23:00 16.02.2025
Փետրվարի 12-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկան։ Այս մասին նշվում է Պրահայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջից: Հանդիպման ընթացքում շեշտվել է սոցիալական հարցերի բնագավառում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով կապերի ամրապնդմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտներում այն ընդլայնելուն ուղղված համատեղ նախաձեռնությունների հեռանկարները: Դեսպանը նախարար Յուրեչկային […]
22:28 16.02.2025
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Էրլինգ Հոլանդի վնասվածքի մասին, հաղորդում է The Independent-ը: «Երբ Հոլանդն ընկավ, բոլորը վախեցան։ Բայց նա ժպտալով հեռացավ խաղադաշտից, և բժիշկն ինձ ոչ մի վատ բան չասաց, հետևաբար հուսով եմ, որ Էրլինգը լավ է: Ես բժշկի հետ չեմ խոսել: Գուցե ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան կարող […]
22:13 16.02.2025
Առնվազն 18 մարդ, այդ թվում՝ 10 կին և երեք երեխա, զոհվել է Նյու Դելիի երկաթուղային կայարանում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով։ Այս մասին լրագրողներին հայտնել են Հնդկաստանի մայրաքաղաքի ոստիկանությունից։ Մարդիկ սպասում էին դեպի Պրայագրաջ քաղաք ուղևորվող գնացքին՝ ծիսական լոգանք ընդունելու Սանգամում՝ սուրբ Գանգես և Յամունա գետերի միախառնման վայրում: Երկու անընդմեջ գնացքների ուշացման պատճառով կառամատույցը մարդաշատ է […]
21:45 16.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը եվրոպացի պաշտոնյաներին տեղեկացրել է, որ հույս ունի Ուկրաինայում զինադադարի հասնել մինչև Սուրբ Զատիկ՝ ապրիլի 20-ը։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը: 2025 թվականին կաթոլիկներն ու ուղղափառները Սուրբ Զատիկը կնշեն նույն օրը։
21:26 16.02.2025
Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մոտ է եղել թուրքական «Տրաբզոնսպոր» տեղափոխությանը, հաղորդում է թուրքական Taka Gazete-ն։ Աղբյուրի տեղեկություններով` «Տրաբզոնսպորը» տրանսֆերի համար առաջարկել է 10 միլիոն եվրո, «Կրասնոդարը» դրական է արձագանքել: 24-ամյա ֆուտբոլիստն էլ հասցրել է բանակցել թուրքական ակումբի հետ, նրան խոստացել են կրկնակի բարձր աշխատավարձ: Ըստ աղբյուրի` Հայաստանի ազգային հավաքականի մարզչի […]
21:08 16.02.2025
Փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Մուշեղ Ն․-ն իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Ջրառատ թաղամասի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ […]
20:52 16.02.2025
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կարծում է, որ Եվրոպան պետք է լինի Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է Kathimerini թերթին տված հարցազրույցում։ «Խոսելով ընդհանուր մարտահրավերների մասին՝ ես կցանկանայի ընդգծել, որ Եվրոպան չի կարող բացակայել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների սեղանից: … Ես կասեի, որ ժամանակն է, որ այն աշխարհաքաղաքականորեն մեծանա և իր […]
20:38 16.02.2025
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հաստատել է, որ փետրվարի 17-ին Փարիզում տեղի կունենա ԵՄ անվտանգության գագաթնաժողովը: «Վաղը Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում կհավաքի պետությունների և կառավարությունների ղեկավարներին՝ քննարկելու Եվրոպական անվտանգության կարևոր հարցերը։ Խոսքն աշխատանքային հանդիպման մասին է», – ասել է նա France Inter ռադիոյի եթերում։ Միաժամանակ, Ֆրանսիայի արտգործնախարարը հրաժարվել է նշել միջոցառման մասնակիցների ճշգրիտ […]
20:26 16.02.2025
Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել «Օսասունայի» հետ: 15-րդ րոպեին «Ռեալից» հաշիվը բացել է Կիլիան Մբապեն, 14 րոպե անց անպարկեշտ խոսքեր ասելու համար ուղիղ կարմիր քարտ է ստացել և խաղադաշտից հեռացվել է «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը: 58-րդ րոպեին «Օսասունայի» խորվաթ հարձակվող Անտե Բուդիմիրը 11-մետրանոցից հավասարեցրել է հաշիվը:
19:53 16.02.2025
Փետրվարի 16 ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ առաջին փոխնախագահի՝ միջազգային հարցերով տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ հագեցած օրակարգին, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները խորացնելու և հնարավորինս զարգացնելու անհրաժեշտությունը:
19:27 16.02.2025
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները որակազրկվել է 3 ամսով, հայտնում է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) պաշտոնական կայքը։ Իտալացի թենիսիստի որակազրկումն ուժի մեջ է մտել փետրվարի 9-ից և կտևի մինչև մայիսի 4-ը ներառյալ։ Սիները կկարողանա մասնակցել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսին»։ Ֆրանսիայի բաց առաջնությունն այս տարի կմեկնարկի մայիսի 19-ին։ 23-ամյա թենիսիստը նախորդ տարի մարտին […]
19:04 16.02.2025
Փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Զիլ 131» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով բեռնատարի վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել […]
18:32 16.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 16-ին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության գործերով պետնախարար Մումահամադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ Մազրուիի հրավերով, Աբու Դաբիում մասնակցել է «IDEX 2025» միջազգային պաշտպանության համաժողովի շրջանակում անցկացվող «Պաշտպանություն վերաիմաստավորում. նորարարություն, ինտեգրում և դիմակայունություն» խորագրով Միջազգային պաշտպանական համաժողովին (IDC): ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել որպես […]
17:59 16.02.2025
Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» ավարտել է կիպրոսյան ուսումնամարզական հավաքը: Վարդան Մինասյանի թիմը վերջին ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է Դանիայի Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Հոբրոյին»: Դուբլ է գրանցել կոլումբացի հարձակվող Ջոնաթան Դուարտեն: «Արարատ-Արմենիան» Հայաստանի Պրեմիեր լիգայում պայքարը կվերսկսի փետրվարի 25-ին «Ուրարտուի» դեմ տնային խաղով:
17:44 16.02.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը ներկա են գտնվել «Ֆաջր» 40-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Թևանյանի համերգին: Այդ մասին հայտնել է Իրանում ՀՀ դեսպանությունը: Միջոցառման ընթացքում Թևանյանը բլուլի, դուդուկի, շվիի, սրինգի և դաշնամուրային կատարումներով հանդիսատեսին է ներկայացրել հայակական և իրանական ազգային ու ժողովրդական երաժշտության նմուշներ:
17:27 16.02.2025
Հանրապետության տարածքում` Փետրվարի 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին՝ առանձին շրջաններում, 20-21-ը՝ շրջանների զգալի մասում, սպասվում է ձյուն։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 18-19-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ, 20-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում` Փետրվարի 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է […]
17:12 16.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
17:08 16.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:32 16.02.2025
Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում ընդունել էր Վիգոյի «Սելտային» և ոչ-ոքի է խաղացել` 1-1: 7-րդ րոպեից 10 ֆուտբոլիստով մնացած մադրիդյան թիմը 81-րդ րոպեին խփել է պատասխան գոլը: «Աթլետիկոն» 50 միավորով երկրորդն է, մեկ միավոր է զիջում առաջատար և գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: Երրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնային» թիմը գերազանցում է երկու միավորով: «Բարսելոնան» […]
16:14 16.02.2025
