Բոլոր լուրերը – Page 3472 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Շրջափակված Արցախում հարսանիք է եղել

18:42 22.12.2022

Շրջափակված Արցախում հարսանիք է եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։ «Շրջափակված, բայց ապրում ենք: Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տարճարում այսօր Տիրոջ օրհնությունն են ստացել Էդուարդն ու Ասպրամը»,-գրել է Հունան Թադևոսյանը:

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 15-21-ը

18:30 22.12.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 15-21-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ դեկտեմբերի 17-ին և 20-ին, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 18-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում դեկտեմբերի 16-18-ը, Արաբկիրում՝ դեկտեմբերի 16-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի […]

̰ ̰
Մոուրինյուն կարող է համատեղել աշխատանքը Ռոմայում և հավաքականում

18:22 22.12.2022

Ժոզե Մոուրինյուն Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է։ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է պայմանագիր կնքել 59-ամյա մասնագետի հետ: FPF-ն ցանկանում է Մոուրինյուից որքան հնարավոր է շուտ պատասխան ստանալ: Եթե ​​մարզիչը համաձայնի գլխավորել ազգային հավաքականը, ապա կողմերը կգտնեն լուծում, որի շնորհիվ նա կկարողանա համատեղել աշխատանքը հավաքականում և «Ռոմայում»: Պորտուգալիայի գլխավոր հավաքականի մարզչի մյուս թեկնածուն է […]

̰
Անահիտ Ավանեսյանն ու վարչապետի տիկինն այցելել են արյունաբանական կենտրոնում բուժում ստացող փոքրիկներին

18:16 22.12.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վարչապետի տիկնոջն ուղեկցել է ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` շնորհավորելու բուժում ստացող փոքրիկների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Անահիտ Ավանեսյանը փոքրիկներին մաղթել է շուտափույթ ապաքինում և երազանքների կատարում: Հնչել են նախատոնական մաղթանքներ, երեխաներին զվարճացրել և նվերներ են հանձնել Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ամանորյա երգուպարին հաջորդել է «Խամաճիկների պետական թատրոնի»` […]

̰
Ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստի ընկերուհին եմ. Ջորջինա Ռոդրիգես

18:07 22.12.2022

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, պատմել է, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել նրա հետ և ինչ տպավորություն է ստացել: «Ես և Կրիշտիանուն սիրահարվեցինք առաջին հայացքից։ Երբ ես առաջին անգամ տեսա նրան, ինձ թվաց, որ ժամանակը կանգ է առել։ Այսքան գեղեցիկ ու ուշադիր տղամարդ չեմ տեսել։ Նա ամենագեղեցիկ տղամարդն է, ում ես […]

̰
SHANTNEWS

18:00 22.12.2022

̰
«Բարսելոնան» փորձում է վերադարձնել Մեսսիին

17:55 22.12.2022

«Բարսելոնան» փորձում է վերադարձնել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին կատալոնական ակումբ։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան պատրաստվում է մոտ օրերս կապ հաստատել արգենտինացու հետ։ Նշվում է, որ «Բարսելոնան» հույս ունի Մեսսիին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել 2023 թվականի ամռանը: «Բարսելոնան» դեռ գումարի հետ կապված խնդիրներ ունի, բայց եթե […]

̰
Արմեն Գրիգորյանը Ջեյք Սալիվանին մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ

17:48 22.12.2022

Դեկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչի շրջանակներում զրուցակիցներն ընդգծել են իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը և խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը: Կողմերը բարձր են գնահատել ՀՀ-ԱՄՆ երկկողմ […]

̰
Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետերը հրապարակել են համատեղ հոդված՝ կոչ անելով Ֆրանսիային և ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

17:44 22.12.2022

Ֆրանսիայի խոշորագույն երեք քաղաքների՝ Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետերը «Լիբերասյոն» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ հայցելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու կապակցությամբ։ Ստորև հոդվածի հայերեն թարգմանությունն է, որը հրապարակել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը: ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ Հիմնականում հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը դարձել է Բաքվի ռեժիմի կազմակերպած շրջափակման զոհը, […]

̰
Մեսսիի գրառումը դարձել է բոլոր հարթակներում ռեկորդային հավանում հավաքած հրապարակումը

17:36 22.12.2022

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Կատարում կայացած աշխարհի առաջնությունում հաղթելու մասին գրառումը սոցցանցերի պատմության մեջ ռեկորդային թվով հավանումներ է ստացել։ Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո արգենտինացին լուսանկար էր հրապարակել Աշխարհի առաջնությունից։ Այս գրառումն առաջին օրվա ընթացքում հավաքել է 43 միլիոն հավանում։ Այժմ Մեսսիի հրապարակումը հավաքել է ավելի քան 70 միլիոն հավանում, և նրանց թիվը գնալով […]

̰
ՊԵԿ նախագահն ընդունել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարին

17:30 22.12.2022

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը: Ռուստամ Բադասյանը ողջունելով ներկաներին, կարևորել է հայկական և վրացական կողմերի միջև մաքսային վարչարարության ընթացքում տեղեկատվության ավտոմատ փոխանակման առկայությունը։ Լևան Կակավան նշել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ, վերջին շրջանում կողմերի միջև համագործակցությունն առանձնահատուկ մակարդակի […]

̰
Վարորդի մոտ ապօրինի պահվող թմրանյութ կար. Շիրակի մարզի պարեկների բացահայտումը

17:24 22.12.2022

Դեկտեմբերի 20-ին ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի առաջին դասակի պարեկները բացահայտեցին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք: Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար պարեկները Մադոյան փողոցում կանգնեցրել էին «Ֆորդ» մակնիշի մի ավտոմեքենա: 30-ամյա տղամարդը հայտնել էր, որ մեքենայում թմրամիջոց է պահում: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջական կասկածանքով տղամարդը հրավիրվեց ոստիկանության Կումայրիի բաժին, […]

̰
Պելեն Սուրբ Ծննդյան տոները կանցկացնի հիվանդանոցում

17:16 22.12.2022

Պելեի առողջական վիճակը նորից վատացել է: Այս մասին հայտնել են Սան Պաուլոյի կլինիկայի բժիշկները։ Այժմ նա ավելի լուրջ խնամքի կարիք ունի՝ կապված երիկամների և սրտի աշխատանքի հետ: Ինչպես հայտնում է Sky News-ը, Պելեն ստիպված կլինի Սուրբ Ծնունդն անցկացնել հիվանդանոցում։ Այս նորության հրապարակումից հետո Պելեի դուստրը՝ Կելի Նասիմենտոն, շտապել է շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության և ֆուտբոլային […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:10 22.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Հորդորում եմ բոլորին իրենց ուժերի ներածին չափով օգնել իմ հայրենիքին. Լևոն Արոնյան

17:03 22.12.2022

Լևոն Արոնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստան-Արցախ ճանապարհի փակմանը։ «Այս պահին, երբ ողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային տոներին, Լեռնային Ղարաբաղում ապրող 120 000 հայեր շրջափակման մեջ են: Նրանք էկզիստենցիալ սպառնալիքի տակ են ադրբեջանցիների կողմից, որոնք տարբեր անօրինական մեթոդներ են կիրառում՝ շրջափակելու Ստեփանակերտի՝ Հայաստանին կապող միակ ճանապարհը: Հայաստանն ավերիչ կորուստներ կրեց […]

̰
Սա կրոնական կոնֆլիկտ չէ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև, սա պայքար է ավտորիտար երկրի և դեմոկրատական պետության միջև. ԱՀ պետնախարարի հարցազրույցը CBN պարբերականին

16:57 22.12.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր CBN պարբերականին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն արդեն երկրորդ շաբաթն է՝ շարունակվում է», – գրում է պարբերականը՝ նշելով, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նախազգուշացնում են Արցախում ցեղասպանության իրական վտանգի […]

̰
Աշակերտները 2022 թ. տոմսերով կարող են մշակութային կազմակերպություններ այցելել մինչև 2023 թ. ապրիլի 1-ը

16:52 22.12.2022

Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրին միացած թանգարանները, թատրոնները և համերգային կազմակերպություններն աշակերտներին շարունակելու են ընդունել 2022 թվականի տոմսերով մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: 2023 թվականի համար նախատեսված տոմսերի տրամադրման վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար (յուրաքանչյուր 10 աշակերտի համար՝ […]

̰
Մեսսին ցանկանում է ԱԱ-ի գավաթը ցույց տալ երկրպագուներին ՊՍԺ-ի առաջիկա խաղում, իսկ ինչպե՞ս կարձագանքի Մբապեն

16:46 22.12.2022

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին փարիզցիների հաջորդ տնային խաղում ցանկանում է հանրությանը ցույց տալ Աշխարհի առաջնության գավաթը։ Ինչպես հաղորդում է Goal-ը, Մեսսին խնդրել է ակումբին թույլ տալ իրեն ցույց տալ գավաթը երկրպագուներին, սակայն ակումբի ղեկավարությունը վստահ չէ՝ արդյո՞ք նրան դա թույլ կտան: Գլխավոր խնդիրն այն է, որ Կատարի Աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինան հաղթեց […]

̰
Հանրային քննարկման է ներկայացվել ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգի նախագիծը

16:42 22.12.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգը նոր խմբագրությամբ շարադրելու նախագիծը։ Ուսումնական նյութի գործածության երաշխավորության գործընթացն իրականացվում է փորձաքննության միջոցով, որի նպատակը համապատասխան նյութին ներկայացվող պահանջներին հեղինակային բնօրինակի (թարգմանական օրինակի) համապատասխանության բացահայտումն է: Փորձաքննության ներկայացվող աշխատանքի ընդհանրական պահանջներն […]

̰
Լուիս Էնրիկեն պատրաստվում է գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը

16:36 22.12.2022

Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն պատրաստվում է գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում է Globo Esporte-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար արտասահմանցի թեկնածուներ: Բրազիլացիներն ԱԱ-2022-ում պարտություն կրեցին մրցաշարի քառորդ եզրափակչում՝ 11 մետրանոցներով զիջելով Խորվաթիային։ Հավաքականի նախորդ մարզիչ Տիտեն լքել է իր պաշտոնն այդ հանդիպումից հետո։ […]

̰
Պուտինն ասել է, որ հավատում է Ձմեռ պապին

16:30 22.12.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Երիտասարդական տան երիտասարդական նախագծերի ցուցահանդես: Մի աղջկա հարցին՝ հավատո՞ւմ է արդյոք Ձմեռ պապին, նա պատասխանել է, որ «բոլոր նորմալ ու պարկեշտ մարդիկ պետք է հավատան Ձմեռ պապին»։ «Հիանալի է»,-ասել է աղջիկը: «Ուրեմն մենք համախոհներ ենք»,- հավելել է նախագահը։

̰
ՀՀ հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

16:22 22.12.2022

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հայաստանի Ազգային հավաքականը զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը դասակարգման աղյուսակում։ Նախորդ դասակարգման աղյուսակում, որը կազմվել էր հոկտեմբերին, մեր հավաքականը զբաղեցնում էր 93-րդ հորիզոնականը։ Աշխարհի նորընծա չեմպիոն արգենտինացիները բարձրացել են երկրորդ տեղ։ Ցուցակը գլխավորում է Բրազիլիան։ Լավագույն եռյակը եզրափակում […]

̰
Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է շուտափույթ կերպով վերականգնվի. ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար

16:14 22.12.2022

Լաչինի միջանցքի անվտանգության համար պատասխանատուները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլերը՝ տեղաշարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ նշելով, որ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից ի վեր։ «Ես անհանգստացած եմ, […]

̰
Տղամարդ սինխրոն լողորդները կմասնակցեն առաջիկա Օլիմպիական խաղերին

16:08 22.12.2022

Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան (FINA) հայտարարել է, որ տղամարդ սինխրոն լողորդները կկարողանան մասնակցել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։ Համապատասխան թույլտվությունը տվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը։ Նոր կանոնները թույլ են տալիս առավելագույնը երկու տղամարդկանց ընդգրկել ութ մարզիկից բաղկացած թիմում: Պատմության մեջ առաջին անգամ տղամարդիկ իրավունք կստանան մասնակցել Օլիմպիական խաղերի մրցումներին: Փարիզի ամառային օլիմպիական խաղերը […]

̰
Հունվարի 1-ից կսահմանվեն խնամքի նպաստի նոր չափորոշիչներ. գործադիրի որոշումները

16:00 22.12.2022

Հայաստանում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել: Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտնել է վարչապետը: Կառավարության նոր որոշումներով 2023-ի հունվարի 1-ից կսահմանվեն խնամքի նպաստի նոր չափորոշիչներ, կրթամշակութային մի շարք հաստատություններում կիրականացվեն կապիտալ ծրագրեր, բազմաբնակարան շենքերում օրենքի փոփոխությամբ կկանխվեն ապօրինի շինարարությունները և սուբվենցիոն ծրագրերն ավարտելու համար 3 մլրդ 246 միլիոն դրամ կհատկացվի 8 […]

̰
Կհստակեցվի զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը

16:00 22.12.2022

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կհստակեցվեն զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի և ըստ զինվորական ծառայության հետ առնչության՝ համապատասխան անձանց շրջանակը: Ըստ հիմնավորման, գործող ցանկի հիվանդությունները և դրանց ձևակերպումները չեն համապատասխանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված դասակարգումներին: Այսպիսով՝ հստակեցվում են զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների […]

̰
ՌԴ խաղաղապահ ուժերն են Լաչինի միջանցքում անխափան երթևեկությունն ապահովելու պատասխանատուն. ԱԽ քարտուղար

15:58 22.12.2022

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շեշտում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն են Լաչինի միջանցքով անխափան երթևեկություն իրականացնելու պատասխանատուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն այս մասին ընդգծեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ է: Եվ ՌԴ խաղաղապահ ուժերն են հանդիսանում միջանցքում անխափան երթևեկություն իրականացնելու պատասխանատուն: Եվ, հաշվի առնելով […]

̰
ՀՀ-ն խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ. ԱԽ քարտուղար

15:55 22.12.2022

Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկներում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ, բացի այդ, ստեղծել միջազգային դատարան դիմելու մեխանիզմ՝ճգնաժամի դեպքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի ներկայացրած առաջարկների վերաբերյալ հարցին: Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է մինչև տարվա վերջ ստորագրվի խաղաղության պայմանագիր՝ Գրիգորյանն ասաց՝ հնարավոր […]

̰
Կբարձրացվի դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը. Հայ-շվեդական համագործակցության ծրագիր

15:55 22.12.2022

Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը մասնակցել է Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստին, և Հայաստանի դատական համակարգում էթիկայի, կոռուպցիայի դեմ պայքարի ու բարեվարքության վերաբերյալ սեմինարին: Անահիտ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների […]

̰
BACK_TO_TOP