20:40 04.02.2025
Կենտրոնական բանկի խորհուրդը 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 6.75%: Խորհրդի գնահատմամբ՝ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 3% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է մանրամասներ: Ավելին՝ տեսանյութում:
20:35 04.02.2025
Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի պաշտպան Ներմին Զոլոտիչը կարիերան կշարունակի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» կազմում: Այս մասին հայտնում է Transfermarkt-ը։ 31-ամյա պաշտպանը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է պորտուգալական «Կասա Պիայում», որտեղ հանդես է գալիս արդեն 5 մրցաշրջան։ Պորտուգալիայի առաջնության այս մրցաշրջանում նա մասնակցել է 7 հանդիպման։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 600 հազար եվրո։ Իր կարիերայի ընթացքում […]
20:31 04.02.2025
Այս տարի՝ հենց այս ամսին, լրանում է Ղարաբաղյան շարժման 37-րդ տարին։ Այդ ժամանակահատվածը առանձնացավ բազմաթիվ շրջադարձերով։ Հենց այդ շրջադարձերի համատեքստում նաեւ Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների այն տարբեր փուլերն են, որոնք վերջին շրջանում քննարկման առարկա դարձան։ Երբ այժմ էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գործընթացներ են, իրադարձությունների ընդհանուր համատեքստը հասկանալու համար ուշադրության են արժանանում տարբեր իրողություններ։ Հենց այս […]
20:30 04.02.2025
Արաբական աշխարհի երկրները մտադիր են ամրապնդել երկկողմ հարաբերություններն ու ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Արաբական խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Ահմեդ Ալ Յամահին Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը։ «Մեզ համար շատ կարևոր են հարաբերությունները, որոնք ձևավորվել են ռուս խորհրդարանականների և արաբական խորհրդարանի միջև, այս այցի ընթացքում մենք տեսանք, որ համագործակցության կապերը, որոնք […]
20:23 04.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան Մոնթե Մելքոնյան փ. 46, 46/1, 48, 50, 52, 52/1 շենքերի էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ֆիրդուսի թաղամաս մասնակի, Տիգրան Մեծի պող. […]
20:13 04.02.2025
«Ինտերի» տնօրենների խորհրդի նախագահ Ալեսանդրո Անտոնելոն հեռացել է պաշտոնից, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անմոռանալի դարձրին այս 10 տարիները: Աշխատակիցներից մինչև խաղացողներ, տեխնիկներից մինչև մենեջերներ, հովանավորներից մինչև մատակարարներ: Երախտապարտ եմ նաև ակումբի միլիոնավոր երկրպագուներին: Այս փառահեղ ակումբում աշխատելն անջնջելի հիշողություն կլինի, որն ինձ հպարտություն է պարգևում։ Ես […]
20:08 04.02.2025
Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը նախնական զեկույց է հրապարակել Ակտաու քաղաքի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ։ «Ադրբեջանական ավիաուղիների Embraer-190 օդանավի հետ ինքնաթիռի վթարի հետաքննության վերաբերյալ նախնական զեկույցը հրապարակված է հանրային սեփականությունում՝ տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ըստ հաղորդագրության` AZAL ինքնաթիռի կործանումից առաջ դիսպետչերները զգուշացրել են Գրոզնիում «Կարպետ» պլանի ներդրման մասին. Օդանավի անձնակազմը […]
19:55 04.02.2025
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ օրվա ընթացքում մի քանի անգամ կրակ է բացել Գազայի հատվածի տարբեր շրջաններում սպառնալիքները վերացնելու համար: «Դեպքերից մեկի ժամանակ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը նախազգուշական կրակոց է արձակել կասկածելի մեքենայի վրա, որը կենտրոնական Գազայի հատվածից չհաստատված երթուղիով շարժվում էր դեպի հյուսիս՝ դրանով իսկ խախտելով պայմանագրի պայմանները։ Բացի այդ, Իսրայելի ռազմածովային […]
19:46 04.02.2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Ֆրանսիայի Հանրապետությունում մասնակցում է «Կլիմայական գործողությունների և տնտեսական մրցունակության ինտեգրումը Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներում» խորագրով միջոցառմանը, այս մասին հայտնում են նախարարությունից։ «Հանդիպումը միտված է նպաստելու Եվրասիական երկրների և ՏՀԶԿ-ի (OECD) միջև գործընկերության ամրապնդմանը։ Այն նաև նպատակ ունի նպաստել գործընկերների միջև փոխանակմանը տարածաշրջանի տնտեսական զարգացման հավակնությունները կլիմայական և […]
19:40 04.02.2025
