Բոլոր լուրերը – Page 3467 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Բոլոր լուրերը

Ստեփանակերտում վառվել են տոնածառի լույսերը

22:46 23.12.2022

Այսօր երեկոյան Ստեփանակերտի՝ Շահումյանի անվան Օղակաձև պուրակում վառվել են տոնածառի լույսերը: Քաղաքապետարանի նախաձեռնած արարողությունը համեմվել է համերգային համարներով ու շուրջպարով՝ մայրաքաղաքի կրթօջախների սաների կատարմամբ: Ավարտին կազմակերպվել է ֆլեշմոբ՝ «Բացե՛ք կյանքի ճանապարհը» խորագրով: Ստեփանակերտի սրտում հավաքված մեծերին ու փոքրերին միացել էր նաև Քաղաքային իշխանությունը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:        

̰
Մոուրինյուն կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը

22:38 23.12.2022

«Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։ Բրազիլացիներն արդեն զրուցել են 59-ամյա մասնագետի ներկայացուցիչների հետ։ Նա պետք է պատասխան տա մինչև հունվարի վերջ։ Պորտուգալիայի հավաքականը նույնպես հետաքրքրված է Մոուրինյուին հրավիրելու հարցում։ Բրազիլիան դուրս մնաց Աշխարհի 2022 թվականի առաջնությունից՝ քառորդ եզրափակիչում պարտվելով Խորվաթիային։ Դրանից հետո ազգային հավաքականի մարզիչ Տիտեն հրաժարական է տվել։ Որպես նոր […]

̰
Ժամանակն է վերջացնել այս ամենը. ԱՀ պետնախարարը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին

22:29 23.12.2022

«Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն։ Նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում արցախցիների և մեր երկրի համար»,- գրել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը։ Նա նաև նշել է, որ ժամանակն է վերջացնել այս ամենը․ «Ժամանակն է բացել ճանապարհը և Արցախի իշխանությունների հետ նստել […]

̰
Սպերցյանը պետք է շտապ ուժեղ առաջնություն տեղափոխվի. Ռոման Բերեզովսկի

22:24 23.12.2022

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին խոսել է Էդուարդ Սպերցյանի մասին, որը հանդես է գալիս «Կրասնոդարում»: «Սպերցյանը հասել է Գերմանիայի ու Ֆրանսիայի ակումբների մակարդակին: Կարծում եմ՝ նրան շտապ զարգացող առաջնություն է պետք: Պիտի տեղափոխվել ամենաուժեղ առաջնություն, նա երիտասարդ է ու արագ կադապտացվի: Էդիկը կարող է իր համար հիանալի կարիերա ստեղծել: Նրա համար […]

̰
ՄԻՊ-ի կողմից բուլինգի թեմայով դասընթաց է մեկնարկել կրթության ոլորտի պատասխանատու անձանց համար

22:17 23.12.2022

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից մեկնարկել է «Բուլինգի ճանաչում և արձագանքման հմտությունների զարգացում կրթական ոլորտի մասնագետների շրջանում» թեմայով 2-օրյա դասընթաց տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններում գործող կրթության ոլորտի պատասխանատու անձանց համար։ Դասընթացի շրջանակում ներառված թեմաներն են՝ բուլինգի հիմնախնդիրը, տեսակները, նշանները, հետևանքները և ազդեցությունը, ինչպես նաև պետության դերը բուլինգի կանխարգելման հարցում և հանրակրթական հաստատություններում բուլինգից զերծ […]

̰
Ռոնալդուն կարող է պայմանագիր կնքել «Ալ-Նասրի» հետ մինչև դեկտեմբերի վերջ. The Times

22:10 23.12.2022

Կրիշտիանու Ռոնալդուն կարող է պայմանագիր կնքել «Ալ-Նասրի» հետ մինչև դեկտեմբերի վերջ, հայտնում է The Times-ը։ Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն մոտ է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի հետ պայմանագիր կնքելուն, քանի որ չի կարողացել հարմար տարբերակ գտնել Եվրոպայում։ Նշվում է, որ Ռոնալդուն առաջարկ ուներ Կատարից, սակայն այս առաջարկի ֆինանսական պայմանները զիջում էին «Ալ-Նասրի» առաջարկին։ Նոյեմբերին Ռոնալդուն խզել էր […]

