության երկարաձգման անհրաժեշտության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Անն-Լորանս Պետելը այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում […]
13:31 24.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ նշված փողոցի 49 շենքում բնակվող 25-ամյա Թամար Ս․-ի տան պատուհանին կրակոցներ է արձակել Երևանի բնակիչ 30-ամյա Ք․Պ-ն։ Նա դիտավորյալ կրակել է պատուհանների վրա՝ […]
13:22 24.12.2022
Դեկտեմբերի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում իրար էին բախվել «ԳԱԶ-66» և «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Մերսեդես Բենցի» վարորդը, իջնելով մեքենայից, սկսել էր հայհոյել «ԳԱԶ-66»-ի վարորդին և ուղևորներին: Արդյունքում վիճաբանություն և ծեծկռտուք էր սկսվել, որի ընթացքում էլ «Մերսեդես Բենցի» վարորդը մարմնական վնասվածքներ էր ստացել: Խուլիգանության բոլոր մասնակիցները ձերբակալվել և կազմված փաստաթղթերի […]