Մարզչական կարիերայի ընթացքում առաջին անգամ Պեպ Գվարդիոլայի թիմը մեկ մրցաշրջանի 4 տարբեր խաղերում բաց է թողել առնվազն 4 գնդակ, հայտնում է Dailysports-ը: Այս մրցաշրջանում կատալոնացու գլխավորած «Մանչեսթեր Սիթին» 4-ական գոլ է ընդունել ՊՍԺ-ից, «Տոտենհեմից» և «Սպորտինգից», իսկ Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում նախօրեին 1-5 հաշվով պարտվել է «Արսենալին»: Մարզչական կարիերայի 958 խաղերում Գվարդիոլայի թիմը 2-րդ անգամ […]
19:35 04.02.2025
Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները սկսվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման եւ Իսրայելի միջեւ։ Այս մասին ասվում է շարժման ներկայացուցիչ Աբդել Լատիֆ ալ-Կանուայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram ալիքում։ «Սկսվել են համաձայնագրի երկրորդ փուլի վերաբերյալ շփումներն ու բանակցությունները»,-ասել է նա՝ հավելելով, որ շարժումը ներկայումս մտահոգված է պաղեստինյան անկլավի […]
19:27 04.02.2025
Միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ ճնշում գործադրի Պաղեստինի Գազայի հատվածում հակամարտող երկու կողմերի վրա՝ հրադադարը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին՝ Անկարայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Միջազգային հանրության անդամները պետք է լրացուցիչ ճնշում գործադրեն երկու կողմերի վրա՝ հրադադարի մասին համաձայնագիրը կատարելու համար, մեզ անհրաժեշտ է […]
19:17 04.02.2025
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը բանակցում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ, հաղորդում է Спорт-Экспресс-ը: «Մենք բանակցությունների մեջ ենք «Լոկոմոտիվի» հետ նոր պայմանագրի շուրջ։ Եվ դա պայմանավորված չէ «Լեգանեսի» հետ բանակցություններով: «Լեգանեսի» վերաբերյալ ուրիշ ոչինչ չեմ կարող ասել»,- հայտնել է Կլյուևը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսպանական «Լեգանեսը» ցանկացել է վարձավճարով թիմ հրավիրել […]
19:12 04.02.2025
Գրենլանդիայի իշխանությունները ցանկանում են թույլ տալ կղզում անշարժ գույք գնել միայն դանիական քաղաքացիություն ունեցող կամ Գրենլանդիայում մշտապես բնակվող անձանց համար՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կղզու նկատմամբ հավակնությունների հետ, գրում է գրենլանդական Sermitsiaq թերթը՝ վկայակոչելով փաստաթուղթը։ Թրամփը հունվարի 7-ին, նույնիսկ նախքան պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելը, հայտնել էր, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մի […]
19:05 04.02.2025
Ուկրաինան ներկայումս ԱՄՆ-ի հետ չի քննարկում մինչև 2025 թվականի ավարտը ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, սակայն պատրաստ է խոսել այս թեմայի շուրջ, եթե Վաշինգտոնը նման հարց բարձրացնի։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Public» հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովայի խոսքերին։ Հրատարակությանը տված հարցազրույցում Մարկարովան նաև հիշեցրել է, որ երբ այս թեման «տեսականորեն քննարկվում էր» 2023-2024 […]
18:55 04.02.2025
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն El Chiringuito-ի լրագրող Էդու Ագիրեի հետ հարցազրույցում ասել է, որ ինքը բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: «Ոչինչ չի փոխվի, եթե կարիերաս ավարտեմ 920 կամ 925 գոլով: Ես լավագույնն եմ ֆուտբոլի պատմության մեջ: Թվերը չեն ստում»,- ասել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը: Ռոնալդուն այս մրցաշրջանում 25 խաղում խփել է 23 գոլ […]
18:50 04.02.2025
Սպառողական ու հիպոտեկային վարկերի պահանջարկն այնքան մեծ է, որ վարկային տոկոսներն, ընդհանուր առմամբ, մնում են նույն մակարդակին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսօրվա ասուլիսում անդրադառնալով հարցին, թե ինչու վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական իջեցումը չի հանգեցնում վարկերի տոկոսների իջեցմանը՝ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Ակնհայտ է, որ հստակ կապ կա մեր ֆինանսավորման տոկոսադրույքի և պետական պարտատոմսերի կորի կարճաժամկետ […]
18:42 04.02.2025
Հայաստանի Բնության պետական թանգարանում նշվեց խոնավ տարածքների համաշխարհային օրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Փետրվարի 2-ը ողջ աշխարհում նշվում է որպես խոնավ տարածքների համաշխարհային օր, որի կարգախոսն է՝ «Պաշտպանենք խոնավ տարածքները մեր ընդհանուր ապագայի համար»։ Հայաստանի բնության պետական թանգարանում օրվա շրջանակում կազմակերպվել է հանդիպում-քննարկում, որի ընթացքում Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող, շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, […]
