19:00 15.11.2019
Ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը վերցրել է երեխաներին ու հեռացել այն տնից, որտեղ ապրում էր կնոջ՝ Վիկտորյայի հետ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ֆուտբոլիստը վարձել է շքեղ առանձնատուն Բևեռլի Հիլզում: Տունն ունի ապակյա պատեր, լողավազան, 6 ննջասենյակ, 10 լոգասենյակ: Ընդհանուր առմամբ առանձնատունը նրան արժեցել է 25 հազար դոլար: Հոր հետ այդ տանն են 20-ամյա Բրուքլին, 17-ամյա […]
18:52 15.11.2019
Կապիտալ ծախսերը Հայաստանում երբեք էլ բավարար մակարդակով չեն կատարվել, իսկ հիմա այդ խնդիրը ահագնացել է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ փաստացի կրկնելով ընդդիմախոսների ասածները։ Սակայն վարչապետը նշեց, որ դա ունի պատճառ, որն էլ այն է, որ իրենք համաձայն չեն ատկատներով աշխատել և համաձայն չեն անորակ գործեր ընդունել։ «Եվ մենք ինչքան բարձր չափանիշներ […]
18:51 15.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ երկու ժողովուրդները, ունենալով ընդհանուր պատմություն, միասին ապրել են Ռուսական կայսրության, Խորհրդային Միության ժամանակաշրջաններում, իսկ այսօր՝ Եվրասիական համագործակցության շրջանում: «Մեր ֆիզիկական ճանապարհները շատ մոտ էին, քանի որ կար Մետաքսի […]
18:40 15.11.2019
Նոյեմբերի 15-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող ընթացիկ աշխատանքները: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման, պլանավորված միջոցառումների պատշաճ նախապատրաստման և կազմակերպման ուղղությամբ:
18:32 15.11.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ՔՊ վարչության անդամ Արփինե Դավոյանն այսօր SHANTNEWS.am-ի հարցերին պատասխանելով, անդրադարձել է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին ու այդ համաժողովի ժամանակ ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարություններին: ««Վերնատուն» անվանումը կարող է ասոցացվել միայն Հովհաննես Թումանյանի, Կոմիտասի, մեր մեծերի հետ և անվանել ինչ-որ կասկածելի խմբակ, որտեղ հավաքվել են կասկածելի մարդիկ, ասել «Վերնատուն», ես […]
18:20 15.11.2019
Կառավարության ղեկավարն այսօր ներկայացրեց այն հարկային փոփոխությունները, որոնք մարդկանց թույլ են տալու փոխել իրենց կյանքը։ Նա անդրադարձավ միկրոբիզնեսը հարկերից ազատելու իրենց քաղաքականությանը։ «Հարկ չենք հավաքում տարեկան մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսից։ Ասում ենք՝ ապրեք, աշխատեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա բացատրեց, որ այդ արտոնությունը չի վերաբերելու միայն Երևանում իրականացվող առևտրին ու որոշ դեպքերի, երբ […]
18:20 15.11.2019
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին հերթական անգամ այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազգությամբ հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը: Նա նշել է, որ hամաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման […]
18:10 15.11.2019
2019 թվականի հունվարից հոկտեմբեր Պետեկամուտների կոմիտեի հետբացթողումային վարչությունը 67 մաքսային ստուգում է անցկացրել: Միայն 3 դեպքում խախտում չի հայտնաբերվել: 43-ի դեպքում բացահայտվել է ապրանքների սխալ դասակարգում, 14-ի դեպքում՝ սխալ մաքսային արժեք: Հայտնաբերված խախտումների արդյունքում 253 մլն դրամի լրացուցիչ մաքսային վճար է հաշվարկվել: Պետեկամուտների կոմիտեի հետբացթողումային վարչությունում նշված ժամանակահատվածում կառուցվածքային փոփոխություններ են եղել, որոնք նպաստել են […]
18:02 15.11.2019
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Նախագծերի կառավարման 2-րդ ամենամյա գիտաժողովը (2nd Project Management Annual Conference 2019), որի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը խոսել է կառավարման համակարգում նախագծերի կառավարման սկզբունքների և մոտեցումների կիրառման անհրաժեշտության […]
17:57 15.11.2019
Ի՞նչ է փոխվում մարդկանց կյանքում. ԱԺ ամբիոնից այս հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով 2020թ. պետական բյուջեի նախագծի մասին: «Ինչպե՞ս է փոխվում մարդկանց կյանքը. պարզ, պրիմիտիվ բանով, այն, որ մարդիկ երթևեկում են բարեկարգ ճանապարհով, դա իրենց կյանքը փոխո՞ւմ է, թե՞ ոչ: Իհարկե, փոխում է, քանի որ իրենք «ընթացագետ»-ի մոտ … դա խադավիկն է հայերենում […]
17:52 15.11.2019
Մեծ Բրիտանիան հրաժարվել է Եվրամիության հանձնակատարի թեկնածու առաջադրել, չնայած այն բանին, որ թագավորությունը դեռևս համարվում է ԵՄ մաս, հայտնում է Das Erste-ն: ԵՄ համաձայնագրի խախտման պատճառով Բրյուսելը գործընթաց է նախաձեռնել Լոնդոնի դեմ. նշվում է, որ այն կարող է հանգեցնել դատական գործի Եվրոպական դատարանում, եթե Մեծ Բրիտանիան շարունակի հրաժարվել եվրոպական չափանիշներին հետևելուց: Այնուամենայնիվ, Ուրսուլա ֆոն դեր […]
17:50 15.11.2019
Նոյեմբերի 14-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի տանկային անձնակազմերն անցկացրել են մեքենավարման պարապմունքներ։ Տանկիստների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով անցկացված պարապմունքների շրջանակում բացազատվել են ուսումնական կետեր, զինծառայողները ծանոթացել են վարժանքների կատարման ժամանակ անվտանգության պահպանման կանոններին, կատարել մեքենավարման վարժություններ բարդ տեղանքի պայմաններում:
17:47 15.11.2019
Ազգային ժողովում բյուջեի վերաբերյալ ընդդիմախոսների հարցադրումներին ու պնդումներին այսօր պատասխանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2020 թվականի հունվարի 1-ից միայն հարկային փոփոխությունների արդյունքում 230 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ ավելի ահռելի թիվ կստացվի, եթե հաշվեն, թե 2018թ. հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում քանի մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ է բարձրացել։
17:45 15.11.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ ծանոթացել էինք անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում: Այնուհետև տեսնվեցինք այս տարվա մայիսին՝ Ալմաթիում, որտեղ նրա հրավերով մասնակցում էի Եվրասիական մեդիա ֆորումին։ Դարիգա Նազարբաևային հրավիրեցի Հայաստան, և այս օրերին նա մեր հարգելի հյուրն է: Այսօր նրա հետ անցկացրած երկու ժամվա ընթացքում […]
17:39 15.11.2019
Հայաստանի բյուջետային եկամուտները 2017 թվականին եղել են 1,2 տրիլիոն դրամ, 2018 թվականին՝ 1,3 տրիլիոն դրամ, 2019 թվականին՝ 1,7 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ «Ի՞նչ է սա, եթե ոչ շատ շոշափելի, շատ ապացուցելի վկայություն այն բանի, որ քաղաքացիները մասնակցում են երկրի տնտեսությանը, քաղաքացիները հավատում են տնտեսական աճին, քաղաքացիները […]
17:30 15.11.2019
Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալիս պատգամավոր Միքայել Մելքումյանը ոլորտ առ ոլորտ անդրադարձավ բյուջեի նախագծի խնդիրներին։ Նա ասաց, որ մարդկանց եկամուտները չեն աճում, բայց սպառողական վարկերը մեծանում են, ինչի արդյունքում մարդկանց վրա ծանրանալու են այդ վարկերը։ Մելքումյանն ասաց, որ այս բյուջեի նախագծի համար իրենք՝ «Բարգավաճ Հայաստանը» չի կիսում այս […]
17:22 15.11.2019
ԱԺ ԼՀԿ խմբակցության անունից հանդես գալիս պատգամավոր Մանե Թանդիլյանը կրկնեց, որ օրենքը և կառավարության որոշումները սահմանել են բնապահպանական և այլ ծախսերի հստակ չափեր, որոնք 2020 թվականի բյուջեում չեն նախատեսվել։ Այս հարցը մի քանի անգամ բարձրաձայնվել է հենց Թանդիլյանի կողմից, և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ինչպես և այսօր, պատասխանել է, որ կառավարության որոշումները տալիս են ուղենիշներ, […]
17:20 15.11.2019
«Տնտեսական հեղափոխությունը, որի մասին շատ խոսվեց, մեր պատմական հայրենիքի կամ եվրոբոնդերի նման մի բան չի, որ շատ հեռու գցենք։ Հռչակե՞լ ենք տնտեսական հեղափոխություն, բարի եղեք, տնտեսական հեղափոխությունը իրականացրեք»։ Այս խոսքերով այսօր հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ դիմելով իշխող ուժին։ Նա կոչ արեց քայլերով ասել, թե 1,5 տարի անց ինչին […]
17:16 15.11.2019
ԱՄՆ-ն հերթական անգամ փորձում է առաջ մղել սեփական շահերը՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Եգիպտոսի դեմ՝ կապված Կահիրեի կողմից ռուսաստանյան Су-35 կործանիչների գնման հետ: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Պետդումայի պաշտպանության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովին: Ըստ խորհրդարանականների՝ պատժամիջոցներով և գունավոր հեղափոխություններով Վաշինգտոնը փորձում է ձևավորել այն կառավարությունները, որոնք անխոս կենթարկվեն ամերիկյան վարչակազմին: […]
17:14 15.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 2020թ. պետական բյուջեի քննարկումների ավարտին հանդես եկավ եզրափակիչ ելույթով: «Էս հարցը լուծենք, արանքից դուրս գա»,- կատակեց վարչապետը: Նա անդրադարձավ երկու՝ օդից կախված հարցադրման, նախ՝ արդյո՞ք 2020թ. բյուջեի նախագիծը հեղափոխական է, երկրորդը՝ ե՞րբ են մարդիկ փոփոխություն զգալու իրենց կյանքում: «2018թ. հեղափոխության շրջանում, երբ ես դեռ ՀՀ վարչապետ չէի, հայտարարել եմ […]
17:12 15.11.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Հունաստանի հավաքականի դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականի ավագը լինելու է Հովհաննես Համբարձումյանը։ Ֆեդերացիան երկրպագուներին դիմում է հարցով, թե արդյոք սպասում էին նման ընտրության:
17:10 15.11.2019
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը խոսել է այն մասին, թե ինչքանով են հավաստի տեղեկությունները, որ կառավարությունը հակված չէ Սևանա լճից հավելյալ ջրառը արգելող օրինագիծը հաստատել: Մանրամասները՝ տեսանյութում:
17:10 15.11.2019
Ազգային ժողովի այսօրվա վերջին նիստին մասնակցում է նաև կառավարությունը՝ ամբողջ կազմով։ Պատճառը 2020 թվականի բյուջեի քննարկումն է, որի վերաբերյալ, հնարավոր է՝ լինի քվեարկություն։ Այս պահին բոլոր պատգամավորների և նաև խմբակցությունների անունից ելույթները ավարտվել են, և կառավարության ներկայացուցիչների կամ վարչապետի ելույթից հետո հաջորդ քայլը լինելու է բյուջեի վերաբերյալ քվեարկությունը՝ այն ընդունելու կամ մերժելու համար։
17:04 15.11.2019
Բյուջեի հեղափոխական չլինելուց այց ընթացքում խոսում են հատկապես այն պատգամավորները, որոնք այլ համատեքստում խուսափում են արտասանել հեղափոխություն բառը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Նա անդրադարձավ նաև այն մեղադրանքներին, որ 2020 թվականի բյուջեի նախագիծը իներցիոն է։ «Այո´, 2020 թվականի բյուջեի մեջ պետք է լինեն նաև իներցիոն մասեր, ի […]
17:00 15.11.2019
«Տոկիո-2020»-ի Կազմկոմիտեն ներկայացրել է ծաղկեփնջերը, որոնք Ճապոնիայի մայրաքաղաքում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի և Պարալիմպիկ խաղերի մրցանակակիրները կստանան մեդալների հետ: Ծաղկեփնջի ծաղիկներն աճում են Ճապոնիայի այն քաղաքներում, որոնք 2011 թվականին ամենաշատն էին տուժել երկրաշարժից ու ցունամիից: Խաղերի ժամանակ Միյագիից, Իվատեից և Ֆուկուսիմայից ծաղկեփնջերը Տոկիո կուղարկվեն օրական մի քանի անգամ: Ծաղկեփնջերին ամրացված կլինեն նաև «Տոկիո-2020»-ի թալիսմանները: […]
16:56 15.11.2019
Դատախազության պետական շահերի պաշտպանության սահմանադրական գործառույթի իրացման արդյունավետության միտումների վերլուծության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ամբողջ 2018թ. և 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից այս ոլորտում իրականացրած գործունեության արդյունավետությունը՝ 2016-2017թթ. արդյունքների հետ համադրությամբ: Ուսումնասիրությունը վկայում է, որ 2016-2017թթ. պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում կատարված ուսումնասիրություններով հայտնաբերվել է նախորդ […]
16:56 15.11.2019
2019 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը զգալիորեն չեն կատարվել։ Այս մասին ահազանգում են Ազգային ժողովի թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական խմբակցությունները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական Բաբկեն Թունյանը։ Նա ասաց, որ նախկինում այդ ծախսերը լրիվ կատարվում էին, բայց ակնարկեց, որ աշխատանքը կատարվում էր անարդյունավետ։ Իսկ հիմա, ըստ Թունյանի, նույն աշխատանքը կատարվում է փոքր գումարով, […]
16:52 15.11.2019
Տաշիրում կատարված բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց կան անձին հայտնաբերելու ուղղությամբ: Նշենք, որ չճշտված տվյալներով՝ բնակարանը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Կարեն Կարապետյանին:
16:42 15.11.2019
Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը խստորեն քննադատել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին` Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին զրպարտելու համար: Քաղաքական գործչի հասցեին հնչող բուռն արտահայտություններով և մեղադրանքներով լի հաղորդագրությունը գործակալության պաշտոնական կայքում հայտնվել էր ուրբաթ: Այդ մասին փոխանցում է ТАСС.-ը: Միևնույն ժամանակ, լրագրողները հստակ չեն նշում, թե Բայդենի որ արտահայտություններն են վիրավորել Փհենյանին: Ի […]