Բոլոր լուրերը – Page 3471 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Ես նվիրված եմ այն ​​երկրին, որը ներկայացնում եմ. Արթուր Դալալոյան

22:18 22.12.2022

Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Դալալոյանը խոսել է սպորտային քաղաքացիության փոփոխության վերաբերյալ իր վերաբերմունքի մասին՝ ռուս մարզիկներին միջազգային մրցումներից հեռացնելու համատեքստում։ «Այո, շատ մարզիկներ միջազգային մրցումներից մեր մարզիկների որակազրկումից հետո փոխել են իրենց սպորտային քաղաքացիությունը։ Իհարկե, ես դա չէի անի։ Ես նվիրված եմ այն ​​երկրին, որը ներկայացնում եմ, որն ինձ տվել է ամենաբարձր նվաճումները սպորտում։ […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Հայաստանին

22:10 22.12.2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մասնակցել է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ՊՆ-ների ժողովին, որից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նաև Հայաստանի մասին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ առաջ քաշելով թուրք-ադրբեջանական պնդումները՝ Աքարը նշել է. «‎Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կսեղմի իրեն մեկնած խաղաղության և բարեկամության ձեռքը։ Հայաստանի կողմից Ադրբեջանի Թուրքիայի մեկնած խաղաղության ձեռքի սեղմումը կարևոր […]

̰
Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստներն ԱԱ-ում ստացած ողջ մրցանակային գումարը կհատկացնեն կարիքավոր ընտանիքներին

22:02 22.12.2022

Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստները 2022 թվականին Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում վաստակած ողջ մրցանակային գումարը կուղարկեն իրենց երկրի կարիքավոր ընտանիքներին օգնելու համար։ Մարոկկացիներն աշխարհի առաջնությունում իրենց ելույթի համար վաստակել են մոտ 25 միլիոն դոլար, հայտնում է AP-ն: 2022 թվականի Աշխարհի առաջնությունում Մարոկկոյի հավաքականը զբաղեցրեց չորրորդ տեղը՝ դառնալով աֆրիկյան առաջին երկիրը, որը դուրս եկավ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

̰
Հորիզոն 22.00

22:00 22.12.2022

̰
SHANTNEWS

21:55 22.12.2022

̰
Իսպանիայի խորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

21:55 22.12.2022

Իսպանիայի Կոնգրեսը դեկտեմբերի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: «Արդեն 11 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի միակ ցամաքային կապը։ Միևնույն ժամանակ, դադարեցվել է այս տարածք գազամատակարարումը, իրավիճակ, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի և […]

̰
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր

21:46 22.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Մեսսիի պատկերը կարող է տեղադրվել արգենտինական թղթադրամների վրա

21:38 22.12.2022

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի պատկերը կարող է տեղադրվել արգենտինական թղթադրամների վրա։ Այս մասին հայտնում է El Financiero-ն։ Աղբյուրի համաձայն՝ Արգենտինայի ազգային բանկի պաշտոնյաները դիտարկում են Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի նվաճումն այսպես պատմության մեջ ամրագրելու տարբերակը։ Ենթադրվում է, որ Մեսսիի կերպարը կտպվի 1000 պեսո արժողությամբ թղթադրամի վրա։ Դա պայմանավորված է նրանով, որ թղթադրամը […]

̰
Վրաստանում գայլերը 100-ից ավելի ոչխար են հոշոտել

21:30 22.12.2022

Դեդոփլիսծկղարոյի մունիցիպալիտետում գայլերը հարձակվել են ու ձմեռային արոտավայրերում 100-ից ավելի ոչխար են հոշոտել, փոխանցում է Aliq.ge-ն։ Հովիվների խոսքով, կենդանիների մի մասը անհետացել է, որոնման աշխատանքներ են իրականացնում։ Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան` Իորիի դաշտերում։ Կենդանիների սեփականատիրոջ ենթադրությամբ՝ հոտի վրա գայլերի ոհմակ է հարձակվել: Արոտավայրում 1 000 կենդանուց ոչ մի հատ չի գտնվել: Տվյալների համաձայն, […]

̰
Transfermarkt-ը հրապարակել է ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը, որոնց պայմանագրերն ավարտվում են 2023 թվականի ամռանը