18:36 04.02.2025
Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոմարիոն հարաբերություններ է սկսել 29-ամյա ուսանողուհի Ալիսիա Գոմեսի հետ, հայտնում է The Sun-ը։ Աղբյուրի համաձայն՝ զույգը ծանոթացել է անցյալ տարի՝ Բրազիլիայում մունիցիպալ ընտրությունների ժամանակ։ Նրանք առաջին անգամ հանրության առաջ միասին հայտնվել են 2024 թվականի հոկտեմբերին, երբ գնացել են տեսնելու Մրայա Քերիի ելույթը Rock in Rio գիշերային ակումբում։ Դրանից երկու օր անց […]
17:53 04.02.2025
Ի՞նչ նոր հնարավորություններ ու մարտահրավերներ կան ուռուցքաբանության ոլորտում և ի՞նչ նոր զարգացումներ այն կարող է ունենալ: Հայաստանում անցկացվել է Հայկական ուռուցքաբանական 5-րդ համաժողովը, որին մասնակցել են եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Վրաստանի և այլ երկրների առաջատար մասնագետներ, ովքեր 2 օր շարունակ քննարկել են ոլորտին առնչվող հարցերն ու խնդիրները: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:41 04.02.2025
«Ֆլամենգոն» 3-1 հաշվով առավելության է հասել «Բոտաֆոգոյի» հետ խաղում և պատմության մեջ երրորդ անգամ դարձել է Բրազիլիայի սուպերգավաթակիր: «Ֆլամենգոյից» դուբլ է ձևակերպել Բրունո Էնրիկեն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Լուիս Արաուժոն, իսկ «Բոտաֆոգոյի» գոլը խփել է Պատրիկ դե Պաուլան:
17:34 04.02.2025
Պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատում՝ հանդիպելով վերջինիս նախագահ Կլոդ Վիզլերի հետ: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում՝ զրուցակիցները կարեւորել են դրա հետագա խորացումը երկկողմ ամուր քաղաքական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից: Հատուկ անդրադարձ է […]
17:29 04.02.2025
ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների վարչությունը կազմակերպել է հանդիպում պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր ներկայացնել պետական բյուջեի հաշվետվության նոր ձևաչափի մանրամասները: Հանդիպման շրջանակներում ֆինանսների նախարարության համապատասխան մասնագետները ներկայացրել են ձևաչափում իրականացված փոփոխությունները՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն տարբեր շահառուների համար պետական բյուջեի հաշվետվությունը դարձնել էլ ավելի մատչելի: Հանդիպման մասնակիցները հնարավորություն են […]
17:22 04.02.2025
Փետրվարի 8-24-ը Երևանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ անցկացվող փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, ինչպես նաև՝ հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումն ու պահպանումը: Այս նախաձեռնության միջոցով նաև հնչեցվում են հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ուշագրավ է, […]
17:16 04.02.2025
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը դուբլ է գրանցել անգլիական «Սանդեռլենդի» Մ21 թիմի կազմում: 17-ամյա ֆուտբոլիստը «Սանդեռլենդի» երիտասարդական թիմում առաջին գոլերը խփել է «Վուլվերհեմփթոնի» դեմ Պրեմիեր լիգայի գավաթի արտագնա խաղում, որն ավարտվել էր 2-2 հաշվով: Գերագուսյանը գոլերը խփել է առաջին և 81-րդ րոպեներին: Ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, […]
17:12 04.02.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում ֆրանսահայ համագործակցության համակարգող Ֆլորենս Պրովենդիեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Կալվադոսի դեպարտամենտի փոխնախագահ Մելանի Լեպուլտեն, Առնուվիլի, Լիոնի, Կլամարի ու Էքս ան Պրովանսի փոխքաղաքապետերը և այլոք։ Պատվիրակությունը քառօրյա այցով Հայաստան է ժամանել «Արարատի և Արմավիրի մարզերում փախստական բնակչության և հյուրընկալող համայնքներին […]
17:06 04.02.2025
Աշխարհում առևտրային պատերազմը կսրվի, Թուրքիան հաշվարկում է ռիսկերը և համապատասխան քայլեր է ձեռնարկում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Միջազգային համակարգն այսօր ցավալի շրջան է ապրում: Աշխարհաքաղաքական պայքարն այլևս չի ընթանում այնպես, ինչպես նախկինում էր: Մենք հետևում ենք վերջին զարգացումներին: Առևտրային պատերազմում պայքարը կսրվի: Նման ցավալի համատեքստում Թուրքիան հաշվարկում է ռիսկերը և համապատասխան քայլեր […]
17:00 04.02.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել երկու երկրների կայուն տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։ Այնուհետև քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսության […]