17:00 21.12.2022
Կատարակտի վիրահատական բուժումը ՀՀ-ում սոցիալապես անապահով, հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար կատարվում է անվճար` պետպատվերով:
16:57 21.12.2022
Հանրապետությունում 2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն պետ Տաթև Մկրտչյանը տեղեկացրեց, որ ավելի քանի 102 հազար կազմակերպության համար ուժի մեջ է մտնում իրական շահառուներին բացահայտելու պարտավորությունը: «Այս գործընթացն իրականացնում ենք փուլային տարբերակով: Մեկնարկը տրվել […]
16:53 21.12.2022
Հայտնի է դարձել, թե ինչ է ասել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն ԱԱ-2022-ի Արգենտինայի դեմ եզրափակիչ խաղի ընդմիջմանը։ Առաջին խաղակեսից հետո ֆրանսիացիները պարտվում էին 0։2 հաշվով։ Իր մոտիվացիոն խոսքում հարձակվողն ասել է, որ աշխարհի առաջնության եզրափակիչը համարում է կյանքի հանդիպում։ «Սա աշխարհի առաջնության եզրափակիչն է, սա ամբողջ կյանքի հանդիպումն է: Մենք վերադառնում ենք խաղադաշտ և […]
16:48 21.12.2022
Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում դեկտեմբերի 21-ին հանդիպում են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները, փոխանցում է Ermenihaber-ը։ Ինչպես հայտնում են լրատվականները, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սկզբում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, իսկ հետո Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։ Երկկողմ հանդիպումներին հետևել է ևս մեկ՝ արդեն եռակողմ հանդիպում։ Նշվում է, որ […]
16:45 21.12.2022
Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.55-ին, Շիրակի մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները ծառայության ընթացքում տեղեկություն էին ստացել, որ ինչ-որ մարդիկ «Օպել»-ով շրջում են Մարալիկ քաղաքում և կրակում թափառող շների ուղղությամբ: Ծառայություն կատարելու ընթացքում պարեկները Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցում հայտնաբերել են սպանված շուն, իսկ ժամը 22.30-ի սահմաններում Ձերժինսկու և Մադաթյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել և […]
16:38 21.12.2022
Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կրկին ծաղրել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին։ Բուենոս Այրեսում կայացած չեմպիոնական շքերթի ժամանակ՝ ի պատիվ 2022 թվականի աշխարհի առաջնությունում հաղթանակի, Արգենտինայի հավաքականի դարպասապահը ցույց է տվել ֆրանսիացի հարձակվողի դեմքով տիկնիկ։ Եզրափակիչ խաղից հետո, որում Մբապեն հեթ-տրիկի հեղինակ էր դարձել, համացանցում կադրեր էին տարածվել Արգենտինայի հավաքականի հանդերձարանից։ Դարպասապահը հանդերձարանում թիմակիցների հետ […]
16:37 21.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը մասնակցել է Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստին: Արսեն Բաղդասարյանը կարևորել է խորհրդի գործունեությունը՝ ընդգծելով, որ անչափահասների կրթության, դաստիարակության և վարքին վերաբերող խնդիրների բացահայտմանը միտված բոլոր միջոցառումներն այսօր համարվում են առաջնահերթ: «Նշեմ, որ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում վերանայվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք […]
16:32 21.12.2022
Դեկտեմբերի 6-ին Արմավիրի բաժնի ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտել են հանցագործության դեպքեր։ Քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող շուկայի հարակից տարածքում արտարժույթի ապօրինի փոխանակում են իրականացնում։ Ստուգողական միջոցառումների արդյունքում Արմավիրի Նալբանդյան փողոցում հայտնաբերվեց և բաժին հրավիրվեց 52-ամյա մի տղամարդ։ Ըստ նրա հայտնածի՝ դեկտեմբերի 6-ի առավոտյան 300 եվրոյի դիմաց 58-ամյա համաքաղաքացուց […]
16:27 21.12.2022
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի նախագահ Գիորգի Ծերեթելին և նրա տեղակալ Պավլե Գամկղրելիձեն ծանոթացել են Քվեմո Քարթլիի մարզում ավարտված և ընթացիկ նախագծերին։ «Ալիք մեդիայի» փոխանցմամբ` տեղեկացնում է դեպարտամենտը: Ըստ առկա տեղեկության՝ Քվեմո Քարթլիի մարզում 2022 թվականին 22 ծրագիր է մեկնարկել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 114,3 մլն լարի: Նշվում է, որ ավարտվել է 11 ծրագիր, իրականացվել է […]
