Բոլոր լուրերը – Page 518 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ

11:36 16.02.2025

Փետրվարի 17-ին՝ ժամը 11:30-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ:

̰
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Թել Ավիվ

11:17 16.02.2025

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո Մարկո Ռուբիոն առաջին անգամ ժամանել է Իսրայել: Այս մասին հայտնել է հրեական պետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը դիմավորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Բեն Գուրիոն օդանավակայանում», – ասվում է հաղորդագրության մեջ։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:57 16.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Արագածոտնի մարզի Շամիրամ, Նոր Ամանոս և Արուճ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:43 16.02.2025

Փետրվարի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ը, Արագածոտնի մարզի Շամիրամ, ժամը 11:00-ից մինչև 11։30-ը Նոր Ամանոս, ժամը 12։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Արուճ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Խնդրում ենք չանհանգստանալ։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:25 16.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Մասիսի տարածաշրջանում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Հրդեհ Դիլիջան քաղաքում

10:09 16.02.2025

Փետրվարի 15-ին, ժամը 21։55-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ փետրվարի 16-ին, ժամը 02:00-ին: Այրվել է չբնակեցված տուն (մոտ 195 քմ): […]

̰
Մյունխենում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

00:08 16.02.2025

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը: Ադրբեջանի արտգործնախարարը X-ի միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրության և բարեկամության վրա հիմնված դաշինքը մեծ նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության և կայունության համար, և մենք հավատարիմ ենք մնում այս համատեքստում մեր ռազմավարական առաջնահերթություններին»։

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

23:52 15.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

23:47 15.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Երևան-Սևան, Գորայք-«Զանգեր», Տաթև-Լծեն ավտոճանապարհներին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արտաշատ քաղաքում և […]

̰
Էդվարդ Ասրյանն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի և Լատվիայի գործընկերների հետ

23:34 15.02.2025

Մյունխենի անվտանգության համաժողովի միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը փետրվարի 15-ին մասնակցել է «Տոտալ պաշտպանության հարցում զինվորականների հայացքները» խորագրով պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով պանելային քննարկմանը և Գերմանիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հրավերով կազմակերպված ու համաժողովին բարձրաստիճան զինվորականների մասնակցության արդյունքներն ամփոփող երեկույթին։ ԳՇ պետն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, […]

̰
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ռուբիոյի հետ

23:23 15.02.2025

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը: «Փետրվարի 12-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսազրույցից հետո արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են պահպանել հաղորդակցության ուղիները ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակված խնդիրները լուծելու համար: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել 2016թ․ Օբամայի վարչակազմի […]

̰
Որպես սեփականություն՝ ՀՀ-ին է փոխանցվել 2010 թ․ արտադրության տրանսպորտային միջոց․ վարչապետի գրառումը

23:00 15.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել. «#հատիկառհատիկ Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) որպես սեփականություն Հայաստանի Հանրապետության է փոխանցվել ապօրինի ձեռքբերված «RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0» մակնիշի տրանսպորտային միջոցը` 2010 թվականի արտադրության: Սա գրում եմ ոչ թե նրա համար, որ վերադարձվածը ինչ-որ նշանակալի գույք է, այլ որովհետեւ՝ հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ […]

̰
Ոչ ոք չի կարող Եվրոպային պարտադրել իր քաղաքական մոդելը. Ժան-Նոել Բարո

22:44 15.02.2025

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ ոչ ոք չի կարող Եվրոպային պարտադրել իր քաղաքական մոդելը: Նախարարն այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից Եվրամիության հասցեին քննադատության ֆոնին: «Ոչ ոք պարտավոր չէ ընդունել մեր մոդելը, բայց ոչ ոք չի կարող մեզ պարտադրել իրենցը»,- գրել է Բարրոն X-ի իր միկրոբլոգում: Նա […]

