14:47 23.12.2022
Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը «Մշակույթի ազգային կենտրոնի» համագործակցությամբ 4-18 տարեկան երեխաների և պատանիների համար կազմակերպում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել նաև Հայաստանի երեխաներն ու պատանիները: Մրցույթն անցկացվում է հետևյալ խորագրերով՝ Եգիպտոսն աշխարհի երեխաների աչքերով, Ձեռագործ խաղալիք, Լուսանկարչություն: Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2023 թվականի մարտի 1-ը։ Մասնակցության պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկությունը կցվում […]
14:31 23.12.2022
Լիոնել Մեսսին չի հեռանա ՊՍԺ-ից 2023 թվականի ամռանը: Ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հանդիպել է հարձակվողի հոր հետ ԱԱ 2022-ի ժամանակ։ Հանդիպման ընթացքում բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մեսսին ևս մեկ մրցաշրջան կանցկացնի ակումբում։ Ըստ Relevo-ի՝ Մեսսին երբեք մոտ չի եղել «Բարսելոնա» վերադառնալուն, քանի որ ակումբից առաջարկներ չեն եղել: Առաջին քայլը պետք է լիներ Լապորտայի […]
14:24 23.12.2022
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10։14-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։45-ին, մարվել՝ 12:47-ին։ Այրվել են տան (մոտ 300 քմ) խոհանոցը (մոտ 8 քմ) և տանիքը […]
14:18 23.12.2022
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում մի շարք փոփոխություններ են կատարվել: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում երեք խումբ անձանց համար առաջարկվել է հայտարարագրման առաջին տարի սահմանել ոչ թե 2023 թվականը, այլ 2025 թվականը: […]
14:10 23.12.2022
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում` քաղաքացիական բնակչությանն ու կարևոր ենթակառուցվածքներին ուղղված նախորդ միջադեպերը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է՝ խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու և Լեռնային Ղարաբաղում մեծ ծավալի հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով»: Հիշեցնենք, որ քաղաքացիական […]
14:02 23.12.2022
Դեկտեմբերի 20-21-ը Ջերմուկում ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումը: Դեկտեմբերի 20-ին միջոցառման մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հնարավորություններին, խոսել առկա պայմաններում դիվանագետներից ունեցած ակնկալիքների մասին: Նիկոլ Փաշինյանը […]
13:46 23.12.2022
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականներին։ Զինվորականները վերլուծում են հրթիռի հեռահարությունը, բարձրությունը և արագությունը։ Հյուսիսային Կորեան այս տարի բալիստիկ հրթիռներ է արձակել 38 անգամ, ընդհանուր առմամբ արձակվել է 67 հրթիռ: Բացի այդ, Փհենյանը երեք անգամ փորձարկել է թևավոր հրթիռներ, իրականացրել հրետանային կրակոցներ, օդուժի վարժանքներ, […]
13:36 23.12.2022
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Ողջունելով դեսպանին` Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում հայ-չինական կապերի և փոխգործակցության զարգացումը: Շնորհակալություն հայտնելով շարունակական աջակցության համար՝ նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել մի շարք ընթացիկ ծրագրերի իրականացմանը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները: […]
13:29 23.12.2022
ՈՒԵՖԱ-ն և ՌՖՄ-ն մի շարք ոչ պաշտոնական բանակցություններ են վարում ռուսական ֆուտբոլի ապագայի վերաբերյալ։ 2022 թվականի մարտին ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն ռուս ֆուտբոլիստներին զրկել էին միջազգային մակարդակով խաղալու իրավունքից։ ՈւԵՖԱ-ն պատժամիջոցների սահմանումից հետո առաջին անգամ մրցաշար կանցկացնի Ռուսաստանում։ Այս մասին «РБК Спорт-ին հայտնել է ՈՒԵՖԱ-ի զրուցակիցը: Մրցաշարի մասին տեղեկությունը հաստատել են ՌՖՄ-ից։ 2023 թվականի մայիսին Վոլգոգրադում […]
13:21 23.12.2022
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զեդեա բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։
13:12 23.12.2022
Բելառուսում Հայաստանի դեսպանությունում տեղեկացնում են, որ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժնում քաղաքացիների ընդունելությունը կիրականացվի մինչև 2022թ․ դեկտեմբերի 29-ը ներառյալ և կվերսկսվի 2023թ. հունվարի 9-ից՝ սահմանված աշխատանքային գրաֆիկի համաձայն (երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 10։00-ից մինչև 13։00-ն)։
13:03 23.12.2022
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Ընդերային լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է համապատասխան բուժում: «Հանրապետական բժշկական […]
13:00 23.12.2022
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում, Սևան քաղաքի նախկին հիվանդանոցի հարակից տարածքից գողություն կատարելու կասկածանքով, դեկտեմբերի 22-ին հայտնաբերել, ձերբակալել և «ԳԱԶ-2752» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Սևանի բաժին են տեղափոխել սևանցի երեք տղամարդու: Ստացված օպերատիվ տեղեկություններով՝ գողոնը «ԳԱԶ-2752» ավտոմեքենայում է: Տղամարդիկ և «ԳԱԶ-2752»-ը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]
12:57 23.12.2022
Յակուտսկում բժիշկները 4 անգամ փոխպատվաստել են երեխայի մաշկը, որը խաղի ընթացքում քիչ էր մնում այրվեր։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։ Հրապարակման համաձայն՝ սեպտեմբերին տղաները լուծիչով և ացետոնով տարա են հայտնաբերել և խաղալիս հեղուկը լցրել 12-ամյա ընկերոջ վրա, ինչի արդյունքում այն այրվել է: Երեխան հոսպիտալացվել է, նա բուժվել է ավելի քան երեք ամիս։ «Մեր դեպքում այրվածքը […]
