21:24 21.12.2022
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։ Ինչպես նշվում է հաղորդագրությունում՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել շարժը վերսկսելու հարցով խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ: Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ հոկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են […]
21:17 21.12.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11:00-15:00 Ավանեսովի 1փ. 18, 20, 22, 24, 26 շենքեր, Խաչիկ Դաշտենցի փ. 4 շենք, Արարատի մարզի՝ 11:00-15:00 Վերին Արտաշատ գյուղ մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Մյասնիկյան փողոց մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 10:00-16:00 Վայք […]
21:11 21.12.2022
2022թ. նոյեմբերին հարկման բազա ունեցող աշխատողների թիվն առաջին անգամ գերազանցել է 700 հազարը և կազմել 701,451 մարդ` գերազանցելով անցած տարվա նույն ամսվա ցուցանիշը 47,551-ով։ Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Միջին աշխատավարձը կազմել է 265 հազար դրամ` անցած տարվա 220 հազարի համեմատ` ավելի քան 20% աճ։
20:57 21.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20։40-ի դրությամբ, Գորիսի, Կապանի, Աբովյանի Հրազդանի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
20:40 21.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երրորդ նիստը: Ներկայացվել են տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, երկաթուղու զարգացման, Արենի և հարակից 9 գյուղերի ժառանգության վերականգնման ու զարգացման, տրանսպորտային լոգիստիկ կենտրոնի հիմնման վերաբերյալ ներդրումային նախագծեր: Ծավալվել է մտքերի շահագրգիռ քննարկում, մասնավորապես, նախագծերի իրականացման հնարավորությունների, արդյունավետության, ներդրումային արժեքների գնահատման, ակնկալվող արդյունքների և այլ հարցերի շուրջ: Վարչապետ […]
20:32 21.12.2022
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին և իրենց հաջորդ քայլերին։ «Արդեն տասներորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է Արցախի լրիվ շրջափակումը՝ իր բազմաթիվ ու վտանգավոր հետևանքներով: Իսկ ութերորդ օրն է, որ մենք նստացույց ենք իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև: Կուզեի մի քանի հարցի անդրադառնալ, մասնավորապես՝ 1. Ի՞նչ ենք կատարել այս ընթացքում […]
20:25 21.12.2022
Կիսված ընտանիքներ, ծայրահեղ ծանր հիվանդներ, կիսադատարկ խանութներ, թշնամու ցեղասպան գործելաոճ: Արցախն աշխարհից անջատված է արդեն 10 օր: Ամեն մթնող ու լուսացող օրվա ժամերը դարեր են թվում հատկապես 13-ամյա Ալենի ու 11-ամյա Էրիկի համար. oկուպացված Քաշաթաղից տեղահանված ու Մսմնայում հաստատված Դալաքյանների ժամանակավոր՝ այս մեծ տան բոլոր հոգսերը, ընտանի կենդանիներին ու թռչուններին խնամելը ստիպված առանց մեծերի մնացած […]
20:09 21.12.2022
Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 24-ը ներառյալ ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանից բաց է թողնվելու անօդաչու օդապարիկ (аэростат): «Հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,- ասված է հաղորդագրության մեջ:
20:01 21.12.2022
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը ուսումնասիրել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջը: Նշելով, որ այս պահին վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը, ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները, […]
20:00 21.12.2022
Հարավային Կորեայի իշխանությունները նախատեսում են նոր վիզաներ ներմուծել օտարերկրացիների համար և բարելավել K-ETA թույլտվության համակարգը, հայտնում է ATOR-ը։ Հանրապետության մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարությունը հաստատել է արդյունաբերության զարգացման վեցերորդ գլխավոր հատակագիծը՝ նախատեսված հինգ տարվա համար։ Այն նպատակ ունի վերակենդանացնել զբոսաշրջության արդյունաբերությունը համաճարակից հետո և մինչև 2027 թվականը ներգրավել 30 միլիոն ճանապարհորդների: «Հավակնոտ նպատակներին հասնելու համար […]
19:52 21.12.2022
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հրամանագիր է ստորագրել Գրիգոր Էլիզբարյանին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին նշանակելու մասին: Այս մասին նշվում է ՀՀ գլխավոր դատախազության կայքէջում:
19:47 21.12.2022
Շվեյցարիան, հետևելով Եվրամիությանը, ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցուցակը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով՝ ներառելով 141 ֆիզիկական անձ և 49 ընկերություն Ռուսաստանի Դաշնությունից, ասվում է երկրի էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։ Անցյալ շաբաթ ԵՄ-ն ներկայացրել է պատժամիջոցների նոր փաթեթ, որը ներառում է 190 անձ, այդ թվում՝ 141 մարդ և 49 կազմակերպություն, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, պատգամավորներ, իրավապահ մարմինների […]
19:34 21.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն: Արմավիրի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Աշտարակի և […]
19:25 21.12.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ԱՄՆ այցի հիմնական նպատակը կլինի ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի հետ երկրին օգնություն տրամադրելու հարցը քննարկելը։ Այս կարծիքը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 21-ին, հայտնել է MGIMO-ի Եվրոպական իրավունքի ամբիոնի դոցենտ, Եվրոպական տեղեկատվության կենտրոնի տնօրեն Նիկոլայ Տոպորնինը։ «Նախորդ օրը, ինչպես գիտենք, ամերիկացիները հավանություն են տվել օգնությանը»,- Lenta.Ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ […]
19:21 21.12.2022
Քանի որ Ադրբեջանը շարունակում է շրջափակել Հայաստանը և Արցախը իրար կապող միակ ճանապարհը, ԱՄՆ Կոնգրեսի անդամները շարունակում են բարձրաձայնել այս խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությունում: Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Բայդենի վարչակազմին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ ճանապարհն ապաշրջափակելու և Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Կոնգրեսական Շիֆն ընդգծել […]
19:14 21.12.2022
Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի և «Ազնավուր հիմնադրամի» օժանդակությամբ Լոռու մարզի «Վանաձորի բժշկական կենտրոնի» ախտաբանա-հյուսվածքաբանական լաբորատորիան ամբողջովին կվերազինվի և կհագեցվի նորագույն ժամանակակից, արդի միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատոր տեխնիկայով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը: ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի և «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի միջև առողջապահության նախարարությունում կնքվել է համագործակցության […]
19:08 21.12.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016-2022 թվականների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Ա. Հ.-ն (ՀՀ ՊԵԿ նախագահի 14.10.2022թ. հրամանով ազատվել է մաքսային ծառայության պաշտոնից) օժանդակել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Գ. Դ.-ի, Ս. Դ.-ի, Գ. Դ.-ի, ինչպես նաև Ռ. Մ.-ի կողմից ՊԵԿ պաշտոնատար անձին ապօրինի անգործության համար կաշառք […]
19:04 21.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է 2022 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները: Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված 15 մարզական լրագրողների և ՀՀ 33 մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների/հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ: Այսպիսով՝ 2022 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել. Ալեքսանյան Արթուր (ըմբշամարտ, աշխարհի առաջնության չեմպիոն) […]
18:57 21.12.2022
Քիչ առաջ Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Նշվում է, որ քիչ ավելի ուշ կներկայացվեն մանրամասները:
18:52 21.12.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը մասնակցել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կահավորված հոգեթերապևտիկ սենյակի բացմանը: Սենյակի հարդարումն իրականացվել է թերապևտիկ աշխատանքին համապատասխան հատուկ լուծումներով՝ հագեցած ինչպես անհատական, այնպես էլ խմբային թերապիա անցկացնելու հնարավորությամբ: Հոգեթերապևտիկ սենյակի կահավորմանը զուգահեռ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվել են ինչպես «Աբովյան», այնպես էլ այլ […]
18:43 21.12.2022
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը 2023 թվականին հատուկ ռազմական գործողություն (SVO) կիրականացնեն Կիևի դեմ մինչև իր առաջադրանքների ամբողջական կատարումը, ինչպես նաև կշարունակեն իրենց առաքելությունները Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ, փոխանցում է Ռիա Նովոստին «Շարունակեք հատուկ ռազմական գործողությունների իրականացումը մինչև առաջադրանքների ամբողջական կատարումը: Ապահովեք, […]
18:32 21.12.2022
Ուկրաինացի օլիգարխները զենքը ձեռքին պետք է գնան երկիրը պաշտպանելու. Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ԱԾ) նախագահի պաշտոնակատար Վասիլի Մալյուկը։ «Ուկրաինայի օլիգարխներն այժմ գտնվում են անվտանգության ծառայության մեծ ուշադրության ներքո։ Նրանցից ոմանք այժմ գնում են հարցաքննության։ Եվ եթե հարկ լինի, նրանք նույնպես [օլիգարխները] պետք է զենք վերցնեն և կողք կողքի կանգնեն խրամատներում. […]
18:23 21.12.2022
ՈւԵՖԱ-ն կարող է «Յուվենտուսին» հեռացնել եվրոպական մրցաշարից՝ ֆինանսական խարդախության պատճառով: Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, ՈւԵՖԱ-ի ֆինանսական վերահսկողության մարմինը հետաքննություն է սկսել թուրինյան ակումբի նկատմամբ: ՈւԵՖԱ-ն կարող է պատժել «Յուվենտուսին», եթե հետաքննությունը պարզի, որ «ակումբի ֆինանսական վիճակը զգալիորեն տարբերվել է այն բանից, թե ինչպես է այն գնահատել CFCB-ն նախկինում», կամ «էական նոր փաստեր […]
18:17 21.12.2022
Դեկտեմբերի 20-ին կայացել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի էկոակումբների երիտասարդական գագաթնաժողովը, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: Գագաթնաժողովին ներկայացվել է տարեսկզբին հիմնված էկոակումբների գործունեության մեկ տարվա ամփոփը՝ իրականացված բնապահպանական նախագծերը, արդյունքներն ու հետևանքները: Գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը, տեղական և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, էկոակումբների անդամներ, […]
18:11 21.12.2022
Բարձրագույն դատական խորհրդում այսօր տեղի է ունեցել Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու նպատակով դիմած անձանց հետ հարցազրույցի փուլը, որին մասնակցող 12 հավակնորդից ընտրվել է 3 թեկնածու` Դավիթ Թադևոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով, Գոռ Հարությունյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով, և Գոռ Մինասյանը՝ 6 կողմ, 3 […]
18:06 21.12.2022
Պերուի պաշտոնանկ արված նախագահ Պեդրո Կաստիլյոյի կինը՝ Լիլիա Պարեդես Նավարոն և պետության նախկին ղեկավարի երեխաները լքել են Մեքսիկայի դեսպանատունը և թռչել Մեխիկոյի ուղղությամբ։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել է RPP ռադիոկայանը։ Նրա խոսքով՝ Կաստիլյո ընտանիքի հետ ինքնաթիռը Լիմայից մեկնել է Մեխիկո Սիթի չորեքշաբթի լույս հինգշաբթի տեղական ժամանակով գիշերը։ Ենթադրվում է, որ Պարեդես Նավարոն երեխաների հետ միասին […]