Բոլոր լուրերը – Page 8385 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Նոր Զելանդիայում ժայթքած հրաբխի շրջանում 6 դի է հայտնաբերվել

10:21 13.12.2019

Նոր Զելանդիայի ոստիկանությունը Ուայթ-Այլենդ կղզում հայտնաբերել է հրբխի ժայթքման հետևանքով մահացած 6 մարդու մարմին: Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհի մասին: 30 տուժածներից 17-ը գտնվում են այրվածքաբանական կենտրոններում, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է: Հիշեցնենք, որ ժայթքումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 9-ին: Այդ պահին հրաբխային լեռան շրջակայքում գտնվել է 47 մարդ:

̰
Ցեղասպանություն վերապրած մարդիկ գոնե ի վիճակի կլինեն տեսնել, որ Սենատը չի արհամարհում իրենց տառապանքը. Մենենդես

10:08 13.12.2019

Երեկ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևը: Այն իր բնույթով շատ նման է նոյեմբերի 29 -ին Ներկայացուցիչների պալատում ընդունված 296 բանաձևին՝ պաշտոնապես մերժելով հայերի, ասորիների, արամեացիների, հույների, մարոնիների և քրիստոնյա այլ ազգերի ցեղասպանության ժխտումը: Թիվ 150 բանաձևը նախաձեռնել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Թեդ Կրուզը: Այն արդեն երրորդ անգամ էր դրվում […]

̰
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր տասնամյակներով աշխատել են այս պահը հնարավոր դարձնելու համար. Արսինե Խանջյան

10:03 13.12.2019

Մինչ Սենատում քվեարկությունն ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր միկրոբլոգում հետևորդներին կոչ էր արել զանգահարել իրենց շրջանի սենատորներին և խնդրել կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին: Դրանից հետո նա դարձյալ արձագանքել է՝ ընդամենը մեկ բառ ավելացնելով՝ Yes!, այսինքն՝ այո:  Սենատում հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանն արձագանքել է նաև դերասանուհի Արսինե Խանջյանը: Նա էլ գրել է. […]

̰
Բացահայտվել է Երևանում կատարված բնակարանային գողության 3 դեպք

09:54 13.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է բնակարանային գողության երեք դեպք: Մեղադրանք է առաջադրվել Արմավիր քաղաքի 38-ամյա բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արմավիր քաղաքի բնակիչը՝ ծնված 1981թ.,  ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ներկայանալով […]

̰
Ջոնսոնի կուսակցությունը Brexit-ի իրագործման մանդատ ստացավ

09:47 13.12.2019

Բրիտանացի պահպանողականները, որոնց առաջնորդում է վարչապետ Բորիս Ջոնսոնը, դեկտեմբերի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով հասել են բացարձակ մեծամասնության՝ ստանալով 327 աթոռ, ինչը թույլ է տալիս առանց խոչընդոտի կյանքի կոչել Brexit-ը: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն: Քվեների հաշվարկը դեռևս շարունակվում է: 650 աթոռից 195-ը բաժին է հասել լեյբորիստներին: «Պահպանողական կառավարությունը ստացավ նոր հզոր մանդատ՝ […]

̰
Մահացել է ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Բենուր Փաշայանը

09:37 13.12.2019

Կյանքի 60-րդ տարում այսօր առավոտյան մահացել է լեգենդար ըմբշամարտիկ Բենուր Փաշայանը: Այս մասին հայտնում է Aysor.am-ը՝ հղում անելով նրա հարազատներին: Նա ծնվել է 1959 թ. նոյեմբերի 14-ին, Ախալքալաքում: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է: ԽՍՀՄ երիտասարդական (1977–1979), համաշխարհային ուսանողական խաղերի (1981) հաղթող, աշխարհի գավաթակիր (1982), ԽՍՀՄ (1982–1983), ԽՍՀՄ ժողովուրդների 8-րդ սպարտակիադայի (1983), Եվրոպայի (1981–1982), աշխարհի (1982–1983) […]

̰
Վթար Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին. կան տուժածներ

09:34 13.12.2019

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23:00-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Skoda Octavia» (վարորդ՝ Գևորգ Ս., ծնված 1991 թ.) մակնիշների […]

̰
Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:29 13.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: […]

̰
ՄԱԿ-ն ընդունեց հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր հռչակելու մասին Հայաստանի հեղինակած բանաձևը. Մխիթար Հայրապետյան

09:17 13.12.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Միանգամից երկու լավ լուր Արդեն գիտեք, որ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Բացի այդ, ՄԱԿ-ում րոպեներ առաջ միաձայն ընդունվեց հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որ հեղինակել էր Հայաստանը և համահեղինակվել 54 երկրի կողմից: Մենք կրկին […]

̰
Գյումրիում անեկդոտի պատ է հայտնվել, քաղաքը շնչում է. Փաշինյան

09:12 13.12.2019

«Գյումրիում անեկդոտի պատ է հայտնվել: Քաղաքը շնչում է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կիսվելով կառավարության տեսանյութով այն մասին, որ Գյումրին ռուս զբոսաշրջիկների համար Ամանորը նշելու մատչելի ուղղություն է ճանաչվել: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2493454880974892?__xts__[0]=68.ARD7rbMv830EkDo8tOFc_lPVLkPZr92ILnKeh-WKBi0dmzhtmWs-pJPT6mWs6V_EJ78YOYwXmx8oU-UifQ3BIv1KUitHS8AB6TZKa2uRrT7mUxmO8ywwSO9pKO58lO7Fn0TAD8dqijJDNTSiMd5jDfYFESRw4eag-W55Hqty7seyjAS4rZzVOXwYCmx5f6cnSRHLnkzvF_cjX5esuRpC91yDIp9if0WHj4-Pm_bP2SLbvyNLBuF3whQy6V-o2Vr7PKXpzq2XSmoBR4UDg3aJtPn9BfHQr4H7J-N92wPWzj4bSGxDyJonjKSY5YZ-zZEB1JqmZfGGSWpTq0Tet2fSQyRosV92QU16hRITFI-dPediYeOwqVXKwwycL55s64R8oxMkwqWCqeqlfhurVEWCIqhCfsm0SkUMUG_P2SccIlOTAaEogrKCIPGrJ0EHNETwvk7RbLtKBjR0C34MIhMQzPZkXigm0GteZCV3y5ADzMG-SaTRa4J8qtuq55zs0TeiKgnKhA&__tn__=-R

̰
Ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար. Փաշինյան

09:04 13.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար: Մնացած մասով ամեն ինչ ճիշտ է. կանանց եւ երեխաներին նկատմամբ բռնության արդարացման որեւէ փորձ ապազգային գործունեություն է, Հայաստանը միջնադարյան խավարի երկիր ունենալու անիրագործելի երազանք: Թույլ չենք տա»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2493478097639237?__xts__[0]=68.ARAibKFCynXpIvbG-nGDvNy5L1KCECsvvFZrwksVofEQAAAS4vAd7VHHE7TuNMo_ObaL55qe9GAx7q27y2FuEaz9GwMM7I_XCJuughczWA4-4WOLcIELF-fSDva-0kwyU9jdMoP3MQ1UUL5B4322BeaDdm0h7feE1Y6XEl-9PZlhIj499eg9y26rWlyiVtCmynLPvsF3VoIgXRuWn7C4UNdr9H6AZLKCFzjSYyHt9AV4nXBQvms8cRED9Mwj3Mg_yq41owlOg1YK6RhREDyZ8ZQ4GHi6BASImNwhpBnfEW_g2TIBovTBtGA0rxa_2FBF3xFw5uK7HoxAcsyLXI6r4bG-DmCf&__tn__=-R

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

09:00 13.12.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16։00 Աթոյան անցուղու 11, 13, 15, 15, 19, 21, Դիմիտրով փ. 76, 78, 80 շենքերը, 11:00-13։00 Խաղաղ Դոնի փ. 23 շենքը, 11:00-17։00 Ե.Կողբացի փ. 30, Տերյան փ. 1, 3, 3Ա, Իսրայելյան փ. 30-45, Պարոնյան փ. […]

̰
Բորիս Ջոնսոնի կուսակցությունն առաջատար է Մեծ Բրիտանիայի ընտրություններում․ էքզիթ փոլ

08:52 13.12.2019

Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում առաջատարը վարչապետ Բորիս Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունն է։ Համայնքների պալատում այն հավանաբար մեծամասնություն կապահովի իր համար։ Այս մասին են վկայում Sky News-ի հրապարակած էքզիթ փոլի արդյունքները, համաձայն որոնց՝ պահպանողականները խորհրդարանում կստանան 368 տեղ, Ջերեմի Քորբինի Լեյբորիստական կուսակցությունը՝ 191 տեղ։ Շոտլանդական ազգային կուսակցությունը կարող է ակնկալել 55 աթոռ, իսկ լիբերալ-դեմոկրատները՝ […]

̰
Բանաձևի ընդունումն ուղղված է թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման ջանքերի խաթարմանը․ Թուրքիայի ԱԳՆ

08:42 13.12.2019

ԱՄՆ Սենատի կողմից բանաձևի ընդունումը զուրկ է իրավական հիմքից և ուղղված է թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման ջանքերի խաթարմանը, ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ «Սա օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է պատմությունը քաղաքականացվել։ Այս որոշումը Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման ջանքերի խաթարման կործանարար փորձ է»,-ասվում է հայտարարության տեքստում։ Նշվում է նաև, որ նրանք, […]

̰
Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Սամանտա Փաուեր

08:31 13.12.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Twitter-ում գրել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը։ «Նախագահ Թրամփը պետք է հիմա հետևի այդ օրինակին՝ բոլոր զոհերի, ցեղասպանությունը վերապրածների և միլիոնավոր ամերկահայերի անունից, որոնք այդքան դժվարությամբ պայքարել են այս օրվա համար»,- ասել է նա։ Փաուերը նաև հրապարակել է տեսանյութը, որտեղ […]

̰
Yes!!!․ Քիմ Քարդաշյանի արձագանքը Սենատի որոշմանը

08:22 13.12.2019

Ռեալիթի շոուի ամերիկահայ աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանը մեկ բառով է արձագանքել Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունմանը։ Նա իր թվիթերյան էջում կիսվել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրառմամբ և ավելացրել՝ «Այո»։ Yes!!! https://t.co/rHf2K4E1TN — Kim Kardashian West (@KimKardashian) 12 декабря 2019 г.

̰
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը

08:14 13.12.2019

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը, որը նախաձեռնել էին դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական Թեդ Քրուզը: Հանձնախմբի թվիթերյան էջում գրված է․ «ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, մերժում ամերիկյան հիշատակի նկատմամբ Թուրքիայի վերահսկողությունը։ Կոնգրեսը ոտնակոխ արեց Թուրքիայի վետոն՝ վերջ տալով ամերիկյան պատմության մեջ քաղաքականության վրա ամենաերկար […]

̰
«Քաղաքական բեմադրություն է»․ Չավուշօղլուն` Սենատի որոշման մասին

08:05 13.12.2019

Թուրքիայում բուռն արձագանք է առաջացրել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները Սենատի որոշումը դատապարտող հայտարարություններ են անում։ Թուրքիայի նախագահականից հետո չուշացավ նաև ԱԳՆ արձագանքը։ ԱՄՆ Սենատի որոշմանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «ԱՄՆ-ի սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է։ Այն իրավական հենք և ուժ […]

̰
«Ռոման» չկարողացավ հաղթել ավստրիական ակումբին, սակայն փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեց

02:19 13.12.2019

«Եվրոպա» լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2:2 խաղաց ավստրիական «Վոլֆսբերգի» հետ: Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացեց Դիեգո Պերոտին, երեք րոպե անց «Վոլֆսբերգի» ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը՝ գնդակը սեփական դարպասն ուղարկեց Ալեսանդրո Ֆլորենցին: 19-րդ րոպեին Էդին Ջեկոն ևս մեկ անգամ հաշվի մեջ առաջ մղեց «Ռոմային», բայց դա բավարար չեղավ […]

̰
Դրական փոփոխություններ կլինեն ամբողջ աշխարհում, եթե դրա համար պայքարում ենք․ Թանկյանը՝ ԱՄՆ Սենատի որոշման մասին

01:10 13.12.2019

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Twitter-ի իր էջում արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը։ «Սա ԱՄՆ Սենատի կողմից պատմական քայլ է: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Կոնգրեսին իմ տատերի և պապերի անունից: ․․․Ուզում եմ ասել, որ դրական փոփոխություններ կլինեն ամբողջ աշխարհում, եթե մենք դրա համար պայքարում ենք»։ Հիշեցնենք, […]

̰
ԱՄՆ Սենատի 150 բանաձը արդարության և ճշմարտության հաղթանակն է. Փաշինյան

00:39 13.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունմանը։ «ԱՄՆ Սենատի 150 բանաձը արդարության և ճշմարտության հաղթանակն է։ Ամբողջ աշխարհի հայ ժողովրդի անունից խորը երախտագիտություն եմ հայտնում Սենատին։ Սա 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1․5 մլն զոհերին հիշատակի տուրք է, և համարձակ քայլ՝ ցեղասպանության կանխման ծրագրի առաջընթացի […]

̰
Առաջին արձագանքը Թուրքիայից` ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

00:25 13.12.2019

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը, արձագանքելով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը, ասել է. «ԱՄՆ Սենատում հայկական բանաձևի ընդունումը վտանգում է մեր երկկողմ հարաբերությունները։ «Պատժամիջոցները և սպառնալիքները չեն կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ազգային անվտանգության շահերից»։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող […]

̰
Սենատի որոշումը պատմական է, և այսօր պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար․ թուրք պատմաբան

00:18 13.12.2019

Թուրք անվանի պատմաբան, Հայոց ցեղասպանությանը նվիրված իր աշխատություններով հայտնի Թաներ Աքչամը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։ «Սենատի որոշումը պատմական է, և այսօր պատմական օր է, ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են հանուն ճշմարտության և արդարության»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ […]

̰
«Ռոմա»-«Վոլֆսբերգ». ուղիղ հեռարձակում

00:02 13.12.2019

«Ռոման»«Եվրոպա» լիգայի խմբային փուլի վերջին շրջանակներում  սեփական հարկի տակ ընդունել է ավստրիական «Վոլֆսբերգին»: «Ռոմա»-«Վոլֆսբերգ» հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ:

̰
ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո ելույթ ունենալիս սենատոր Ռոբերտ Մենենդեսը հուզվել է

00:01 13.12.2019

ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո ելույթ ունենալիս ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հուզվել է: Տեսանյութը՝ Հայկարամ Նահապետյանի ֆեյսբուքյան էջից։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը քիչ առաջ միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որի հեղինակներն են սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Թեդ Քրուզը: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց […]

̰
Հնդկաստանի քաղաքացիության վերաբերյալ հակասական օրինագիծը ցույցերի և զոհի պատճառ է դարձել

23:58 12.12.2019

Հնդկաստանի բազմաէթնիկ հյուսիսարևելյան նահանգներում զորքեր են տեղակայվել, ինտերնետային կապն անջատվել է:

̰
ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Զ․ Մնացականյան

23:46 12.12.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 բանաձևի ընդունման հետ կապված գրառում է կատարել` շնորհակալություն հայտնելով սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին։ «ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի […]

̰
Պարզվել է՝ որ տաքսու վարորդն է գերմանացի ուղևորից 34,000 դրամ պահանջել

23:36 12.12.2019

Դեկտեմբերի 12-ին սոցցանցերում հրապարակում էր արվել, ըստ որի՝ «Աէրոպորտ սերվիս» տաքսի ծառայության վարորդներից մեկը գերմանացի զբոսաշրջիկին «Զվարթնոց» օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասցնելու դիմաց ստացել է 34,000 դրամ՝ ներկայացնելով համապատասխան կտրոն։ Ինչպես տեղեկացնում է Ոստիկանությունից, հրապարակման հիման վրա ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ զբոսաշրջիկին Հանրապետության հրապարակ տարած […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:23 12.12.2019

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Դեկտեմբերի 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի […]

̰
«Ռոմայի» մեկնարկային կազմը «Վոլֆսբերգի» դեմ խաղում

23:12 12.12.2019

«Եվրոպա» լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի ավստրիական «Վոլֆսբերգին»: Խաղից առաջ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է մեկնարկային կազմում: «Ռոմայի» մեկնարկային կազմը. 83. Միրանտե, 8. Պերոտի, 9. Ջեկո, 17. Չենգիս Ունդեր, 20. Ֆացիո, 21. Վերետու, 23. Մանչինի, 24. Ֆլորենսի (ա), […]

̰
BACK_TO_TOP