12:53 23.12.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Նահապետավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործող հանրային սննդի օբյեկտի՝ ճաշարանի, արտադրական գործունեությունը: Ստուգման արդյունքում պարզվել է, որ դպրոցի ճաշարանն ապահովված չէ տաք ջրով, արհեստական օդափոխության համակարգով, անձնակազմի համար հանդերձարաններով, պատերը չունեն հարթ մակերես, հեշտությամբ լվացվող և ախտահանվող չեն, առաստաղը գտնվում է ոչ նորոգ […]
12:46 23.12.2022
Տեղի է ունենում ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Այն ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Այն նախատեսում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը՝ կոռուպցիոն հանցագործություններ քննող և քրեական ու քաղաքացիական դատավորների կազմով: «Փոփոխությունները նոր դատավորների […]
12:42 23.12.2022
Դեկտեմբերի 22-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքերով Ախուրյան գյուղից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել 49-ամյա մի տղամարդու: Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19.40-ի սահմաններում Ախուրյան գյուղի Կոմիտասի փողոցի 2-րդ անցուղու տներից մեկում գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 49-ամյա գյումրեցուն […]
12:34 23.12.2022
Գլխավոր հարկադիր կատարողի օգնական Էլինա Գեղամյանը և ՀԿԱԾ իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը դեկտեմբերի 21-22-ը Մինսկ քաղաքում մասնակցել են ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդում ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը։ Աշխատանքային խմբի հանդիպման օրակարգում «Դատական ակտերի հարկադիր կատարումն իրականացնելիս տեղեկատվության փոխանակման հարցերով համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի քննարկումն էր, որի շրջանակում առաջարկվում է սահմանել ԱՊՀ անդամ երկրներում […]
12:28 23.12.2022
Դեկտեմբերի 22-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Հրազդան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Միկրոշրջան թաղամասի 93 շենքի բնակարաններից մեկում սպանել են 73-ամյա հարևանուհուն: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: 73-ամյա կնոջ դուստրը հաղորդում է տվել, որ ժամը 13.50-ի սահմաններում մորը՝ Լյուբով Վելիկային տեսակցելու նպատակով գնացել է նրա բնակարան, սակայն մայրը չի […]
12:17 23.12.2022
Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում դեկտեմբերի 23-ի առավոտյան ահազանգ է ստացվել ավստրալական Qantas Airways ավիաընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով, որի բեռնախցիկում ծուխ է եղել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում։ Նշվում է, որ Airbus A380-ը կատարել է Սինգապուր-Լոնդոն երթուղին։ Բեռնակայանում ծխի պատճառով ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք խնդրել Բաքվի օդանավակայանում։ Արդյունքում նա […]
12:11 23.12.2022
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը մարդասիրական ոլորտում, շարունակում է արձագանքել դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 8 հյուրատներում տեղավորված շուրջ 50 երեխաների մարդասիրական կարիքներին՝ սերտորեն համագործակցելով Սյունիքի մարզպետարանի և Գորիսի համայնքապետարանի հետ: Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանները և հատուկ պատրաստվածություն անցած կամավորները, ըստ Երեխաների դիմակայունության […]
12:03 23.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում 2022 թվականին (դեկտեմբերի 1-ի դրությամբ) սուբսիդավորվել է 787 ընտանիք` 227-ը՝ Երևանից, 560-ը՝ ՀՀ մարզերից։ Ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին. այս ընթացքում ՀՀ պետական բյուջեից շարունակական սուբսիդավորում է տրվել 5574 ընտանիքի` ներառյալ 2022 թվականի ընտանիքների թիվը: 2022 թվականի պետական […]
11:54 23.12.2022
Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն անբարեխիղճ է, և հարկավոր է բարձրաձայնել դրա մասին: Այս մասին գրել է Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամ, Ֆրեզնոյի նախկին քաղաքապետ Ջիմ Փաթերսոնը Twitter-ի իր էջում, փոխանցում է «Արմենպրես»-ը: «Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ կարիք ունի, որ մենք բարձրաձայնենք Ադրբեջանի գործողությունների մասին: Նրանք արգելափակել են հիմնական ճանապարհը՝ կտրելով Արցախում գտնվող 120 հազար […]
11:48 23.12.2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել են պեստիցիդների (թունաքիմիկատներ) ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Վարչապետի աշխատակազմից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։ Քննարկման հիմնական թեման պեստիցիդների ներմուծման պահանջների փոփոխությունն էր, համաձայն որի՝ այսուհետ պարտադիր է լինելու պեստիցիդն արտադրող երկրի և արտադրող կազմակերպության […]
11:44 23.12.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է Էրմենիհաբեր կայքը: Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, F-16 կործանիչների գնման գործընթացին, առաջիկա այցի ժամանակացույցին, Սիրիայի և Ուկրաինայի վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ «հացահատիկի միջանցքի» համաձայնագրի իրականացումը: Թուրքական կողմի հաղորդմամբ՝ Չավուշօղլուն նշել է, որ «ահաբեկչության դեմ պայքարը […]
11:37 23.12.2022
Դեկտեմբերի 23-ին, ժամը 08։59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա. Է.), «Mercedes-Benz C», «VAZ-2110» […]