BRICS-ի գագաթնաժողովը, որը 2025-ին նախագահելու է Բրազիլիան, կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-ից 7-ը։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ «Հաստատվել են 2025 թվականին BRICS-ի գագաթնաժողովի անցկացման ամսաթիվն ու վայրը: Այն կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-ից 7-ը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Բրազիլիան BRICS-ի նախագահությունը ստանձնել է հունվարի 1-ից։ 2024 թվականին կազմակերպությունը նախագահում էր […]
15:57 16.02.2025
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը բրիտանական չարթերի պատմության մեջ ռեկորդ է սահմանել կին կատարողների շարքում ամենաշատ առաջին տեղը զբաղեցրած ալբոմների քանակով: Այս մասին հայտարարել է Official Charts ընկերությունը, որը պատասխանատու է Միացյալ Թագավորությունում երաժշտական չարթերի կազմման և հրապարակման համար։ Ընկերության տվյալներով՝ Lover (Live From Paris) համերգային ալբոմը դարձել է Սվիֆթի 13-րդ սկավառակը, որը գլխավորել է երկրի […]
15:38 16.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Գինտաուտաս Պալուցկասին ազգային տոնի՝ Լիտվայի պետականության վերականգնման օրվա առիթով: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի ժողովրդին Լիտվայի Հանրապետության ազգային տոնի՝ Լիտվայի պետականության վերականգնման օրվա կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետությունը մեծապես արժևորում է անկախ պետա-կանության և ինքնիշխանության հասնելու Լիտվայի Հանրապետության անցած երկար ու դժվարին ճանապարհն ու հավատարմությունը ժողովրդավարության, […]
15:26 16.02.2025
Ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը 1001 օր անընդմեջ Ֆորմուլա-1-ի չեմպիոնն է, հաղորդում է Legalbet-ը: Այս ցուցանիշով Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոնը ռեկորդակիր է, երկրորդ տեղում լեգենդար Միխայել Շումախերն է` 896 օր անընդմեջ չեմպիոնությամբ:
15:12 16.02.2025
Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, անդրադարձել ՀՀ Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են պետական կառավարման […]
15:04 16.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա առաջնորդների հետ հեռախոսազրույցների ժամանակ սովորաբար մենակ է լինում, սակայն անհրաժեշտության դեպքում օգնականներին է կանչում։ Այս մասին ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Սովորաբար, երբ նախագահը հեռախոսազրույցներ է ունենում, այդ պահին նրա մոտ ոչ ոք չի լինում: Սովորաբար այդպես է լինում: Բայց անհրաժեշտության դեպքում պետության […]
14:49 16.02.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալները Գազայի հատվածում շարունակում են պատանդ պահել 73 մարդու։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ «Գազայի հատվածում դեռևս կա 73 պատանդ՝ ողջ և մահացած»,- ասել է նա։ Պաշտոնյան նշել է, որ համաձայնագրի առաջին փուլի համաձայն՝ մինչ այժմ ազատ է արձակվել 19 պատանդ, և ակնկալվում է, որ ևս 14 […]
14:34 16.02.2025
ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի մարտիկ Էդմեն Շահբազյանն օկտագոն վերադարձը նշել է տպավորիչ հաղթանակով: UFC Fight Night 251-ի շրջանակներում Շահբազյանը միջին քաշային կարգում մենամարտել է Դիլան Բուդկայի դեմ և արդեն առաջին ռաունդում հաղթանակի է հասել նոկաուտով: 27-ամյա հայ մարտիկը նախորդ անգամ օկտագոն էր դուրս եկել 2024 թվականի օգոստոսի 25-ին և պարտվել Ջերալդ Միրշերտին: Շահբազյանն անցկացրել է 19 […]
14:17 16.02.2025
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը կոչ է արել ԵՄ-ին արագացնել ընդհանուր որոշումների կայացման գործընթացը։ Ինչպես հաղորդում է Բուլղարիայի ղեկավարի մամուլի ծառայությունը, այս մասին Ռադևը հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ հանդիպման ժամանակ։ «ԵՄ-ն պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ընդհանուր որոշումների կայացման գործընթացը օպտիմալացնելու համար, որպեսզի դրանք համապատասխանեն միջազգային գործընթացների բարձր […]