16:21 21.12.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դիմումների մուտքագրման գործընթացն արագացնելու և ձեր հարմարավետությունն ապահովելու նպատակով, այսուհետ, Երևանի քաղաքապետարանի երկու շենքում գործող «մեկ պատուհան» գրասենյակից բացի, կարող եք բոլոր դիմումները մուտքագրել առցանց: Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար⤵️ 🔹մուտք գործել հետևյալ հղմամբ. https://arcanc.yerevan.am/ 🔹կցել ուղարկված նկարները 🔹լրացնել կոնտակտային տվյալներ:
16:17 21.12.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի ղեկավար կազմի և ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են կոմիտեից։
16:13 21.12.2022
Լեզվի կոմիտեն ամփոփում է հայերենի 2022 թվականի «Տարվա բառն» ընտրելու քվեարկությունը։ Ընտրության համար առաջարկել էինք 12 բառ (այբբենական կարգով), որոնցից Լեզվի կոմիտեի առցանց հետևորդները քվեարկությամբ որոշել են «Տարվա բառը»։ Հաղթել է ԳԻՏԱՐԲՈՒՔ բառը (այս բառի օգտին քվեարկել է մասնակիցների 30%-ը): Գիտարբուքը միջոցառում է, որի շրջանակում մարդիկ հավաքվում են «գիտությամբ արբենալու համար», այլ կերպ ասած` հրավիրվում են գիտնականներ, […]
16:08 21.12.2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում են նախագահի աշխատազկազմից։ «Անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում: Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ու մեր երկրների առանձնաշնորհյալ հարաբերությունները, առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական […]
16:03 21.12.2022
Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի հերթական ընդլայնված նիստը։ Նիստին մասնակցել են նաև պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Պաշտպանը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում Կանխարգելման ազգային մեխանիզմը ի թիվս այլ հաստատությունների, մշտադիտարկել է 3 խոշոր հոգեբուժական հաստատություն՝ ՀՀ Շիրակի […]
16:01 21.12.2022
Թուրքիայի նախկին վարչապետ ու արտգործնախարար, նախագահ Ռեջեփ Էրդողանի նախկին կուսակից Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի վերաբերյալ Ստամբուլի դատարանի կայացրած վճիռը, փոխանցում է Ermenihaber-ը։ Գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների «Ժողովրդահանարապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ հանդիսացող Իմամօղլուն դատապարտվել է 2.7 տարվա ազատազրկաման և նույնքան ժամանակով քաղաքականությամբ զբաղվելու արգելքի: Ըստ Դավութօղլուի՝ Իմամօղլուի շուրջ կատարվող զարգացումների […]
15:55 21.12.2022
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել՝ հնարավորինս մեծացնելու Ադրբեջանի դեմ միջազգային ճնշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի, Լաչինի միջանցքի փակման համատեքստում միջազգային հանրության կոչերը շատ ավելի հասցեական են, հստակ և կոշտ: «Պետք է փորձենք միջազգային ճնշումը հնարավորինս […]
15:51 21.12.2022
Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.50-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կարմիրգյուղ գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է փողոցում ընկնելու հետևանքով: Ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ նա մարմնական […]
15:44 21.12.2022
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է համապատասխան բուժում: «Հանրապետական բժշկական […]
15:41 21.12.2022
Կրթություն 15:12 Ժաննա Անդրեասյանը Գորիսի թատրոնում հանդիպել է Բերձորի ճանապարհի փակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի երեխաներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է ՀՀ Սյունիքի մարզ։ Նախարարը Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հանդիպել է Հայաստան-Արցախ ճանապարհի փակման հետևանքով Հայաստանում գտնվող դպրոցահասակ երեխաներին: Թատրոնում երեխաների համար կազմակերպված ամանորյա ներկայացումից առաջ ԿԳՄՍ նախարար […]
15:39 21.12.2022
Բուենոս Այրեսի իշխանությունները հայտնելեն, որ ավելի քան 3 միլիոն մարդ է դուրս եկել մայրաքաղաք փողոցներ՝ չեմպիոնական շքերթին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է TN հեռուստաալիքը։ «Ավելի քան 3 միլիոն երկրպագու կաթվածահար է արել քաղաքը, իսկ ազգային հավաքականի հետ ավտոբուսի երթուղին անընդհատ փոփոխվել է»,- հայտնել է հեռուստաալիքը։ Նշենք, որ Արգենտինայի բնակչությունը մոտ 45 միլիոն է։ Ստացվում […]
15:33 21.12.2022
Դեկտեմբերի 21-ին ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հետ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ընթացքում ամփոփվել են ընթացիկ տարում իրականացրած աշխատանքները, հյուրերին ներկայացվել է բրիֆինգ ՀՀ անվտանգային միջավայրի և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։ Նշվել է, որ 2023թ-ին ակնկալվում է առավել […]
15:29 21.12.2022
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն: «Քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
15:26 21.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն: Արմավիրի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: […]
15:23 21.12.2022
Արգենտինայից մի ընտանիք նորածին որդուն անվանակոչել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների անունով։ Երեխան ծնվել է Արգենտինա-Ֆրանսիա եզրափակիչ խաղից երկու ժամ առաջ, նրան անվանել են Լիոնել Էնցո Խուլիան։ Երեխայի հայրը՝ Էնցո Ալտամիրանոն, «Ռիվեր Փլեյթի» երկրպագու է, և իր որդուն անվանել է ակումբի նախկին խաղացողներ Էնցո Ֆերնանդեսի և Խուլիան Ալվարեսի, ինչպես նաև ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի պատվին։ […]
15:21 21.12.2022
70 կողմ ձայնով Նարեկ Ղազարյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին առաջարկել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Նարեկ Ղազարյանի […]
15:16 21.12.2022
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ բոլորին հրավիրելով Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ տոնածառի լույսերի վառման արարողությանը: «Հարգելի՛ հայրենակիցներ, չնայած շրջափակման հետևանքով ստեղծված բազում անհարմարություններին, Ստեփանակերտի քաղաքապետարանը որոշել է մեր երեխաներին չզրկել ամանորյա տրամադրությունից: Ուստի, դեկտեմբերի 23-ին ժամը 18:00-ին հրավիրում ենք բոլորիդ Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ մասնակցելու տոնածառի լույսերի վառման արարողությանը: Նախատեսվում […]
15:13 21.12.2022
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Դպրոցական լավագույն մինի այգի 2022թ.» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Հյուրընկալ դպրոցը զբաղեցրել է 1-ին հաղթող տեղը: Արդեն երկրորդ տարին է, ինչ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն (ՊՀԾ) իր գործընկերների՝ «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի (ԴՍԵԲ) և ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի հետ համատեղ իրականացնում է «Դպրոցական լավագույն […]
15:12 21.12.2022
Հայաստանը շարունակելու է բոլոր հնարավոր միջոցներով զբաղվել Լաչինի միջանցքում առաջացած խնդրով և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով չի սահմանափակվելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից հետո «հողի վրա» ի՞նչ գործընթացներ են սպասվում: «Շարունակելու ենք բոլոր հնարավոր միջոցներով զբաղվել Լաչինի […]
15:07 21.12.2022
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող շինհրապարակում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էլնոր» կարագի գործարանի տարածքում գտնվող շինության տանիքում (մոտ 200 քմ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության […]
15:02 21.12.2022
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստում քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Գագիկ Բարսեղյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական […]