Բոլոր լուրերը – Page 8456 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

Խորհրդարանում ծափերով են դիմավորել հաղթանակով հայրենիք վերադարձած Արսեն Ջուլֆալակյանին

16:28 15.11.2019

Խորհրդարանում այսօր ծափերով դիմավորեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին օրեր առաջ գրանցած հերթական մարզական հաջողության համար: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Լոնդոն-2012» Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Ռուսաստանի Ադիգեյա քաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսական մրցաշարին և նվաճել հաղթողի կոչումը: «Շաբաթ-կիրակի էր, Ազգային ժողովից ազատ էի, որոշեցի գնալ […]

̰
Մեր «թշնամին» նախ և առաջ մեր էմոցիաներն են. Թևան Պողոսյան

16:27 15.11.2019

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Մեր «թշնամին» նախ և առաջ մեր էմոցիաներն են։ Մեր զգայական ընկալումները։ Անհատական էմոցիաները, կորպորատիվ մասնագիտական, ընկերական և/կամ խմբային էմոցիաները, «ժողովրդի»՝ ազգային հավաքական, էմոցիաները։ Մենք երևույթներին ու խնդիրներին տալիս ենք առաջին հերթին բացառապես էմոցիոնալ գնահատական, ու հազվադեպ ենք կարողանում հաղթահարել մեր զգացողությունները ու խնդրին […]

̰
Հայաստանը, իրոք, չէր կարող Թուրքիայից ներդրում ունենալ, իսկ մոռանո՞ւմ եք՝ մենք ԵԱՏՄ անդամ ենք․ Թանդիլյան

16:17 15.11.2019

Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ ԼՀԿ անունից հանդես գալիս Մանե Թանդիլյանը պատասխանեց իմքայլական Արտակ Մանուկյանի այն խոսքերին, որ Հայաստանի և Վրաստանի ներդրումները չի կարելի համեմատել, որովհետև Վրաստանում ներդրումներ են լինում Թուրքիայից և Ադրբեջանից։ «Եվ երբ ասում եք՝ իսկ կառուցվածքը նայե՞լ եք, թե այնտեղ որտեղից է ներդրում արվում՝ Թուրքիայից, և Հայաստանը, բնականաբար, չէր կարող ունենալ իսկ […]

̰
Կոչ ենք անում սահմանադրական փոփոխությունները հաստատելու ձև գտնել. ԵԽԽՎ-ն` Վրաստանին

16:16 15.11.2019

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի մոնիտորինգի խմբի համազեկուցողներ Տիտուս Կոռլատինը (Ռումինիա) և Քլոդ Քեռնին (Ֆրանսիա) վրդովմունք են հայտնում Վրաստանի խորհրդարանի կողմից 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին լիարժեք համամասնական ընտրական համակարգի բարեփոխման համար անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները տապալելու պատճառով: Այս մասին ասվում է համազեկուցողների հայտարարությունում: «Ցավում ենք, որ փոփոխություններն աջակցություն չստացան: Բոլոր շահագրգիռ կողմերը ավելի քան 10 տարի է` […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին

16:11 15.11.2019

Նոյեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-հունական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

̰
Մեզ վրա ենք վերցրել այդ հաղորդակցությունը ստեղծելու գործառույթը. Կարապետյանը` Ամուլսարի թեմայով հանդիպումների մասին

16:10 15.11.2019

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը խոսել է այն մասին, թե վերջերս ինչ քննարկում է ունեցել Ամուլսարի հարցով։ «Մենք պարբերաբար, մի խումբ պատգամավորներով, ում հետաքրքրում է այդ հարցը, հանդիպում ենք թե´ կառավարության հետ, թե՛ բնապահպանական կազմակերպությունների հետ, թե՛ համայնքների բնակիչների հետ: Մենք տեսնում ենք, որ հաղորդակցության […]

̰
Աննա Հակոբյանը Դարիգա Նազարբաևայից ազգային հագուստ է նվեր ստացել

16:03 15.11.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «Այսօր առավոտյան կառավարական առանձնատանը հյուրընկալել եմ Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային: Ջերմ ու ընկերական մթնոլորտում զրուցել ենք տիկին Նազարբաևայի Երևան այցի մասին: Նրան ներկայացրել եմ իմ ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը: Ավելի ուշ տիկին Նազարբաևայի հետ այցելել ենք քաղցկեղ և արյան հիվանդություններ […]

̰
Հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունն ավելի արագ է աճում, քան Վրաստանինը․ Արտակ Մանուկյան

16:01 15.11.2019

Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունն ավելի արագ է աճում, քան Վրաստանինը։ Նա, սակայն, խորհուրդ տվեց չհամեմատել Հայաստանն ու Վրաստանը ներդրումների տեսանկյունից։ Պատճառն այն է, որ Վրաստանի ներդրումային կառուցվածքը բոլորովին այլ է, քանի որ այնտեղ ներդրումներ անում են նաև Թուրքիան և Ադրբեջանը։ «Է, հասկանալի է, որ […]

̰
Վարչապետին է ներկայացվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը

15:57 15.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը, քննարկվել ֆոնդի հետագա անելիքները: Վարչապետին զեկուցվել են ֆոնդի բյուջեի և ծախսերի, ներդրումների ներգրավման, ռազմավարական առաջադրանքների կատարման, ներկայումս քննարկվող կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերի մասին: Ներկայացվել են վերականգնվող էներգետիկայի, շինարարության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության […]

̰
ԱԻՆ բյուջեն ավելացել է 2,5 միլիարդ դրամով

15:55 15.11.2019

«2020 թվականին նախատեսվում է արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրել շուրջ 15 միլիարդ 184 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա բյուջեի համեմատ ավել է շուրջ 2,5 միլիարդով»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց գերատեսչության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը։ Պաշտոնյան հայտնեց, որ բյուջեի մեջ առայժմ չի ներառվել աշխատավարձի բարձրացումը, քանի որ աշխատավարձի հետ կապված որոշումն ընդունվել է բյուջեի մասին նախագծի […]

̰
«Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել

15:52 15.11.2019

Քննչական մարմինները զբաղվում են այն միջադեպով, որ տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Մոսկվայում: «Շերեմետևո» օդանավակայանում Մինսկից ժամանած «Аэрофлот» ավիաընկերության «Airbus A-320» ինքնաթիռը թևով հարվածել է մյուս ինքնաթիռին: Հիմա օդանավակայանում աշխատում են քննիչները, միջոցառումներ են իրականացվում տեղի ունեցածի պատճառները պարզելու համար: Նշենք, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, 2 ինքնաթիռն էլ ստացել է թեթև վնասներ:  

̰
Հորիզոն 15:00

15:46 15.11.2019

̰
Հիմա մարդիկ պետք է սկսեն իրենց սեփական գործը. Վարազդատ Կարապետյան

15:44 15.11.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է այն մասին, թե ով պետք է լինի տնտեսական հեղափոխությունը իրականացնողը. «Տնտեսական հեղափոխության մասով՝ կառավարությունը և ԱԺ-ն պարտավոր են ապահովել միջավայր, բայց գործողությունների պատասխանատուն ժողովուրդն է: Եթե ժողովուրդն իր պատասխանատվությունը չվերցրեց, նշանակում է` իր ուժը չի գիտակցում: Պատասխանատվությունը և ուժը միաձուլված են իրար»: Ինչ […]

̰
Համամասնական ընտրակարգի տապալումը ամենամեծ նվերը կլինի Պուտինին. ԱՄՆ կոնգրեսական

15:36 15.11.2019

Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի անդամ Ադամ Կինզինգերն արձագանքել է Վրաստանի խորհրդարանի կողմից ընտրական փոփոխությունների վերաբերյալ օրինագծի տապալմանը, հայտնում է «Ալիք Մեդիան»: Կոնգրեսականը, որը Վրաստանի աջակցության ակտի համահեղինակ է, գրում է, որ ցնցված է խոստացված փոփոխության տապալումից: «Սահմանադրական այս փոփոխությունների տապալումը նվեր կլինի Վլադիմիր Պուտինին և ոչնչացնելու է այն առաջընթացը, որը Վրաստանն իրականացրել է լիակատար անկախության […]

̰
ԲՀԿ-ն շարունակում է քննադատել 2020 թվականի բյուջեի նախագիծը

15:30 15.11.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն այսօր` լրագրողների հետ զրույցում, դարձյալ անդրադարձել է 2020 թվականի բյուջեի նախագծին։ «2020 թվականի բյուջեն տարբեր ոլորտներում չի համապատասխանում այն տեսլականին, որը «Բարգավաճ Հայաստանը», որպես իր ռազմավարական ծրագիր, ներկայացրել է հանրությանը: Ծրագրային այն դրույթները, որ իշխող քաղաքական ուժն է ներկայացրել, բազմաթիվ ոլորտներում վիճահարույց են, հատկապես 4.9 տոկոսը 2020 […]

̰
Նույնիսկ բադիկներն են հասկանում, որ սառնամանիքին պետք է նստել տանը. ռուսական ցրտերի զվարճալի կողմը

15:25 15.11.2019

Ռուսական Lenta.ru-ն զվարճալի հոլովակ է տեղադրել թվիթերյան իր էջում, որտեղ երևում է` ինչպես են բադերը դուրս գալիս զբոսանքի ու չդիմանալով սառնամանիքին` կրկին հետ փախչում: «Նույնիսկ բադիկներն են հասկանում, որ այս ցրտերին պետք է նստել տանը»,- գրված է կից մեկնաբանության մեջ: Даже уточки понимают, что в такие холода лучше сидеть дома 🦆 pic.twitter.com/sqBTN18sry — Лента.ру (@lentaruofficial) […]

̰
Շատ լավ գիտեմ, թե ինչպես կարելի է նույն վիճակագրական զեկույցը ներկայացնել հա՛մ դրական, հա՛մ բացասական․ Թունյան

15:20 15.11.2019

«Քանի որ 12-13 տարի տնտեսական լրագրության մեջ աշխատել եմ, շատ լավ գիտեմ, թե ինչպես կարելի է նույն վիճակագրական զեկույցը ներկայացնել հա՛մ դրական լույսի տակ, հա՛մ բացասական՝ դու ինչ ես ուզում էդ պահին ցույց տալ»։ Այս խոսքերով Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավորներին դիմեց իշխանական խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։ Նա ակնարկեց, որ ընդդիմադիրները վերջին շրջանում […]

̰
Մ. Զախարովան Լավրովի այցը Հայաստան հետաքրքիր և հագեցած է համարում

15:04 15.11.2019

Հայաստանում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջում ներկայացվել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մ. Զախարովայի ճեպազրույցից մի հատված։ Հարց. Պաշտոնական շատ տեղեկություններ կային Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցի վերաբերյալ: Բոլորը կարծում են, որ այն շատ հաջող և հագեցած է եղել: Բայց ամեն ինչ չէ, որ ներառվում է պաշտոնական հաղորդագրություններում: Ի՞նչ եք կարծում, գուցե ինչ-որ բան […]

̰
Հորիզոն 15.00

15:00 15.11.2019

̰
«Բարգավաճ Հայաստան»-ը որևէ կենտրոնից չի կարող ցուցում ստանալ. Բագրատյանը՝ շրջանառվող լուրերի մասին

14:49 15.11.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն այսօր անդրադարձել է այն լուրերին, թե ԲՀԿ-ն դրսից է հրահանգ ստացել՝ շատ կոպիտ ընդդիմություն լինելու համար։ ««Բարգավաճ Հայաստանը» որևէ կենտրոնից չի կարող ցուցում ստանալ: «Բարգավաճ Հայաստան»-ն ինքնաբավ ուժ է, ունի իր հստակ ռազմավարությունը և ծրագիրը՝ հատկապես տնտեսության զարգացման մասով: Այս պահին քաղաքական մեծամասնությունն ունի «Իմ քայլը» դաշինքը, […]

̰
Ոչ մի բան չի մոռացվում. Արա Վարդանյանն արձագանքել է դատարանի որոշմանը

14:47 15.11.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ: Դատարանը մերժել է նրա պաշտպանների բողոքը: Վարդանյանն արձագանքել է դատարանի որոշմանը հետևյալ գրառմամբ. «Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպաններիս բողոքը, և ես կմնամ ապօրինի կալանքի տակ: Մարդ չգիտի էլ ուրախանա, թե տխրի: Փաստորեն իմ անձն այնքան կարևոր է, որ իշխանությունները բոլոր […]

̰
«VBET-ը միավորել է ինձ ու հայ ազգին». Արսեն Գուլամիրյանը ռինգ է դուրս գալու` պաշտպանելու չեմպիոնական գոտին

14:34 15.11.2019

Նոյեմբերի 15-ին ֆրանսիական բռնցքամարտի էլիտան կհավաքվի Փարիզի AccorHotels արենայում, որտեղ 10 հազար հանդիսականի առաջ տեղի կունենա գերլարված դիմակայություն. ֆրանսահայ բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը կհանդիպի ավստրալացի Քեյն Ուոթսի հետ ու կփորձի պաշտպանել իր չեմպիոնական գոտին: Արսեն Գուլամիրյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 24 մենամարտ՝ տանելով նույնքան հաղթանակ, որից 16-ը՝ նոկաուտով: 32-ամյա բռնցքամարտիկը մոտ մեկ […]

̰
Երևանում պատանիները վիճել են և մահակներով ու քարերով հարվածներ են հասցրել միմյանց

14:29 15.11.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 11-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե մոտ տասը րոպե առաջ Տիտոգրադյան փողոցում մոտ տասը հոգով մի երեխայի են ծեծել: Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով տեսուչների համատեղ միջոցառմամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 16-17 տարեկան տղաներ, մեծ […]

̰
Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը արգելափակած սենատորը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնացել

14:24 15.11.2019

ԱՄՆ-ի Սենատի հանրապետական անդամ Լինսի Գրահամը, ով նախօրեին վետո էր դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա, Թուրքիային սպառնացել է, որ սենատը կընդունի պատժամիջոցները: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, Գրահամը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ S-400 ՀՕՊ համակարգերի ու անվտանգության գոտու խնդիրների մասով ԱՄՆ-ի համար ընդունելի լուծման չհասնելու դեպքում իրենք սենատում քվեարկությամբ կընդունեն այնպիսի […]

̰
Հայաստանն աջակցել է Ռուսաստանին ՄԱԿ-ում Ղրիմի հարցով քվեարկության ժամանակ

14:16 15.11.2019

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեն ընդունել է Ուկրաինայի առաջարկած՝ «Ղրիմի ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վիճակը» բանաձևը: Փաստաթղթի օգտին քվեարկել է 67 պետություն, 82-ը ձեռնպահ է մնացել, 23 պետություն դեմ է քվեարկել: «Նախագծին չեն աջակցել Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, լատինաամերիկյան ու աֆրիկյան մի շարք պետություններ»,- հայտնում է […]

̰
2019-ին վերանորոգվել և հիմնանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ. կառավարություն

14:11 15.11.2019

ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2019-ին վերանորոգվել և հիմնանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ, 70 կմ-ն այժմ ընթացքի մեջ է։ 2020-ին նախատեսվում է բարեկարգել ևս 500 կմ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ֆորսաժ»-ի իններորդ սերիայի նկարահանումներն ավարտվել են

14:07 15.11.2019

Ռեժիսոր Ջասթին Լինն Instagram-ում պատմել է «Ֆորսաժ»-ի իններորդ սերիայի նկարահանումների ավարտի մասին: Նա տեղադրել է Panavision Millenium ֆոտոխցիկի լուսանկարը և շնորհակալություն հայտնել նախագծի վրա աշխատող միջազգային թիմին: «Մինչ այժմ, սա սերիայի ամենահավակնոտ ֆիլմն է, և ես հավերժ երախտապարտ եմ Լոնդոնի, Էդինբուրգի, Թբիլիսիի, Փուքետի, Կրաբիի և Լոս Անջելեսի մեր հրաշալի թիմին»,- գրել է Լինը: Ֆիլմում նկարահանվել […]

̰
Ասադը բացառել է Սիրիան մասնատելու հնարավորությունը

14:06 15.11.2019

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ սիրիական իշխանությունները և ժողովուրդը ոչ մի դեպքում չեն համաձայնի երկրի մասնատմանը: «Ո՛չ կառավարությունը, ո՛չ ժողովուրդը չեն համաձայնի ոչ մի անջատողական առաջարկի` ո´չ այսօր, ո´չ էլ վաղը»,- ասել է նա: Նրա խոսքերով՝ պատերազմը չի տալիս անջատողականության, Սահմանադրության ոչնչացման և պետության թուլացման իրավունք: «Մենք կտրականապես համաձայն […]

̰
Սպասումները հեղափոխական էին, բյուջեն` իրատեսական. Միքայել Մելքումյան

14:00 15.11.2019

Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ հեղափոխություններից հետո նոր իշխանությունները 1,5-2,5 տարի են ունենում ժողովուրդների դրական սպասումները արդարացնելու համար, սակայն 2020 թվականի բյուջեն, ըստ նրա, չի արդարացնելու այդ սպասումները։ Մելքումյանի խոսքերով՝ ժողովրդի սպասումները հեղափոխական էին, իսկ բյուջեն իրատեսական է, արդյունքում էլ կտրուկ փոփոխություն չի լինի։ Պատգամավորի խոսքերով՝ հունվար-հունիս ամիսներին ներդրումների […]

̰
Առանձնացված են 10 միլիոն ծառի տնկման տարածքները և ծառերի տեսակները․ նախարար

13:59 15.11.2019

Թեև բյուջեում չկա որևէ հիշատակում հաջորդ տարի 10 միլիոն ծառերի տնկման ծրագրի ֆինանսավորման մասին, սակայն այնտեղ առկա է անտառվերականգնման ծրագիրը, որը լինելու է այդ 10 միլիոնի ծրագրի մի մասը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նրա խոսքերով՝ այդ ծրագիրը լինելու է համահայկական, բայց բանակցություններ են տարվում այլ երկրների հետ՝ համատեղ […]

̰
BACK_TO_TOP