21:22 22.12.2022

Transfermarkt պորտալը ներկայացրել է տրանսֆերային արժեքով ամենաթանկարժեք խաղացողների տասնյակը, որոնց պայմանագրերն ավարտվում են 2023 թվականի ամռանը։ Ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին այս վարկանիշում զբաղեցնում է երրորդ տեղը։ Տասնյակը գլխավորում է Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը, որին հաջորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ Ամբողջական տասնյակն ունի հետևյալ տեսքը. Միլան Շկրինյար (60 մլն եվրո, […]

̰
Գերմանիայի եպիսկոպոսների համաժողովը պահանջում է դատապարտել Ադրբեջանին

21:15 22.12.2022

Կաթոլիկ եպիսկոպոս Բերտրամ Մայերը պահանջել է դատապարտել Ադրբեջանին Գերմանիայի և Եվրամիության կողմից. «Լեռնային Ղարաբաղի տարածքը փակելով՝ Ադրբեջանն ավելի է բորբոքում հակամարտությունը»: «Հզոր դիվանագիտական ջանքեր են անհրաժեշտ շրջափակումն արագ ավարտին հասցնելու համար»։ ԵՄ-ն պետք է «քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգնելու համար»,-հավելել է նա: Կաթոլիկ լրատվական գործակալությունը (KNA) նշում է նաև, որ Ադրբեջանին դատապարտելու անհրաժեշտության մասին […]

̰
Հայ շախմատիստների արդյունքները Իսպանիայում անցկացված շախմատային փառատոնում

21:07 22.12.2022

Իսպանական Սիտժես քաղաքում անցկացված շախմատային փառատոնին մասնակցած Հայաստանի 3 ներկայացուցիչներից առավել հաջող ելույթ է ունեցել Մանուել Պետրոսյանը՝ 10 մրցախաղերում վաստակած 7,5 միավորով զբաղեցնելով 5-րդ տեղը: Նա կստանա 700 եվրո պարգևավճար: Հայ գրոսմայստերը մեկ միավորով հետ է մնացել մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոյից, որն արժանացել է 3 հազար եվրո պարգևավճարի: Մանուելը մրցաշարում մնացել է անպարտելի՝ տանելով […]

̰
Ռոնալդուն ժամանել է Սաուդյան Արաբիա «Ալ Նասր» ակումբի հետ բանակցությունների համար

21:00 22.12.2022

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Foot Mercato-ն հայտնում է, որ Ռոնալդուն ժամանել է Էր Ռիադ՝ տեղի «Ալ Նասր» ակումբի հետ բանակցությունների համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սաուդյան ակումբը Ռոնալդուին առաջարկել է ֆանտաստիկ պայմանագիր՝ տարեկան 200 մլն եվրո աշխատավարձով, ներառյալ գովազդային պայմանագրերը։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ […]

̰
«Այս պահից սկսած Էրդողանի մղձավանջն եմ դառնալու»․ Ստամբուլի քաղաքապետ

20:52 22.12.2022

Թուրքիայի ամենամեծ քաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր  «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ- CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուն զրուցել է լրագրողների հետ։ Նա անդրադարձել է 2․7 տարի իր ազատազրկման դատավճռի հրապարակմանը, գալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Իմամօղլուն նշել է, որ «Վեցյակի սեղանը» (2023-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններին «Ազգ» դաշինքը կազմող 6 կուսակցությունները, որոնք դեմ են Էրդողանի վարած քաղաքականությանը-խմբ․) չի […]

̰
Շիրակի մարզի ավագ դպրոցների ու վարժարանների 12-րդ դասարանցիները հայտագրվում են միասնական քննությունների առաջին փուլին

20:43 22.12.2022

2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտները միասնական քննություն կհանձնեն երկու անգամ։ Միասնական քննությունների առաջին փուլը կանցկացվի հունվարին, իսկ հայտագրումները 12-րդ դասարանցիները կատարում են դեկտեմբերի 15-ից 25-ը։ Միասնական քննությունների առաջին փուլը մեկնարկել է օնլայն հայտագրումներով։ 12-րդ դասարանցիները հայտագրում են այն առարկան, որից միասնական քննություն են հանձնելու հունվար ամսին։ Մինչ այս դեկտեմբեր-հունվար ամիսներին շրջանավարտները կարող էին հանձնել ավարտական քննությունները […]

̰
Նա Ֆուտբոլային աշխարհի գլխավոր տականք է. Ադիլ Ռամին՝ Արգենտինայի հավաքականի դարպասապահի մասին

20:33 22.12.2022

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան, 2018 թվականի աշխարհի չեմպիոն Ադիլ Ռամին քննադատել է Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին։ ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինան 11 մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային, և թեև Մարտինեսը իսկական հերոս էր խաղադաշտում, դարպասապահի պահվածքը խաղից հետո և մրցակիցների անընդհատ սադրանքները խաղի ընթացքում շատերին ստիպեցին նրան բացասաբար վերաբերվել: «Նա Ֆուտբոլային աշխարհի գլխավոր տականք է.․․ Ամենաատելի մարդը։ Կիլիան […]

̰
Իսպանիայի Կոնգրեսը ընդունել է հայտարարություն Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ

20:32 22.12.2022

Իսպանիայի Կոնգրեսը դեկտեմբերի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վահագն Խաչատուրյանի հետ

20:30 22.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին: Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը նշել է. «Նախ շնորհակալություն այցի համար: Զգացված եմ: Մենք առիթ ունենում ենք շատ շփվելու: Քիչ է լինում, որ այսպիսի պաշտոնական շփում ունենանք, բայց կարևոր եմ համարում և՛ անձամբ ինձ համար, և՛ հասարակության, ժողովրդի համար: Մի հանգամանքի վրա եմ ուշադրություն դարձրել՝ հանդիպման ժամանակ […]

̰
Սաակաշվիլիի օրգանիզմում մտահոգիչ չափի թունավոր նյութ չկա. ՀՔԾ

20:25 22.12.2022

Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայության (ՀՔԾ) բժշկական վարչության պետ Մալխազ Ուրթխմելիձեի խոսքով, դատարանից ՀՔԾ-ին տրամադրված «Էմպաթիա» կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի թունավորման փաստը չի հաստատվել: Գրում է Aliq Media-ն։ Ուրթխմելիձեն նշել է, որ Սաակաշվիլիի օրգանիզմում, ըստ ներկայացված փաստաթղթերի՝ առողջությանը վնասող քանակությամբ թունավոր նյութ չկա: Ըստ Ուրթխմելիձեի՝ ամերիկյան լաբորատորիայի կայքում, որտեղ «Էմպաթիա»-ն […]

̰
Արգենտինայի Սենատում ՀՀ հետ բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը

20:16 22.12.2022

Արգենտինական Հանրապետության Սենատում Հայաստանի հետ բարեկամական խումբն ընդունել է հայտարարություն՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծվելիք հնարավոր հումանիտար աղետի առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, բարեկամական խմբի անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել Լաչինի միջանցքի փակման և Արցախում բնակվող 120 հազար շրջափակված քաղաքացիների անվտանգության, սննդի և այլ ծառայությունների հասանելիության սահմանափակման առնչությամբ: «Կոչ ենք […]

̰
Աշխարհի առաջնությունը ձախողում էր․ պատրաստ եմ հեռանալ հավաքականից․ Փաշիկ Ալավերդյան

20:08 22.12.2022

«Աշխարհի առաջնությունում իմ աշխատանքը գնահատում եմ թերի․ այդ պատճառով կարող եմ թողնել ու հեռանալ»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ծանրամարտի ֆեդերացիայի ժողովի ընթացքում։ Մարզիչի խոսքերով՝ տարվա ընթացքում գրանցած արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացնող են, առաջխաղացում կա, […]

̰
SHANTNEWS

20:00 22.12.2022

̰
Մբապեի տրանսֆերի համար «Ռեալը» կարող է մինչև 1 մլրդ եվրո ծախսել

19:58 22.12.2022

Մադրիդի «Ռեալը» նորից ցանկանում է ձեռք բերել Կիլիան Մբապեին: Տրանսֆերի ընդհանուր արժեքը կարող է հասնել 1 միլիարդ եվրոյի։ Այն ներառում է փարիզցիներից Մբապեին գնելու ծախսերը, խաղացողի աշխատավարձն ու տարբեր բոնուսներ։ Այս մրցաշրջանում հարձակվողը Լիգա 1-ում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է ԱԱ 2022-ի […]

̰
Արցախի ԱԽ նիստում քննարկվել է ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական վիճակը

19:49 22.12.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Արցախի Հանրապետությունը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմաքաղաքական վիճակը:   Քննարկվել են ներքին և արտաքին ռեսուրսների համադրմամբ իրականացվող քայլերը, գնահատվել է իրավիճակի հաղթահարմանն ու հանգուցալուծմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը: Քննարկված հարցերի վերաբերյալ […]

̰
Նա ամեն վայրկյան իմ կողքին է եղել, աջակցել, որպեսզի կարողանամ մարզումներս  ժամանակին անցկացնել․ պարածանրամարտի Աշխարհի գավաթակիր Գրետա Վարդանյան

19:40 22.12.2022

Դուբայում կայացած պարափաուերլիֆթինգի Աշխարհի գավաթի խաղարկությունից գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը հայրենիք վերադարձավ հաղթանակով: Մինչև 55 կգ քաշային կարգում նա նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ բարձրացնելով 85, 90 և 93 կիլոգրամանոց ծանրաձողերը: Մեծ սպորտ վերադարձը Գրետան նշանավորեց հաղթանակով։ Հաշմանդամային սպորտում վաստակած բոլոր մեդալներից այս մեկն Աշխարհի գավաթակիր ծանրորդուհու համար նոր նշաձող է դառնալու։ Գրետա Վարդանյանը մի քանի մարզաձևերով […]

̰
Արցախում վաճառակետերը գրեթե դատարկ են. շատ գնորդներ շուկայից արդեն դատարկաձեռն են հեռանում

19:29 22.12.2022

Արդեն հերթական օրն է՝ Ստեփանակերտի կենտրոնական շուկան անսովոր լուռ է: Վաճառակետերը գրեթե դատարկ են: Շատ գնորդներ արդեն շուկայից դատարկաձետն են հեռանում: «30 տարուց շատ է աշխատում եմ շուկայում: Այսպիսի բան չի եղել էսքան վախտ: Շուկան լրիվ դատարկ է, բոլորը գնացել են տուն ծախելի պեն չկա: Ընդամենը մի քանի կանաչի է, էտ էլ ստեղ են արտադրում: […]

̰
Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել 27 բեռնատար

19:21 22.12.2022

Դեկտեմբերի 22-ին, ժամը 09։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, բեռնատար ավտոմեքենաները բեռնվածության պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը, խոչընդոտում են երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել […]

̰
ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նորանշանակ զինվորական դատախազին

19:08 22.12.2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր այցելել է Զինվորական դատախազություն և ներկայացրել նորանշանակ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանին:   Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Էլիզբարյանի նշանակումը համակարգի համար դրական ազդակ է. նոր զինդատախազի աշխատանքային կենսագրությունը (Լոռու կայազորի զինվորական դատախազ, Շիրակի կայազորի զինվորական դատախազ, Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ և այլն) հուշում է բարձր պաշտոններում […]

̰
Գալուստ Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին Կոնդի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

18:58 22.12.2022

Ականավոր պետական, քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ից՝ Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Տեղեկացնում է Գալուստ Սահակյանի ընտանիքը։ Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրում՝ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:30-13:00, իսկ հուղարկավորությունը՝ նույն օրը՝ Երեւանի Սպանդարյան գերեզմանատանը:

̰
Հրապարակվել է տարվա լավագույն դարպասապահ մրցանակի հավակնորդների ցանկը

18:51 22.12.2022

FIFA-ն հրապարակել է The Best մրցանակաբաշխության տարվա լավագույն դարպասապահ մրցանակի հավակնորդների ցուցակը։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 27-ին։ Մրցանակները կշնորհվեն 2021 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 18-ը ընկած ժամանակահատվածում ֆուտբոլիստների ցուցադրած խաղի և արդյունքների համար։ Թեկնածուների ցանկում ընդգրկվել են Ալիսոնը («Լիվերպուլ», Բրազիլիա), Յասին Բունուն («Սևիլիա», Մարոկկո), Տիբո Կուրտուան ​​(«Ռեալ», Բելգիա), Դոմինիկ Լիվակովիչը […]

̰
BACK_TO_TOP