19:53 16.02.2025
Փետրվարի 16 ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ առաջին փոխնախագահի՝ միջազգային հարցերով տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ հագեցած օրակարգին, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները խորացնելու և հնարավորինս զարգացնելու անհրաժեշտությունը:
19:27 16.02.2025
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները որակազրկվել է 3 ամսով, հայտնում է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) պաշտոնական կայքը։ Իտալացի թենիսիստի որակազրկումն ուժի մեջ է մտել փետրվարի 9-ից և կտևի մինչև մայիսի 4-ը ներառյալ։ Սիները կկարողանա մասնակցել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսին»։ Ֆրանսիայի բաց առաջնությունն այս տարի կմեկնարկի մայիսի 19-ին։ 23-ամյա թենիսիստը նախորդ տարի մարտին […]
19:04 16.02.2025
Փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Զիլ 131» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով բեռնատարի վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել […]
18:32 16.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 16-ին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության գործերով պետնախարար Մումահամադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ Մազրուիի հրավերով, Աբու Դաբիում մասնակցել է «IDEX 2025» միջազգային պաշտպանության համաժողովի շրջանակում անցկացվող «Պաշտպանություն վերաիմաստավորում. նորարարություն, ինտեգրում և դիմակայունություն» խորագրով Միջազգային պաշտպանական համաժողովին (IDC): ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել որպես […]
17:59 16.02.2025
Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» ավարտել է կիպրոսյան ուսումնամարզական հավաքը: Վարդան Մինասյանի թիմը վերջին ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է Դանիայի Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Հոբրոյին»: Դուբլ է գրանցել կոլումբացի հարձակվող Ջոնաթան Դուարտեն: «Արարատ-Արմենիան» Հայաստանի Պրեմիեր լիգայում պայքարը կվերսկսի փետրվարի 25-ին «Ուրարտուի» դեմ տնային խաղով:
17:44 16.02.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը ներկա են գտնվել «Ֆաջր» 40-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Թևանյանի համերգին: Այդ մասին հայտնել է Իրանում ՀՀ դեսպանությունը: Միջոցառման ընթացքում Թևանյանը բլուլի, դուդուկի, շվիի, սրինգի և դաշնամուրային կատարումներով հանդիսատեսին է ներկայացրել հայակական և իրանական ազգային ու ժողովրդական երաժշտության նմուշներ:
17:27 16.02.2025
Հանրապետության տարածքում` Փետրվարի 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին՝ առանձին շրջաններում, 20-21-ը՝ շրջանների զգալի մասում, սպասվում է ձյուն։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 18-19-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ, 20-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում` Փետրվարի 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է […]
17:12 16.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
17:08 16.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:32 16.02.2025
Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում ընդունել էր Վիգոյի «Սելտային» և ոչ-ոքի է խաղացել` 1-1: 7-րդ րոպեից 10 ֆուտբոլիստով մնացած մադրիդյան թիմը 81-րդ րոպեին խփել է պատասխան գոլը: «Աթլետիկոն» 50 միավորով երկրորդն է, մեկ միավոր է զիջում առաջատար և գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: Երրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնային» թիմը գերազանցում է երկու միավորով: «Բարսելոնան» […]
16:14 16.02.2025
BRICS-ի գագաթնաժողովը, որը 2025-ին նախագահելու է Բրազիլիան, կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-ից 7-ը։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ «Հաստատվել են 2025 թվականին BRICS-ի գագաթնաժողովի անցկացման ամսաթիվն ու վայրը: Այն կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-ից 7-ը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Բրազիլիան BRICS-ի նախագահությունը ստանձնել է հունվարի 1-ից։ 2024 թվականին կազմակերպությունը նախագահում էր […]
15:57 16.02.2025
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը բրիտանական չարթերի պատմության մեջ ռեկորդ է սահմանել կին կատարողների շարքում ամենաշատ առաջին տեղը զբաղեցրած ալբոմների քանակով: Այս մասին հայտարարել է Official Charts ընկերությունը, որը պատասխանատու է Միացյալ Թագավորությունում երաժշտական չարթերի կազմման և հրապարակման համար։ Ընկերության տվյալներով՝ Lover (Live From Paris) համերգային ալբոմը դարձել է Սվիֆթի 13-րդ սկավառակը, որը գլխավորել է երկրի […]
15:38 16.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Գինտաուտաս Պալուցկասին ազգային տոնի՝ Լիտվայի պետականության վերականգնման օրվա առիթով: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի ժողովրդին Լիտվայի Հանրապետության ազգային տոնի՝ Լիտվայի պետականության վերականգնման օրվա կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետությունը մեծապես արժևորում է անկախ պետա-կանության և ինքնիշխանության հասնելու Լիտվայի Հանրապետության անցած երկար ու դժվարին ճանապարհն ու հավատարմությունը ժողովրդավարության, […]
15:26 16.02.2025
Ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը 1001 օր անընդմեջ Ֆորմուլա-1-ի չեմպիոնն է, հաղորդում է Legalbet-ը: Այս ցուցանիշով Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոնը ռեկորդակիր է, երկրորդ տեղում լեգենդար Միխայել Շումախերն է` 896 օր անընդմեջ չեմպիոնությամբ:
15:12 16.02.2025
Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, անդրադարձել ՀՀ Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են պետական կառավարման […]
15:04 16.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա առաջնորդների հետ հեռախոսազրույցների ժամանակ սովորաբար մենակ է լինում, սակայն անհրաժեշտության դեպքում օգնականներին է կանչում։ Այս մասին ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Սովորաբար, երբ նախագահը հեռախոսազրույցներ է ունենում, այդ պահին նրա մոտ ոչ ոք չի լինում: Սովորաբար այդպես է լինում: Բայց անհրաժեշտության դեպքում պետության […]
14:49 16.02.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալները Գազայի հատվածում շարունակում են պատանդ պահել 73 մարդու։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ «Գազայի հատվածում դեռևս կա 73 պատանդ՝ ողջ և մահացած»,- ասել է նա։ Պաշտոնյան նշել է, որ համաձայնագրի առաջին փուլի համաձայն՝ մինչ այժմ ազատ է արձակվել 19 պատանդ, և ակնկալվում է, որ ևս 14 […]
14:34 16.02.2025
ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի մարտիկ Էդմեն Շահբազյանն օկտագոն վերադարձը նշել է տպավորիչ հաղթանակով: UFC Fight Night 251-ի շրջանակներում Շահբազյանը միջին քաշային կարգում մենամարտել է Դիլան Բուդկայի դեմ և արդեն առաջին ռաունդում հաղթանակի է հասել նոկաուտով: 27-ամյա հայ մարտիկը նախորդ անգամ օկտագոն էր դուրս եկել 2024 թվականի օգոստոսի 25-ին և պարտվել Ջերալդ Միրշերտին: Շահբազյանն անցկացրել է 19 […]
14:17 16.02.2025
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը կոչ է արել ԵՄ-ին արագացնել ընդհանուր որոշումների կայացման գործընթացը։ Ինչպես հաղորդում է Բուլղարիայի ղեկավարի մամուլի ծառայությունը, այս մասին Ռադևը հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ հանդիպման ժամանակ։ «ԵՄ-ն պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ընդհանուր որոշումների կայացման գործընթացը օպտիմալացնելու համար, որպեսզի դրանք համապատասխանեն միջազգային գործընթացների բարձր […]
14:02 16.02.2025
Կիպրոսում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Նիկոսիա այցելության ավարտին Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Կիպրոսի Հայոց Առաջնորդարանում հանդիպեց Կիպրոսի Հայոց Թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Կոմիտաս Արքեպիսկոպոս Օհանեանի հետ։ Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը և Կոմիտաս Արք. Օհանեանը շոշափել են Կիպրոսի հայ համայնքին, հայ-կիպրական հարաբերություններին և Հայաստանի […]
13:42 16.02.2025
Փետրվարի 16-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում թույլ բուք է։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
13:36 16.02.2025
Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների Աշխարհի առաջնության ոլորավայրէջք մրցաձևի որակավորման փուլում Հայասատանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովը զբաղեցրել է 6-րդ տեղն ու դուրս եկել եզրափակիչ։ Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան: 57 երկրի 138 մարզիկների շարքում ՀՀ հավաքականի առաջատարը զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը, հաղթահարեց որակավորման փուլը և, միանալով Աշխարհի լավագույն 50-յակին, փետրվարի 16-ին կմրցի եզրափակիչ […]
13:28 16.02.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը մեղադրել է ԱՄն նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Ուկրաինայի հարցում ռազմավարություն չունենալու մեջ։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Մյունխենի անվտանգության համաժողովում։ Քելլոգը նշել է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն իր առաջին 25 օրերի ընթացքում հստակ հայտարարել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու իր մտադրության մասին: […]
13:16 16.02.2025
ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, նախօրեին կայացած, հեռախոսազրույցի մասին հայտարարություն է տարածել նաև ամերիկյան կողմը: Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը մասնավորապես նշել է, որ Ռուբիոն զրուցել է Լավրովի հետ՝ ի շարունակություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ շաբաթվա սկզբին ունեցած զրույցի։ «Պետքարտուղարը վերահաստատել է նախագահ Թրամփի հանձնառությունը՝ վերջ […]
12:59 16.02.2025
Ռումինիայի առաջնության 27-րդ տուրում «Ֆարուլն» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթել է Բուխարեստի «Դինամոյին»: Հյուրերի կազմում երկրորդ գոլը հեղինակել է Հայաստանի հավաքականի 23-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանը: Այս գոլը հայ ֆուտբոլիստի համար 5-րդն է ընթացիկ առաջնությունում։ Գրիգորյանը, որն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, 60-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով, ինչի պատճառով բաց կթողնի հաջորդ […]
12:38 16.02.2025
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Նախարար Բայրամովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում առկա վիճակի մասին»,- նշվում է […]
12:16 16.02.2025
2000 ֆունտ (մոտ 907 կգ) քաշով MK-84 ծանր ռումբերի խմբաքանակը, որոնց Իսրայել մատակարարելու արգելքը հանվել էր հունվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, Իսրայել է առաքվել ծովով և բեռնաթափվել Աշդոդ նավահանգստում։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Ծանր օդային ռումբերի խմբաքանակը, որը վերջերս արտոնվել է ԱՄՆ կառավարության կողմից, ընդունվել և բեռնաթափվել է […]