Բոլոր լուրերը – Page 79 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+11.42 oC

Բոլոր լուրերը

ՃՏՊ Արտաշատ-Ոստան ավտոճանապարհին․ կան տուժածներ

15:58 21.04.2025

Ապրիլի 21-ին, ժամը 14:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքից Ոստան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:   Պարզվել է, որ Արտաշատ-Ոստան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Nissan Rogue» և «Nissan Tiida» […]

̰
Քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեությանը վերաբերող տարեկան հաղորդումը

15:56 21.04.2025

2024 թվականի ՄԻՊ տարեկան հաղորդման մեջ կան մի շարք նորամուծություններ: Ավանդական ներկայացվող խնդիրներից բացի՝ հաշվետու ժամանակահատվածում ներկայացվել են գրեթե 3 տասնյակ խնդիրներ, որոնք մինչ այդ չեն ներկայացվել: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 21-ին գումարված արտահերթ նիստի ժամանակ: Անահիտ Մինասյանը ներկայացրել […]

̰
Վարչապետը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

15:49 21.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին: Միջոցառման շրջանակում քննարկվել են արդարադատության իրականացման արդի մարտահրավերների, դատական համակարգի արդյունավետության, դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացման, իրավական բարեփոխումների ազդեցության, ինչպես նաև խափանման միջոցների կիրառման հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև իրավապահ մարմինների համագործակցության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին: Պանելային քննարկման […]

̰
Գավառցի հետախուզվողը հայտնաբերվեց մայրաքաղաքում ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

15:35 21.04.2025

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ապրիլի 19-ին՝ ժամը 16.40-ին, մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Գավառ քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդու: Նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

̰
Իսպանիան եռօրյա սուգ է հայտարարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ

15:30 21.04.2025

Իսպանիայի Նախարարների խորհուրդը Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարել։ Այս մասին լրագրողներին հայտարարել է վարչապետի գրասենյակի ղեկավար եւ թագավորության արդարադատության նախարար Ֆելիքս Բոլանյոսը։ «Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ կհայտարարի Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ: Ֆրանցիսկոս պապի հովվապետությունը խթան հանդիսացավ կաթոլիկ եկեղեցու նորացման և բարեփոխման համար, որն իր հետքը կթողնի պատմության մեջ», – ասել […]

̰
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը

15:24 21.04.2025

Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը տրոլեյբուսներում կազմել է 88 հազար 150, մետրոպոլիտենում՝ 505 հազար 257, ավտոբուսներում՝ 1 մլն 831 հազար 196: Նախորդ շաբաթվա համեմատ դրական տարբերությունը՝ 7655: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 14-20-ը

15:21 21.04.2025

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.48 մ (20.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 9 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 5.375 մլն.մ³, իսկ 2025 […]

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:13 21.04.2025

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացնում է շաբաթվա պատկերը։ Չհայտարարագրված մեքենայի յուղի և հագուստի ներկրման փորձը կանխվել է։ Հայտնաբերվել է չհայտարարագրված 183 կգ ընդհանուր քաշով բեռ’ սերմեր, էլեկտրական ծխախոտներ։ Ոչ օրինական ճանապարհով, փորձեր են արվել ԻԻՀ-ից ներկրել ծխախոտների խմբաքանակներ։ Մաքսային ծառայողները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված օղիներ։ ՀՀ ժամանած քաղաքացիների ուղեբեռներից հայտնաբերվել է […]

̰
GIS համակարգում ստեղծված հարթակները համալրվում են նոր տվյալներով

15:07 21.04.2025

Երևանի քաղաքապետարանում ներդրված աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգում ստեղծված հարթակները համալրվում են նոր տվյալներով.  արդեն իսկ ըստ տեղադիրքի տեսանելի են սուրճի, սննդի և վճարային տերմինալների տվյալները: Մշակվել է նաև հարթակ՝ տրամադրված շինթույլտվություններով կապուղիների հետագծերը, ժամկետները, աշխատանքների ընթացքն ու որակը վերահսկելու համար: Քարտեզավորման գործընթացով հսկողություն կիրականացվի նաև մայրաքաղաքում աղբահանության կազմակերպման ոլորտում՝ աղբատար մեքենաների աղբամաններին մոտենալուց մինչև աղբի […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 17-21-ը

15:03 21.04.2025

Բացահայտվել է 351 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 91 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 37 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 45 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 25-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության, 24 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 13 դեպք՝ հոգեկան ներգործության, 12 դեպք՝ […]

̰
SHANTNEWS

15:00 21.04.2025

̰
«Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածով այսուհետ բնակիչները կարող են նաև ջրամատակարարմանն ու ջրահեռացմանն առնչվող խնդիրներ բարձրաձայնել

14:58 21.04.2025

«Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածի միջոցով այսուհետ քաղաքացիները կարող են բարձրաձայնել նաև «Վեոլիա Ջուր» ընկերությանն առնչվող խնդիրների մասին: Ընկերությունը միացել է հարթակին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Կայացել է էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը

14:52 21.04.2025

2025թ․ ապրիլի 18-19-ին, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ, Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը՝ «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, մասնակցել է էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովին, որը տեղի է ունեցել «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Համաժողովի հիմնական նպատակն էր ստեղծել համագործակցության արդյունավետ հարթակ՝ աջակցելու էլեկտրական շարժունակության ոլորտի զարգացմանը Հայաստանում, բարձրացնելու երկրի միջազգային ճանաչելիությունը, […]

̰
Ռուսաստանը բաց է ուկրաինական խնդրի խաղաղ կարգավորման համար․ Պեսկով

14:47 21.04.2025

Կրեմլը ներկայումս պատրաստ չէ խոսել Ուկրաինայի շուրջ կարգավորման ժամկետների մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակն այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, թե հույս ունի, որ Ռուսաստանն ու Ուկրաինան այս շաբաթ համաձայնագիր կկնքեն։ «Ես հիմա […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ

14:32 21.04.2025

Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի […]

̰
Որոշվել է 3 ծառայողի նկատմամբ կիրառել «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը․ կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

14:25 21.04.2025

Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում […]

̰
Առաջին անգամ հայտարարագիր լրացնողների համար հայտարարագրման վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել մինչեւ նոյեմբերի 1-ը

14:19 21.04.2025

Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի՝ ապրիլի 16-ի որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ապրիլի 21-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր, որի  կարգավորման առարկան եկամտային […]

̰
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք կլինի Ռուսաստանի համար․ Պեսկով

14:12 21.04.2025

Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին սպառնալիք կստեղծի Ռուսաստանի ազգային շահերի համար։ Դա դարձել է Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտի հիմնական պատճառներից մեկը, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ և չպետք է ունենա Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրման հեռանկար: Դա սպառնալիք կլինի Ռուսաստանի Դաշնության ազգային շահերի համար: Եվ դա […]

̰
Հայաստանում պետք է առնվազն 600 դատավոր գործի, սակայն այսօր ունենք ընդամենը 322 հաստիք․ ԲԴԽ նախագահ

13:51 21.04.2025

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաձայնեց դատավորների թվի և բնակչության թվաքանակի անհամաչափության մասին՝ այն համեմատելով եվրոպական ստանդարտների հետ։ «Խոսում ենք դատավորների և բնակչության քանակի անհամաչափ հարաբերակցության մասին, որովհետև եվրոպական չափանիշներով 100 հազար բնակչի հաշվարկով 20-ից 40 դատավոր է տատանվում։ Օրինակ՝ Սլովենիայում 100 հազար բնակչի հաշվարկով 25 դատավոր է, Խորվաթիայում՝ 41»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում ընթացող «Արդարադատությունը […]

̰
Ավտոսպասարկման կետը կտուգանվի թափոններ այրելու համար

13:26 21.04.2025

Մթնոլորտային օդի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են թափոնների այրման հետևանքով օդի աղտոտման դեպք։ Արմավիր-Լուկաշին ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող ավտոսպասարկման կետի գործունեության արդյունքում առաջացած արտադրական և կենցաղային թափոնները ոչնչացվել են այրման միջոցով։ Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։

̰
Սրճեփ սարքը կոտրած ու փող գողացած երիտասարդը ձերբակալվել է. Նաիրիի համայնքային ոստիկանների բացահայտումը

13:11 21.04.2025

Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում տված Զովունի գյուղի բնակիչը հայտնել է, որ ապրիլի 15-ի գիշերը անհայտ անձը կոտրել է գյուղի 4-րդ փողոցում տեղադրված սրճեփ սարքը և գողացել գումարը` պատճառելով 150 հազար դրամի վնաս: Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 47-ամյա տղամարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել […]

̰
Թրաֆիքինգի դեմ պայքարը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում․ Արմեն Ղազարյանն ընդունել է ԵԽ փորձագիտական խմբին

13:00 21.04.2025

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 18-ին ընդունել է մոնիտորինգային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GRETA) պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարության, ինչպես նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության դերակատարումը մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներում։ […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում ապրիլի 21-26-ը

12:56 21.04.2025

​Երևանում ապրիլի 21-ի կեսօրից հետո, 22-23-ին, 24-ի գիշերը, 25-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 24-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 21-ի ցերեկը, 22-23-ին, 25-ին՝ շրջանների զգալի մասում, 24-ին, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ապրիլի 21-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու […]

̰
Տնամերձ հողամասում կանեփ աճեցրած ու մարիխուանա պատրաստած տղամարդը ձերբակալվել է

12:51 21.04.2025

Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ 55-ամյա մի տղամարդ իր տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տան բակում ապօրինի պահում է դրանից պատրաստված թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել նշված տան բակում և տնամերձ հողամասում։ Հողամասից իրավապահները հայտնաբերել են պլաստմասե հինգ տարա, որոնց մեջ աճեցված են […]

̰
Հայաստանի Հանրապետությունը երբեք այսքան շանս չի ունեցել սեփական ինքնիշխանության պաշտպանության համար․ Կոնջորյան

12:39 21.04.2025

Ազգային ժողովն ապրիլի 21-ի նիստում շարունակել է քննարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության ու տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հակադարձել է ընդդիմադիր պատգամավորների այն մեղադրանքներին, թե, իբր, իշխանությունները հրաժարվել են անցյալից ու փաստել. «Հայաստանի Հանրապետությունում մամուլը […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվեց «Բագրատաշենի» անցակետում

12:33 21.04.2025

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ի առավոտյան ժամը 10-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տարվել մայրաքաղաքի Խորենացու փողոցի բնակիչ 51-ամյա տղամարդ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, այն է՝ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով, […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

12:28 21.04.2025

Ապրիլի լույս 18-ի գիշերը` ժամը 3.30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան ժամանումից անմիջապես հետո բաժին է տարվել Ստեփանավան քաղաքի բնակիչ 61-ամյա մի կին: 2022 թվականի նոյեմբերից նա հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի մեղադրանքով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը․ խափանման միջոցը՝ կալանք:

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 81-րդ նստաշրջանին

12:17 21.04.2025

Ապրիլի 21-ին Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներառական և կայուն զարգացման արդի և նոր ի հայտ եկող քաղաքականության հարցերը» խորագրով ընդհանուր բանավեճին։ Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, […]

̰
SHANTNEWS

12:00 21.04.2025

̰
Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը

12:00 21.04.2025

Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Վատիկանը։ «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է»,- ասվում է հրապարակման մեջ։ Պոնտիֆիկոսը 88 տարեկան էր։ Վերջին ամիսներին ծանր հիվանդ էր։ Նա հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին: Նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ: Հետո նրա վիճակը բարելավվել էր, ու նա դուրս էր գրվել հիվանդանոցից։ «Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջ կյանքը […]

̰
BACK_TO_TOP