̰
ԱՀ դատախազությունը՝ 12-օրյա շրջափակման շուրջ հնչող հայտարարությունների առնչությամբ

22:01 23.12.2022

Արցախի դատախազությունը որոշ արձանագտրումներ է արել 12-օրյա շրջափակման շուրջ հնչող հայտարարությունների առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես հայտնի է, 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի քաղաքացիների կողմից փակվել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը և առ այսօր այն պահվում է անանցանելի վիճակում: Ադրբեջանը պաշտոնապես հերքում է ճանապարհը փակելու գործընթացին պետության մասնակցությունը, հայտարարում է ճանապարհի բաց և անվտանգ […]

̰
Հորիզոն 22.00

22:00 23.12.2022

̰
SHANTNEWS

21:55 23.12.2022

̰
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ առաջնության չեմպիոնները

21:46 23.12.2022

Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները։ Դեկտեմբերի 22-23-ին անցկացված առաջնությանը մասնակցել է 80 ըմբիշ։ Հայաստանի չեմպիոններ են դարձել․ 57 կգ քաշային կարգ՝ Մանվել Խնձրցյանը 61 կգ՝ Մեժլում Մեժլումյանը 65 կգ՝ Տիգրան Ղազարյանը 70 կգ՝ Հայկ Պապիկյանը 74 կգ՝ Հրայր Ալիխանյանը 79 կգ՝ Մհեր Օհանյանը 86 կգ՝ Կնյազ Իբոյանը 92 կգ՝ Իգոր Սարգիսյանը 97 […]

̰
Իրավունք չունեմ որևէ մեկի որոշումը դատապարտել. Բերեզովսկին՝ Զախարյանի՝ ՌԴ հավաքականում ելույթ ունենալու որոշման մասին

21:38 23.12.2022

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականում ելույթ ունենալու որոշումը: «Եթե ես ցանկանայի դատապարտել կամ դատել որևէ մեկին, ապա կգնայի իրավաբանական ֆակուլտետ, կդառնայի դատախազ կամ դատավոր: Իրավունք չունեմ որևէ մեկի որոշումը դատապարտել: Դա նրա ընտրությունն է և պետք է հարգել: Նա ունի նույնքան իրավունքներ, որքան […]

̰
«Մարդն ինչպե՞ս կարող է այդ աստիճան խելքը գցել». Քըլըչդարօղլուն` Էրդողանին

21:27 23.12.2022

Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի Բուրդուր քաղաքի Յեշիլովա հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ- CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդես է եկել մի շարք հայտարարություններով։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա անդրադարձել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձին ու գործին։ «Ախր, խելք կա, տրամաբանություն կա։ Մարդն ինչպե՞ս կարող է այդ աստիճան խելքը գցել։ Ինչպե՞ս կարող է մարդն […]

̰
Հայտնի է «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզչի անունը

21:15 23.12.2022

«Նորավանքի» նախկին գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ: Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Կարեն Բարսեղյանը հրաժարական էր տվել զբաղեցրած պաշտոնից: Վահե Գևորգյանը 2021/22 մրցաշրջանու «Նորավանքի» հետ նվաճել էր Հայաստանի գավաթը:

̰
Լաչինը շրջանցող այլընտրանքային ճանապարհի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023-ի մայիսին․ Գնել Սանոսյան

21:00 23.12.2022

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Գյումրիում պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքին այլընտրանքային ճանապարհի կառուցման տեմպերին՝ նշելով ավարտի ժամկետներ։ «Ճանապարհը Տեղ գյուղից ձգվում է դեպի Կոռնիձոր, այնուհետև սահման՝ 11,7 կմ է: Երեք շինարարական ընկերություն են աշխատում, գլխավոր դժվարություններն ու բարդություններն, այսպես ասած, հաղթահարված են, հողային աշխատանքների, ժայռերի պայթեցումների […]

̰
Ադրբեջանի գործողությունները միտված են ԼՂ-ում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելուն և ԼՂ-ի էթնիկ զտմանը․ ՀՀ ԱԳ նախարարը՝  Բրիս Ռոքֆոյին

20:54 23.12.2022

Դեկտեմբերի 23֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը վերաբերող հարցերի: Ներկայացնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները միտված են Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելուն և Լեռնային Ղարաբաղը […]

̰
Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով Արցախի իշխանություններին փոխանցել է գրավոր առաջարկներ, որոնք բնապահպանական խնդիրների հետ շատ քիչ առնչություն են ունեցել․ Արցախի նախագահ

20:50 23.12.2022

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շատ դիպուկ է նկատել, որ Ղարաբաղյան խնդիրը որպես ժառանգություն մնացել է Խորհրդային Միությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի՝ Կաշենի հանքավայր այցի պահանջին, ապա իրականությունն այն է, որ ս. թ. […]

̰
Ի՞նչ է արվում գիտությունն ավելի գրավիչ դարձնելու համար. զրույց ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանի հետ

20:42 23.12.2022

«Հորիզոն» լրատվականն այսօր զրուցել է ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանի հետ: ԲՈԿ նախագահը անդրադարձել է գիտական ներուժի արդյունավետ իրացման և այդ ուղղությամբ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախաձեռնած բարեփոխումներին: Այդ բարեփոխումներից մեկը վերաբերում է գիտական կոչումների շնորհման կարգին: Կարեն Քեռյանի խոսքերով՝ բազմաթիվ փոփոխությունների անհրաժեշտություն կա այս ուղղությամբ: «ԲՈԿ-ը մշակել է աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծ, որը դեռ չի հաստատվել կառավարության […]

̰
ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում

20:35 23.12.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետարանում այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի մասնակցությամբ։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Քննարկվել են Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի զարգացմանն ուղղված հաջորդ տարվա ծրագրերը։ Շիրակի մարզպետի կողմից […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Տոյվո Կլաարի հետ

20:28 23.12.2022

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայնության հարցերի: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ հումանիտար հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:

̰
Աշխարհի առաջնությանը ամբողջ հոգով երկրպագում էի Մեսսիին. Նիկիտա Սիմոնյան

20:20 23.12.2022

Մոսկվայի «Սպարտակի» լեգենդար հարձակվող, Երևանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը հայտարարել է, որ Կատարում կայացած ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ երկրպագում էր Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին: «Աշխարհի առաջնությունը նայեցի ինչպես կարող էի: Դուք գիտեք՝ քանի տարեկան եմ: Ամբողջ հոգով երկրպագում էի Մեսսիին: Լիոնելը մեծագույն ֆուտբոլիստ է: Նա արժանի էր […]

̰
Ոստիկանությունը նախատոնական օրերին անցել է ուժեղացված ծառայության

20:12 23.12.2022

ՀՀ ոստիկանությունը նախատոնական օրերին անցել է ուժեղացված ծառայության։ Ուժեղացված ծառայություն է իրականացվում նաև Հանրապետության բոլոր ճանապարհներին։ Պարեկներն ու ճանապարհային ոստիկանները շուրջօրյա հսկողություն են սահմանել և հայտնաբերելու են օրինախախտ վարորդներին։ Ամանորյա տոներն անվտանգ անցկացնելու համար ՀՀ ոստիկանությունը կոչ է անում խստագույնս պահպանել երթևեկության, լռության ժամի և հրագործական արտադրատեսակներից պգտվելու կանոնները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արարատ Միրզոյանը Ֆիլիպ Ռիքերին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

20:02 23.12.2022

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման […]

̰
SHANTNEWS

20:00 23.12.2022

̰
ՄՕԿ-ը կարող է հեռացնել բռնցքամարտը Փարիզի Օլիմպիադայի ծրագրից

19:50 23.12.2022

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) քննարկում է 2024 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրից բռնցքամարտը հեռացնելու հարցը։ Պատճառը բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) աշխատանքից դժգոհությունն է։ «Վերջերս IBA-ի համագումարը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կառույցն իրական հետաքրքրություն չունի բռնցքամարտի և մարզիկների նկատմամբ, այլ մտածում է միայն սեփական իշխանության մասին: «Գազպրոմի» հետ հովանավորչական պայմանագրի երկարաձգումն ամրապնդում է այն մտահոգությունները, […]

