Բոլոր լուրերը – Page 8384 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Մեղադրանքներ են առաջադրվել ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի 6 աշխատակիցների

13:12 13.12.2019

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նյութերով 2019 թվականի նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 4-ին որոշումներ են կայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու և մեկ վարույթում միացնելու […]

̰
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող  բանաձևի ընդունումը

13:11 13.12.2019

Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 բանաձևի ընդունումը, ինչը կարող է կարևորագույն և գործնական նշանակություն ունենալ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում։ «Շնորհավորում և խորապես շնորհակալ ենք Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և Ամերիկայի հայկական համագումարին կատարած ահռելի աշխատանքի համար՝ ի շահ հայ ժողովրդի […]

̰
Ոստիկանները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի տանը

13:08 13.12.2019

ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ խուզարկություն են իրականացնում նաև ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապվող «Հարսնաքար» ռեստորանում և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ում, գրում է Armtimes.com-ը: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց ոստիկանության լրատվական ծառայության հետ և մեզ հայտնեցին, որ այս պահին խուզարկություն է իրականացվում Ռուբեն Հայրապետյանի տանը և նրա անվան հետ կապվող մի […]

̰
Ես լաց եմ եղել սենատոր Ռոբերտի հետ. Նաիրա Զոհրաբյան

13:06 13.12.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ես լաց եմ եղել սենատոր Ռոբերտի հետ։ Սենատը հաստատեց Հայոց ցեղասպանության օրինագիծը։ Սենատոր Ռոբերտ Մենենդեսը հուզվեց իր խոսքի ավարտին»,- նշել է նա։  

̰
Թուրքիան անցել է թույլատրված գիծը. Հովհաննես Իգիթյան

13:02 13.12.2019

Յուրաքանչյուր երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Ցեղասպանության հարցի բարձրաձայնումը և ընդունումը նպաստում են, որ Թուրքիան, ի վերջո, ընդունի Ցեղասպանությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը: Վերջինս նշեց՝ ամեն անգամ Թուրքիան բերում էր այն երկրի օրինակը, որը չի ճանաչել Ցեղասպանությունը: «Գնալով՝ այդ երկրների քանակը և Էրդողանի պատճառաբանությունը նվազում է: ԱՄՆ-ն […]

̰
Հորիզոն 13.00

13:00 13.12.2019

̰
Ի՞նչ քաղաքական հետևանքներ կունենա Սենատի ընդունած բանաձևը

12:52 13.12.2019

Երեկ ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող 150 բանաձևը: ԱԺ միջանցքներում պատգամավորներն այսօր  կարծիք են հայտնել այդ իրադարձության առթիվ: Նրանք համոզված են, որ դա լավ խթան կդառնա այլ երկրների համար, որպեսզի գործընթացը շարունակական լինի: Իսկ  հետևանքները բացառապես քաղաքական հարթությունում են, այլ ոչ իրավական: Մանրամասները` տեսանյութում:

̰
Զոհրաբյանը կողմ է, Միքայելյանը վերապահումներ ունի կառավարության նախագծի վերաբերյալ

12:46 13.12.2019

Ազգային ժողովում քննարկումների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը կարևորեց ոստիկանության բաժանմունքներում մարդկանց խոշտանգումներից խուսափելու համար տեսախցիկների տեղադրումը, որը նախատեսվում է այսօր ընդունված օրենքով։ Նա ասաց, որ որպես ԵԽԽՎ պատգամավոր` բազմիցս ստիպված է եղել «գլուխը կախել», երբ եվրոպական հարթակներում քննարկվել են Հայաստանում ոստիկանության կողմից խոշտանգումների դեպքերը։ Ըստ այդմ՝ Զոհրաբյանն ասաց, որ կողմ է դրան։ Սակայն նախագծի վերաբերյալ վերապահումներ […]

̰
Մարգարիտա Սիմոնյանն ու Թինա Կանդելակին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին

12:32 13.12.2019

«Մատչ TV» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: «Հայ ժողովրդի համար նշանակալից օր է: Հանգիստ ննջեք, իմ նախնիներ: Մենք աղոթում ենք ձեզ համար և երբեք չենք մոռանա այս ողբերգությունը և ոչ մեկին թույլ չենք տա մոռանալ այն»,- «Տելեգրամի» իր էջում գրել է Կանդելակին: […]

̰
Բացահայտվել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպք

12:14 13.12.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպքը: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից: Մասնավորապես, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից փոխանցված տվյալների հիման վրա 2019 թ. սեպտեմբերի […]

̰
Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի համար. Փաշինյան

12:09 13.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ անդրադարձավ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: Վարչապետը հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասաց ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, Ներկայացուցիչների պալատի անդամներին, բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այս կարևոր, պատմական որոշման կայացման գործում: Վարչապետը շնորհավորեց հայ ժողովրդին ճշմարտության այս […]

̰
Սպանության փորձ Տավուշի մարզում. 34-ամյա տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ

12:04 13.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Դիլիջանի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 11.12.2019թ.` ժամը 22:15-ին, Դիլիջանի ԲԿ-ից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջանի 31-ամյա տղամարդ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 2019թ. […]

̰
Բանակի աշխատավարձերի բարձրացման համար տրամադրվել է 18 միլիարդ դրամ

12:00 13.12.2019

Ազգային ժողովում զինվորական ծառայության հետ կապված մի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ուշադրությունը սևեռեց զինծառայողների դրամական բավարարումների վրա։ Նա ասաց, որ եթե խնայողություններ կան, ու եթե կառավարությունը հայտարարում է, որ փողի խնդիր չկա, ապա թող զինծառայողների աշխատավարձերը բարձրացնի։ Նրան պատասխանելիս պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանն ասաց, որ 2019 թվականի համեմատ 2020 թվականի համար […]

̰
Խորհրդարանը վերականգնեց բանակի մարզական ակումբները

11:58 13.12.2019

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով զինված ուժերում վերականգնվում են մարզական ակումբները։ Այդ ակումբներում ծառայության են անցնելու այն մարզիկները, որոնք չեն կարողանա տարկետում ստանալ լավ, բայց ոչ բացառիկ նվաճումներ ունենալու պատճառով։ Այս օրենքին կողմ հանդես եկան Ազգային ժողովի բոլոր 3 խմբակցությունների անդամները։ Քվեարկության ժամանակ նախագիծն ընդունվեց միաձայն՝ 105 կողմ ձայներով։

̰
Ազգային ժողովը հերթական արտահերթ նիստը նշանակեց

11:57 13.12.2019

Ազգային ժողովի քվեարկություններով այսօր ավարտվեց արտահերթ նիստը, որը հաջորդել էր հերթական նիստին։ Սրանով, սակայն, խորհրդարանի այս տարվա աշխատանքը չավարտվեց։ Չնայած, որ հերթական նիստեր այլևս չեն լինի, բայց այսօրվա նիստի ավարտին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ մյուս շաբաթվա սկզբին՝ դեկտեմբերի 19-ին, նոր արտահերթ նիստ են անցկացնելու պատգամավորների պահանջով։ Իսկ օրակարգում մեկ հարց է լինելու՝ տեղական […]

̰
Բացահայտվել է Նոր Խարբերդում կատարված գողության խոշոր դեպքը. ձերբակալվել է նույն համայնքի բնակիչը

11:56 13.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է «Խարբերդ ոչ գործվածքային ֆաբրիկա» ՓԲԸ-ից կատարված առանձնապես խոշոր չափերի գողությունը: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16:50-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի 10-ի ժամը 15:00-ից […]

̰
Ազգային ժողովը հաստատեց ոստիկանության բաժանմունքներում տեսախցիկներ դնելու նախագիծը

11:54 13.12.2019

Ոստիկանության շինությունների մուտքերի ու ելքերի մոտ, հարցաքննությունների սենյակներում կտեղադրվեն տեսախցիկներ։  Դրանց նպատակն է կանխարգելել ոստիկանական բաժանմունքներում մարդկանց խոշտանգումները։ Սա Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերից մեկն էր։ Այսօր խորհրդարանն այդ նախագիծը երկրորդ ընթերցմամբ նույնպես ընդունեց միաձայն։ Տեսախցիկները, ըստ ոստիկանության ներկայացուցիչների, տեղադրվելու են 3 տարվա ընթացքում։ Մինչև այս տարվա վերջ այդպիսի տեսախցիկներով համալրվելու են Երևանի մոտ […]

̰
Սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին

11:51 13.12.2019

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պետական աջակցության ծրագրով շահառուներին սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին: Այսպես՝ «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ

11:47 13.12.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է դեկտեմբերի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը: «Գոհունակությամբ տեղեկացանք ԱՄՆ Սենատի այս վճռական քայլի մասին, որը կարևորագույն հանգրվան է եղեռնահար մեր ժողովրդի նկատմամբ պատմական արդարության վերականգնման պայքարում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ԱՄՆ […]

̰
Ինչպե՞ս հաշվարկել բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծման գինը

11:45 13.12.2019

ՊԵԿ-ը տեղեկատվական հոլովակ է տարածել՝ ներկայացնելով հունվարի 1-ից սպասվող փոփոխությունները: Կոմիտեն անդրադարփել է հարցին՝ ինչպե՞ս հաշվարկել բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծման գինը: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ այն մասին, թե ինչպես կփոխվի բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծումը 2020թ. հունվարի 1-ից հետո` Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներկրելիս: Մասնավորապես` բացառապես էլեկտրական շարժիչով մեքենայի […]

̰
«Գազպրոմ Արմենիա»-ն պատրաստ է պարզաբանումներ ներկայացնել հասցեական բողոքների վերաբերյալ

11:42 13.12.2019

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. «Ջեռուցման սեզոնին բնական գազի սպառման ծավալների աճով, ինչպես նաև գազօգտագործման անվտանգության խնդիրներով պայմանավորված՝ լրատվամիջոցների և սպառողների կողմից ավելի հաճախակի են դառնում մատակարար-բաժանորդ հարաբերություններին առնչվող հարցադրումները: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը աշխատել և աշխատում է թափանցիկության սկզբունքով և պատրաստ է համապարփակ տեղեկատվություն տրամադրել թե լրատվամիջոցներից ստացվող հարցադրումների, թե […]

̰
Սահարա անապատից սկիզբ առնող տաք օդի հզոր ալիքը դեկտեմբերի 14-ից սկսում է տեղաշարժվել հյուսիս. Սուրենյան

11:39 13.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպական երկրների գրեթե բոլոր օդերևութաբանական ծառայությունները հրապարակում են առաջիկա օրերին ողջ Եվրոպայում սպասվող անոմալ տաքերի մասին։ Սահարա անապատից սկիզբ առնող տաք օդի հզոր ալիքը սկսած դեկտեմբերի 14-ից սկսում է տեղաշարժվել դեպի հյուսիս։ Այն իր ազդեցության գոտում է վերցնում ամբողջ Եվրոպան՝ հասնելով մինչև Սկանդինավյան […]

̰
Ողջունում եմ ԱՄՆ Սենատին՝ Ցեղասպանության ճանաչման բանաձևերը ընդունելու համար․ Միրզոյան

11:28 13.12.2019

Ազգային ժողովի այսօրվա նիստը սկսվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությամբ, որով նա Հայաստանի խորհրդարանի երեք խմբակցություններին ողջունեց ԱՄՆ Սենատի, իսկ դրանից առաջ՝ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևերը Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման առթիվ։ «Սրանով՝ այս կարևոր քվեարկությամբ, Միացյալ Նահանգները միացավ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը», – ասաց Միրզոյանը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ԱՄՆ խորհրդարանի երկու պալատների […]

̰
Հաջորդ թիրախը դառնում է Սպիտակ տունը. Գոռ Աբրահամյան

11:21 13.12.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Իսկ ո՞վ էր ասում, թե Ներկայացուցիչների պալատի կողմից ավելի վաղ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը որևէ նշանակություն չունի։ Սենատի քվերակությունը դրա անուղղակի հետևանքն է, որը փայլուն կերպով օգտագործեց հայկական լոբինգը՝ հայամետ սենատորների սկզբունքային հետևողականության օգնությամբ։ Շնորհավորում եմ բոլորիս։ Միջանկյալ, բայց տակտիկական առումով […]

̰
Որքան էլ զավեշտալի չհնչի, պետք է հատուկ շնորհակալություն հայտնել Թուրքիո սուլթան Ռեջեբ Թայիփին. Արսեն Խառատյան

11:17 13.12.2019

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: «Շնորհակալություն Էրդողանին, սպասենք Թրամփին. ԱՄՆ-ի Սենատի` հայոց ցեղասպանությունը ճանաչող 150-րդ բանաձևը միաձայն ընդունելը հիրավի պատմական իրադարձություն է: Հայ դատի գրասենյակի, Ամերիկայի հայկական համագումարի, Վաշինգտոնում և աշխարհի տարբեր մայրաքաղաքներում Հայաստանի դիվանագետների ու առանձին անհատների տևական ջանքերն […]

̰
Տիգրան Ավինյանն ընդունել է Լիտվայի դեսպանին

11:12 13.12.2019

Դեկտեմբերի 12-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը համոզվածություն է հայտնել, որ դեսպանի գործունեությունը նոր ազդակ կհաղորդի հայ-լիտվական համագործակցությանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ ջանք չի խնայի երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։ Նա հավելել է, որ հայ-լիտվական կապերը զգալիորեն ակտիվացել են Թավշյա […]

̰
ԱՄՆ սենատում ընդունված բանաձևը նախագահի ստորագրման ենթակա չէ. Էդմոն Մարուքյան

11:05 13.12.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարևոր իրազեկում է ներկայացրել ԱՄՆ Սենատում ընդունված պատմական բանաձևի մասին: «ԱՄՆ Սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող թիվ 150 բանաձևը այլևս անբեկանելի պատմական փաստ է: Բանաձևը վերջնական է և ԱՄՆ նախագահի ստորագրման ենթակա չէ»,- գրել է նա:

̰
Դեկտեմբերի 12-13-ը բացահայտվել է հանցագործության 60 դեպք

11:00 13.12.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, ապօրինի ծառահատման՝ 5, խարդախության՝ 4, հարկերից խուսափելու՝ 3, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի և փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, […]

̰
Ճապոնիայում Թուրքիայի դեսպանատան առջև հայկական գրությամբ պաստառ և դրոշ է բարձրացվել

10:46 13.12.2019

Առաջին անգամ Ճապոնիայում Թուրքիայի դեսպանատան առջև հայկական գրությամբ պաստառ և դրոշ է բարձրացվել: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատեր Աննա Վարդանյանի էջից: Վերջինիս ձեռքում պաստառ է՝ վրան գրված. «Հաղթանակը մեր անցյալի, ապագայի և համայն մարդկության առջև մեր առաքելությունն է»:

̰
Հիմա ժամանակն է աշխատելու Թրամփի հետ. ամերիկագետ

10:35 13.12.2019

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սենատի կողմից բանաձևի ճանաչումն ու մեր հետագա քայլերը Ինչ տեղի ունեցավ 1. Ընդունված բանաձևը օրենք չէ: Այն հայտարարություն է, չունի իրավաբանական պարտադիր ուժ, նախագահ Թրամփի ստորագրությանն էլ չի գնալու: 2. ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունեցին: 3. Նախագահն ու պետական պաշտոնյաները պարտավոր չեն կիրառել Ցեղասպանություն […]

̰
BACK_TO_TOP