̰
Մոնիկա Բելուչին երկար ժամանակ անց իմիջային փոփոխություն է կատարել

22:28 15.02.2025

Դերասանուհի Մոնիկա Բելուչին երկար ժամանակ անց առաջին անգամ իմիջային փոփոխություն է կատարել: Դերասանուհին արդյունքը ցույց է տվել Instagram-ի իր էջում: Բելուչին, մասնավորապես փոխել է մազերի գույն: Դերասանուհին, նոր կերպարով ներկա է գտնվել Դուբայում Cartier-ի շնորհանդեսին։ 60-ամյա դերասանուհին միջոցառմանը կրել է սև կիսաթափանցիկ զգեստ՝ խորը դեկոլտեով։ Արտաքին տեսքն ամբողջացրել է Cartier ադամանդե վզնոցը:

̰
Ուկրաինան պետք է որոշի, թե ով է նստելու բանակցությունների սեղանի շուրջ. Զելենսկի

22:13 15.02.2025

Ուկրաինան պետք է որոշի, թե ով պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ՝ լուծելու այն հակամարտությունը, որում ինքը ներգրավված է։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին։ «Կտեսնենք: Պատերազմը ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում չէ, պատերազմն Ուկրաինայում է: Ուստի, կարծում եմ, որ Ուկրաինան պետք է առաջնորդություն ունենա այն հարցում, թե ով պետք […]

̰
SHANTNEWS

22:00 15.02.2025

̰
ՃՏՊ Աղվանի գյուղի մոտակայքում․ տուժածներ չկան

21:46 15.02.2025

Փետրվարի 15-ին, ժամը 16։13-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղի մոտակայքում՝ «Ջիգլոսի աղբյուր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «MACK» մակնիշի ավտոբաքը և […]

̰
G7-ի արտգործնախարարները հաջորդ հանդիպումը կանցկացնեն մարտի 12-14-ը

21:34 15.02.2025

Մեծ Յոթնյակի երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 12-ից 14-ը Կանադայում: Այս մասին նշվում է G7-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ: «Մեծ յոթնյակի ԱԳ նախարարներն անհամբեր սպասում են Կանադայի Քվեբեկ նահանգի Շարլվոյ քաղաքի հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 12-14-ը»,- նշվում է փաստաթղթում։ Կանադան G7-ում նախագահում է 2025 թվականին։

̰
ՃՏՊ Այգավան գյուղում․ կան տուժածներ

21:18 15.02.2025

Փետրվարի 15-ին, ժամը 17։17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Այգավան գյուղի գազալցակայանի մոտ բախվել են «VAZ» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1956 թ.) և «Toyota» […]

̰
Մյունխենի ուղերձները, փոփոխվող աշխարհն ու Հայաստանը. Նարեկ Մինասյանի հարցազրույցը

21:00 15.02.2025

Այս շաբաթը շատ ակտիվ էր արտաքին քաղաքական ոլորտում։ Թերեւս, ամենակարեւոր իրադարձությունը Մյունխենի անվտանգության համաժողովն էր, որին մասնակցում է նաեւ Հայաստանը՝ վարչապետի ու պաշտպանության նախարարի մակարդակով։ Այս և Հայաստանին առնչվող շաբաթվա կարևոր թեմաներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցիացված փորձագետ Նարեկ Մինասյանը՝ «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:  

̰
Պուտին-Թրամփ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի վերջին. Bloomberg

20:50 15.02.2025

Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հաջորդ շաբաթ բանակցություններ կանցկացնեն Սաուդյան Արաբիայում՝ նախապատրաստելու երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ենթադրվում է, որ մինչև ամսվա վերջ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, որում քննարկվելու է Ուկրաինայի հակամարտության ավարտը։

̰
Կանադան հայտնել է, որ ԱՄՆ մաքսատուրքերը կսպառնան երկրի գոյությանը

20:40 15.02.2025

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Կանադական ապրանքների վրա ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքեր սահմանելու վտանգը համարել է երկրի գոյության համար սպառնալիք, թեև, Վաշինգտոնը նախկինում հետաձգել էր համապատասխան որոշման կատարումը։ «Երբ մենք լսում ենք 25 տոկոս սակագների մասին, դա էկզիստենցիալ սպառնալիք է: Որովհետև դա կազդի Կանադայում հարյուր հազարավոր աշխատատեղերի վրա»,-ասել է նա Մյունխենում կայացած համաժողովի ժամանակ: Ջոլին […]

̰
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ալեքսանդր Ստուբի հետ

20:33 15.02.2025

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով բազմակողմ կապերի խորացման կարևորությունը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ինչպես նաև մեր երկրում ԵՄ օժանդակությամբ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

20:23 15.02.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Մոսկվա կինոթատրոն, Փարպեցի փ. 4, 6, 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. 17, 19, 21, 23, 25 շենքեր, Պուշկինի փ. 37, 39, 41 շենքեր, Բաշինջաղյան փ. 198 շենք, Բեկնազարյան փողոց, Բ-1 թաղ․ […]

̰
Կալլասը հրավիրել է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպում՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև շփումների վերաբերյալ

20:18 15.02.2025

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը փետրվարի 16-ին հրավիրել է համայնքի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ քննարկելու ԱՄՆ-ի և Ուկրաինայի իշխանությունների հետ վերջին շփումները։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Անվար ալ Անունին։ «Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը կիրակի օրը Մյունխենում կգումարի ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպում՝ ԱՄՆ-ի և ուկրաինացի պաշտոնյաների հետ վերջին շփումները […]

̰
«Հեզբոլլահ»-ի ակտիվիստները կրկին փակել են Բեյրութի օդանավակայան տանող մայրուղին

20:10 15.02.2025

Շիական «Հեզբոլլահ» շարժման կողմնակիցները կրկին փակել են Բեյրութի միջազգային օդանավակայան տանող մայրուղին՝ Լիբանանի իշխանությունների՝ իրանական Mahan Air ավիաընկերության ինքնաթիռներն ընդունելուց հրաժարվելու պատճառով։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ցուցարարները հավաքվել են օդանավակայանի հյուսիսային տերմինալի մոտ գտնվող էստակադայի ելքի մոտ և այնտեղ ցույց կազմակերպել։ Հանրահավաքի ժամանակ «Հեզբոլլահ»-ի գործադիր խորհրդի անդամ Մահմուդ Քումմատին հանրապետության կառավարությանը մեղադրել է ԱՄՆ-ին […]

̰
SHANTNEWS

20:00 15.02.2025

̰
Ֆրանսիան արձագանքել է Եվրամիության հասցեին ԱՄՆ փոխնախագահի քննադատությանը

19:51 15.02.2025

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Եվրամիության մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի քննադատական ​​հայտարարությունների ֆոնին ասել է, որ ոչ ոք չի կարող Եվրոպային պարտադրել իր քաղաքական մոդելը։ «Ոչ ոք պարտավոր չէ ընդունել մեր մոդելը, բայց ոչ ոք չի կարող մեզ պարտադրել իրենցը»,-շաբաթ օրը գրել է Բարրոն X սոցիալական ցանցում։ Նա հավելել է, որ խոսքի […]

̰
ՀԱՄԱՍ-ը ապագայում Գազան կառավարելու պլաններ չունի. Al-Qahira Al-Ikhbariya

19:42 15.02.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին ասել է, որ ապագայում Գազայի հատվածը կառավարելու ծրագիր չունի: Այսպիսի հայտարարություն է արել եգիպտական ​​Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը։ Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրի խոսքով՝ արմատական ​​կազմակերպության ներկայացուցիչները «հաստատել են, որ մտադիր են կատարել հրադադարի համաձայնագիրը բոլոր երեք փուլերում և ապագայում չեն մասնակցի Գազայի հատվածի կառավարմանը»։ Եգիպտոսը, ըստ աղբյուրի, ներկայումս «ինտենսիվ բանակցություններ է վարում […]

̰
Քելլոգ. Եվրոպան ֆիզիկապես ներկա չի լինի Ուկրաինայի բանակցություններին

19:32 15.02.2025

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Եվրոպան ֆիզիկապես ներկա չի լինի ուկրաինական հակամարտությունը լուծելու բանակցությունների սեղանի շուրջ։ «Դուք պետք է դաշնակիցներ ներգրավեք, արդյոք Ուկրաինան և Եվրոպան որևէ դերակատարում կունենան»,-մեջբերում է CNBC News-ը: Ըստ Քելլոգի՝ այժմ կա խաղաղության բանակցությունների «երկկողմանի» մոտեցում. ԱՄՆ ներկայացուցիչները առանձին շփվում են Ռուսաստանի հետ և […]

̰
BACK_TO_TOP