̰
Գյումրիում 36 ընտանիք բնակարանամուտ է տոնել․ ևս 50 ընտանիքի համար բնակարաններ են կառուցվում

19:39 23.12.2022

Այսօր շահագործման են հանձնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած միջոցներով  Մուշ 2 թաղամասում կառուցված երկու շենքերը, բնակարանամուտ է տոնել 36 ընտանիք։ Երկու վեցհարկանի շենքերի կառուցումը մեկնարկել էր 2020 թվականին։ Երկու շենքերը կառուցվել են հանգանակած մեկ ու կես միլիոն դոլարով, փոխվել են անօթևան ընտանիքների բնակապահովման մոտեցումները։ Շահառուներն ընտրվել են սահմանված չափորոշիչներով։ Երկրաշարժից տուժած լինելուց բացի նախապատվությունը տրվել […]

̰
Մբապեն՝ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

19:29 23.12.2022

Փարիզի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է: Transfermarkt-ը Կատարում կայացած աշխարհի առաջնության ավարտից հետո թարմացրել է Մունդիալին մասնակցած խաղացողների տրանսֆերային արժեքները: Մբապեի տրանսֆերային արժեքն ավելացել է 20 միլիոն եվրոյով և հասել 180 միլիոնի: Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է աշխարհում: 22-ամյա ռմբարկուի տրանսֆերային […]

̰
Մոսկվայում կայացել է Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը

19:16 23.12.2022

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը: Նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է. «Հարգելի Ալեքսեյ Լոգվինի, Հարգելի բարեկամներ, գործընկերներ, Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ այսօրվա նիստի բարձր մակարդակով […]

̰
Հայտնի է տարվա ամենաբարձր վարձատրվող մարզուհու անունը

19:09 23.12.2022

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական պահպանել է Forbes ամսագրի հրապարակած տարվա ամենաբարձր վարձատրվող մարզուհիների ցուցակի առաջին տեղը: WTA-ի վարկանիշային ցուցակում 42-րդ տեղը զբաղեցնող Օսական երրորդ տարին անընդմեջ գլխավորում է այդ ցանկը: Անցնող տարվա ընթացքում Օսական վաստակել է 51,1 միլիոն դոլար, որից 50 միլիոնը ստացել է հովանավորչական պայմանագրերից, […]

̰
Փարիզում հրաձգության հետևանքով երեք քուրդ է կյանքից զրկվել

19:00 23.12.2022

Փարիզի 10-րդ թաղամասում հրաձգության հետևանքով երեք քուրդ է զոհվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քրդական համայնքի ներկայացուցիչներից մեկը։ Փարիզի 10-րդ թաղամասում՝ ոստիկաններով շրջափակված կրակոցների վայրում հավաքվել են մի քանի տասնյակ քրդեր: Նրանք բոլորը վանկարկում են հակաթուրքական կարգախոսներ։ Նրանց կարծիքով՝ հարձակման հետևում կանգնած է Թուրքիան։ Քրդերի հավաքատեղի են ուղարկվել ոստիկանության ուժեղացված պարեկային խմբեր։ «Հրաձգության հետևանքով երեք քուրդ […]

̰
Անգլիայի Պրեմիեր լիգայում գնահատել են VAR-ի աշխատանքը

18:54 23.12.2022

Անգլիայի Պրեմիեր լիգայում գնահատել են VAR-ի աշխատանքը, հայտնում է BBC Sport-ը: Հատուկ վերլուծական բաժինը գնահատել է համակարգի հարյուրավոր որոշումներ՝ դրանցից առանձնացնելով 48-ը, որոնք ամենաբարդերից են եղել: Այդ 48-ից 6 դեպքերում VAR-ը սխալ է գնահատել խաղային իրավիճակը, սակայն 42-ում համակարգի միջամտությունը տեղին է եղել: Անգլիացի նախկին մրցավար Հովարդ Ուեբը, որը մրցավարական հարցերով է զբաղվում ԱՊԼ-ում, կարծում […]

̰
BACK_TO_TOP